Հակառակորդը շատ նենգ է, մենք պետք է միշտ մեր աչքի առաջ ունենանք հարվածվող լինելու գաղափարը. Ցոլակյան

Ադրբեջանի կողմից Արցախի խաղաղ բնակչությանը թիրախավորելու համատեքստում վերջին օրերին ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը Հայաստանի բնակչության շրջանում իրազեկումներ է իրականացնում, թե ինչպես պետք է վարվել, եթե միանան օդային ազդանշաններ: Թեմայի շուրջ ՀԺ-ն մանրամասներ է փորձել պարզել նախարար Ֆելիքս Ցոլակյանի հետ զրույցում:

- Պարո՛ն նախարար, հակառակորդը թիրախավորում է քաղաքացիական բնակավայրերը, անգամ Արցախի ԱԻՆ-ի շենքին են հարվածել: Քաղպաշտպանության տեսանկյունից ի՞նչ վիճակում է Արցախը: Բավականաչափ ապաստարաններ կա՞ն:

- Որպես այդպիսին՝ ապաստարաններ շատ չունենք: Խոսքը պարզագույն թաքստոցների, այն տեղերի մասին է, որտեղ ավելի անվտանգ է: Նշեմ, որ Արցախում մեր կոլեգաները եւ ընդհանրապես Արցախի մեր հայրենակիցները այս հարցում շատ ավելի պատրաստված են, շատ ավելի գրագետ են գործում եւ փորձ ունեն: Ռմբակոծությունների պայմաններում մարդիկ ինքնաբուխ պաշտպանական քայլերը կարողանում են իրականացնել, եւ դրա համար է, «թու-թու-թու», որ մեծ թվով զոհեր չունենք Ստեփանակերտում եւ մնացած բնակավայրերում: Ես թվեր չեմ հրապարակի, թե որտեղ, ինչ, բայց ասեմ, որ պատրաստված են ու գրագետ են գործում:

- Այս օրերին Արցախի հետ կապված ի՞նչ  աշխատանքներում է ներգրավված ՀՀ ԱԻՆ-ը: 

- Մի քանի ուղղություններով է աշխատում, սակայն ամեն ինչ չէ, որ կարող եմ մանրամասնել: Կարող եմ ասել, որ հումանիտար բեռների, սննդի տեղափոխումը այստեղից Արցախ մենք ենք կատարում եւ հանձնում Արցախի մեր կոլեգաներին: Եվ որպեսզի նրանց այնտեղ առանձնապես չծանրաբեռնենք, այստեղից գործուղել ենք համապատասխան քանակի աշխատողներ, որոնք մշտապես գտնվում են Ստեփանակերտում եւ օգնում են, որ այդ հումանիտար օգնությունը հասնի այն մարդկանց, որոնք դրա կարիքն ու պահանջը ունեն: Կա նաեւ տեխնիկական օգնություն եւ այլն:

- Արցախում հրետակոծությունների հետեւանքով հրդեհներ են առաջանում, ռեսուրսները բավարարո՞ւմ են, հասցնո՞ւմ են արագ արձագանքել դրանց:

- Ես շատ հաճախ հարցնում եմ՝ կարողանո՞ւմ եք, ասում են՝ այո: Այն ուժերը, որ մենք ուղարկել ենք, նաեւ այդ հարցով են օգնում: Լրացուցիչ ուժերի անհրաժեշտության դեպքում կուղարկենք այստեղից:

- Պարո՛ն Ցոլակյան, նախօրեին օդային տագնապին պատրաստվելու մասին հայտարարեցիք: Արդյոք բանը դրան կհասնի՞:

- Ես չեմ փորձի գուշակություններ անել, բայց ասեմ հետեւյալը. հակառակորդը շատ նենգ է, մենք պետք է միշտ մեր աչքի առաջ ունենանք հարվածվող լինելու գաղափարը: Մենք պետք է պատրաստված լինենք: Նորից եմ կրկնում, ապաստարաններ ասվածն այդքան շատ չեն, մարդիկ պետք է իմանան իրենց թաքնվելու տեղերը: Սա կցագրում է կոչվում, որը պետք է կատարվի համայնքների կողմից: Համայնքները պետք է իրենց բնակչությանը կարողանան ցույց տալ այն տեղերը, որտեղ պետք է նրանք թաքնվեն, եթե լինի օդային տագնապ: Օդային տագնապի ազդարարումը կատարվում է մեր կողմից մի քանի եղանակներով, մի քանի ուղղություններով: Դա լինելու է բջջային հեռախոսներով՝ կարճ հաղորդագրություններով, էլեկտրաշչակների միջոցով եւ ԶԼՄ-ներով:

Հաճախ մարդիկ խուճապային վիճակում են հայտնվում այն դեպքում, երբ օդի մեջ սկսվում է խոսակցություններ տարածվել: Ես ուղղակի դիմում եմ մեր բնակչությանը. այս հարցով միայն պաշտոնական տեղեկատվությանը հետեւեք, ու պետք չի որեւէ մեկի ասածը հիմք ընդունել եւ դրանով առաջնորդվել: Օրինակ՝ Վարդենիսում ինչ-որ մարդիկ լուրեր են տարածել, թե լինելու է տագնապ, ինչը սուտ է: Այսօր (երեկ) Հանրային հեռուստաընկերության տարածքում տեղադրված էլեկտրաշչակը վերանորոգելու ժամանակ պատահմամբ միացել եւ ազդանշան է տվել: Մենք հաղորդագրություն ենք տարածել, որ դա իրական չէ, եւ խուճապի մեջ հայտնվելու կարիք չկա: Մեր հակաօդային պաշտպանության ուժերը (ՀՕՊ) մեզ ասել են, որ ՀՀ երկինքն ամբողջությամբ հսկվում է իրենց կողմից, եւ այս պահին դրա անհրաժեշտությունը չունենք: Բայց քանի որ այսպիսի թշնամի ունենք, մենք ամեն դեպքում պիտի պատրաստ լինենք յուրաքանչյուր բանի:

Խոսքս ուզում եմ ուղղել նաեւ քաղաքացիներին. եթե հանկարծ լինի տագնապի ազդանշան, պետք է ամեն մեկը սառնասրտորեն հետեւի այն կանոններին, որոնց մասին մենք անընդհատ հայտնում ենք: Չգնա ամեն մեկը իր հարազատին օգնելու ճանապարհով, որովհետեւ դա կառաջացնի խուճապ, տրանսպորտային կոլապս: Որպեսզի այդպես չլինի, պետք է խուսափել նման դեպքերից, ամեն մեկը պետք է հետեւի կոնկրետ իր վարքագծին, այլապես  վնաս կհասցնի ե՛ւ իրեն, ե՛ւ այն մարդուն, որին գնում էր օգնելու:

- Իսկ Հայաստանում քաղպաշտպանության առումով ինչպիսի՞ վիճակ է: Ապաստարանների քանակը բավարա՞ր է, եւ ի՞նչ վիճակում են գտնվում դրանք:

- Ապաստարան կարող են լինել նաեւ գետնանցումները: Այս ուղղությամբ հիմա լուրջ աշխատանքներ են ընթանում: Ամեն րոպե, ամեն ժամ տարբեր մարզերից, համայնքներից տեղեկություններ ենք ստանում, թե ինչ է արվել այս ուղղությամբ: Այս ամենը շատ ավելի շուտ պետք է արվեր, ու հիմա աշխատում ենք վերացնել այն, ինչը չենք հասցրել անել: Մինչեւ այս դեպքերն էլ մենք լուրջ աշխատանքներ ենք ծավալել օրենքների եւ օրենսդրական դաշտի կարգավորման ու այլ առումներով, անցել էինք պրակտիկ աշխատանքի: Ապաստարան կոչվածը այլ հասկացություն է: Ապաստարանները հիմնականում կառուցվել են Սովետական միության ժամանակ գործարաններին կից, աշխատավայրերին կից: Հիմա դրանց փոխարինելու են եկել պատսպարման մյուս ձեւերը, ասենք, բարձրահարկ շենքի նկուղը. կան տարբեր ուրիշ տեղեր, որտեղ կարող են պատսպարվել: Դրանց մասին մարդկանց իրենց համայնքներում տեղեկացնելու են: Գյուղական վայրերում հիմնականում նկուղներում է:

- Քաղաքացիները պատշաճ կերպով իրազեկվա՞ծ են իրենց տարածքներում գտնվող ապաստարաններից եւ ի՞նչ պիտի անեն ազդանշանը լսելուց հետո: 

 - Մենք անընդհատ տեղեկություն ենք տալիս: Այսօր բազմաթիվ ուղղություններով տեղեկություն ենք տալիս, թե ինչ պետք է անի մարդը, շատ ուշադիր պետք է լինեն եւ նայեն: Առանձին-առանձին կա, եթե մեքենայի մեջ ես՝ ինչ պետք է անես, եթե տանն ես՝ ինչ պետք է անես կամ եթե աշխատավայրում կամ փողոցում ես՝ ինչ պետք է անես:

Տպել
2219 դիտում

Ոսկեպարի շրջանում ադրբեջանական ստորաբաժանումների առաջխաղացման մասին լուրը կեղծ է

Փաշինյանն ու Բլինքենը քննարկել են Հայաստան-Ադրբեջան սահմանազատման գործընթացն ու «Խաղաղության խաչմերուկ» նախագիծը

Էկոնոմիկայի նախարարը մասնագետների հետ քննարկել է խաղողագործության և գինեգործության ոլորտում առկա մարտահրավերները

Կա՞ր հոգևորական, որ ծպտուն հանեց Հոկտեմբերի 27-ին կամ Մարտի 1-ին, ուժեղ տղերք են դարձել, դասեր են տալիս. Մկրտչյան

«Վարչապետի գավաթն» ավելի ու ավելի շատ պետք է կապված լինի կրթության, դպրոցի հետ. Նիկոլ Փաշինյան (լուսանկարներ)

Ֆրանսիան Աթենքում հանդիսավոր արարողությամբ ստացել է օլիմպիական կրակը (լուսանկարներ)

Սյունիքի փոխմարզպետը ավտոբուսի վթարից տուժած իրանցիներին նվերներ ու ծաղիկներ է տարել

Պահեստազորի գնդապետ Միհրան Մախսուդյանի որդին 2 ամսով կալանավորվել է

Կատարում Վահան Կոստանյանը ներկայացրել է Հայաստանի տնտեսական գրավչությանը նպաստող գործոնները

Արգելակները «չեն պահել», ավտոբուսը կոտրել է պատնեշն ու գլորվել ձորը, բոլոր զոհերն իրանցիներ են. ձերբակալվել է վարորդը

Արևշատ գյուղի կամրջից ավտոմեքենան ընկել է Ազատ գետը. կա տուժած

Ավինյանի որոշմամբ՝ Արման Տեր-Թովմասյանն ազատվել է «Ջրային Կառույցներ» ընկերության տնօրենի պաշտոնից

Վանաձորում վրաերթի է ենթարկվել 13-ամյա երեխա

Միրզոյանը Կատարի գործընկերոջը ներկայացրել է Հայաստան-Ադրբեջան կարգավորման գործընթացի զարգացումները

Աղդամում ականի պայթյունից ադրբեջանցի է վիրավորում ստացել

Ավտովթար Ջերմուկ-Գնդեվազ ճանապարհին. ծանր վիճակում հոսպիտալացվել է 2 տուժած

Երևանում փակ ճանապարհներ չկան, դեպի Գյումրի ուղղությամբ երթևեկությունը վերականգնվել է

Քիմ Քարդաշյանն այցելել է Սպիտակ տուն և հանդիպել ԱՄՆ փոխնախագահին (լուսանկարներ)

Մեկնարկել է ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի պաշտոնական այցը Կատար

Ալեն Սիմոնյանը մեկնում է արձակուրդ

Շվեդիայում կրկին հրապարակայնորեն այրել են Ղուրանը (լուսանկարներ)

Կիևը գերմանական ընկերությունից պահանջել է ավելի քան 800 Vector անօդաչու թռչող սարք

Սպասվում է անձրև, ամպրոպ, առանձին հատվածներում՝ կարկուտ և քամու ուժգնացում. կցրտի 7-9 աստիճանով

Սյունիքի մարզպետը և Կապանում Իրանի գլխավոր հյուպատոսը տեսակցել են ավտոբուսի վթարի հետևանքով տուժած քաղաքացիներին

Հայաստանը շուտով Թուրքիային կփոխանցի Անիի կամրջի վերականգնման շուրջ իր մոտեցումները. ԱԳՆ

Մեկնարկել է «ՀՀ վարչապետի գավաթ» սեղանի թենիսի սիրողական մրցաշարի եզրափակիչ փուլը

Սպորտային մարմնամարզության ԵԱ. Արթուր Դավթյանն արծաթե մեդալ է նվաճել

Բլինքենն ուղևորվելու է Մերձավոր Արևելք

Քաղաքացին Գութանասար բարձրանալիս կոտրել է ոտքը. փրկարարները մոտ 6 կմ-ից իջեցրել են, օգնել հոսպիտալացվել

Վրաստանից էլեկտրաէներգիայի արտահանումն աճել է 14 անգամ. որքան է վաճառվել Հայաստանին

Գետափնյա գյուղի մոտակա կամրջով երթևեկությունը դեռևս փակ է

Մահացել է ազատամարտի մասին երգեր կատարող Սահակ Սահակյանը

Պահեստազորի գնդապետ Միհրան Մախսուդյանի որդուն մեղադրանք է առաջադրվել

Սուրենյանը հայտնել է Երևանում սպասվող գրեթե ռեկորդային տաքության մասին

Մահացել է Պարույր Սևակի որդին` ոստիկանության գնդապետ Արմեն Ղազարյանը

Նիկոլ Փաշինյանը տիկնոջ հետ հանդիպել է «ՀՀ վարչապետի գավաթ» սեղանի թենիսի մրցաշարի եզրափակիչ փուլի մասնակիցներին

Սյունիքում ձորն ընկած ավտոբուսի վթարի հետևանքով զոհերի թիվը հասել է 5-ի

Հենց գալիս են՝ ապրանքը հավաքում, շենքերի բակ ենք փախչում». քաղաքապետարանի և փողոցային առևտրականների «հակամարտությունը»

Գյումրու պատմական «Վառեմ-մարեմի շենքի» փրկության հերթական ծրագիրը․ ով է այս անգամ պատրաստվում վառել Սիրանուշի տան լույսը

4 զոհ և 9 տուժած․ Սյունիքում ձորն ընկած ավտոբուսի վթարի հետևանքով զոհերի թիվն աճել է