ՀՀ-ն կդիմի ՄԻԵԴ՝ Ադրբեջանի կողմից միջանկյալ միջոցի չկատարման հարցը Նախարարների կոմիտեում բարձրացնելու խնդրանքով

07/10/2020 schedule18:30

Մարդու իրավունքների եվրոպական դատարանում Հայաստանի Հանրապետության ներկայացուցիչ Եղիշե Կիրակոսյանը լրագրողների հետ զրույցում այսօր նշեց, որ եթե Եվրոպական  դատարանը չկարողանա Ադրբեջանին կամ Թուրքիային պարտադրել քայլեր ձեռնարկել ռազմական գործողությունները դադարեցնելու կամ առնվազն միջանկյալ միջոցի շրջանակում ստանձնած պարտավորությունների կատարման վերաբերյալ տեղեկություն տալու ուղղությամբ, հաջորդ ամենագործուն հարթակը դառնալու է Նախարարների կոմիտեն:

Նշենք, որ այն Եվրոպայի խորհրդի որոշում կայացնող մարմինն է, որի կազմում ներկայացված են բոլոր անդամ պետությունների արտաքին գործերի նախարարները կամ Ստրասբուրգում նրանց մշտական դիվանագիտական ներկայացուցիչները: Խորհրդարանական վեհաժողովի հետ միասին Նախարարների կոմիտեն պաշտպանում է Խորհրդի հիմնարար արժեքները եւ վերահսկում անդամ պետությունների ստանձնած պարտավորությունների կատարումը։ Եվրոպայի խորհուրդն այժմ ունի 47 անդամ պետություն: Դրանցից են, օրինակ, Հայաստանը, Ադրբեջանը, Թուրքիան, Ռուսաստանը, Ուկրաինան, Վրաստանը, Գերմանիան, Ֆրանսիան, Բելգիան, Իտալիան, Իռլանդիան, Չեխիան, Հունաստանը, Միացյալ Թագավորությունը եւ այլն:

ՀԺ-ի հարցին ի պատասխան՝ Եղիշե Կիրակոսյանն այսօր մանրամասնեց, որ հարցի կարեւորությունը հաշվի առնելով՝ Եվրոպական դատարանն ինքն է իրավասու դիմելու Նախարարների կոմիտե, սակայն ՀՀ-ն՝ որպես կողմ, կարող է այդ հարցը բարձրացնել՝ ՄԻԵԴ-ից խնդրելով, որ քննարկեն Կոմիտե դիմելու հարցը, ինչը, ըստ Կիրակոսյանի, իրենք այժմ պատրաստվում են անել: Ավելի վաղ Կիրակոսյանը հայտնել էր նաեւ, որ ՀՀ-ն, հետեւողական լինելով ՄԻԵԴ-ի որոշումների ի կատար ածման հարցում, դատարանից խնդրել էր ակտիվ քայլեր ձեռնարկել Ադրբեջանի կողմից իր պարտավորությունների կատարման ուղղությամբ:

Կիրակոսյանը հիշեցրեց, որ ԵԽ անդամ-պետությունների, այդ թվում՝ Ֆրանսիայի եւ Ռուսաստանի Դաշնության կողմից հստակ հայտարարություններ են հնչել ռազմական գործողություններին  Թուրքիայի ներգրավվածության մասին, ինչը, ըստ նրա,  կարող է հիմք դառնալ Նախարարների կոմիտեում հստակ քայլեր իրականացնելու համար. «Նախարարների կոմիտեում կարող են ծավալվել քննարկումներ, հարցեր տրվել անդամ պետությունների կողմից, և դրանցով փորձել նաև որոշակի քաղաքական ճնշումներ գործադրել»,-նշեց նա:

Հարցին, թե ի՞նչ կլինի, եթե նաեւ Նախարարների կոմիտե դիմելուց հետո Ադրբեջանը եւ Թուրքիան քայլեր չձեռնարկեն, ՄԻԵԴ-ում ՀՀ ներկայացուցիչը նշեց, որ այդպիսով երկու պետությունները կխախտեն Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիան, ինչը հստակ կարձանագրվի արդեն բուն գանգատի շրջանակում՝ վերջնական վճիռ կայացնելիս: Նշենք, որ ոչ Թուրքիայի, ոչ Ադրբեջանի դեմ բուն՝ միջպետական գանգատը ՀՀ-ն դեռեւս չի ներկայացրել. դրա համար անհրաժեշտ է Կառավարության համապատասխան որոշում: Միջանկյալ միջոցը գործիքակազմ է, որով պետությունները նախքան բուն գանգատ ներկայացնելը կարողանում են հրատապ կարգով  խնդիրը բարձրաձայնել Եվրոպական դատարանում:

Ադրբեջանի նկատմամբ միջանկյալ միջոց կիրառելու դիմումը ՀՀ-ն ներկայացրել էր ռազմական գործողությունների առաջին իսկ օրից՝ սեպտեմբերի 27-ին, որից երկու օր անց՝ սեպտեմբերի 29-ին, Եվրոպական դատարանը բավարարել էր այն` Ադրբեջանին եւ Հայաստանին կոչ անելով զերծ մնալ այնպիսի միջոցներից, որոնք կարող են հանգեցնել քաղաքացիական բնակչության կոնվենցիոն իրավունքների խախտման, այդ թվում՝ վտանգել նրանց կյանքն ու առողջությունը: Օրեր անց ՀՀ-ն երկրորդ դիմումն էր ուղարկել ՄԻԵԴ՝ այս անգամ Թուրքիայի նկատմամբ միջանկյալ միջոց կիրառելու խնդրանքով, որի վերաբերյալ եւս Եվրոպական դատարանը երեկ որոշում կայացրեց՝ վերահաստատելով նախորդ որոշումը եւ կոչ անելով ուղղակի կամ անուղղակի ներգրավված բոլոր երկրներին, այդ թվում Թուրքիային, զերծ մնալ քաղաքացիական բնակչության՝ Կոնվենցիայով պաշտպանվող իրավունքները խախտելուց։ ՄԻԵԴ-ում ՀՀ ներկայացուցչի խոսքով՝ այս որոշման առկայությունն ինքնին շատ կարեւոր է ՀՀ-ի համար, որովհետեւ ստացվում է, որ միայն ՀՀ-ի ապացույցների հիման վրա ՄԻԵԴ-ը հաստատել է Թուրքիայի ներգրավվածությունը ռազմական գործողություններին: 

Տպել
1238 դիտում

Տարածվում է Վրաստանի հատուկ քննչական ծառայության ղեկավարի՝ Հայաստան այցելելու մասին հին տեղեկատվություն

2023-ին ԶՈՒ և այլ զորքերի զորամասերում արձանագրված դեպքերը գրեթե կիսով չափ նվազել են. Վարդապետյան

Փարիզում կկայանա ԵՄ-ի, Ֆրանսիայի և Չինաստանի ղեկավարների եռակողմ հանդիպումը

Հայաստանի և Իրանի միջև ստորագրվել է մշակութային համագործակցության ծրագիր

Ադրբեջանի պաշտպանության փոխնախարարն Իրանում է. քննարկվել են ռազմական համագործակցության հարցեր

Բեռնատարը մի քանի պտույտ գլորվելով հայտնվել է ձորում. վարորդը հոսպիտալացվել է

Տան հյուրասենյակում հայտնաբերվել է 17-ամյա աշակերտի մարմինը. սպանության հատկանիշներով նախաձեռնվել է վարույթ

ՀՀ-ն բարձր է գնահատում Լեհաստանի հետ գործընկերության շրջանակներում հաստատված խորը բարեկամական կապերը. ԱԳՆ

Կոռուպցիոն հանցանքների ցանկը վերանայելու շուրջ քննարկում է անցկացվել հասարակական սեկտորի հետ

Ջերմաստիճանը կշարունակի նվազել, ինտենսիվ անձրևի տեսքով տեղումները կպահպանվեն

«Եվրոպական ժառանգության օրերի ճամբար» ծրագիրը մեկնարկել է նաև Սպիտակի համայնքային գրադարանում

Կոոպմանը Բաքվում քննարկել է Եվրամիության հետ համագործակցությանն առնչվող հարցեր

«Ինձ հետ դու-ով չխոսեք». իրավիճակը ԱԺ-ում թեժացավ. Արշակյանը Արծվիկ Մինասյանին զրկեց ձայնի իրավունքից, նա լքեց դահլիճը

Ինչո՞ւ եք ահաբեկում կիրանցիներին, անբարոյականի պես գալիս, անընդհատ ստեր եք հորինում. Հովհաննիսյանը՝ ընդդիմադիրներին

Երբ է այս տարի նախատեսված անցկացնել «Վերջին դաս» միջոցառումը. ԿԳՄՍՆ-ն շրջաբերականներ է ուղարկել

ՏԿԵ նախարարը Արմավիրի մարզում հետևել է ճանապարհաշինական աշխատանքների ընթացքին

Տպավորություն է՝ դիմապակիների դեմ պատերազմ եք սկսել, պետք չէ մեքենաներ կոտրել․ Արշակյանը՝ ԵԿՄ «ՈՒԱԶ»-ը վնասելու մասին

545 հարկ վճարող չի ապահովել անկանխիկ վճարման ընդունման հնարավորություն․ ՊԵԿ

Հայտնաբերվել է թմրամիջոցների շրջանառության մեղադրանքով շուրջ 10 ամիս հետախուզվող տղամարդը

Վրաստանի վարչապետը Վաշինգտոնի պահանջների պատճառով հրաժարվել է ԱՄՆ այցից

Սամվել Ղուկասյանը նոր պաշտոն ունի

Կենտրոն վարչական շրջանը նոր ղեկավար ունի

Կասեցվել է «Ֆիշեռ» ՍՊԸ-ի ձկնամթերքի արտադրամասի գործունեությունը. ՍԱՏՄ

Երևանի Արցախի պողոտայում պայթյուն է տեղի ունեցել ընթացքի մեջ գտնվող «Մերսեդես»-ում. կան վիրավորներ

Հնդկաստանի քաղաքացիների կողմից խուլիգանության, նրանցից մեկի սպանության վարույթով կալանավորվել են վերջինիս հայրենակիցները

«Մամուլի ազատության ինդեքս 2024» զեկույցում Հայաստանը բարելավել է դիրքը. որ հորիզոնականում են հարևան երկրները

Ռուսական զորքերը Նիգերում տեղակայված են նույն բազայում, ինչ ամերիկյանը. Պենտագոն

Միացյալ Նահանգները Հայաստանի կողքին է իր ինքնիշխանության ամրապնդման գործում. Մայքլ Քարփենթերը՝ ՀՀ ԱԺ պատգամավորներին

Խնդրահարույց է լրագրողների թիրախավորման, նրանց մասնագիտական գործունեությունը խոչընդոտելու դեպքերի առկայությունը. ՄԻՊ

Թբիլիսիում անհայտ անձինք հարձակվել են ցուցարարների վրա, ծեծել նրանց (տեսանյութ)

Մեքենան հայտնվել է «Գազպրոմ»-ի փորած փոսում

Երևանի և 3 մարզի որոշ հասցեներում մի քանի ժամ լույս չի լինի

Զովունիում երկհարկանի շինության առաջին հարկում հրդեհ է բռնկվել

Կիպրոսը ողջունել է Երևանի և Բաքվի միջև սահմանազատման վերաբերյալ պայմանավորվածությունը

Մեքենան դուրս է եկել Երևան-Գյումրի ճանապարհի երթևեկելի հատվածից ու շրջվել. կան տուժածներ

Տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախաձեռնող խմբի նիստ․ ինչ է քննարկվել

Զինված ավազակային հարձակում Երևանում․ թալանել են կնոջը և դիմել փախուստի, դեպքի վայրում հայտնաբերվել է մարտական ատրճանակ

«Մարտի 1»-ի գործը ավարտված չէ, նոր փամփուշտներ կան, որոնք ուղարկված են փորձաքննության․ Վարդապետյան

Հնարավոր չէ «սրբազան»-ի տիտղոսի հետևում անվանարկել քաղաքական հակառակորդին՝ ակնկալելով պատասխան Նոր Կտակարանից․ Առաքելյան

Վաշինգտոնում հայ պատգամավորները ներկայացրել են Հայաստան-Ադրբեջան խաղաղության գործընթացը