ԱՄՆ-ում հանգանակված 30 մլն դոլարը դեռ հիմնադրամի կայքում չի արտացոլվել. գումարը նախ պետք է հաշվեհամարի վրա լինի

«Հայաստան» համահայկական հիմնադրամը շարունակում է Հայաստանից ու աշխարհի տարբեր կողմերից ստանալ նվիրատվություններ՝ պատերազմական դրությամբ պայմանավորված երկրի բազմաբյուր կարիքներին ուղղելու։ Հանգանակված գումարն այս պահին շուրջ 112.87 մլն դոլար է։

Այսօր, սակայն, սոցիալական հարթակների մի շարք օգտատերեր արձանագրել են, որ ԱՄՆ-ի հեռուստամարաթոնի միջոցով հավաքված շուրջ 30 մլն դոլարը հանգանակված գումարների մեջ չի արտացոլվում։ Հիմնադրամի հասարակայնության հետ կապերի բաժնից «Հայկական ժամանակին» պատասխանեցն, որ հիմնադրամի ներկայացրած թիվն արտացոլում է միայն արդեն հաշվեհամարին առկա հանգանակությունները։

«Այդ հեռուստամարաթոնի ժամանակ բազում են նվիրատվության խոստումները, բանկային կտրոնները, այսինքն՝ խոստումները ևս ներառված են այդ մեծ թվի մեջ, որ նշեցիք (30 մլն դոլարի)։ Քանի դեռ վերջնական թվի մեջ դա չունենք, այն չենք ներառել հիմնադրամի կայքում ներկայացվող տվյալների մեջ»,- նշեց հիմնադրամի մամլո խոսնակ Արմինե Թոխմախյանը։

Նրա խոսքով՝ հնչեցվող և առկա թվերի տարբերության խնդիրը միշտ էլ եղել է հեռուստամարաթոնների ժամանակ, երբ հայտարարվել է մի թիվ, սակայն հետագայում փաստացի նվիրատվությունները եղել են ավելի փոքր, քանի որ հրապարակային խոստումը իրավական որևէ պարտավորություն չի ենթադրում։ «Մարդիկ ասում են՝ ես պարտավորվում եմ վճարել, մեծ մասամբ այդ խոստումները մատերիալիզացվում են, բայց լինում են նաև, որ այդ պահին մարդը ոգևորվում ասում է, սակայն հետագայում ինչ-ինչ պատճառներով դա չի լինում։ Եվ որպեսզի լինենք առավելագույնս զգույշ, մենք կսպասենք, որ այդ գումարն ամբողջապես նստի մեր հաշիվների վրա, հետո նոր այն կարտացոլվի հիմնադրամի կայքում նշվող թվի վրա»։

Հարցին, թե որքա՞ն է ազգությամբ ոչ հայերի մասնակցությունը հանգանակությանը, Արմինե Թոխմախյանը պատասխանեց․ «Մեծ է, շատ մեծ։ Այս պահին թվային տվյալներ ասել չեմ կարող, քանի որ ֆինանսական բլոկն աշխատում է գերծանրաբեռնված, սակայն վստահաբար կարող եմ ասել, որ թեպետ սա համազգային-համահայկական շարժում է, սակայն արտասահմանցիներից ունենք բավականին շատ նվիրատվություններ։ Ունենք նվիրատվություններ նույնիսկ այնպիսի երկրներից, որ զարմանում ենք․ այնտեղ շատ փոքր է հայկական համայնքը կամ հայտնի չէ իր ակտիվությամբ»։

Տպել
2000 դիտում

Մոսկվայի և Երևանի հարաբերություններում իսկապես կան որոշակի դժվարություններ, բայց դրանք չպետք է ուռճացվեն․ Պեսկով

Վերջին անգամ հանդիպել ենք դեկտեմբերին, դրանից հետո կուտակվել են հարցեր․ ինչ է առաջարկել Փաշինյանը Պուտինին (տեսանյութ)

Կրեմլում կայացել է Նիկոլ Փաշինյանի և Վլադիմիր Պուտինի հանդիպումը (տեսանյութ)

Հայաստանում նոր ընտրություններ անցկացնելու հանրային հասարակական պահանջ չկա, ինչի՞ վրա է ձեր հույսը․ Արման Բաբաջանյան

Ինչպես քվեարկել «Լադանիվա» խմբի օգտին․ ներկայացվել է կարգը

Արարատ Միրզոյանը Մելանի Ժոլիին է ներկայացրել Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման գործընթացի վերջին զարգացումները

ՀԱՊԿ-ը ԵԱՏՄ-ի թեման չէ, Հայաստանի անդամակցության հետ կապված հարցեր չեն քննարկվել․ Օվերչուկ

Ադրբեջանն ու Հայաստանը մինչև տարեվերջ կարող են ապացուցել, որ միջազգային միջնորդության ձևը հնացել է․ Le Figaro

Օդի ջերմաստիճանի նորմայից շեղման արժեքով Հայաստանն աշխարհում երկրորդ ամենատաք երկիրն է

Ինչ նպատակ ունի «Խաղաղության խաչմերուկ» նախագիծը․ վարչապետի ելույթը Եվրասիական բարձրագույն խորհրդի նիստում (տեսանյութ)

Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության համաձայնագրի շուտափույթ ստորագրումը կարևոր է․ Էրդողանը՝ Ասադովին

Միայն փոխադարձ հարգանքով և կառուցողական լուծումներով կպահպանվի ԵԱՏՄ-ի արդյունավետությունը․ Փաշինյան (տեսանյութ)

Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանի առաջնորդությամբ Գյումրիից եկած խումբը միացել է Գալստանյանի երթին

Տավուշում մեքենաներ են բախվել․ տուժած 3 քաղաքացի է տեղափոխվել հիվանդանոց

Որպես ՀՀ իշխանության ներկայացուցիչներ մեծ պարտավորություն ունենք մեր պետականությունը պահպանել և ամրապնդել․ ՀՀ նախագահ

ՀԱՊԿ-ն արձագանքել է ՀՀ-ի՝ կազմակերպության գործունեության ֆինանսավորմանը չմասնակցելու որոշմանը

Մաշտոցի պողոտայից դեպի Հաղթանակի կամուրջ և հակառակ ուղղությամբ ճանապարհահատվածը առանձին ժամերի փակ կլինի

ԱՄՆ դեսպանը ընդդիմադիր պատգամավորների հետ հանդիպմանը ողջունել է ՀՀ-ի և Ադրբեջանի միջև ձեռք բերված համաձայնությունը

Հայաստանի Հանրապետությունը չի մասնակցի ՀԱՊԿ գործունեության ֆինանսավորմանը. ԱԳՆ խոսնակ

Ինչ իրավիճակ է Լարսի ճանապարհին

Հանրապետական կուսակցության երիտթևը միացել է Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի գլխավորած շարժմանը

Նիկոլ Փաշինյանի նախագահությամբ Մոսկվայում մեկնարկել է ԵԱՏՄ 10-րդ գագաթնաժողովը (տեսանյութ)

Ռեստորանային համալիրի մոտ՝ կիսախարխուլ փայտե տնակում, տղամարդու դի է հայտնաբերվել

236 մլն եվրոյի վարկային համաձայնագիր կստորագրվի. ներկայացվել է Հյուսիս-հարավի Սիսիան-Քաջարան հատվածի ծրագիրը (տեսանյութ)

Մայիսի 9-ին ՄԻՊ-ն արտակարգ ռեժիմով կաշխատի

Հուսամ՝ շարժումը հրապարակ հասնելուց հետո Քոչարյանի խմբակցությունը կպատասխանի տվածս պարզ հարցին. Ալեքսանյան

ԲԿ-ներից մեկում բուժում ստացող կալանավորի սենյակից կասկածելի իրեր են հայտնաբերվել, վերելակի աթոռի տակից՝ թմրանյութ

Նախագահը Սան Ֆրանցիսկոյի և հարակից շրջանների հայ համայնքին է ներկայացրել ՀՀ-ում տեղի ունեցող իրադարձությունները

Նոր նշանակում ՀՀ քննչական կոմիտեում

Մեծ Բրիտանիան կարտաքսի ՌԴ ռազմական կցորդին․ ռուսների համար դիվանագիտական ​​վիզաների նոր սահմանափակում կգործի

Նորագյուղում Իվան Պասկևիչի հուշարձանի մոտից հեռացրել են հայկական դրոշը՝ թողնելով միայն ռուսականը. տելեգրամ ալիքներ

Կիրանցում այսօր սահմանազատում չի կատարվում

Կալանավայրում գտնվող քաղաքացին իր ծանոթի հետ կատարել է 152 դրվագ համակարգչային հափշտակություն․ վնասի չափը 102 մլն դրամ է

Եկեղեցին ՀՀ սահմանադրական կարգը տապալելու հայտարարություններ է անում, պետք է իրավական գնահատական տրվի. Առաքելյան

Աղետալի կարկտահարության հետևանքները․ Սուրենյանը տեսանյութ է հրապարակել Կարբիից

Դոլարը թանկացել է․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան մայիսի 8-ին

Երևանում առանց պետհամարանիշի ռուսական դրոշներով մեքենաներ են շրջում

«Ամիօ ժամանակաշրջան». կրթությունը հնարավորություն է, որը փոխում է կյանքը

Յունիբանկը բիզնեսին առաջարկում է «Պարզեցված» վարկ` առանց վերլուծության

Կոնվերս Բանկը ՎԶԵԲ տարեկան ժողովի գլխավոր հովանավորն է