Թուրքը, որ մեզ քնած չկարողացավ սպանել, էլ վերջ, արդեն հայը վեր է կացել. արկակոծումները՝ ականատեսների աչքերով

Ադրբեջանցի երեխաների մասնակցությամբ բեմադրված տխրությանն ի հակադիր՝ Հայաստանն ու Արցախը կարող են ներկայացնել տասնյակ ու հարյուրավոր երեխաների, խաղաղ բնակիչների պատմություններ՝ ինչպես է կյանքը մի քանի ակնթարթում դուրս ընկել հունից ու գլորվել դեպի անհայտություն: Չիմանալով, թե ինչպես են իրենց սիրելիները, տեղեկություն չունենալով՝ կանգուն են, թե ավերակ իրենց տները՝ մարդիկ փակվում են նկուղներում կամ ժամանակավորապես ապաստանում Հայաստանում՝ աչքերի խորքում պահելով սարսափելի պատկերներն ամենայն մանրամասնությամբ: 

Ասկերան քաղաքի մշակույթի և երիտասարդության կենտրոնի տնօրեն Ռոմելլա Գրիգորյանը փրկվել է հրաշքով՝ իր առջև ընկած արկը չի պայթել:

«Մենք Ասկերանից ենք՝ Աղդամին կից, մեր շրջանի 12 համայնք սահմանին կից են, առավոտյան 7:10-ին տներում էինք, զարթուն, բայց դեռ պառկած. դղրդաց, ու ապակիները զրնգոցով թափվեցին: Նայեցի պատուհանից. նման բան մենակ կինոներում էի տեսել՝ ոնց ռումբը պայթեց ու ծուխուփոշիով սնկաձև բացվեց դեպի վեր:

Այդպես սկսեց դղրդալ ու էլ չդադարեց, անընդմեջ խփում էին՝ աջ-ձախ, հեռու-մոտիկ, անընդհատ տրաքոցներ էին: Հեռահարն էլ, որ խփում են, չես հասկանում՝ ուր կընկնի: Մեր աչքի առաջ մի անօդաչու սարք ոչնչացրին մերոնք, օդային տագնապը սկսեց աշխատել: Էդ մի րոպեում մենք հասկացանք, որ մեծ պատերազմը սկսեց:

Մեր շենքը երկու հարկանի է, նկուղ չունի: Վազեցինք կողքի շենքի նկուղը: Ու պարզ էր, որ խփում են թիրախային, դե կյանքի համար ինչն է պետք, այդ ամենին՝ էլեկտրակայաններ, ՀԷԿ-եր, հացի փռեր:

Զինկոմը եկավ, թե մշակույթի տան բանալիները պետք են։ Հետը գնացի, որ բացեմ՝ ինչը-որտեղ է ցույց տամ (թե ոնց չվախեցա՝ չգիտեմ)։ Գնացինք, դուրս գալիս աստիճանների վրա հենց մեր առաջ արկ ընկավ… չպայթեց, կոտրատվեցին շենքի պատուհանները, փոշու ամպի միջից տեսա՝ ճղրտված վարագույրները ալիքից օրորվելիս: Արկը մնաց էդպես տնկված, կողքից զգույշ անցանք, դուրս եկանք: Եթե պայթեր…

Մնացինք վարչական շենքի նկուղում, իսկ այնտեղ չկար ապրելու որևէ հարմարություն: Տուն բարձրանալն էլ վտանգավոր էր. վերևում՝ սառնարաններում ուտելիքը փչանում էր, չէինք կարողանում գնալ-բերել, ու երեխեքի հետ տեղափոխվեցինք Ստեփանակերտ, մեր բարեկամի նկուղը»,- պատմեց Ռոմելլա Գրիգորյանը:

Զրույցի ընթացքում բազմափորձ մանկավարժը որքան զայրանում, այնքան գրական հայերենից անցնում է արցախի անուշ բարբառին: «Աշակերտներս հարցնում էին. «Ընկեր Գրիգորյան, էս վե՞րջն ա», ասում էի. «Մըեռնի թորքը, վեր մեզ քնած տըղըրներս կըրեցալ չի սպանե, մըհեգյս արդեն եր ընք կացալ, էլ հաստատ կարելու չի»: Ասում եմ՝ ջհայնամը կռեվ անե, բայց հի՞նչ ա նշանակում, խաղաղ բնակչության դեմ կիրառե էն ամեն զենքը, որ արգելված ա միջազգային օրենքներավ. պա դա կռե՞վ ա, պա դա՞ ա զինվորի գործը»:

Տնտեսագետ Շողիկ Գրիգորյանը, որի ամուսինը զոհվել է Արցախյան առաջին գոյամարտի օրերին, ընդգծում է, որ այս հարձակումը բոլորովին նման չէր նախորդ պատերազմներին, թիկունքի վրա նման հարձակումը որքան անսպասելի, նույնքան էլ անպատկերացնելի էր իր ծավալներով ու խտությամբ:

«Հրետակոծության հենց սկզբից երեխաներին առանց հագցնելու փաթաթել ենք ծածկոցների մեջ ու տանից դուրս եկել։ Տրաքացնում էին ամեն ինչ՝ դպրոցները, մանկապարտեզները, փրկարարների ջոկատի վրա գցեցին: Տղաները մեզ նկուղները տարան ու գնացին: Մենք էլ երկու շաբաթ մնացինք, որ եթե մի բանով կարողանանք, օգտակար լինենք: Հենց չէին խփում, գնում էի, մեր մորիի պառնիկում գործ անում: Բայց հետո մոտիկ մի տուն խփեցին, լրիվ ավերվեց, տղաներս ասեցին՝ մենք էլ քեզ համար ենք անհանգիստ լինում, գնա, հանգիստ մեր կռիվն անենք։ Ուղարկեցին Երևան»:

Որ հաղթելու ենք, նա կասկած չունի. «Գիտե՞ս էն պատերազմներավ վախ ունեի, դող կար սրտումս, թե չի վերջանալու: Բայց ապրիլյանում էլ զգում էի, որ շուտ կպրծնի, հիմա էլ վստահ եմ, որ լավ է լինելու»:

«Մըր տոնն եմ կըրոտալ, պապուս, քյինամ, ընկերներիս հետ թոփ ընք խաղալու (գնդակ)»,- ասում է 6-ամյա Սոֆին:

Նա պատմում է, որ արկակոծման դղրդյունից վեր են թռել ընտանիքով, հարևանների հետ շուտ վազել կողքի շենքի նկուղ: Իրեն գրկած իջեցրել է հարևանը: Հետո ինքը վատ է զգացել, փսխել: Մի քանի մասից կազմված նկուղում առաջին քաոսային պահին մայրը չի կարողացել գտնել իրեն, վախից քիչ է մնացել խենթանա «երեխաս ո՞ւր ա, երեխաս ո՞ւր ա» գոռալով՝ փնտրել, մինչև մյուս բաժիններից մեկում մոտ քսան րոպե անց գտել են իրեն ողջ-առողջ: «Ինձ կորցըցրալ ըն, բայց ես վախեցալ չըմ, Նարեն ու մաման էին լյաց ընելիս, վըեր տեսալ ըմ»:

Ճանապարհվելուց առաջ Սոֆին հայրիկին հարցրել է՝ էս ի՞նչեր են տրաքում: Հայրը պատասխանել է, թե հրավառություն է: Սոֆին էլ հարցրել է. «Պա վըեր մեր ծնված օրավը, նովի գոդավը սալյուտը թխում էինք, փախչում չէինք, մըհեգյս խե ընք փա՞խչում»:

Հետո հավաստում է, որ վերջին օրերին շատ բան է իմացել ու գաղտնիքի պես ասում է. «Թորքը գի՞դում ես՝ ինչ ա... թորքը էն ա, վըեր խփում ա»:

Նարեն հիշում է՝ մայրկիկն առավոտյան ինչքան կտրուկ է հրահանգել՝ վեր թռչել անկողիններից ու դուրս գալ տնից:

Հիշում է, որ ուզում էր մի շիշ ջուր վերցնել, բայց տրաքոցներն այնքան էին մոտեցել տանը, որ էլ չմտավ խոհանոց, միանգամից դուրս թռավ տնից․ «Նկուղում ուզում էին լույս միացնել, բայց չստացվեց, հետո պապան ջուր բերեց, ծածկոց բերեց, մենք վախենում էինք տրաքոցներավ դուրս գանք, մենակ ինքն էր գնում-բերում: Հետո սպասեցինք, որ մի քիչ հանդարտվի, որ գնանք Հայկավան՝ տատիկենց նկուղ: Էլի խփում էին, հայրիկը գազ տալով քշում էր: Էնտեղ էլ շատ խոնավ էր ու փլվում էր, համ էլ շատ փոքր էր: Հետո գնացինք մորքուրենց նկուղ, մեզ համար շատ լավ էր, որովհետև մորքուրիս երեխաների հետ էինք խաղում, բայց համ էլ տխրում էինք, որովհետև կռիվ էր, դրա համար էինք եկել: Ժամերով ներկում էինք, նկարում»:

Սակավախոս Դմիտրին ուզում է միայն, որ կռիվը շուտ վերջանա. «Որ պապաս շուտ գա, ինձ հետ դաս անի, ինձ դպրոցից բերի»:

Նա հիշում է՝ ինչպես է սկսվել հրետակոծությունն ու այդ պահից նրա պատմության մեջ կյանքը բաժանվում է նկուղներում սպասելու ժամերի և համեմատաբար խաղաղ պահերին նկուղից դուրս թռչելու ու խաղալու րոպեների: «Ուզում եմ բժիշկ դառնամ, որ բոլորին բուժեմ… բոլորին»,- ասում է ցածրաձայն, բազմանշանակ ու կախում հայացքը:

Պսպղուն աչքերով 3-ամյա Ադրիանան հայրիկի ծննդյան օրվա առթիվ պատրաստած բացիկն է ցույց տալիս. «Մնացալ ա կռեվը պրծնե, խաղալիքներս յոր օնիմ, քյինամ մըր տոն»,- գործնական բացատրում է ու ժպտում այնպես, որ հայրիկը տեսնի-ուրախանա:

Արցախի սահմաններին՝ մարտադաշտում են նրանց հայրիկները, որդիները, հորեղբայրներն ու քեռիները, աշակերտներն ու հարևանները։ Ո՞նց են տղաները՝ հարցին պատասխանում են հանգիստ. «Շաբաթը մին հետ զանգ ըն տամ, ասում՝ նորմալ ընք, ու անջատում, մունք զանգում չընք»:

Տպել
2420 դիտում

Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության համաձայնագրի շուտափույթ ստորագրումը կարևոր է․ Էրդողանը՝ Ասադովին

Միայն փոխադարձ հարգանքով և կառուցողական լուծումներով կպահպանվի ԵԱՏՄ-ի արդյունավետությունը․ Փաշինյան (տեսանյութ)

Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանի առաջնորդությամբ Գյումրիից եկած խումբը միացել է Գալստանյանի երթին

Տավուշում մեքենաներ են բախվել․ տուժած 3 քաղաքացի է տեղափոխվել հիվանդանոց

Որպես ՀՀ իշխանության ներկայացուցիչներ մեծ պարտավորություն ունենք մեր պետականությունը պահպանել և ամրապնդել․ ՀՀ նախագահ

ՀԱՊԿ-ն արձագանքել է ՀՀ-ի՝ կազմակերպության գործունեության ֆինանսավորմանը չմասնակցելու որոշմանը

Մաշտոցի պողոտայից դեպի Հաղթանակի կամուրջ և հակառակ ուղղությամբ ճանապարհահատվածը առանձին ժամերի փակ կլինի

ԱՄՆ դեսպանը ընդդիմադիր պատգամավորների հետ հանդիպմանը ողջունել է ՀՀ-ի և Ադրբեջանի միջև ձեռք բերված համաձայնությունը

Հայաստանի Հանրապետությունը չի մասնակցի ՀԱՊԿ գործունեության ֆինանսավորմանը. ԱԳՆ խոսնակ

Ինչ իրավիճակ է Լարսի ճանապարհին

Հանրապետական կուսակցության երիտթևը միացել է Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի գլխավորած շարժմանը

Նիկոլ Փաշինյանի նախագահությամբ Մոսկվայում մեկնարկել է ԵԱՏՄ 10-րդ գագաթնաժողովը (տեսանյութ)

Ռեստորանային համալիրի մոտ՝ կիսախարխուլ փայտե տնակում, տղամարդու դի է հայտնաբերվել

236 մլն եվրոյի վարկային համաձայնագիր կստորագրվի. ներկայացվել է Հյուսիս-հարավի Սիսիան-Քաջարան հատվածի ծրագիրը (տեսանյութ)

Մայիսի 9-ին ՄԻՊ-ն արտակարգ ռեժիմով կաշխատի

Հուսամ՝ շարժումը հրապարակ հասնելուց հետո Քոչարյանի խմբակցությունը կպատասխանի տվածս պարզ հարցին. Ալեքսանյան

ԲԿ-ներից մեկում բուժում ստացող կալանավորի սենյակից կասկածելի իրեր են հայտնաբերվել, վերելակի աթոռի տակից՝ թմրանյութ

Նախագահը Սան Ֆրանցիսկոյի և հարակից շրջանների հայ համայնքին է ներկայացրել ՀՀ-ում տեղի ունեցող իրադարձությունները

Նոր նշանակում ՀՀ քննչական կոմիտեում

Մեծ Բրիտանիան կարտաքսի ՌԴ ռազմական կցորդին․ ռուսների համար դիվանագիտական ​​վիզաների նոր սահմանափակում կգործի

Նորագյուղում Իվան Պասկևիչի հուշարձանի մոտից հեռացրել են հայկական դրոշը՝ թողնելով միայն ռուսականը. տելեգրամ ալիքներ

Կիրանցում այսօր սահմանազատում չի կատարվում

Կալանավայրում գտնվող քաղաքացին իր ծանոթի հետ կատարել է 152 դրվագ համակարգչային հափշտակություն․ վնասի չափը 102 մլն դրամ է

Եկեղեցին ՀՀ սահմանադրական կարգը տապալելու հայտարարություններ է անում, պետք է իրավական գնահատական տրվի. Առաքելյան

Աղետալի կարկտահարության հետևանքները․ Սուրենյանը տեսանյութ է հրապարակել Կարբիից

Դոլարը թանկացել է․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան մայիսի 8-ին

Երևանում առանց պետհամարանիշի ռուսական դրոշներով մեքենաներ են շրջում

«Ամիօ ժամանակաշրջան». կրթությունը հնարավորություն է, որը փոխում է կյանքը

Յունիբանկը բիզնեսին առաջարկում է «Պարզեցված» վարկ` առանց վերլուծության

Կոնվերս Բանկը ՎԶԵԲ տարեկան ժողովի գլխավոր հովանավորն է

Քննարկվել են պարենային անվտանգության ոլորտում փոխադարձ հետաքրքրության հարցեր. հանդիպում ՆԳՆ ոստիկանությունում

Ucom-ի ֆիքսված ցանցը արդեն գործում է Արտաշատում

Հրդեհ մայրաքաղաքի Աբովյան փողոցում

Զախարովան մանրամասնել է՝ ինչ են քննարկելու Պուտինն ու Փաշինյանը

Վիտալի Բալասանյանը միացել է Բագրատ սրբազանի գլխավորած շարժմանը

Հայաստանի և այլ երկրների համար ԵԱՏՄ-ին մասնակցությունը լի է առաջին հերթին իրենց համար օգուտներով. Կրեմլ

ՌԴ ԱԳՆ-ն ողջունել է Ադրբեջանի և Հայաստանի արտգործնախարարների առաջիկա հանդիպումը Ղազախստանում

Անթույլատրելի է Եկեղեցու՝ ինքնիշխանության դեմ քաղաքական պայքարի «թամադայությունը» ստանձնելու կարգավիճակը. Վարդապետյան

Նիկոլ Փաշինյանը ժամանել է Մոսկվա (տեսանյութ)

Կրեմլում անհրաժեշտ և սպասված են անվանել Պուտինի և Փաշինյանի առաջիկա բանակցությունները