Պատրաստ եմ միանալ հայկական բանակին, եթե դրա կարիքը լինի․ Լևոն Արոնյանը վերադառնում է Հայաստան

20/10/2020 schedule18:07

Հայաստանի թիվ մեկ շախմատիստ Լևոն Արոնյանը Ստավանգերում ունեցած հաջող ելույթներից հետո Chess24-ի հետ զրույցում պատմել է Արցախյան պատերազմի և իր հոգեվիճակի մասին։

«Հայրենիքս Թուրքիայի և Ադրբեջանի կողմից հարձակման է ենթարկվել։ Մենք փորձում ենք ինքնապաշտպանվել ու իրավունք ունենք ապրել խաղաղության մեջ։ Սա աշխարհի յուրաքանչյուր հայի մտահոգությունն է։ Ես վերադառնում եմ հայրենիք ու ամեն ինչ կանեմ՝ օգնելու դուրս գալ այս սպառնալիքից»,- նշել է Արոնյանը։

Լևոնը պատրաստակամություն է հայտնել նաև մեկնել առաջնագիծ, եթե դրա կարիքը լինի․ «Ես ամեն ինչ կանեմ հայրենիքիս օգնելու համար՝ ինչով կարող եմ։ Եթե անհրաժեշտություն լինի միանալ բանակին, կանեմ»։

Իրավիճակը, իհարկե, թույլ չի տալիս կենտրոնանալ շախմատի վրա, բայց Արոնյանը նույնիսկ այս իրավիճակում իր համար դրական բան է գտել։ Արդյունքերի մասին մտահոգության բացակայությունը նրան ավելի շատ է ազատություն տալիս շախմատային տախտակի առջև։ Որպես ապացույց՝ Ստավանգերում տարած 4 հաղթանակները, այդ թվում՝ այս պահին աշխարհի ուժեղագույն երկու շախմատիստների՝ Մագնուս Կառլսենի և Ֆաբիանո Կարուանայի նկատմամբ․ «Նորմալ քնել չեմ կարողանում։ Սեպտեմբերի 27-ից սկսած՝ նորմալ քուն չեմ ունեցել ու չեմ կարողացել կենտրոնանալ շախմատի վրա։

Միևնույն ժամանակ դա թույլ տվեց ինձ հանգստանալ, չմտածել արդյունքի մասին, որովհետև այս պահին ավելի շատ մտքերով ընկերներիս և ընտանիքիս անդամների հետ եմ, որոնք պատերազմի առաջնագծում են։ Միգուցե դրա շնորհիվ լավ արդյունքներն ունեցա, քանի որ հիմա արդյունքի մասին առանձնապես չեմ մտահոգվում»,- ասում է 38-ամյա շախմատիստը։

Ինչպես հայ ժողովրդի մեծամասնությունը, Լևոնը ևս առաջնագծում տուժած ծանոթներ ունի․ «Իհարկե, շատ մարդկանց եմ ճանաչում տուժածներից։ Նրանցից շատերը իմ ընկերներն են»։

Անկախ ամեն ինչից՝ Արոնյանը վստահ է, որ հայ ժողովուրդն ունակ է հայրենիքը պաշտպանել․ «Ես գիտեմ, որ մենք ամեն ինչ կանենք մեր գոյությունը պահպանելու համար։ Այս պահին լավատեսորեն կամ վատատեսորեն չես մտածում։ Միայն մտածում ես քո պարտավորությունների մասին։ Հենց դա է առաջնային պարտավորվածությունը՝ մտածել, թե ինչ կարող ես անել»։

Հայ ժողովուրդն արդեն մի քանի սերունդ անընդմեջ պատերազմի է ականատես լինում․ «Իմ երկու պապերն էլ պատերազմի մասնակից են եղել։ Մի պապս թողել է երկու երեխաներին ու գնացել պատերազմի՝ առանց երկմտելու՝ ճիշտ է անում, թե ոչ։ Նա գիտեր, որ պարտավոր է դա անել։ Ես էլ նույնն եմ զգում»,- նշում է Արոնյանը։

Բացի պատերազմից, Արոնյանն այս տարի անձնական ողբերգություն ունեցավ․ գարնանը ավտովթարից զոհվեց նրա կինը՝ Արիանա Կաոլին։ Սակայն Լևոնը վստահ է՝ Աստված իր ուժերից վեր փորձություններ չի ուղարկում․ «Ես հուզված եմ, բայց ամեն ինչ նորմալ է։ Մայրս մի խոսք ունի, որը ես շատ եմ սիրում․ Աստված փորձությունները տալիս է քո չափով։ Փոքր մարդկանց նա մեծ փորձությունների մեջ չի դնում։ Նա մեծ փորձություններ է տալիս մեծ մարդկանց։ Ես գիտեմ, որ կարող եմ հաղթահարել այն»,- եզրափակել է Արոնյանը։

Տպել
2911 դիտում

Հայաստանում միայն ռուսերեն ուսուցմամբ քանի դպրոց կա, որքան աշակերտներ ունեն և որտեղ են դրանք

Ոսկեպարի շրջանում ադրբեջանական ստորաբաժանումների առաջխաղացման մասին լուրը կեղծ է

Փաշինյանն ու Բլինքենը քննարկել են Հայաստան-Ադրբեջան սահմանազատման գործընթացն ու «Խաղաղության խաչմերուկ» նախագիծը

Էկոնոմիկայի նախարարը մասնագետների հետ քննարկել է խաղողագործության և գինեգործության ոլորտում առկա մարտահրավերները

Կա՞ր հոգևորական, որ ծպտուն հանեց Հոկտեմբերի 27-ին կամ Մարտի 1-ին, ուժեղ տղերք են դարձել, դասեր են տալիս. Մկրտչյան

«Վարչապետի գավաթն» ավելի ու ավելի շատ պետք է կապված լինի կրթության, դպրոցի հետ. Նիկոլ Փաշինյան (լուսանկարներ)

Ֆրանսիան Աթենքում հանդիսավոր արարողությամբ ստացել է օլիմպիական կրակը (լուսանկարներ)

Սյունիքի փոխմարզպետը ավտոբուսի վթարից տուժած իրանցիներին նվերներ ու ծաղիկներ է տարել

Պահեստազորի գնդապետ Միհրան Մախսուդյանի որդին 2 ամսով կալանավորվել է

Կատարում Վահան Կոստանյանը ներկայացրել է Հայաստանի տնտեսական գրավչությանը նպաստող գործոնները

Արգելակները «չեն պահել», ավտոբուսը կոտրել է պատնեշն ու գլորվել ձորը, բոլոր զոհերն իրանցիներ են. ձերբակալվել է վարորդը

Արևշատ գյուղի կամրջից ավտոմեքենան ընկել է Ազատ գետը. կա տուժած

Ավինյանի որոշմամբ՝ Արման Տեր-Թովմասյանն ազատվել է «Ջրային Կառույցներ» ընկերության տնօրենի պաշտոնից

Վանաձորում վրաերթի է ենթարկվել 13-ամյա երեխա

Միրզոյանը Կատարի գործընկերոջը ներկայացրել է Հայաստան-Ադրբեջան կարգավորման գործընթացի զարգացումները

Աղդամում ականի պայթյունից ադրբեջանցի է վիրավորում ստացել

Ավտովթար Ջերմուկ-Գնդեվազ ճանապարհին. ծանր վիճակում հոսպիտալացվել է 2 տուժած

Երևանում փակ ճանապարհներ չկան, դեպի Գյումրի ուղղությամբ երթևեկությունը վերականգնվել է

Քիմ Քարդաշյանն այցելել է Սպիտակ տուն և հանդիպել ԱՄՆ փոխնախագահին (լուսանկարներ)

Մեկնարկել է ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի պաշտոնական այցը Կատար

Ալեն Սիմոնյանը մեկնում է արձակուրդ

Շվեդիայում կրկին հրապարակայնորեն այրել են Ղուրանը (լուսանկարներ)

Կիևը գերմանական ընկերությունից պահանջել է ավելի քան 800 Vector անօդաչու թռչող սարք

Սպասվում է անձրև, ամպրոպ, առանձին հատվածներում՝ կարկուտ և քամու ուժգնացում. կցրտի 7-9 աստիճանով

Սյունիքի մարզպետը և Կապանում Իրանի գլխավոր հյուպատոսը տեսակցել են ավտոբուսի վթարի հետևանքով տուժած քաղաքացիներին

Հայաստանը շուտով Թուրքիային կփոխանցի Անիի կամրջի վերականգնման շուրջ իր մոտեցումները. ԱԳՆ

Մեկնարկել է «ՀՀ վարչապետի գավաթ» սեղանի թենիսի սիրողական մրցաշարի եզրափակիչ փուլը

Սպորտային մարմնամարզության ԵԱ. Արթուր Դավթյանն արծաթե մեդալ է նվաճել

Բլինքենն ուղևորվելու է Մերձավոր Արևելք

Քաղաքացին Գութանասար բարձրանալիս կոտրել է ոտքը. փրկարարները մոտ 6 կմ-ից իջեցրել են, օգնել հոսպիտալացվել

Վրաստանից էլեկտրաէներգիայի արտահանումն աճել է 14 անգամ. որքան է վաճառվել Հայաստանին

Գետափնյա գյուղի մոտակա կամրջով երթևեկությունը դեռևս փակ է

Մահացել է ազատամարտի մասին երգեր կատարող Սահակ Սահակյանը

Պահեստազորի գնդապետ Միհրան Մախսուդյանի որդուն մեղադրանք է առաջադրվել

Սուրենյանը հայտնել է Երևանում սպասվող գրեթե ռեկորդային տաքության մասին

Մահացել է Պարույր Սևակի որդին` ոստիկանության գնդապետ Արմեն Ղազարյանը

Նիկոլ Փաշինյանը տիկնոջ հետ հանդիպել է «ՀՀ վարչապետի գավաթ» սեղանի թենիսի մրցաշարի եզրափակիչ փուլի մասնակիցներին

Սյունիքում ձորն ընկած ավտոբուսի վթարի հետևանքով զոհերի թիվը հասել է 5-ի

Հենց գալիս են՝ ապրանքը հավաքում, շենքերի բակ ենք փախչում». քաղաքապետարանի և փողոցային առևտրականների «հակամարտությունը»

Գյումրու պատմական «Վառեմ-մարեմի շենքի» փրկության հերթական ծրագիրը․ ով է այս անգամ պատրաստվում վառել Սիրանուշի տան լույսը