Առաջին փուլում՝ դրամահավաք, երկրորդում՝ կարտոֆիլահավաք․ Ջավախքն Արցախի կողքին է

Ջավախքի ընտանիքները Արցախին աջակցելու նպատակով պարկերով կարտոֆիլ են տրամադրում։ Ամեն ընտանիք տալիս է որոշակի քանակի կարտոֆիլ, ապա գյուղի տղամարդիկ մի քանի հոգով հավաքում ու մեծ մեքենաներով տեղափոխում են Թբիլիսիի շուկա՝ վաճառելու։ Գումարը փոխանցվում է «Հայաստան» համահայկական հիմնադրամին։

Հայաբնակ Ջավախքի բոլոր գյուղերը մասնակցում են այլընտրանքային այս տարբերակով աջակցությանը։ Այս մասին «Հայկական ժամանակի» հետ զրույցում ասաց Ախալքալաքի շրջանի Մերենիա գյուղի բնակիչ Սեւակ Ամիրխանյանը։ «Սա այն պահը չէ, թե ով շատ ունի կամ քիչ, ով ինչքան կարողանում է, այնքան էլ տալիս է։ Միահամուռ կերպով, անխոս, ամեն ընտանիքն իր այս տարվա բերքից նվազագույնը 5-6 պարկ կարտոֆիլ է տվել։ Ընտանիքներ կային՝ շատ հնարավորություն ունեին, շատ տվեցին։ Մենք էլ գոնե այս կերպ օգտակար լինենք մեր հայրենիքին, աջակցենք մեր զինվոր տղերքին»,- ասաց նա։

Սա այս գյուղի դրամահավաքի արդեն երկրորդ փուլն է, առաջինի ժամանակ գյուղացիները ե՛ւ գումար են հավաքել, ե՛ւ կարտոֆիլ։ Կարտոֆիլի վաճառքից գոյացած 18 հազար լարին (շուրջ 5500 դոլար) մի քանի օր առաջ փոխանցել են հիմնադրամին։

Սեւակ Ամիրխանյանի խոսքով՝ հարեւանները, մեկը մյուսին իմաց տալով, անցել են օգնության երկրորդ փուլին ու սկսել կարտոֆիլ հավաքել։ Մեկ օրում 20 տոննա են հավաքել եւ ուղարկել վաճառելու։ Բեռնավորված 6 մեծ մեքենաներն արդեն շուկայում են, ամեն մեկի մոտ մեկ կամ երկու հոգով աշխատում են տղամարդիկ, շտապում վաճառել հնարավորինս արագ։ Մոտ 20 հազար լարի էլ այս անգամ են նախատեսում հավաքել։

«Չափազանց մտահոգված ենք մեր հայրենիքին պատուհասած արհավիրքից, քանի որ Վրաստանի իշխանությունները թույլ չեն տալիս սահմանը հատել, լինել մեր եղբայրների կողքին, գոնե այս օգնությունը ուղարկենք, սրտներիս բեռը թեթեւանա։ Ամբողջ Ջավախքում հազարավոր մարդիկ են կամավորագրվել։ Հազար ու մի տեղ ենք դիմել, բայց թույլ չեն տալիս սահմանը հատել։ Հայ-վրացական հարաբերությունները չսրելու եւ ավելորդ լարվածություն չառաջացնելու համար դեռ սպասում ենք կանոնավոր թույլտվության։ Մեր տաքարյուն տղաները դեռ համբերում են, բայց եթե այսպես շարունակվի, հույս չունենք, թե կհամբերեն»,- ասաց նույն գյուղի մեկ այլ բնակիչ Արմենը։

Հիշեցնենք՝ այս օրերին ջավախքցիների ջանքերով 4․5 միլիոն դոլար արդեն հավաքվել ու փոխանցվել է հիմնադրամին։ Եղել են մեծ ու փոքր ներդրումներ ինչպես Վրաստանում, այնպես էլ արտերկրում, մասնավորապես՝ Ռուսաստանի Դաշնությունում բնակվող ջավախքցիների կողմից:

Տպել
2575 դիտում

Նարեկ Սամսոնյանը կմնա կալանավորված

Չի կատարվել «Գրքի աշխարհ» կառուցելու պայմանը․ Կողբացի 36/3 համալիրի 235,8 քմ-ի սեփականության իրավունքը փոխանցվել է ՀՀ-ին

Ջեյհուն Բայրամովն աշխատանքային այցով մեկնել է Կատար․ այնտեղ է նաև Արարատ Միրզոյանը

Ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան ապրիլի 29-ին

Հայաստան է ժամանել Մարսելի արքեպիսկոպոս կարդինալը

Մենք չենք միջամտելու Ադրբեջանի և Հայաստանի բանակցություններին. Ղազախստանի ԱԳՆ

Թբիլիսիում ևս մեկ փոթորկոտ գիշեր է անցել. «Օտարերկրյա գործակալների» մասին օրենքի դեմ ցույցերն ու բախումները չեն դադարում

Չինաստանի նախագահը կմեկնի Ֆրանսիա, Սերբիա և Հունգարիա

Տավուշում Բագրատ սրբազանի բիզնեսի հետքերով. մանրամասներ

Մյասնիկյան պողոտայում 3 մեքենաների բախումից հետո դրանցից մեկը կողաշրջվել է. կա տուժած

Նովգորոդի իրավապահների կողմից հետախուզվողին հայտնաբերել են Բագրատաշենի անցակետում

Նախորդ շաբաթվա ընթացքում վայրի կենդանիների հարձակման 12 դեպք է գրանցվել

100 նոր ծառ՝ Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանում (տեսանյութ)

«Թուրքական ավիաուղիներ»-ը երեք տարի անց կվերսկսի թռիչքները դեպի Աֆղանստան

Երկրաշարժ Թուրքիայի հարավ-արևմուտքում

Մահացել է Սուրեն Բաղդասարյանի թոռը՝ «Փյունիկ» ՖԱ-ի գլխավոր քարտուղարը

Ժերար Դեպարդյեին Փարիզում ձերբակալել են

Անձրև, ամպրոպ, կարկուտ, կցրտի 7-10 աստիճանով. ինչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին

ԱԳ նախարարը Կատարի խորհրդատվական խորհրդի նախագահին է ներկայացրել «Խաղաղության խաչմերուկ» ծրագիրը

Կարմրուկի քանի դեպք է գրանցվել Հայաստանում 2024 թվականին

Ի՞նչ եղավ Վանեցյանի գաղտնալսման գործը․ Անդրանիկ Քոչարյանը՝ դատախազին (տեսանյութ)

Ադրբեջանի պետական ​​հանձնաժողովը Հայաստանին կոչ է արել համագործակցել անհետ կորածների հարցում

Հայաստանի ու Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպման վայրը հայտնի է

Կադիրովն իր 16-ամյա որդուն նշանակել է Պուտինի անվան ռուսական հատուկ նշանակության ուժերի համալսարանի համակարգող

11:30-ի դրությամբ՝ Երևանում փակ փողոցներ չկան

Մայիսի 1-ից դեպի Կենդանաբանական այգի կգործարկվի անվճար երթուղի

«Ծիծեռնակաբերդ»-ում Աննա Հակոբյանի և դստեր դեպքով մեկ անձի մեղադրանք է առաջադրվել

«Արդարացում չի լինելու չաշխատելու համար, այդ մարդիկ ուղղակի կփոխարինվեն». Տիգրան Ավինյան

79 անշարժ գույք, 42 տրանսպորտային միջոց, 39 բաժնետոմս. ինչ է պահանջվում բռնագանձել Գագիկ Ծառուկյանից

«Դո՞ւ ես փրկությունը հայ ազգի, դուք ամենամեծ վնաս տվողներն եք»․ քաղաքացին՝ ճանապարհը փակած Գեղամ Մանուկյանին

«Շատ նախաձեռնություններ ունենք, որ պտտվում, պտտվում են ու տեղ չեն հասնում». Ավինյան

Դատախազությունը պահանջում է Գագիկ Խաչատրյանից բռնագանձել շուրջ 200 միավոր անշարժ գույք, մոտ 23 միլիարդ դրամ

25 միավոր անշարժ գույք, 4 միլիոն դոլարի ավանդ արժեթուղթ. դատախազը ներկայացրել է՝ ինչ են պահանջում բռնագանձել Քոչարյանից

Արմավիր-Գյումրի ավտոճանապարհը բացվել է

Նոյեմբերյանում խուլիգանական արարքների կատարման համար մեղադրվող 4 անձից 3-ը կալանավորվել է (տեսանյութ)

Մայրաքաղաքում փակ ճանապարհներ չկան․ ոստիկանություն

Հայտնի է՝ որտեղ կկառուցվի Ալբերտ Ազարյանի անվան մանկապատանեկան մարզադպրոցը և ինչ ժամկետում

Սուրենյանը հայտնել է առաջիկայում սպասվող եղանակային կտրուկ փոփոխության մասին

«Երևանի ավտոբուս» ՓԲԸ-ն տնօրենի նոր պաշտոնակատար ունի

2 արծաթե, 5 բրոնզե մեդալ. բռնցքամարտի Հայաստանի հավաքականը վերադառնում է Եվրոպայի առաջնությունից