Եվրոպական խորհրդարանի պատգամավորները պահանջել են պատասխանատվության կանչել Թուրքիային

Եվրոպական խորհրդարանի պատգամավորների մեծամասնությունը պահանջել է պատասխանատվության կանչել Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը հրահրող և բորբոքող Թուրքիային: «Արմենպրես»-ի փոխանցմամբ` այս մասին պատգամավորները հայտարարել են Եվրոպական խորհրդարանի՝ հոկտեմբերի 7-ին կայացած լիագումար նիստի ընթացքում, որում քննարկվել է Լեռնային Ղարաբաղի իրավիճակը։

ԵՄ արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության հարցերով բարձր ներկայացուցիչ Ժոզեպ Բորելը նշել է, որ մտահոգ է Թուրքիայի ԱԳ նախարարի հայտարարությամբ, որով վերջինս կրկին աջակցություն է հայտնել Ադրբեջանին:

«Մենք մտահոգ ենք, որ երեկ Թուրքիայի ԱԳ նախարարը կրկին աջակցություն է հայտնել Ադրբեջանին, առավել մտահոգիչ էր Ադրբեջանի նախարարի հայտարարությունը, թե իրենք կանգ չեն առնի, քանի դեռ Հայաստանը չի հանձնվել: Ի՞նչ կարող ենք մենք անել: Մենք անում ենք այն, ինչ կարողանում ենք: Մենք սատարում ենք ԵԱՀԿ ՄԽ համանախագահներին: Պետք է Թուրքիայի հանդեպ ճնշում գործադրել միջամտությունը դադարեցնելու համար»,- նշել է Բորելը:

Եվրախորհրդարանի արտաքին հարցերով հանձնաժողովի անդամ Չարլի Վեյմերսն ընդգծել է, որ ԵԽ անդամները սգում են Լեռնային-Ղարաբաղի զոհերի համար, ինչպես նաև աջակցում խնդրի ոչ ռազմական լուծմանը, բայց արդյո՞ք պետք է ձևացնել, որ Հայաստանն ու Ադրբեջանը նույն հարթության վրա են։

«Ոչ։ Սա բռնապետ Ալիևի կողմից սանձազերծած ագրեսիվ պատերազմ է, որին աջակցում են նախագահ Էրդողանի ջիհադիստ դաշնակիցները, որպեսզի պարտադրեն Լեռնային Ղարաբաղը Հայաստանից բաժանելու Իոսիֆ Ստալինի անարդարությունը։ Պատժամիջոցներ կիրառեք ագրեսոր Ալիևի նկատմամբ։ Վտարե՛ք Թուրքիային Մինսկի խմբից։ Բարեկրթություն ունեցեք Արցախի տառապող ժողովրդին չներկայացնել նախագահ Ալիևի հետ հավասարաչափ ռազմատենչ։ Ինչպես ասում էր Անդրեյ Սախարովը՝ եթե Ադրբեջանի համար Ղարաբաղը փառասիրության հարց է, ապա Ղարաբաղի հայերի համար դա կյանքի և մահվան հարց է»,- ասել է Վեյմերսը:

Հունաստանի ներկայացուցիչ Լեֆտերիս Խրիստոֆորուն շեշտել է, որ Ադրբեջանն այսօր Թուրքիայի աջակցությամբ ահաբեկիչների է բերել Լեռնային Ղարաբաղի տարածաշրջան, ինչը շատ լուրջ խնդիր է:

«Մարդիկ աչքերը փակեցին Հայոց ցեղասպանության, հույների և այլ ազգերի ցեղասպանության հանդեպ՝ չընդունելով Թուրքիայի հանցագործությունները: Հայաստանի ժողովուրդը մեր արժեքների կրողն է, և նրանք պետք է զգան մեր աջակցությունը: Պետք է դատապարտել Ադրբեջանի և Թուրքիայի գործողությունները»,- նշել է Խրիստոֆորուն:

Ֆրանսիայի ներկայացուցիչ Ժոֆրի Դիդիեն նշել է, որ Սիրիայից, Լիբիայից և Միջերկրական ծովի արևելյան մասից հետո հիմա Թուրքիայի կառավարությունը շարունակում է իր ամբողջատիրական քաղաքականությունը, այս անգամ՝ Լեռնային Ղարաբաղի նկատմամբ:

«Ի՞նչ է անում Եվրոպան: Թուրքիան հայերին ցեղասպանության է ենթարկել: Ի՞նչ ենք անում մի երկրի ղեկավարի հանդեպ, որը ցանկանում է սրբել մեր արժեքները: Անընդունելի է շարունակել Թուրքիայի անդամակցությունը ԵՄ-ին: Եվրոպան խաղալիք չէ, և մեր արժեքները ոտնահարելն անընդունելի է»,- ասել է Դիդիեն:

Հունաստանի ներկայացուցիչ Մարիա Սպիրակին էլ ընդգծել է, որ Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը աջակցվում է Թուրքիայի կողմից:

Նմանատիպ հայտարարություններ հնչեցրել են նաև մի շարք այլ երկրների ներկայացուցիչ պատգամավորներ՝ կողմերին կոչ անելով դադարեցնել ռազմական գործողությունները և վերադառնալ բանակցությունների սեղանին: Միայն Հունգարիայի ներկայացուցիչն է, որ հանդես է եկել միակողմանի՝ ադրբեջանամետ դիրքորոշմամբ:

Տպել
7734 դիտում

Ոսկեպարի շրջանում ադրբեջանական ստորաբաժանումների առաջխաղացման մասին լուրը կեղծ է

Փաշինյանն ու Բլինքենը քննարկել են Հայաստան-Ադրբեջան սահմանազատման գործընթացն ու «Խաղաղության խաչմերուկ» նախագիծը

Էկոնոմիկայի նախարարը մասնագետների հետ քննարկել է խաղողագործության և գինեգործության ոլորտում առկա մարտահրավերները

Կա՞ր հոգևորական, որ ծպտուն հանեց Հոկտեմբերի 27-ին կամ Մարտի 1-ին, ուժեղ տղերք են դարձել, դասեր են տալիս. Մկրտչյան

«Վարչապետի գավաթն» ավելի ու ավելի շատ պետք է կապված լինի կրթության, դպրոցի հետ. Նիկոլ Փաշինյան (լուսանկարներ)

Ֆրանսիան Աթենքում հանդիսավոր արարողությամբ ստացել է օլիմպիական կրակը (լուսանկարներ)

Սյունիքի փոխմարզպետը ավտոբուսի վթարից տուժած իրանցիներին նվերներ ու ծաղիկներ է տարել

Պահեստազորի գնդապետ Միհրան Մախսուդյանի որդին 2 ամսով կալանավորվել է

Կատարում Վահան Կոստանյանը ներկայացրել է Հայաստանի տնտեսական գրավչությանը նպաստող գործոնները

Արգելակները «չեն պահել», ավտոբուսը կոտրել է պատնեշն ու գլորվել ձորը, բոլոր զոհերն իրանցիներ են. ձերբակալվել է վարորդը

Արևշատ գյուղի կամրջից ավտոմեքենան ընկել է Ազատ գետը. կա տուժած

Ավինյանի որոշմամբ՝ Արման Տեր-Թովմասյանն ազատվել է «Ջրային Կառույցներ» ընկերության տնօրենի պաշտոնից

Վանաձորում վրաերթի է ենթարկվել 13-ամյա երեխա

Միրզոյանը Կատարի գործընկերոջը ներկայացրել է Հայաստան-Ադրբեջան կարգավորման գործընթացի զարգացումները

Աղդամում ականի պայթյունից ադրբեջանցի է վիրավորում ստացել

Ավտովթար Ջերմուկ-Գնդեվազ ճանապարհին. ծանր վիճակում հոսպիտալացվել է 2 տուժած

Երևանում փակ ճանապարհներ չկան, դեպի Գյումրի ուղղությամբ երթևեկությունը վերականգնվել է

Քիմ Քարդաշյանն այցելել է Սպիտակ տուն և հանդիպել ԱՄՆ փոխնախագահին (լուսանկարներ)

Մեկնարկել է ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի պաշտոնական այցը Կատար

Ալեն Սիմոնյանը մեկնում է արձակուրդ

Շվեդիայում կրկին հրապարակայնորեն այրել են Ղուրանը (լուսանկարներ)

Կիևը գերմանական ընկերությունից պահանջել է ավելի քան 800 Vector անօդաչու թռչող սարք

Սպասվում է անձրև, ամպրոպ, առանձին հատվածներում՝ կարկուտ և քամու ուժգնացում. կցրտի 7-9 աստիճանով

Սյունիքի մարզպետը և Կապանում Իրանի գլխավոր հյուպատոսը տեսակցել են ավտոբուսի վթարի հետևանքով տուժած քաղաքացիներին

Հայաստանը շուտով Թուրքիային կփոխանցի Անիի կամրջի վերականգնման շուրջ իր մոտեցումները. ԱԳՆ

Մեկնարկել է «ՀՀ վարչապետի գավաթ» սեղանի թենիսի սիրողական մրցաշարի եզրափակիչ փուլը

Սպորտային մարմնամարզության ԵԱ. Արթուր Դավթյանն արծաթե մեդալ է նվաճել

Բլինքենն ուղևորվելու է Մերձավոր Արևելք

Քաղաքացին Գութանասար բարձրանալիս կոտրել է ոտքը. փրկարարները մոտ 6 կմ-ից իջեցրել են, օգնել հոսպիտալացվել

Վրաստանից էլեկտրաէներգիայի արտահանումն աճել է 14 անգամ. որքան է վաճառվել Հայաստանին

Գետափնյա գյուղի մոտակա կամրջով երթևեկությունը դեռևս փակ է

Մահացել է ազատամարտի մասին երգեր կատարող Սահակ Սահակյանը

Պահեստազորի գնդապետ Միհրան Մախսուդյանի որդուն մեղադրանք է առաջադրվել

Սուրենյանը հայտնել է Երևանում սպասվող գրեթե ռեկորդային տաքության մասին

Մահացել է Պարույր Սևակի որդին` ոստիկանության գնդապետ Արմեն Ղազարյանը

Նիկոլ Փաշինյանը տիկնոջ հետ հանդիպել է «ՀՀ վարչապետի գավաթ» սեղանի թենիսի մրցաշարի եզրափակիչ փուլի մասնակիցներին

Սյունիքում ձորն ընկած ավտոբուսի վթարի հետևանքով զոհերի թիվը հասել է 5-ի

Հենց գալիս են՝ ապրանքը հավաքում, շենքերի բակ ենք փախչում». քաղաքապետարանի և փողոցային առևտրականների «հակամարտությունը»

Գյումրու պատմական «Վառեմ-մարեմի շենքի» փրկության հերթական ծրագիրը․ ով է այս անգամ պատրաստվում վառել Սիրանուշի տան լույսը

4 զոհ և 9 տուժած․ Սյունիքում ձորն ընկած ավտոբուսի վթարի հետևանքով զոհերի թիվն աճել է