Անկարայի միջամտությունը շատ մտահոգիչ է. Հունաստանի ԱԳ նախարարը վստահ է՝ պետք է տարբերակվեն բոցի վրա յուղ լցնողները

«Ինձ համար մեծ հաճույք է բարեկամների միջավայրում գտնվել այստեղ՝ Երեւանում: Մենք երկար կուռ հարաբերությունների նախապատմություն ունենք, հարաբերություններ, որոնք հիմնված են կուռ պատմական հիմքերի վրա: Ուստի իմ ներկայությունն այստեղ, սիրելի Զոհրաբ, խորհրդանշում է իմ բարեկամությունը ձեզ եւ հայ ժողովրդին». Հունաստանի ԱԳ նախարար Նիկոս Դենդիասն այսպիսի խոսքերով սկսեց ՀՀ արտգործնախարար Զոհրաբ Մնացականյանի հետ համատեղ մամուլի ասուլիսը:

Աշխատանքային այցով Հայաստանում գտնվող Հունաստանի արտգործնախարարը տեղեկացրեց, որ մինչ ԱԳՆ գալը եղել է Ցեղասպանության զոհերի հուշահամալիրում եւ հարգել նրանց հիշատակը:

Նախարարը վստահ է՝ այս ողբերգական եղելությունների հիշողությունը չպետք է մոռանալ, որպեսզի այդօրինակ ոճիրները չկրկնվեն երբեւէ:

Այնուհետեւ տեղեկացնելով, որ ՀՀ արտգործնախարարի հետ քննարկել են ինչպես տարածաշրջանային, այնպես էլ երկկողմ հարաբերություններին վերաբերող հարցեր՝ Դենդիասը նկատեց. 

«Մենք ջանք չենք խնայում՝ ամրացնելու մեր կուռ հարաբերությունները է՛լ ավելի, մասնավորապես՝ տնտեսական ասպարեզում, որտեղ շատ տեղ կա դեռ ընդլայնելու»:

Անդրադառնալով արցախյան հարցի շուրջ քննարկմանը՝ Դենդիասը տեղեկացրեց. «Ես ուշադիր ունկնդրեցի նախարարի վերլուծությունը Հարավային Կովկասում շատ մտահոգիչ բռնկումների վերաբերյալ: Աթենքից մենք հետեւում ենք այդ զարգացումներին խիստ սերտորեն: Մենք ողջունում ենք Մոսկվայում բանակցած հրադադարի լուրը, մեզ շատ մտահոգում են դրա խախտումները: Թույլ տվեք կրկնել՝ հրադադարը պետք է խստիվ հարգվի: Մենք համարում ենք, որ տեւական լուծումներին կարելի է հասնել միայն դիվանագիտական միջոցներով, վերադառնալով բանակցությունների սեղան՝ Մինսկի խմբի համանախագահների հովանու ներքո, միջազգային կուռ հիմքերի վրա»:

Հունաստանի արտգործնախարարը չշրջանցեց նաեւ հակամարտության սրման վրա յուղ լցնողներին:

«Վճռական կարեւոր է, որ միջազգային հանրությունը հստակ տարբերակում մտցնի նրանց միջեւ, ովքեր յուղ են լցնում լարման եւ բոցի վրա, եւ նրանց, ովքեր որդեգրում են կառուցողական մոտեցում եւ մնում վեճերի լուծման խաղաղ լուծմանը հավատարիմ: 

Բացարձակապես հստակ է, որ նաեւ պետք է վերջ տրվի օտար միջամտությանը: Անկարայի միջամտությունը եւս մեկ կոնֆլիկտում շատ մտահոգիչ է իրականում: Այն առաջ է բերել լուրջ մտահոգություններ միջազգային ասպարեզում: Հունաստանը ձայնը բարձրացրել է ի սկզբանե այս կապակցությամբ: Մենք առաջինն էինք, որ Եվրոպական միության արձագանքը պահանջեցինք այս կոնֆլիկտի բոցավառման շուրջ՝ կոչ անելով անմիջական եւ տեւական զինադադարի եւ խաղաղ լուծման ԵԱՀԿ Մինսկի խմբի հովանու ներքո: Մենք նաեւ առաջարկեցինք, որ Եվրամիությունը կոչ անի դադարեցնել արտաքին կողմերի ներգրավումը»,- շարունակեց Հունաստանի արտգործնախարարը:

Նա տեղեկացրեց, որ Հունաստանն անգամ հետ է կանչել իր դեսպանին Բաքվում:

Դենդիասի փոխանցմամբ՝ ինքը Զոհրաբ Մնացականյանի հետ քննարկել է նաեւ Արեւելյան Միջերկրականում ստեղծված իրավիճակը, լարումները եւ ապօրինի գործողությունները Սիրիայում, Լիբիայում, Իրաքում, Կիպրոսում եւ Արեւելյան Միջերկրականում:

«Բոլորն էլ ունեն ընդհանուր քաջ հայտնի հայտարար, ընդհանուր հայտարարը Թուրքիան է, Թուրքիայի անտեսումը ԵՄ կոչերին՝ հարգել միջազգային լեգիտիմությունը»,- ընդգծեց նա:

Դենդիասը տեղեկացրեց, որ Հունաստանի վարչապետ Կիրիակոս Միցոտակիսը այսօր այդ հարցերը եւս մեկ անգամ կարծարծի Եվրոպական խորհրդում: «Մեր դիրքորոշումը բյուրեղի պես հստակ է, մենք միշտ պատրաստ ենք մտնել երկխոսության մեջ բարի կամքով, միջազգային իրավունքի հիմունքների վրա եւ ելնելով բարի դրացիական հարաբերությունների սկզբունքներից: Բայց եւ այնպես փոխանակ կոչ անելու բանակցությունների, որոնք փոխհամաձայնեցված էին, մենք եւս մեկ անգամ բախվեցինք թուրքական սադրանքների վերսկսմանը»,- նկատեց Հունաստանի ԱԳ նախարարը՝ կոչ անելով Թուրքիայի մասին դատել իր գործողություններով եւ ոչ թե հայտարարություններով:

Իր խոսքի ավարտին Դենդիասը վստահեցրեց՝ Հունաստանը կշարունակի տրամադրել օժանդակություն՝ ելնելով Հայաստանի հետ երկկողմանի համագործակցության հուշագրից եւ հարաբերություններից:

Նա նաեւ հույս հայտնեց շուտով Զոհրաբ Մնացականյանին հյուրընկալել Աթենքում:

Տպել
1339 դիտում

Մահացել է Սուրեն Բաղդասարյանի թոռը՝ «Փյունիկ» ՖԱ-ի գլխավոր քարտուղարը

Ժերար Դեպարդյեին Փարիզում ձերբակալել են

Անձրև, ամպրոպ, կարկուտ, կցրտի 7-10 աստիճանով. ինչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին

ԱԳ նախարարը Կատարի խորհրդատվական խորհրդի նախագահին է ներկայացրել «Խաղաղության խաչմերուկ» ծրագիրը

Կարմրուկի քանի դեպք է գրանցվել Հայաստանում 2024 թվականին

Ի՞նչ եղավ Վանեցյանի գաղտնալսման գործը․ Անդրանիկ Քոչարյանը՝ դատախազին (տեսանյութ)

Ադրբեջանի պետական ​​հանձնաժողովը Հայաստանին կոչ է արել համագործակցել անհետ կորածների հարցում

Հայաստանի ու Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպման վայրը հայտնի է

Կադիրովն իր 16-ամյա որդուն նշանակել է Պուտինի անվան ռուսական հատուկ նշանակության ուժերի համալսարանի համակարգող

11:30-ի դրությամբ՝ Երևանում փակ փողոցներ չկան

Մայիսի 1-ից դեպի Կենդանաբանական այգի կգործարկվի անվճար երթուղի

«Ծիծեռնակաբերդ»-ում Աննա Հակոբյանի և դստեր դեպքով մեկ անձի մեղադրանք է առաջադրվել

«Արդարացում չի լինելու չաշխատելու համար, այդ մարդիկ ուղղակի կփոխարինվեն». Տիգրան Ավինյան

79 անշարժ գույք, 42 տրանսպորտային միջոց, 39 բաժնետոմս. ինչ է պահանջվում բռնագանձել Գագիկ Ծառուկյանից

«Դո՞ւ ես փրկությունը հայ ազգի, դուք ամենամեծ վնաս տվողներն եք»․ քաղաքացին՝ ճանապարհը փակած Գեղամ Մանուկյանին

«Շատ նախաձեռնություններ ունենք, որ պտտվում, պտտվում են ու տեղ չեն հասնում». Ավինյան

Դատախազությունը պահանջում է Գագիկ Խաչատրյանից բռնագանձել շուրջ 200 միավոր անշարժ գույք, մոտ 23 միլիարդ դրամ

25 միավոր անշարժ գույք, 4 միլիոն դոլարի ավանդ արժեթուղթ. դատախազը ներկայացրել է՝ ինչ են պահանջում բռնագանձել Քոչարյանից

Արմավիր-Գյումրի ավտոճանապարհը բացվել է

Նոյեմբերյանում խուլիգանական արարքների կատարման համար մեղադրվող 4 անձից 3-ը կալանավորվել է (տեսանյութ)

Մայրաքաղաքում փակ ճանապարհներ չկան․ ոստիկանություն

Հայտնի է՝ որտեղ կկառուցվի Ալբերտ Ազարյանի անվան մանկապատանեկան մարզադպրոցը և ինչ ժամկետում

Սուրենյանը հայտնել է առաջիկայում սպասվող եղանակային կտրուկ փոփոխության մասին

«Երևանի ավտոբուս» ՓԲԸ-ն տնօրենի նոր պաշտոնակատար ունի

2 արծաթե, 5 բրոնզե մեդալ. բռնցքամարտի Հայաստանի հավաքականը վերադառնում է Եվրոպայի առաջնությունից

Ադրբեջանում քաղաքացին գլուխը մտցրել է ջրի բաքի մեջ ու չի կարողացել հանել. փրկարարները կտրել են բաքը (տեսանյութ)

Կոլորադոյի հայ համայնքի հետ հանդիպմանը դեսպան Մակունցն անդրադարձել է ՀՀ ներկա մարտահրավերներին

Բլինքենն Ալիևին կոչ է արել ազատել անարդարացիորեն ձերբակալված բոլոր անձանց

Բերքաբերի մոտակայքում տեղի է ունենալու պայթեցման աշխատանք. ՊՆ-ն խնդրում է խուճապի չմատնվել

Երևան-Սևան ավտոճանապարհին «Մերսեդես»-ը հարվածել է երկաթե արգելապատնեշին ու կոտրել այն

Հայաստանում միայն ռուսերեն ուսուցմամբ քանի դպրոց կա, որքան աշակերտներ ունեն և որտեղ են դրանք

Ոսկեպարի շրջանում ադրբեջանական ստորաբաժանումների առաջխաղացման մասին լուրը կեղծ է

Փաշինյանն ու Բլինքենը քննարկել են Հայաստան-Ադրբեջան սահմանազատման գործընթացն ու «Խաղաղության խաչմերուկ» նախագիծը

Էկոնոմիկայի նախարարը մասնագետների հետ քննարկել է խաղողագործության և գինեգործության ոլորտում առկա մարտահրավերները

Կա՞ր հոգևորական, որ ծպտուն հանեց Հոկտեմբերի 27-ին կամ Մարտի 1-ին, ուժեղ տղերք են դարձել, դասեր են տալիս. Մկրտչյան

«Վարչապետի գավաթն» ավելի ու ավելի շատ պետք է կապված լինի կրթության, դպրոցի հետ. Նիկոլ Փաշինյան (լուսանկարներ)

Ֆրանսիան Աթենքում հանդիսավոր արարողությամբ ստացել է օլիմպիական կրակը (լուսանկարներ)

Սյունիքի փոխմարզպետը ավտոբուսի վթարից տուժած իրանցիներին նվերներ ու ծաղիկներ է տարել

Պահեստազորի գնդապետ Միհրան Մախսուդյանի որդին 2 ամսով կալանավորվել է

Կատարում Վահան Կոստանյանը ներկայացրել է Հայաստանի տնտեսական գրավչությանը նպաստող գործոնները