Երևան
10 °C
ՀՀ պետական եկամուտների կոմիտեն հրապարակել է 2020թ. հունվար-սեպտեմբեր ամիսների 1000 խոշոր հարկ վճարողների ցանկը:
1000 խոշոր հարկ վճարողների կողմից ընդհանուր առմամբ հունվար-սեպտեմբերին վճարվել է ավելի քան 721 մլրդ 396 մլն 730 հազար դրամ հարկ: Նախորդ տարվա նույն ժամանակահատվածում 1000 խոշոր հարկատուները միասին վճարել էին 764 մլրդ 557 մլն 769 հազար դրամ հարկ: Այսինքն՝ 9 ամիսների ընթացքում 2019-ի 9 ամիսների համեմատ 1000 խոշոր հարկատուների վճարած հարկերը նվազել են 43 մլրդ 161 մլն 39 հազար դրամով կամ շուրջ 5.7 տոկոսով:
Իսկ 10 խոշոր հարկատուները միասին վճարել են 187 մլրդ 611 մլն 90 հազար դրամ հարկ, ինչը եւս նախորդ տարվա նույն ժամանակահատվածի 10 խոշորների վճարած հարկերից պակաս է 2 մլրդ 126 մլն 761 հազար դրամով կամ 1.1 տոկոսով:
2020 թվականի հունվար-սեպտեմբեր ամիսների դրությամբ 1000 խոշոր հարկատուների ցուցակը գլխավորում է «Գրանդ տոբակո» ընկերությունը՝ 36 մլրդ 215 մլն 146 հազար դրամ հարկով։ Նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ ընկերության վճարած հարկերը նվազել են 4 մլրդ 61 մլն 886 հազար դրամով կամ շուրջ 10.1 տոկոսով։ 2019-ի 9 ամիսներին ընկերությունը վճարել էր 40 մլրդ 277 մլն 32 հազար դրամ հարկ։
Երկրորդ խոշոր հարկատուն «Գազպրոմ Արմենիա» ընկերությունն է՝ վճարած 34 մլրդ 866 մլն 254 հազար դրամ հարկով։ 2019-ի հունվար-սեպտեմբերին ընկերությունը վճարել էր 33 մլրդ 623 մլն 700 հազար դրամ հարկ: Այս դեպքում արդեն ընկերության վճարած հարկերն ավելացել են 1 մլրդ 242 մլն 554 հազար դրամով կամ 3.7 տոկոսով։
2019-ի առաջին 9 ամիսների առաջատարը՝ «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատը», այս անգամ 3-րդ տեղում է։ 2020-ի հունվար-սեպտեմբեր ամիսներին ընկերությունը վճարել է 31 մլրդ 310 մլն 374 հազար դրամ հարկ։ 2019-ի նույն ժամանակահատվածում ընկերությունը վճարել էր 40 մլրդ 594 մլն 294 հազար դրամ հարկ, այսինքն՝ ԶՊՄԿ-ի վճարած հարկերը նվազել են 9 մլրդ 283 մլն 920 հազար դրամով կամ շուրջ 22.9 տոկոսով:
4-րդ խոշոր հարկատուն «Գեոպրոմայնինգ գոլդ» ընկերությունն է՝ վճարած 16 մլրդ 264 մլն 679 հազար դրամ հարկով։ Ընկերությունը 2019-ի հունվար-սեպտեմբերին վճարել էր 12 մլրդ 523 մլն 893 հազար դրամ հարկ։ Ստացվում է, որ նրանց վճարած հարկերն աճել են 3 մլրդ 740 մլն 786 հազար դրամով կամ շուրջ 29.9 տոկոսով։
Դրան հաջորդում է «Սիփիէս Օիլ» ընկերությունը՝ վճարած 14 մլրդ 360 մլն 761 հազար դրամ հարկով։ Ընկերությունը 2019-ի հունվար-սեպտեմբերին վճարել էր 9 մլրդ 103 մլն 801 հազար դրամ հարկ, այսինքն՝ վճարված հարկերն աճել են 5 մլրդ 256 մլն 960 հազար դրամով կամ շուրջ 57.7 տոկոսով։ Այստեղ հարկ է նշել, որ նախորդ տարի «Սիփիէս Օիլից» բացի, կար նաեւ «Սիփիէս Օիլ Քորփորեյշն» ընկերությունը, որը վճարել էր 4 մլրդ 794 մլն 222 հազար դրամ հարկ։
2020-ի հունվար-սեպտեմբեր ամիսների 6-րդ խոշոր հարկատուն «Ինտերնեյշնլ Մասիս Տաբակ» ընկերությունն է՝ վճարած 12 մլրդ 726 մլն 970 հազար դրամ հարկով: Նախորդ տարվա նույն ժամանակահատվածում ընկերությունը վճարել էր 13 մլրդ 362 մլն 59 հազար դրամ հարկ, այսինքն՝ ընկերության վճարած հարկերն աճել են 635 մլն 89 հազար դրամով կամ շուրջ 4.7 տոկոսով:
7-րդ խոշոր հարկատուն Բարսեղ Բեգլարյանին պատկանող «Ֆլեշ» ընկերությունն է՝ վճարած 11 մլրդ 953 մլն 130 հազար դրամ հարկով։ 2019-ի հունվար-սեպտեմբերին ընկերությունը վճարել էր 10 մլրդ 750 մլն 288 հազար դրամ հարկ: Ստացվում է, որ Բեգլարյանի ընկերության վճարած հարկերն ավելացել են 1 մլրդ 202 մլն 842 հազար դրամով կամ շուրջ 11.2 տոկոսով։
8-րդ խոշոր հարկատուն «Ֆիլիպ Մորրիս Արմենիա» ընկերությունն է՝ վճարած 10 մլրդ 517 մլն 990 հազար դրամ հարկով։ 2019-ի հունվար-սեպտեմբերին ընկերությունը վճարել էր 9 մլրդ 701 մլն 380 հազար դրամ հարկ: Ստացվում է, որ ընկերության վճարած հարկերն ավելացել են շուրջ 816 մլն 610 հազար դրամով կամ 8.4 տոկոսով:
9-րդ խոշոր հարկատուն «ՄՏՍ-Հայաստան» ընկերությունն է՝ վճարած 10 մլրդ 357 մլն 802 հազար դրամ հարկով։ 2019-ի նույն ժամանակահատվածում ընկերությունը վճարել էր 6 մլրդ 654 մլն 398 հազար դրամ հարկ, այսինքն՝ «ՄՏՍ-Հայաստանի» վճարած հարկերը ավելացել են 3 մլրդ 703 մլն 404 հազար դրամով կամ 55.7 տոկոսով:
Խոշոր հարկատուների տասնյակը եզրափակում է «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերությունը՝ վճարած 9 մլրդ 37 մլն 986 հազար դրամ հարկով: Նախորդ տարվա նույն ժամանակահատվածում ընկերությունը վճարել էր 10 մլրդ 537 մլն 670 հազար դրամ հարկ, այսինքն՝ ընկերության վճարած հարկերը նվազել են 1 մլրդ 499 մլն 684 հազար դրամով կամ 14.2 տոկոսով:
Հայտնի են «Եվրատեսիլի» եզրափակիչ անցած առաջին 10 երկրները. Ադրբեջանը չի անցել եզրափակիչ
Գևորգ Պապոյանը կգործուղվի ԱՄՆ
Առաջին անգամ Լոռու մարզում հայտնաբերվել է հազվագյուտ սև արագիլի բույն (լուսանկար)
Հայկական բժշկական ասոցիացիան չի միացել Բագրատ սրբազանի շարժմանը. հայտարարություն
Շինհրապարակներում հայտնաբերվել են սահմանված չափորոշիչների խախտումներ (տեսանյութ)
ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը դիմել է Իսրայելին
Եթե գյուղապետերը չեն գտնում, որ փրկության խնդիր կա, ի՞նչ են կասեցնում և ո՞ւմ են փրկում. Սաֆարյան
Հայտնաբերվել է հրազենային վնասվածքով պայմանագրային զինծառայողի դի
Բախվել են մեքենաներ, կան տուժածներ (լուսանկար)
Չի բացառվում, որ մայիսի 9-ին Ռոբերտ Քոչարյանը՝ կաթողիկոսի ուղեկցությամբ, գա հրապարակ. Անի Խաչատրյան
Երկրաշարժ Հայաստանի տարածքում
Բելառուսն ակնթարթորեն կպատասխանի իր դեմ ցանկացած ռազմական ագրեսիայի. Լուկաշենկո
22-ամյա երիտասարդը մարմնական վնասվածքներ է հասցրել շտապօգնության բժշկին և վարորդին
Ինչպես է Բագրատ արքեպիսկոպոսի աջակից Վանեցյանը մեկնում Հայաստանից
Ֆինանսների նախարարի գլխավորած պատվիրակությունը շարունակել է հանդիպումները ԱԶԲ 57-րդ տարեկան հանդիպման շրջանակներում
Վերընտրվելուց հետո Պուտինը ստորագրել է ավանդական դարձած առաջին հրամանագրերը
Երևանում ավտոբուս է հրդեհվել
Որդին բութ գործիքով հարվածներ է հասցրել 83-ամյա մորը, որը հիվանդանոցում մահացել է
Ոստիկանները հեռացել են Կիրանցից
Կիրանցի և Ոսկեպարի վարչական ղեկավարները մանրամասներ են հայտնել սահմանազատման գործընթացի մասին
Ալիևն ու Ռայիսին կմասնակցեն Իրանի և Ադրբեջանի սահմանին կառուցված ամբարտակի բացմանը
Լարսը բեռնատարների համար փակ է
Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբը հյուրախաղերով հանդես կգա ԱՄՆ-ում
Միրզոյանը Հունգարիայի ԱԺ փոխխոսնակի հետ մտքեր է փոխանակել տարածաշրջանային անվտանգային հարցերի շուրջ
ԱԱՏՄ-ն ստացել է տեղեկություններ, որ որոշ գործատուներ աշխատողներին պարտադրում են մասնակցել երթերի. ինչ պետք է իմանալ
Ոսկեպարի եկեղեցին գտնվում է ՀՀ ինքնիշխան տարածքում. Փաշինյանը՝ սահմանազատման արդյունքների մասին
Վարչապետը IWF նախագահին վստահեցրել է՝ կարվի ամեն ինչ՝ ծանրամարտի առաջնությունը բարձր մակարդակով կազմակերպելու համար
Խոշոր ավտովթար Շիրակի մարզում. հոսպիտալացվել է 6 քաղաքացի
Թուրքիայում ավելի քան 6 տարի ժամկետով 13 քուրդ քաղաքական գործիչ է դատապարտվել
Սրբազանի գլխավորած քարավանը 2 տարի առաջ «ցրցամ են տվել», հիմա կոորդինացնում են «նախկինները». Հարություն Մկրտչյան
Վեհափառն ասաց՝ գործող վարչապետը պետք է հեռանա, Ռոբերտ Քոչարյանը՝ ստանձնի պաշտոնը. Բաբաջանյանը զրույց է բացահայտել
Հայտնի են 4-րդ, 9-րդ և 12-րդ դասարանների աշակերտների ավարտական քննությունների օրերը
Վենետիկի հանձնաժողովի ներկայացուցիչների հետ քննարկվել է «Ազգային փոքրամասնությունների մասին» օրենքի նախագիծը
Ծանրամարտի աշխարհի 2027-ի առաջնությունն առաջինն է օլիմպիական մարզաձևից, որն անցկացվելու է Հայաստանում. Հարությունյան
Այո՛, ասել եմ՝ ձեռքերս կկտրեմ, այդ վերսիայով փաստաթուղթը չեմ ստորագրի, հիմա շատ կարևոր՝ էական բան է փոխվել. Փաշինյան
Զենքի գործադրմամբ խուլիգանություն Ամերիկյան համալսարանի մոտ. նախաձեռնվել է քրեական վարույթ, հայտնի է մեղադրվողը
Մհեր Գրիգորյանը և Իվանա Ժիվկովիչը քննարկել են Հայաստանում ՄԱԶԾ կողմից իրականացվող ծրագրերը
Մենք որդեգրել ենք Հայաստանում ինստիտուցիոնալ բարեփոխումների քաղաքականություն. Սիմոնյանը՝ Իվանա Ժիվկովիչին
ՀՀ-ում ԵՄ դիտորդական առաքելության կարգավիճակի մասին համաձայնագիրը մտել է ուժի մեջ
Պուտինը հինգերորդ անգամ պաշտոնապես ստանձնեց Ռուսաստանի Դաշնության նախագահի պաշտոնը (լուսանկարներ)
© 2024 Հայկական ժամանակ