Թուրքիան խաղաղ գործընթացի ամենամեծ խոչընդոտն է. Արմեն Սարգսյանը՝ «CBN News»-ին (տեսանյութ)

Հայաստանի Հանրապետության նախագահի լրատվական ծառայությունը հայտնում է, որ Արմեն Սարգսյանը հարցազրույց է տվել ամերիկյան CBN News հեռուստաընկերությանը:

Մասնավորապես, պատասխանելով հեռուստալրագրողի այն հարցին, թե՝ «կան տեղեկություններ, որ Թուրքիան Սիրիայից իսլամիստ ջիհադիստների է ուղարկում՝ կռվելու ադրբեջանցի զինվորների շարքում: Կարո՞ղ եք հաստատել այս լուրերը, և ինչպիսի՞ հետևանքներ է ունենում նրանց ներգրավվածությունը»՝ նախագահ Սարգսյանն ասել է. «Կարող եմ դա հաստատել, և այս տեղեկությունները հաստատել են նաև միջազգային կազմակերպություններն ու անգամ տարբեր երկրների հետախուզական ծառայությունները: Իհարկե, Թուրքիայի ներգրավվածությունը և այն, որ այդ երկիրը տարածաշրջան է բերել իսլամիստ զինյալների և ահաբեկիչների, ամբողջությամբ փոխել են հակամարտության պատկերը: Լեռնային Ղարաբաղը մի տարածք է, որն անգամ խորհրդային իշխանության տարիներին՝ 65 տարի, մեծամասամբ բնակեցված է եղել հայերով: Եթե գնաք Լեռնային Ղարաբաղի կամ Արցախի Հանրապետություն, կտեսնեք շինությունների մնացորդներ, եկեղեցիներ, որոնք գալիս են 3-4-րդ դարերից, երբ Հայաստանը 301 թվականին դարձավ աշխարհում առաջին քրիստոնյա պետությունը»:

CBN News-ի լրագրող Ջորջ Թոմասը հետաքրքրվել է Լեռնային Ղարաբաղի հակամարտությունում Թուրքիայի ներգրավվածության նպատակներով, ողջ տարածաշրջանի համար այս պատերազմի հնարավոր հետևանքներով, ինչպես նաև՝ արդյոք Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը հնարավոր է դիտարկել որպես էթնիկ հակամարտություն՝ Թուրքիայի ներգրավվածությամբ, և արդյո՞ք այն վերածվում է կրոնական պատերազմի հին քրիստոնյա ազգի՝ Հայաստանի և մահմեդական Ադրբեջանի, Թուրքիայի միջև, նախագահ Սարգսյանը նշել է, որ Ադրբեջանի նպատակը Լեռնային Ղարաբաղի տարածքն է առանց բնիկ ժողովրդի՝ հայերի: «Երբ ցանկանում ես հողը ազատագրել մարդկանցից, դա կոչվում է էթնիկ զտում: Նրանք ցանկանում են հողերն առանց հայերի, առանց այն մարդկանց, ովքեր հին մշակույթ ունեն, այնտեղ են ապրել հազարավոր տարիներ: Սա՝ մեկ պատճառ,-ընդգծել է նախագահը: -Թուրքիայի ներգրավվածությունը չէի անվանի կրոնական պատերազմ: Չնայած Թուրքիան փորձում է իսլամիստ զինվորականների բերել այստեղ, նրանք վարձկաններ են: Սա ինչ-որ առումով տարբեր քաղաքակրթությունների, մոտեցումների, մշակույթների հակամարտություն է: Սա հակամարտություն է, որը պետք է լուծվի դիվանագիտորեն: Այս ուժեղ մարդիկ դիմագրավում են սարսափելի թշնամուն, որը ցանկանում է ոչնչացնել մի ամբողջ քաղաքակրթություն, մշակույթ, կրոն և մարդկանց»:

Հարցին՝ թե ինչ հետևանքներ կլինեն, եթե չդադարեցվի Թուրքիայի ներգրավվածությունը հակամարտությանը, նախագահ Սարգսյանը պատասխանել է. «Չկանգնեցնելով Թուրքիային՝ կունենանք մեկ այլ Սիրիա, տասն անգամ ավելի մեծ, քանի որ կունենանք խիստ անկայուն Կովկաս, միջազգային խողովակաշարը կվերահսկի Թուրքիան: Եթե Թուրքիան չհեռացվի ընդհանուր պատկերից, շատ դժվար կլինի բանակցությունների միջոցով հասնել խաղաղ կարգավորման և վերադառնալ ԵԱՀԿ Մինսկի խմբի բանակցային սեղան: Հիմա Թուրքիան խաղաղ գործընթացի ամենամեծ խոչընդոտն է: Եթե սա շարունակվի, ապա տարածաշրջանի այլ հարևաններ կներգրավվեն, և մենք մեկ այլ Սիրիա կունենանք»:

Ներկայացնելով հայկական ու ադրբեջանա-թուրքական ահաբեկչական իսլամիստ խմբավորումների մոտեցումների տարբերությունը՝ նախագահ Սարգսյանն ասել է. «Առաջին պատերազմից հետո ԼՂ երկրորդ քաղաքը համարվող Շուշիում կային մի քանի հայկական եկեղեցիներ և մեկ մզկիթ: Հայերն ամբողջությամբ վերականգնեցին տեղի գեղեցիկ Սուրբ Ամենափրկիչ տաճարը, որից 500 մետր այն կողմ գտնվում էր մզկիթը: ԼՂ կառավարությունը հովանավորների աջակցությամբ վերականգնեց նաև մզկիթը: Այսինքն, հայերն իրենց հայրենիքում վերականգնեցին ինչպես եկեղեցին, այնպես էլ մզկիթը: Նոր պատերազմի սկսվելուց հետո առաջինը, որտեղ ադրբեջանցիները հարվածեցին Շուշիում, եկեղեցին էր: Հարվածելու ժամանակ եկեղեցում երեխաներ էին, տարեցներ, ովքեր հուսով էին, որ այդտեղ ապահով կլինեն: Այդտեղ էին նաև օտարերկրյա լրագրողներ: Սա տալիս է հակամարտության պատկերը»:

Նախագահ Սարգսյանն ընդգծել է, որ Լեռնային Ղարաբաղի հայերը հազարավոր տարիներ ապրում են իրենց հողում: «Նրանք հպարտ մարդիկ են, մարտիկներ են, որոնք կպայքարեն մինչև մահ: Նրանք ունեն Հայաստանի աջակցությունը, որովհետև ոչ միայն մենք՝ Հայաստանում ապրողներս, այլև ամբողջ աշխարհի հայերը, չեն կարող թույլ տալ, որ Թուրքիան կրկնի այն, ինչ իրականացրել է 105 տարի առաջ. 1,5 միլիոն հայեր կորցրել են իրենց կյանքը, հարյուր հազարավորները ստիպողաբար տարհանվել են, գնացել են անապատներ և հասել են տարբեր երկրներ՝ Լատինական Ամերիկա, ԱՄՆ, Կանադա, Եվրոպա, Ռուսաստան և շատ արաբական երկրներ,-նշել է նախագահը: -Ցանկանում եմ ընդգծել, որ հայերը ապաստան են ստացել շատ արաբական երկրներում և արաբների կողմից ընդունվել են որպես եղբայրներ: Սա կրոնական պատերազմ չէր այնքան ժամանակ, քանի դեռ պարոն Էրդողանը կրոնական տարր չէր ավելացրել՝ այնտեղ բերելով իսլամիստ ահաբեկիչների»: 

Տպել
1429 դիտում

Ոսկեպարի շրջանում ադրբեջանական ստորաբաժանումների առաջխաղացման մասին լուրը կեղծ է

Փաշինյանն ու Բլինքենը քննարկել են Հայաստան-Ադրբեջան սահմանազատման գործընթացն ու «Խաղաղության խաչմերուկ» նախագիծը

Էկոնոմիկայի նախարարը մասնագետների հետ քննարկել է խաղողագործության և գինեգործության ոլորտում առկա մարտահրավերները

Կա՞ր հոգևորական, որ ծպտուն հանեց Հոկտեմբերի 27-ին կամ Մարտի 1-ին, ուժեղ տղերք են դարձել, դասեր են տալիս. Մկրտչյան

«Վարչապետի գավաթն» ավելի ու ավելի շատ պետք է կապված լինի կրթության, դպրոցի հետ. Նիկոլ Փաշինյան (լուսանկարներ)

Ֆրանսիան Աթենքում հանդիսավոր արարողությամբ ստացել է օլիմպիական կրակը (լուսանկարներ)

Սյունիքի փոխմարզպետը ավտոբուսի վթարից տուժած իրանցիներին նվերներ ու ծաղիկներ է տարել

Պահեստազորի գնդապետ Միհրան Մախսուդյանի որդին 2 ամսով կալանավորվել է

Կատարում Վահան Կոստանյանը ներկայացրել է Հայաստանի տնտեսական գրավչությանը նպաստող գործոնները

Արգելակները «չեն պահել», ավտոբուսը կոտրել է պատնեշն ու գլորվել ձորը, բոլոր զոհերն իրանցիներ են. ձերբակալվել է վարորդը

Արևշատ գյուղի կամրջից ավտոմեքենան ընկել է Ազատ գետը. կա տուժած

Ավինյանի որոշմամբ՝ Արման Տեր-Թովմասյանն ազատվել է «Ջրային Կառույցներ» ընկերության տնօրենի պաշտոնից

Վանաձորում վրաերթի է ենթարկվել 13-ամյա երեխա

Միրզոյանը Կատարի գործընկերոջը ներկայացրել է Հայաստան-Ադրբեջան կարգավորման գործընթացի զարգացումները

Աղդամում ականի պայթյունից ադրբեջանցի է վիրավորում ստացել

Ավտովթար Ջերմուկ-Գնդեվազ ճանապարհին. ծանր վիճակում հոսպիտալացվել է 2 տուժած

Երևանում փակ ճանապարհներ չկան, դեպի Գյումրի ուղղությամբ երթևեկությունը վերականգնվել է

Քիմ Քարդաշյանն այցելել է Սպիտակ տուն և հանդիպել ԱՄՆ փոխնախագահին (լուսանկարներ)

Մեկնարկել է ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի պաշտոնական այցը Կատար

Ալեն Սիմոնյանը մեկնում է արձակուրդ

Շվեդիայում կրկին հրապարակայնորեն այրել են Ղուրանը (լուսանկարներ)

Կիևը գերմանական ընկերությունից պահանջել է ավելի քան 800 Vector անօդաչու թռչող սարք

Սպասվում է անձրև, ամպրոպ, առանձին հատվածներում՝ կարկուտ և քամու ուժգնացում. կցրտի 7-9 աստիճանով

Սյունիքի մարզպետը և Կապանում Իրանի գլխավոր հյուպատոսը տեսակցել են ավտոբուսի վթարի հետևանքով տուժած քաղաքացիներին

Հայաստանը շուտով Թուրքիային կփոխանցի Անիի կամրջի վերականգնման շուրջ իր մոտեցումները. ԱԳՆ

Մեկնարկել է «ՀՀ վարչապետի գավաթ» սեղանի թենիսի սիրողական մրցաշարի եզրափակիչ փուլը

Սպորտային մարմնամարզության ԵԱ. Արթուր Դավթյանն արծաթե մեդալ է նվաճել

Բլինքենն ուղևորվելու է Մերձավոր Արևելք

Քաղաքացին Գութանասար բարձրանալիս կոտրել է ոտքը. փրկարարները մոտ 6 կմ-ից իջեցրել են, օգնել հոսպիտալացվել

Վրաստանից էլեկտրաէներգիայի արտահանումն աճել է 14 անգամ. որքան է վաճառվել Հայաստանին

Գետափնյա գյուղի մոտակա կամրջով երթևեկությունը դեռևս փակ է

Մահացել է ազատամարտի մասին երգեր կատարող Սահակ Սահակյանը

Պահեստազորի գնդապետ Միհրան Մախսուդյանի որդուն մեղադրանք է առաջադրվել

Սուրենյանը հայտնել է Երևանում սպասվող գրեթե ռեկորդային տաքության մասին

Մահացել է Պարույր Սևակի որդին` ոստիկանության գնդապետ Արմեն Ղազարյանը

Նիկոլ Փաշինյանը տիկնոջ հետ հանդիպել է «ՀՀ վարչապետի գավաթ» սեղանի թենիսի մրցաշարի եզրափակիչ փուլի մասնակիցներին

Սյունիքում ձորն ընկած ավտոբուսի վթարի հետևանքով զոհերի թիվը հասել է 5-ի

Հենց գալիս են՝ ապրանքը հավաքում, շենքերի բակ ենք փախչում». քաղաքապետարանի և փողոցային առևտրականների «հակամարտությունը»

Գյումրու պատմական «Վառեմ-մարեմի շենքի» փրկության հերթական ծրագիրը․ ով է այս անգամ պատրաստվում վառել Սիրանուշի տան լույսը

4 զոհ և 9 տուժած․ Սյունիքում ձորն ընկած ավտոբուսի վթարի հետևանքով զոհերի թիվն աճել է