Ջավախքում կորոնավիրուսից մահացել է 30-ամյա հայ կին․ նա 15 օր ջերմել է, բայց գումար չունենալու պատճառով բժշկի չի դիմել

Հոկտեմբերի 19-ին Թբիլիսիի «Ծովային» հիվանդանոցում կորոնավիրուսից մահացել է Ջավախքի 30-ամյա բնակիչ։ Սակայն վերջինիս մահվան մասին լուրը հրապարակվել է միայն այսօր՝ հոկտեմբերի 21-ին, երբ հայտարարվել է Վրաստանում կորոնավիրուսի հետեւանքով 14 մահվան դեպքերի մասին։ Այս մասին հայտնում է Վրաստանում գործող jnews.ge-ը՝ հղում անելով sknews-ին։

Մահացողը կին է՝ Նինոծմինդայի շրջանի գյուղերից մեկի բնակիչ: Նա հոկտեմբերի 18-ին է տեղափոխվել Թբիլիսիի հիվանդանոց։ Վերջինիս մոտ հաստատվել է երկկողմանի թոքաբորբ, շնչառական անբավարարություն: Անամնեզում նշված են սրտանոթային հիվանդություններ:

Ըստ վրաստանյան լրատվամիջոցների, «Ծովային» հիվանդանոցում նաեւ պարզաբանել են, որ կինը տենդով մի քանի օր տանն է եղել՝ չիմանալով, որ վարակված է: Նրան հիվանդանոց են տեղափոխել չափազանց թույլ լինելու եւ հոդացավերի պատճառով: Կորոնավիրուսը հաստատվել է նրա հոսպիտալացումից հետո: Կինը քրոնիկ հիվանդություններ չի ունեցել, նշվել է միայն ավելորդ քաշի մասին:

Ավելի ուշ «Հայկական ժամանակը» տեղեկացավ, որ մահացողը գյուղի դպրոցում անգլերենի ուսուցչուհի է աշխատել։ Ունի երկու անչափահաս երեխա, մեկը մակնապարտեզի սան է, մյուսը՝ առաջին դասարանի։ Ամուսինն էլ արտագնա աշատանքի նպատակով գտնվում է Ռուսաստանի Դաշնությունում։ Մահացողի համագյուղացիներից մեկը մեր զրույցում ասաց, որ նրա ընտանիքն ապրել է սոցիալապես ծանր պայմաններում։ Կինը 15 եւ ավելի օր անընդմեջ ջերմել է, սակայն գումար չունենալու պատճառով բժշկի չի դիմել։

Հավելենք, որ Վրաստանում եւս կորոնավիրուսային հիվանդության բուժումը պետական պատվերով է եւ պացիենտի համար անվճար։ Կինը թերեւս մեծ ծախսեր է ենթադրել՝ չպատկերացնելով, որ իր առողջական վիճակի վատթարացումը կորոնավիրուսի պատճառով է։

Տպել
5309 դիտում

Հաստատվել են ԱԺ առաջիկա նիստի նախագծերը․ օրակարգում 18 հարց է ընդգրկված

71-ամյա տղամարդը շենքի մուտքում բռնել է 13-ամյա աղջկա ձեռքը, քաշել դեպի իրեն և փորձել անառակաբարո արարք կատարել

ՀՀ-ին պատկանող որևէ տարածքի՝ այլ երկրի տիրապետությանը «հանձնելու» հարց չի քննարկվել և չի կարող քննարկվել․ կեղծ թեզեր են

Նարեկ Սամսոնյանը կմնա կալանավորված

Չի կատարվել «Գրքի աշխարհ» կառուցելու պայմանը․ Կողբացի 36/3 համալիրի 235,8 քմ-ի սեփականության իրավունքը փոխանցվել է ՀՀ-ին

Ջեյհուն Բայրամովն աշխատանքային այցով մեկնել է Կատար․ այնտեղ է նաև Արարատ Միրզոյանը

Ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան ապրիլի 29-ին

Հայաստան է ժամանել Մարսելի արքեպիսկոպոս կարդինալը

Մենք չենք միջամտելու Ադրբեջանի և Հայաստանի բանակցություններին. Ղազախստանի ԱԳՆ

Թբիլիսիում ևս մեկ փոթորկոտ գիշեր է անցել. «Օտարերկրյա գործակալների» մասին օրենքի դեմ ցույցերն ու բախումները չեն դադարում

Չինաստանի նախագահը կմեկնի Ֆրանսիա, Սերբիա և Հունգարիա

Տավուշում Բագրատ սրբազանի բիզնեսի հետքերով. մանրամասներ

Մյասնիկյան պողոտայում 3 մեքենաների բախումից հետո դրանցից մեկը կողաշրջվել է. կա տուժած

Նովգորոդի իրավապահների կողմից հետախուզվողին հայտնաբերել են Բագրատաշենի անցակետում

Նախորդ շաբաթվա ընթացքում վայրի կենդանիների հարձակման 12 դեպք է գրանցվել

100 նոր ծառ՝ Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանում (տեսանյութ)

«Թուրքական ավիաուղիներ»-ը երեք տարի անց կվերսկսի թռիչքները դեպի Աֆղանստան

Երկրաշարժ Թուրքիայի հարավ-արևմուտքում

Մահացել է Սուրեն Բաղդասարյանի թոռը՝ «Փյունիկ» ՖԱ-ի գլխավոր քարտուղարը

Ժերար Դեպարդյեին Փարիզում ձերբակալել են

Անձրև, ամպրոպ, կարկուտ, կցրտի 7-10 աստիճանով. ինչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին

ԱԳ նախարարը Կատարի խորհրդատվական խորհրդի նախագահին է ներկայացրել «Խաղաղության խաչմերուկ» ծրագիրը

Կարմրուկի քանի դեպք է գրանցվել Հայաստանում 2024 թվականին

Ի՞նչ եղավ Վանեցյանի գաղտնալսման գործը․ Անդրանիկ Քոչարյանը՝ դատախազին (տեսանյութ)

Ադրբեջանի պետական ​​հանձնաժողովը Հայաստանին կոչ է արել համագործակցել անհետ կորածների հարցում

Հայաստանի ու Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպման վայրը հայտնի է

Կադիրովն իր 16-ամյա որդուն նշանակել է Պուտինի անվան ռուսական հատուկ նշանակության ուժերի համալսարանի համակարգող

11:30-ի դրությամբ՝ Երևանում փակ փողոցներ չկան

Մայիսի 1-ից դեպի Կենդանաբանական այգի կգործարկվի անվճար երթուղի

«Ծիծեռնակաբերդ»-ում Աննա Հակոբյանի և դստեր դեպքով մեկ անձի մեղադրանք է առաջադրվել

«Արդարացում չի լինելու չաշխատելու համար, այդ մարդիկ ուղղակի կփոխարինվեն». Տիգրան Ավինյան

79 անշարժ գույք, 42 տրանսպորտային միջոց, 39 բաժնետոմս. ինչ է պահանջվում բռնագանձել Գագիկ Ծառուկյանից

«Դո՞ւ ես փրկությունը հայ ազգի, դուք ամենամեծ վնաս տվողներն եք»․ քաղաքացին՝ ճանապարհը փակած Գեղամ Մանուկյանին

«Շատ նախաձեռնություններ ունենք, որ պտտվում, պտտվում են ու տեղ չեն հասնում». Ավինյան

Դատախազությունը պահանջում է Գագիկ Խաչատրյանից բռնագանձել շուրջ 200 միավոր անշարժ գույք, մոտ 23 միլիարդ դրամ

25 միավոր անշարժ գույք, 4 միլիոն դոլարի ավանդ արժեթուղթ. դատախազը ներկայացրել է՝ ինչ են պահանջում բռնագանձել Քոչարյանից

Արմավիր-Գյումրի ավտոճանապարհը բացվել է

Նոյեմբերյանում խուլիգանական արարքների կատարման համար մեղադրվող 4 անձից 3-ը կալանավորվել է (տեսանյութ)

Մայրաքաղաքում փակ ճանապարհներ չկան․ ոստիկանություն

Հայտնի է՝ որտեղ կկառուցվի Ալբերտ Ազարյանի անվան մանկապատանեկան մարզադպրոցը և ինչ ժամկետում