«Ընկեր, ծխախոտ ունե՞ս: Իսկ ջո՞ւր: Ուտել կուզե՞ս: Ինչո՞վ կարող եմ օգնել». Արցախը զարմացրել է արտասահմանցի լրագրողներին

Արցախի մայրաքաղաքի բնակիչների մեծ մասը հիմա քաղաքում չէ կամ մեկնել է առավել անվտանգ վայր կամ առաջնագծում է, քանի որ մարտեր են ընթանում Ադրբեջանի և Հայաստանի միջև: Բայց նրանք, ովքեր մնացել են այստեղ, միմյանց ցավերն են կիսում. Արցախից պատմում է France24-ի լրագրողը:

Հիմնականում կանայք և երեխաները հեռանում են Հայաստանի մայրաքաղաք Երևան, տղամարդիկ պատրաստվում են կռվի, ու Ստեփանակերտի նկուղներում հիմնականում տարեց մարդիկ են, որ պատսպարվում են Արցախի վրա օրուգիշեր տեղացող ադրբեջանական արկերի հարվածներից:

Նրանք, ովքեր քաղաքում են, հպարտորեն պարծենում են, որ Ստեփանակերտը չի տեսել ոչ մի թալան, որ սովորաբար ուղեկցում է պատերազմներին:

Գիշերային մթության մեջ ադրբեջանական հրթիռից խոցված ամայի փողոցի վերջում մթերային խանութի ապակե նախամուտքն է, որը, դռան վրայի Coca-Cola-ի գովազդով և վաճառասեղանի բազմագույն պլաստիկ ծաղիկներով կարծես սպասում է հաճախորդի:

Շոկոլադե թխվածքաբլիթները, չիփսերը, երշիկեղենը և միսը անթերի համաչափությամբ շարված են վաճառասեղանի վրա: «Կարող ես վերցնել, ինչ ուզում ես: Ուղղակի թող փողը դրամարկղի կողքին»,- գոռում են ինձ հարևան խանութից:

Դատարկ տներին ու խանութներին ոչ ոք ձեռք չի տվել: Անգամ յուրաքանչյուր խանութում դրված գազավորված ըմպելիքներով լցված սառնարաններն են կանգնած նույնությամբ, երբեմն դրանք գիշերվա ժամերի միակ լուսավորությունն են քաղաքում, որ, անվտանգությունից ելնելով, մթության մեջ է գիշերում:

«Այս խանութների տերերն ու աշխատակիցները բոլորը առաջնագծում են: Ոչ ոք չի համարձակվի մոտենալ, ինչ-որ բան գողանալ»,- ասել է 49-ամյա Մարինե Աղասյանը՝ կանգնած Ստեփանակերտի փոքրիկ սուպերմարկետի վաճառասեղանի հետևում:

Խանութը պատկանում է նրա որդուն, որը «ճակատում կամավոր է»,- բացատրել է նա:

«Ես մոտ եմ ապրում: Ժամանակ առ ժամանակ բացում եմ խանութը, երբ հարևաններին ինչ-որ բան է պետք, կամ գալիս եմ հեռախոսս լիցքավորելու, քանի որ տանը հիմա հոսանք չունենք»:

«Ոչ ոք թալանելու չի գալիս, մարդիկ կանգնած են ուս ուսի»,- ասել է նա՝ հայացքը գցելով մաստակի զանգվածին և դատարկ դարակին, ուր սովորաբար շարվում են տեղական արտադրության «Նոյ» ծխախոտները:

«Տղաս վերցրեց բոլոր ծխախոտները, որ բաժանի առաջնագծի իր ընկերներին»,- նշել է նա:

Քաղաքում մնացած տարեց մարդիկ անհարմար են զգում, որ ի վիճակի չեն ռազմաճակատ մեկնել և հեգնանքով են վերաբերում մտքին, թե այս իրավիճակից ինչ-որ մեկը կարող է օգտվել, որ թալանով զբաղվի:

Նրանք, ովքեր տարեց են, կարող են հիշել Արցախի՝ 1994 թվականին ավարտված պատերազմի դժվարությունները: Ի տարբերություն այն օրերի՝ հիմա Ստեփանակերտում սննդի պակաս չկա:

«Ամեն օր մենք տեղեկանում ենք բնակիչների կարիքների մասին, նրանց սնունդ, վերմակներ, մոմեր ենք տրամադրում ... ինչ, որ պետք է, որ դիմանան»,- ասել է փոխքաղաքապետ Սուրեն Թամրազյանը:

«Այստեղ, իրոք, մարդիկ չեն կարող թալանել»,- ավելացրել է նա՝ զարմանալով նման հարցից:

Այստեղ ինչ-որ բան թռցնում են միայն թափառող շները:

«Մոռացեք թալանը, նման բան երբեք չի լինի,- ասել է Մարինե Աղասյանն իր «Բոկա» սուպերմարկետում: Կարևորը հիմա մեր երեխաներն են: Կարևորը ռազմաճակատի մեր զինվորներին աջակցելն է»:

Այս դիտարկումը մեզ՝ հայերիս համար էական է նաև այն պատճառով, որ France24 պարբերականն ընդգծված պրոադրբեջանական է, ինչի մասին վկայում է ադրբեջանական ագրեսիայի մասին գրելիս «ագրեսիան» չակերտներում առնելը, բացատրական տեքստում «Արցախը ադրբեջանական տարածք է՝ բնակեցված բացառապես հայերով» նշումը և այլն: Եվ ահա, ադրբեջանական քաղաքական դիրքորոշումը որդեգրած՝ Արցախում շրջող այս լրագրողի համար հայկական վեհությունն ու միասնականությունն ապշեցնող է ամեն քայլափոխի:

Մի զարմացական դիտարկում էլ բազմաթիվ երկրներում պատերազմ լուսաբանած WarGonzo նախագծի նկարահանող խմբի կողմից. նրանք դժվարությամբ են պատկերացնել պատերազմ ապրող մարդկանց հոգատարության աստիճանը: «Ես ապաքաղաքական եմ: Ես քաղաքականապես կոռեկտ չեմ: Ես վախենում եմ իմ խոսքով հարվածի տակ դնել ինձ համար երաշխավորած մարդկանց, բայց ես չեմ կարող պարզապես նայել խաղաղ մարդկանց, որոնք լայնամասշտաբ ռմբակոծության տակ են:

Բայց այս մարդիկ, տեսնելով ինձ, փորձում են օգնել: Ինձ՝ տեսախցիկով մարդուս: Մեկ այլ երկրի մարդուն: «Ընկեր, ծխախոտ ունե՞ս: Իսկ ջո՞ւր: Ուտել կուզե՞ս: Ինչո՞վ կարող եմ օգնել»: Այս խաղաղ մարդիկ արյուն են թափում իրենց հողի համար: Ես տեսնում եմ ուժեղ կամքի տեր մարդկանց, որքնք ցանկացած պայմաններում տեր են կանգնում իրենց հողերին և պատրաստ են օգնել բոլորին, ովքեր անտարբեր չեն իրենց երկրում տիրող իրավիճակի, իրենց երկրի նկատմամբ: Ես դժվարանում եմ դիմանալ, որ չխոսեմ: Եվ մի օր չեմ դիմանա...»,- գրել է ռազմական բազմափորձ լրագրող Ռոստիսլավ Ժուրավլյովը:

Սա հայն է՝ ցանկացած պարագայում մարդկայնությունը չկորցնող Մարդը, որ հայտնություն է օր օրի պրագմատիկացող աշխարհի համար:  

Տպել
8439 դիտում

Օդի ջերմաստիճանի նորմայից շեղման արժեքով Հայաստանն աշխարհում երկրորդ ամենատաք երկիրն է

Ինչ նպատակ ունի «Խաղաղության խաչմերուկ» նախագիծը․ վարչապետի ելույթը Եվրասիական բարձրագույն խորհրդի նիստում (տեսանյութ)

Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության համաձայնագրի շուտափույթ ստորագրումը կարևոր է․ Էրդողանը՝ Ասադովին

Միայն փոխադարձ հարգանքով և կառուցողական լուծումներով կպահպանվի ԵԱՏՄ-ի արդյունավետությունը․ Փաշինյան (տեսանյութ)

Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանի առաջնորդությամբ Գյումրիից եկած խումբը միացել է Գալստանյանի երթին

Տավուշում մեքենաներ են բախվել․ տուժած 3 քաղաքացի է տեղափոխվել հիվանդանոց

Որպես ՀՀ իշխանության ներկայացուցիչներ մեծ պարտավորություն ունենք մեր պետականությունը պահպանել և ամրապնդել․ ՀՀ նախագահ

ՀԱՊԿ-ն արձագանքել է ՀՀ-ի՝ կազմակերպության գործունեության ֆինանսավորմանը չմասնակցելու որոշմանը

Մաշտոցի պողոտայից դեպի Հաղթանակի կամուրջ և հակառակ ուղղությամբ ճանապարհահատվածը առանձին ժամերի փակ կլինի

ԱՄՆ դեսպանը ընդդիմադիր պատգամավորների հետ հանդիպմանը ողջունել է ՀՀ-ի և Ադրբեջանի միջև ձեռք բերված համաձայնությունը

Հայաստանի Հանրապետությունը չի մասնակցի ՀԱՊԿ գործունեության ֆինանսավորմանը. ԱԳՆ խոսնակ

Ինչ իրավիճակ է Լարսի ճանապարհին

Հանրապետական կուսակցության երիտթևը միացել է Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի գլխավորած շարժմանը

Նիկոլ Փաշինյանի նախագահությամբ Մոսկվայում մեկնարկել է ԵԱՏՄ 10-րդ գագաթնաժողովը (տեսանյութ)

Ռեստորանային համալիրի մոտ՝ կիսախարխուլ փայտե տնակում, տղամարդու դի է հայտնաբերվել

236 մլն եվրոյի վարկային համաձայնագիր կստորագրվի. ներկայացվել է Հյուսիս-հարավի Սիսիան-Քաջարան հատվածի ծրագիրը (տեսանյութ)

Մայիսի 9-ին ՄԻՊ-ն արտակարգ ռեժիմով կաշխատի

Հուսամ՝ շարժումը հրապարակ հասնելուց հետո Քոչարյանի խմբակցությունը կպատասխանի տվածս պարզ հարցին. Ալեքսանյան

ԲԿ-ներից մեկում բուժում ստացող կալանավորի սենյակից կասկածելի իրեր են հայտնաբերվել, վերելակի աթոռի տակից՝ թմրանյութ

Նախագահը Սան Ֆրանցիսկոյի և հարակից շրջանների հայ համայնքին է ներկայացրել ՀՀ-ում տեղի ունեցող իրադարձությունները

Նոր նշանակում ՀՀ քննչական կոմիտեում

Մեծ Բրիտանիան կարտաքսի ՌԴ ռազմական կցորդին․ ռուսների համար դիվանագիտական ​​վիզաների նոր սահմանափակում կգործի

Նորագյուղում Իվան Պասկևիչի հուշարձանի մոտից հեռացրել են հայկական դրոշը՝ թողնելով միայն ռուսականը. տելեգրամ ալիքներ

Կիրանցում այսօր սահմանազատում չի կատարվում

Կալանավայրում գտնվող քաղաքացին իր ծանոթի հետ կատարել է 152 դրվագ համակարգչային հափշտակություն․ վնասի չափը 102 մլն դրամ է

Եկեղեցին ՀՀ սահմանադրական կարգը տապալելու հայտարարություններ է անում, պետք է իրավական գնահատական տրվի. Առաքելյան

Աղետալի կարկտահարության հետևանքները․ Սուրենյանը տեսանյութ է հրապարակել Կարբիից

Դոլարը թանկացել է․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան մայիսի 8-ին

Երևանում առանց պետհամարանիշի ռուսական դրոշներով մեքենաներ են շրջում

«Ամիօ ժամանակաշրջան». կրթությունը հնարավորություն է, որը փոխում է կյանքը

Յունիբանկը բիզնեսին առաջարկում է «Պարզեցված» վարկ` առանց վերլուծության

Կոնվերս Բանկը ՎԶԵԲ տարեկան ժողովի գլխավոր հովանավորն է

Քննարկվել են պարենային անվտանգության ոլորտում փոխադարձ հետաքրքրության հարցեր. հանդիպում ՆԳՆ ոստիկանությունում

Ucom-ի ֆիքսված ցանցը արդեն գործում է Արտաշատում

Հրդեհ մայրաքաղաքի Աբովյան փողոցում

Զախարովան մանրամասնել է՝ ինչ են քննարկելու Պուտինն ու Փաշինյանը

Վիտալի Բալասանյանը միացել է Բագրատ սրբազանի գլխավորած շարժմանը

Հայաստանի և այլ երկրների համար ԵԱՏՄ-ին մասնակցությունը լի է առաջին հերթին իրենց համար օգուտներով. Կրեմլ

ՌԴ ԱԳՆ-ն ողջունել է Ադրբեջանի և Հայաստանի արտգործնախարարների առաջիկա հանդիպումը Ղազախստանում

Անթույլատրելի է Եկեղեցու՝ ինքնիշխանության դեմ քաղաքական պայքարի «թամադայությունը» ստանձնելու կարգավիճակը. Վարդապետյան