Հայ երկու գերիները ժամկետային զինծառայողներ են․ Արտակ Զեյնալյանի խոսքով՝ դեպքի մասին համացանցից են տեղեկացել

Սեպտեմբերի 27-ին Ադրբեջանի կողմից Արցախի դեմ նախաձեռնված պատերազմի ընթացքում գերեվարված Արեգ Սարգսյանն ու Նարեկ Ամիրջանյանը ՀՀ զինված ուժերի ժամկետային զինծառայողներ են՝ ծնված 2001 թվականին։ 

Այս մասին «Հայկական ժամանակ»-ի հետ զրույցում տեղեկացրեց նրանց ընտանիքի ներկայացուցիչ, իրավաբան Արտակ Զեյնալյանը։

Ըստ նրա՝ գերեվարվելու մասին իրենք տեղեկացել են ադրբեջանական աղբյուրներից, որտեղ եղել են հրապարակումներ, որ զինծառայողները նաեւ վնասվածքներ ունեն։ Թե ինչ աստիճանի կամ բնույթի, Զեյնալյանը չգիտեր․ այդ մասին պաշտոնական տվյալներ առկա չեն։

Հաշվի առնելով նախորդ տարիների փորձը, այդ թվում՝ Ապրիլյան պատերազմի ժամանակ ադրբեջանցիների կողմից ՀՀ ԶՈՒ զինծառայողների խոշտանգման դեպքերը՝ իրավապաշտպանների խումբն այժմ գերեվարվածների կյանքին եւ առողջությանը սպառնացող ռիսկեր էտեսնում․ «Այդ ռիսկերը հաշվի առնելով է, որ մենք միջանկյալ միջոց կիրառելու դիմում ենք ներկայացրել ՄԻԵԴ, դրանք իրական ռիսկեր են։ Մենք հղում ենք կատարել նախորդ փորձին՝ նշելով, որ ադրբեջանական իրավազորության ներքո հայտնված անձանց կյանքին վտանգ է սպառնում, եւ այդ հիմքով է, որ պահանջել ենք հումանիտար հրադարարի համաձայնագրի հիման վրա նրանց հանձնել ՀՀ-ին»: Թե որքանով արժանահավատ կլինեն միջանկյալ միջոցի շրջանակում Ադրբեջանից ակնկալվող տեղեկությունը, Զեյնալյանը չշտապեց գնահատել՝ նշելով, որ չեն կարող կանխակալ վերաբերմունք ունենալ․ պիտի ստանան այդ տեղեկությունները, նոր միայն դրանց վերաբերյալ դիրքորոշում հայտնեն։

Արտակ Զեյնալյանի խոսքով՝ այս պատերազմի վերաբերյալ ՄԻԵԴ-ում քննվող գործերով հղում է կատարվելու նախկինում քննված այն գործերին, որոնց շրջանակում Եվրոպական դատարանը հաստատված է համարել ազգային ատելության շարժառիթով սպանության փաստը։ Այդպիսի վճիռներ կայացվել են, օրինակ, ադրբեջանցիների կողմից ՀՀ քաղաքացի, Թթուջուր գյուղի հովիվ Մանվել Սարիբեկյանի խոշտանգման կամ ՀՀ ԶՈՒ սպա Գուրգեն Մարգարյանի կացնահարման վերաբերյալ գործերով։

Հիշեցնենք՝ ավելի վաղ Արտակ Զեյնալյանը հայտարարել է, որ գերեվարված զինծառայողների ընտանիքի անդամների անունից հոկտեմբերի 10-ին իրավապաշտպանների խումբը հրատապ միջոց կիրառելու պահանջով դիմել է Մարդու իրավունքների եվրոպական դատարան: Վերջինս դիմումը ստացել է, ծանուցել Ադրբեջանի Կառավարությանը եւ տեղեկություններ պահանջել  զինծառայողների պահման պայմանների, առողջական վիճակի եւ փոխանակման հնարավորության մասին։ Հարցադրումներին պատասխանելու համար Ադրբեջանի կառավարությանը տրվել է վերջնաժամկետ մինչեւ հոկտեմբերի 22-ը։

Տպել
3623 դիտում

Ոսկեպարի շրջանում ադրբեջանական ստորաբաժանումների առաջխաղացման մասին լուրը կեղծ է

Փաշինյանն ու Բլինքենը քննարկել են Հայաստան-Ադրբեջան սահմանազատման գործընթացն ու «Խաղաղության խաչմերուկ» նախագիծը

Էկոնոմիկայի նախարարը մասնագետների հետ քննարկել է խաղողագործության և գինեգործության ոլորտում առկա մարտահրավերները

Կա՞ր հոգևորական, որ ծպտուն հանեց Հոկտեմբերի 27-ին կամ Մարտի 1-ին, ուժեղ տղերք են դարձել, դասեր են տալիս. Մկրտչյան

«Վարչապետի գավաթն» ավելի ու ավելի շատ պետք է կապված լինի կրթության, դպրոցի հետ. Նիկոլ Փաշինյան (լուսանկարներ)

Ֆրանսիան Աթենքում հանդիսավոր արարողությամբ ստացել է օլիմպիական կրակը (լուսանկարներ)

Սյունիքի փոխմարզպետը ավտոբուսի վթարից տուժած իրանցիներին նվերներ ու ծաղիկներ է տարել

Պահեստազորի գնդապետ Միհրան Մախսուդյանի որդին 2 ամսով կալանավորվել է

Կատարում Վահան Կոստանյանը ներկայացրել է Հայաստանի տնտեսական գրավչությանը նպաստող գործոնները

Արգելակները «չեն պահել», ավտոբուսը կոտրել է պատնեշն ու գլորվել ձորը, բոլոր զոհերն իրանցիներ են. ձերբակալվել է վարորդը

Արևշատ գյուղի կամրջից ավտոմեքենան ընկել է Ազատ գետը. կա տուժած

Ավինյանի որոշմամբ՝ Արման Տեր-Թովմասյանն ազատվել է «Ջրային Կառույցներ» ընկերության տնօրենի պաշտոնից

Վանաձորում վրաերթի է ենթարկվել 13-ամյա երեխա

Միրզոյանը Կատարի գործընկերոջը ներկայացրել է Հայաստան-Ադրբեջան կարգավորման գործընթացի զարգացումները

Աղդամում ականի պայթյունից ադրբեջանցի է վիրավորում ստացել

Ավտովթար Ջերմուկ-Գնդեվազ ճանապարհին. ծանր վիճակում հոսպիտալացվել է 2 տուժած

Երևանում փակ ճանապարհներ չկան, դեպի Գյումրի ուղղությամբ երթևեկությունը վերականգնվել է

Քիմ Քարդաշյանն այցելել է Սպիտակ տուն և հանդիպել ԱՄՆ փոխնախագահին (լուսանկարներ)

Մեկնարկել է ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի պաշտոնական այցը Կատար

Ալեն Սիմոնյանը մեկնում է արձակուրդ

Շվեդիայում կրկին հրապարակայնորեն այրել են Ղուրանը (լուսանկարներ)

Կիևը գերմանական ընկերությունից պահանջել է ավելի քան 800 Vector անօդաչու թռչող սարք

Սպասվում է անձրև, ամպրոպ, առանձին հատվածներում՝ կարկուտ և քամու ուժգնացում. կցրտի 7-9 աստիճանով

Սյունիքի մարզպետը և Կապանում Իրանի գլխավոր հյուպատոսը տեսակցել են ավտոբուսի վթարի հետևանքով տուժած քաղաքացիներին

Հայաստանը շուտով Թուրքիային կփոխանցի Անիի կամրջի վերականգնման շուրջ իր մոտեցումները. ԱԳՆ

Մեկնարկել է «ՀՀ վարչապետի գավաթ» սեղանի թենիսի սիրողական մրցաշարի եզրափակիչ փուլը

Սպորտային մարմնամարզության ԵԱ. Արթուր Դավթյանն արծաթե մեդալ է նվաճել

Բլինքենն ուղևորվելու է Մերձավոր Արևելք

Քաղաքացին Գութանասար բարձրանալիս կոտրել է ոտքը. փրկարարները մոտ 6 կմ-ից իջեցրել են, օգնել հոսպիտալացվել

Վրաստանից էլեկտրաէներգիայի արտահանումն աճել է 14 անգամ. որքան է վաճառվել Հայաստանին

Գետափնյա գյուղի մոտակա կամրջով երթևեկությունը դեռևս փակ է

Մահացել է ազատամարտի մասին երգեր կատարող Սահակ Սահակյանը

Պահեստազորի գնդապետ Միհրան Մախսուդյանի որդուն մեղադրանք է առաջադրվել

Սուրենյանը հայտնել է Երևանում սպասվող գրեթե ռեկորդային տաքության մասին

Մահացել է Պարույր Սևակի որդին` ոստիկանության գնդապետ Արմեն Ղազարյանը

Նիկոլ Փաշինյանը տիկնոջ հետ հանդիպել է «ՀՀ վարչապետի գավաթ» սեղանի թենիսի մրցաշարի եզրափակիչ փուլի մասնակիցներին

Սյունիքում ձորն ընկած ավտոբուսի վթարի հետևանքով զոհերի թիվը հասել է 5-ի

Հենց գալիս են՝ ապրանքը հավաքում, շենքերի բակ ենք փախչում». քաղաքապետարանի և փողոցային առևտրականների «հակամարտությունը»

Գյումրու պատմական «Վառեմ-մարեմի շենքի» փրկության հերթական ծրագիրը․ ով է այս անգամ պատրաստվում վառել Սիրանուշի տան լույսը

4 զոհ և 9 տուժած․ Սյունիքում ձորն ընկած ավտոբուսի վթարի հետևանքով զոհերի թիվն աճել է