Այլևս երբեք-ի ի՞նչն է անհասկանալի. Սփյուռքը պահանջում է զսպել թուրք-ադրբեջանական ագրեսիան, պատերազմը լուսաբանել օբյեկտիվ

Արցախի Հանրապետության ճանաչման, թուրք-ադրբեջանական ագրեսիան դադարեցնելու, քաղաքացիական հասարակությանը հրետակոծելն ու ռմբակոծելը դատապարտելու, Թուրքիային ՆԱՏՕ-ի անդամակցությունից զրկելու պահանջներով աշխարհի տարբեր երկրներում շարունակվում են հայկական սփյուռքի բողոքի ակցիաները տեղի իշխանությունների, Թուրքիայի եւ Ադրբեջանի ներկայացուցչությունների շենքերի մոտ:  

Լոս Անջելեսում հայ համայնքի բազմամարդ ցույցերը շարունակվում են ավելի քան մեկ շաբաթ։ Հայերի շարքերում արդեն արդարություն ու խաղաղություն են պահանջում նաեւ բազմաթիվ ամերիկացիներ։ Հայոց պահանջներին են միացել տեղական կառավարման մարմինների պաշտոնյաներ, կոնգրեսականներ, հոգեւորականներ, հայերին աջակցություն է հայտնել նաեւ Լոս Անջելեսի քաղաքապետ Էրիկ Գարսետտին:

Լոս Անջելեսում հայերը բողոքի երթով հասել են նաեւ Թուրքիայի հյուպատոսարանի առջեւ, լուսարձակով Արցախի դրոշն են պատկերել Թուրքիայի հյուպատոսության շենքի վրա՝ իրենց բողոքն արտահայտելով պատերազմում ադրբեջանական կողմին թուրքական աջակցության կապակցությամբ: Շուրջ 170 հազար մարդու մասնակցությամբ անցկացված երթն ամերիկյան առաջատար լրատվամիջոցները բնութագրել են որպես բացառիկ խաղաղ՝ հանուն խաղաղության:

Հիշեցնենք, որ ԱՄՆ-ի այլ նահանգներում եւ քաղաքներում՝ Կորոլադոյում, Յուտայում, Սակրամենտոյում, Նյու Յորքում, Սիեթլում, Ֆրեզնոյում, Ֆիլադելֆիայում, Սանտա Կլարիտայում, Բոստոնում, Լաս Վեգասում, Սան Ֆրանցիսկոյում, Դալլասում եւս բողոքի ակցիաներ են եղել: Հայկական համայնքն այստեղ տեղական եւ կենտրոնական կառավարությունից պահանջել է հակամարտության կողմերին անդեմ կոչեր անելուց բացի ձեռնարկել գործուն քայլեր:

ԱՄՆ-ի կողմից Ադրբեջանի եւ Թուրքիայի ֆինանսավորման դադարեցման ու ԱՄՆ-ի միջամտությամբ Թուրքիային ՆԱՏՕ-ի անդամակցությունից զրկելու պահանջներով Ամերկայի տարբեր անկյուններից Վաշինգտոն հասած հայերը բողոքի ակցիա են անցկացրել Սպիտակ տան մոտ։ Այստեղ ամերիկյան կառավարությանն ուղղված պահանջներից բացի՝ նրանք դիմել են նաեւ միջազգային մամուլին՝ բողոքելով Ադրբեջանի կողմից Արցախի վրա հարձակումով սկսված պատերազմը, ինչպես նաեւ հակամարտության պատմությունը ոչ օբյեկտիվ լուսաբանելու դեմ։

Մասնավորապես, հայաշատ Լոս Անջելեսում հայերը մի քանի ժամով փակել են Հոլիվուդի զարկերակ համարվող մայրուղիներից մեկը, բողոքի ցույց կազմակերպել Los Angeles Times-ի խմբագրության եւ CNN հեռուստաընկերության առջեւ՝ պահանջելով պատերազմի օբյեկտիվ լուսաբանում։ Առաջատար հեռուստատեսությունը, որ մինչ այդ միակողմանի մոտեցմամբ էր լուսաբանում ընթացող պատերազմը, տեղի էր տվել եւ խոսքի հարթակ էր տրամարդել հայերին։

Ֆրանսիայի Լիոն քաղաքում գտնվող «Եվրոնյուզ» հեռուստաընկերության առջեւ հավաքված հայերը եւս լրատվամիջոցից պահանջել են անաչառ լուսաբանում եւ հայկական կողմի մասին խոսելիս չօգտագործել անջատողական տերմինը: Բողոքի ակցիա էր կազմակերվել նաեւ Ստրասբուրգ քաղաքում:

Ի զորակցություն Արցախին ու Հայաստանին, տեղական իշխանություններից պահանջելով դատապարտել Ադրբեջանի ու Թուրքիայի ագրեսիան, տեղական լրատվամիջոցներից պահանջելով օբյեկտիվ լուսաբանել իրադարձությունների հայ-ադրբեջանական հակամարտության գոտում՝ բողոքի ակցիաներ են կազմակերպվել նաեւ Գերմանիայի Բեռլին, Ֆրեյբուրգ, Քյոլն քաղաքներում, Նիդերլանդների Ամստերդամ, Հաագա, Հունաստանի Թեսաղոնիկե, Իտալիայի Միլան, Ավստրիայի Վիեննա, Շվեյցարիայի Բեռն, Ցյուրիխ, Բելգիայի Բրյուսել, Ֆինլանդիայի Հելսինկի, Բեծ Բրիտանիայի Լոնդոն, Շվեդիայի Ստոկհոլմ, Բրազիլիայի Սաո Պաոլո, Լեհաստանի Վարշավա, Իսպանիայի Մալագա, Սլովակիայի Բրատիսլավա, Չիլիի Սանտյագո, Մոնտեվիդեոյի Մոնտեվիդեո, Արգենտինայի Բուենոս Այրես, Իսրայելի Երուսաղեմ, Կանադայի Մոնրեալ եւ Տորոնտո քաղաքներում:

Ամենուր հայկական Սփյուռքը հնչեցրել է Արցախի ճանաչման եւ թուրք-ադրբեջանական ագրեսիան զսպելու պահանջներ: Հայաստանի եւ Արցախի եռագույն դրոշներով երթի ու ցույցի ելած հայերը պարզել են պաստառներ «Արցախը Հայաստան է», «Կրկին 1915-ն է», «Կանգնեցրեք Ալիեւին», «Կանգնեցրեք Էրդողանին», «Խաղաղություն Հայաստանին», «Արցախը հզոր է», «Հայաստանը խաղաղություն է ուզում, Ադրբեջանը՝ Հայաստանը», «Օգնեք եւ պաշտպանեք հայերին», «Սանկցիաներ՝ Թուրքիային», «Հայաստանը՝ համաշխարհային ահաբեկչության դեմ է կռվում», «Հայաստանն իր ընկերների կարիքն ունի հենց հիմա» գրություններով: Առանձնանում է մեկ պաստառ, որ իր ֆեյսբուքյան էջում հրապարակել է Աժ նախագահ Արարատ Միրզոյանը. «Այլևս երբեքի ի՞նչն է անհասկանալի»:

Տպել
3387 դիտում

Հայաստանում միայն ռուսերեն ուսուցմամբ քանի դպրոց կա, որքան աշակերտներ ունեն և որտեղ են դրանք

Ոսկեպարի շրջանում ադրբեջանական ստորաբաժանումների առաջխաղացման մասին լուրը կեղծ է

Փաշինյանն ու Բլինքենը քննարկել են Հայաստան-Ադրբեջան սահմանազատման գործընթացն ու «Խաղաղության խաչմերուկ» նախագիծը

Էկոնոմիկայի նախարարը մասնագետների հետ քննարկել է խաղողագործության և գինեգործության ոլորտում առկա մարտահրավերները

Կա՞ր հոգևորական, որ ծպտուն հանեց Հոկտեմբերի 27-ին կամ Մարտի 1-ին, ուժեղ տղերք են դարձել, դասեր են տալիս. Մկրտչյան

«Վարչապետի գավաթն» ավելի ու ավելի շատ պետք է կապված լինի կրթության, դպրոցի հետ. Նիկոլ Փաշինյան (լուսանկարներ)

Ֆրանսիան Աթենքում հանդիսավոր արարողությամբ ստացել է օլիմպիական կրակը (լուսանկարներ)

Սյունիքի փոխմարզպետը ավտոբուսի վթարից տուժած իրանցիներին նվերներ ու ծաղիկներ է տարել

Պահեստազորի գնդապետ Միհրան Մախսուդյանի որդին 2 ամսով կալանավորվել է

Կատարում Վահան Կոստանյանը ներկայացրել է Հայաստանի տնտեսական գրավչությանը նպաստող գործոնները

Արգելակները «չեն պահել», ավտոբուսը կոտրել է պատնեշն ու գլորվել ձորը, բոլոր զոհերն իրանցիներ են. ձերբակալվել է վարորդը

Արևշատ գյուղի կամրջից ավտոմեքենան ընկել է Ազատ գետը. կա տուժած

Ավինյանի որոշմամբ՝ Արման Տեր-Թովմասյանն ազատվել է «Ջրային Կառույցներ» ընկերության տնօրենի պաշտոնից

Վանաձորում վրաերթի է ենթարկվել 13-ամյա երեխա

Միրզոյանը Կատարի գործընկերոջը ներկայացրել է Հայաստան-Ադրբեջան կարգավորման գործընթացի զարգացումները

Աղդամում ականի պայթյունից ադրբեջանցի է վիրավորում ստացել

Ավտովթար Ջերմուկ-Գնդեվազ ճանապարհին. ծանր վիճակում հոսպիտալացվել է 2 տուժած

Երևանում փակ ճանապարհներ չկան, դեպի Գյումրի ուղղությամբ երթևեկությունը վերականգնվել է

Քիմ Քարդաշյանն այցելել է Սպիտակ տուն և հանդիպել ԱՄՆ փոխնախագահին (լուսանկարներ)

Մեկնարկել է ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի պաշտոնական այցը Կատար

Ալեն Սիմոնյանը մեկնում է արձակուրդ

Շվեդիայում կրկին հրապարակայնորեն այրել են Ղուրանը (լուսանկարներ)

Կիևը գերմանական ընկերությունից պահանջել է ավելի քան 800 Vector անօդաչու թռչող սարք

Սպասվում է անձրև, ամպրոպ, առանձին հատվածներում՝ կարկուտ և քամու ուժգնացում. կցրտի 7-9 աստիճանով

Սյունիքի մարզպետը և Կապանում Իրանի գլխավոր հյուպատոսը տեսակցել են ավտոբուսի վթարի հետևանքով տուժած քաղաքացիներին

Հայաստանը շուտով Թուրքիային կփոխանցի Անիի կամրջի վերականգնման շուրջ իր մոտեցումները. ԱԳՆ

Մեկնարկել է «ՀՀ վարչապետի գավաթ» սեղանի թենիսի սիրողական մրցաշարի եզրափակիչ փուլը

Սպորտային մարմնամարզության ԵԱ. Արթուր Դավթյանն արծաթե մեդալ է նվաճել

Բլինքենն ուղևորվելու է Մերձավոր Արևելք

Քաղաքացին Գութանասար բարձրանալիս կոտրել է ոտքը. փրկարարները մոտ 6 կմ-ից իջեցրել են, օգնել հոսպիտալացվել

Վրաստանից էլեկտրաէներգիայի արտահանումն աճել է 14 անգամ. որքան է վաճառվել Հայաստանին

Գետափնյա գյուղի մոտակա կամրջով երթևեկությունը դեռևս փակ է

Մահացել է ազատամարտի մասին երգեր կատարող Սահակ Սահակյանը

Պահեստազորի գնդապետ Միհրան Մախսուդյանի որդուն մեղադրանք է առաջադրվել

Սուրենյանը հայտնել է Երևանում սպասվող գրեթե ռեկորդային տաքության մասին

Մահացել է Պարույր Սևակի որդին` ոստիկանության գնդապետ Արմեն Ղազարյանը

Նիկոլ Փաշինյանը տիկնոջ հետ հանդիպել է «ՀՀ վարչապետի գավաթ» սեղանի թենիսի մրցաշարի եզրափակիչ փուլի մասնակիցներին

Սյունիքում ձորն ընկած ավտոբուսի վթարի հետևանքով զոհերի թիվը հասել է 5-ի

Հենց գալիս են՝ ապրանքը հավաքում, շենքերի բակ ենք փախչում». քաղաքապետարանի և փողոցային առևտրականների «հակամարտությունը»

Գյումրու պատմական «Վառեմ-մարեմի շենքի» փրկության հերթական ծրագիրը․ ով է այս անգամ պատրաստվում վառել Սիրանուշի տան լույսը