Պատերազմի սկզբից մինչև օրս հայկական բանակից զոհվել է 376 զինծառայող, ավելի քան 4.300 սպանված կա ադրբեջանական զորքից

Պատերազմի 13-րդ օրն է. տարբեր ինտենսիվությամբ շարունակվում են սեպտեմբերի 27-ին Ադրբեջանի կողմից Արցախի վրա լայնամասշտաբ հարձակմամբ սկսված ակտիվ ռազմական գործողությունները՝ պատճառ դառնալով զինծառայողների ու քաղաքացիական անձանց մահվան և վիրավորումների, անշարժ ու շարժական գույքի, ենթակառուցվածքների վնասների ու հիմնովին ավերման:

Հայկական միասնական տեղեկատվական կենտրոնի վերջին տվյալների համաձայն՝ երեկվա ընթացքում հայկական կողմը խոցել է հակառակորդի ևս 17 ԱԹՍ, 12 միավոր զրահատեխնիկա: Ադրբեջանական կողմն ունի ևս 300 սպանված:

Այսպիսով, Ադրբեջանի զինված ուժերն ընդհանուր առմամբ կորցրել է 17 ինքնաթիռ, 16 ուղղաթիռ, 162 անօդաչու սարք, 4 ՏՈՍ-1 «Սոլնցեպեկ», 4 «Սմերչ» համազարկային կրակի ռեակտիվ համակարգ, 508 տանկ և ՀՄՄ: Սպանվածների թիվը նվազագույնը 4.369 է։

Հայկական կողմի կորուստների մասին երեկ ասուլիսում խոսել է Պաշտպանության նախարարության ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանը: Նա նշել է, որ քաղաքացիական բնակչությանը ադրբեջանական ագրեսորների հարվածների հետեւանքով մենք ունենք 93 վիրավոր, որից 20-ը թեթև կամ միջին ծանրության, մյուսները՝ ծանր վիրավոր են: Զոհվել է 20 քաղաքացիական անձ Արցախում և մեկ քաղաքացիական անձ Հայաստանի Հանրապետության տարածքում՝ Վարդանիսում, ԱԹՍ-ի հարվածի հետևանքով:

Հիմնովին կամ մասնակի ավերվել է 4.600 միավոր անշարժ գույք, 430 մասնավոր-շարժական գույք է շարքից դուրս եկել: 750 տարբեր տեսակի ենթակառուցվածքներ, հանրային և արտադրական օբյեկտներ: Նշենք, որ այսօր տվյալները դեռ չեն ամփոփվել, իսկ համառ մարտերը շարունակվում են:

Առավոտյան Պաշտպանության բանակը հրապարակել է ադրբեջանական ագրեսիան հետ մղելու ընթացքում զոհված ևս 26 զինծառայողի անուն. սեպտեմբերի 27-ից մինչ օրս հրապարակվել է հայկական բանակի 376 զոհված զինծառայողի անուն: Զոհվածները 18-61 տարեկան էին:

Այս օրերին մարտական գործողությունները լուսաբանելիս ադրբեջանական արկերի հարվածներից վիրավորվել են նաև լրագրողներ՝ թե տեղացի և թե արտասահմանցի: Նրանցից երկուսն ունեցել են վիրահատության կարիք. Մարտունիում վիրավորված ֆրանսիացի լրագրողի կյանքը հայ բժիշկները կարողացել են փրկել, նա օդանավով տեղափոխվել է նախ Արցախից Երևան, ապա՝ Ֆրանսիա, իսկ ռուս լրագրողը, որ երեկ վիրավորվել է Շուշիում, վիրահատվել է Ստեփանակերտում, տեղափոխվել Երևան և առայժմ վերակենդանացման բաժանմունքում է. նրա վիճակը գնահատվում է կայուն-ծանր:

Հիշեցնենք, որ ի տարբերություն հայկական կողմի՝ ադրբեջանական բանակը ոչ թե պարզապես մարտնչում է հայկական բանակի դեմ ռազմաճակատում, այլ՝ հրետակոծում ու ռմբակոծում է քաղաքացիական բնակավայրերը՝ ձգտելով պատճառել առավելագույն վնաս. երեկ թիրախավորվել է նաև Շուշիի Ղազանչեցոց Ամենափրկիչ վանքը, ուր պատասպարված էին կանայք, ծերեր, երեխաներ: Հայկական կողմը հնչեցրել է համարժեք պատասխանելու ազդակներ, սակայն, նշենք, առայժմ քաղաքացիական բնակավայրերի չի հարվածել:

Տպել
3535 դիտում

Ինչպես քվեարկել «Լադանիվա» խմբի օգտին․ ներկայացվել է կարգը

Արարատ Միրզոյանը Մելանի Ժոլիին է ներկայացրել Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման գործընթացի վերջին զարգացումները

ՀԱՊԿ-ը ԵԱՏՄ-ի թեման չէ, Հայաստանի անդամակցության հետ կապված հարցեր չեն քննարկվել․ Օվերչուկ

Ադրբեջանն ու Հայաստանը մինչև տարեվերջ կարող են ապացուցել, որ միջազգային միջնորդության ձևը հնացել է․ Le Figaro

Օդի ջերմաստիճանի նորմայից շեղման արժեքով Հայաստանն աշխարհում երկրորդ ամենատաք երկիրն է

Ինչ նպատակ ունի «Խաղաղության խաչմերուկ» նախագիծը․ վարչապետի ելույթը Եվրասիական բարձրագույն խորհրդի նիստում (տեսանյութ)

Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության համաձայնագրի շուտափույթ ստորագրումը կարևոր է․ Էրդողանը՝ Ասադովին

Միայն փոխադարձ հարգանքով և կառուցողական լուծումներով կպահպանվի ԵԱՏՄ-ի արդյունավետությունը․ Փաշինյան (տեսանյութ)

Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանի առաջնորդությամբ Գյումրիից եկած խումբը միացել է Գալստանյանի երթին

Տավուշում մեքենաներ են բախվել․ տուժած 3 քաղաքացի է տեղափոխվել հիվանդանոց

Որպես ՀՀ իշխանության ներկայացուցիչներ մեծ պարտավորություն ունենք մեր պետականությունը պահպանել և ամրապնդել․ ՀՀ նախագահ

ՀԱՊԿ-ն արձագանքել է ՀՀ-ի՝ կազմակերպության գործունեության ֆինանսավորմանը չմասնակցելու որոշմանը

Մաշտոցի պողոտայից դեպի Հաղթանակի կամուրջ և հակառակ ուղղությամբ ճանապարհահատվածը առանձին ժամերի փակ կլինի

ԱՄՆ դեսպանը ընդդիմադիր պատգամավորների հետ հանդիպմանը ողջունել է ՀՀ-ի և Ադրբեջանի միջև ձեռք բերված համաձայնությունը

Հայաստանի Հանրապետությունը չի մասնակցի ՀԱՊԿ գործունեության ֆինանսավորմանը. ԱԳՆ խոսնակ

Ինչ իրավիճակ է Լարսի ճանապարհին

Հանրապետական կուսակցության երիտթևը միացել է Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի գլխավորած շարժմանը

Նիկոլ Փաշինյանի նախագահությամբ Մոսկվայում մեկնարկել է ԵԱՏՄ 10-րդ գագաթնաժողովը (տեսանյութ)

Ռեստորանային համալիրի մոտ՝ կիսախարխուլ փայտե տնակում, տղամարդու դի է հայտնաբերվել

236 մլն եվրոյի վարկային համաձայնագիր կստորագրվի. ներկայացվել է Հյուսիս-հարավի Սիսիան-Քաջարան հատվածի ծրագիրը (տեսանյութ)

Մայիսի 9-ին ՄԻՊ-ն արտակարգ ռեժիմով կաշխատի

Հուսամ՝ շարժումը հրապարակ հասնելուց հետո Քոչարյանի խմբակցությունը կպատասխանի տվածս պարզ հարցին. Ալեքսանյան

ԲԿ-ներից մեկում բուժում ստացող կալանավորի սենյակից կասկածելի իրեր են հայտնաբերվել, վերելակի աթոռի տակից՝ թմրանյութ

Նախագահը Սան Ֆրանցիսկոյի և հարակից շրջանների հայ համայնքին է ներկայացրել ՀՀ-ում տեղի ունեցող իրադարձությունները

Նոր նշանակում ՀՀ քննչական կոմիտեում

Մեծ Բրիտանիան կարտաքսի ՌԴ ռազմական կցորդին․ ռուսների համար դիվանագիտական ​​վիզաների նոր սահմանափակում կգործի

Նորագյուղում Իվան Պասկևիչի հուշարձանի մոտից հեռացրել են հայկական դրոշը՝ թողնելով միայն ռուսականը. տելեգրամ ալիքներ

Կիրանցում այսօր սահմանազատում չի կատարվում

Կալանավայրում գտնվող քաղաքացին իր ծանոթի հետ կատարել է 152 դրվագ համակարգչային հափշտակություն․ վնասի չափը 102 մլն դրամ է

Եկեղեցին ՀՀ սահմանադրական կարգը տապալելու հայտարարություններ է անում, պետք է իրավական գնահատական տրվի. Առաքելյան

Աղետալի կարկտահարության հետևանքները․ Սուրենյանը տեսանյութ է հրապարակել Կարբիից

Դոլարը թանկացել է․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան մայիսի 8-ին

Երևանում առանց պետհամարանիշի ռուսական դրոշներով մեքենաներ են շրջում

«Ամիօ ժամանակաշրջան». կրթությունը հնարավորություն է, որը փոխում է կյանքը

Յունիբանկը բիզնեսին առաջարկում է «Պարզեցված» վարկ` առանց վերլուծության

Կոնվերս Բանկը ՎԶԵԲ տարեկան ժողովի գլխավոր հովանավորն է

Քննարկվել են պարենային անվտանգության ոլորտում փոխադարձ հետաքրքրության հարցեր. հանդիպում ՆԳՆ ոստիկանությունում

Ucom-ի ֆիքսված ցանցը արդեն գործում է Արտաշատում

Հրդեհ մայրաքաղաքի Աբովյան փողոցում

Զախարովան մանրամասնել է՝ ինչ են քննարկելու Պուտինն ու Փաշինյանը