Այսօր Ստեփանակերտն առաջին անգամ շատ խոշոր հրթիռային միջոցներից հարվածներ է ստացել. ԱՀ ՄԻՊ

Ամենակարեւոր արձանագրումը`այսօր Ստեփանակերտն առաջին անգամ շատ խոշոր հրթիռային միջոցներից հարվածներ է ստացել: Նախքան դա`կրկին Ստեփանակերտը որոշակի հարվածներ ստացել է, բայց դրանք այս տրամաչափի չեն եղել:

Այս մասին քիչ առաջ տեղի ունեցած մամուլի ասուլիսի ժամանակ ասաց Արցախի մարդու իրավունքների պաշտպան Արտակ Բեգլարյանը:

Նրա համոզմամբ`անզեն աչքով էլ հասկանալի է, որ Ադրբեջանը, նախնական տվյալներով, 4 հրթիռ է արձակել Ստեփանակերտի ուղղությամբ, ինչի հետեւանքով տուժել են քաղաքացիական բնակչություն եւ օբյեկտներ:

Նրա փոխանցմամբ`Ստեփանակերտում գտնվող ԱՀ-ի արտակարգ իրավիճակների պետական ծառայության շենքն է լրջորեն վնասվել: «Ակնհայտ է, որ դա դիտավորյալ եւ թիրախավորված է եղել`հաշվի առնելով հրթիռի դիպուկության աստիճանը: Այստեղ շատ կարեւոր է ընդգծել, որ Ադրբեջանը նպատակային թիրախավորել է մարդասիրական գործառույթ իրականացնող մարմին»,- ասաց ՄԻՊ-ը: Սրա հետեւանքով կա 7 վիրավոր`բնակության եւ ծառայության աշխատակիցների շրջանում: Վերջիններս, Բեգլարյանի փոխանցմամբ, ծառայողներ չեն, այլ կատարում են մարդասիրական գործառույթ: Վիրավորներից մի քանիսը բավականին ծանր վիճակում են գտնվում:

Բեգլարյանը շեշտեց, որ նմանատիպ քայլը միջազգային մարդասիրական նորմերի կոպտագույն խախտում է, եւ համարվում է պատերազմական հանցագործություն: Նրա պնդմամբ`սա պետք է արժանանա միջազգային կոպիտ անդրադարձին, հակառակ դեպքում, ինչպես միշտ, Ադրբեջանն իրեն ավելի ազատ կզգա:

Հրթիռներից մնացածը դիպել են Ստեփանակերտի այլ հատվածների ուղղությամբ, որոնց հետեւանքով, ըստ նախնական տվյալների, կա առնվազն 4 վիրավոր, եւ զոհ: «Բայց այս մասով վաղը առավոտյան ավելի մանրամասն կհայտնենք»,- ասաց ՄԻՊ-ը:

2 բնակելի շենք է շատ լուրջ կերպով վնասվել, եւ բարեբախտաբար, Բեգլարյանի խոսքով, շատքիչ բնակիչներ են այնտեղ եղել:

ՄԻՊ-ն անդրադարձավ նաեւ Մարտակերտում լրագրողների ավտոբուսի թիրախավորման դեպքին: Դրա հետեւանքով արձանագրվել է որոշակի նյութական վնաս, բարեբախտաբար որեւէ անձ, սակայն, չի տուժել: Որոշակի միջազգային արձագանք սրա վերաբերյալ եղել է, սակայն, ՄԻՊ-ի համոզմամբ, այն բավարար չէ: «Նույնիսկ անկեղծորեն կասկած ունեմ, որ Ադրբեջանի կողմից լրագրողների ուղիղ թիրախավորումը նպատակ ունի լրագրողներին դուրս մղել պատերազմական գործողությունների հատվածից, որպեսզի լրագրողները, հատկապես`միջազգային, չկարողանան օբյեկտիվ կերպով ներկայացնել իրավիճակը»,- նշեց Բեգլարյանը:

Նա շեշտեց, որ, բացի այս դրվագներից, օրվա ընթացքում նաեւ մի շարք այլ բնակավայրեր եւսթիրախավորվել են, սակայն վնասներ առկա չեն: Նրա փոխանցմամբ`իրենց փաստահավաք խումբը արձանգրել է, որ Մարտունի քաղաքը կրկին թիրախավորվել է ծանր հրետանու կողմից:

Տպել
2349 դիտում

Մոսկվայի և Երևանի հարաբերություններում իսկապես կան որոշակի դժվարություններ, բայց դրանք չպետք է ուռճացվեն․ Պեսկով

Վերջին անգամ հանդիպել ենք դեկտեմբերին, դրանից հետո կուտակվել են հարցեր․ ինչ է առաջարկել Փաշինյանը Պուտինին (տեսանյութ)

Կրեմլում կայացել է Նիկոլ Փաշինյանի և Վլադիմիր Պուտինի հանդիպումը (տեսանյութ)

Հայաստանում նոր ընտրություններ անցկացնելու հանրային հասարակական պահանջ չկա, ինչի՞ վրա է ձեր հույսը․ Արման Բաբաջանյան

Ինչպես քվեարկել «Լադանիվա» խմբի օգտին․ ներկայացվել է կարգը

Արարատ Միրզոյանը Մելանի Ժոլիին է ներկայացրել Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման գործընթացի վերջին զարգացումները

ՀԱՊԿ-ը ԵԱՏՄ-ի թեման չէ, Հայաստանի անդամակցության հետ կապված հարցեր չեն քննարկվել․ Օվերչուկ

Ադրբեջանն ու Հայաստանը մինչև տարեվերջ կարող են ապացուցել, որ միջազգային միջնորդության ձևը հնացել է․ Le Figaro

Օդի ջերմաստիճանի նորմայից շեղման արժեքով Հայաստանն աշխարհում երկրորդ ամենատաք երկիրն է

Ինչ նպատակ ունի «Խաղաղության խաչմերուկ» նախագիծը․ վարչապետի ելույթը Եվրասիական բարձրագույն խորհրդի նիստում (տեսանյութ)

Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության համաձայնագրի շուտափույթ ստորագրումը կարևոր է․ Էրդողանը՝ Ասադովին

Միայն փոխադարձ հարգանքով և կառուցողական լուծումներով կպահպանվի ԵԱՏՄ-ի արդյունավետությունը․ Փաշինյան (տեսանյութ)

Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանի առաջնորդությամբ Գյումրիից եկած խումբը միացել է Գալստանյանի երթին

Տավուշում մեքենաներ են բախվել․ տուժած 3 քաղաքացի է տեղափոխվել հիվանդանոց

Որպես ՀՀ իշխանության ներկայացուցիչներ մեծ պարտավորություն ունենք մեր պետականությունը պահպանել և ամրապնդել․ ՀՀ նախագահ

ՀԱՊԿ-ն արձագանքել է ՀՀ-ի՝ կազմակերպության գործունեության ֆինանսավորմանը չմասնակցելու որոշմանը

Մաշտոցի պողոտայից դեպի Հաղթանակի կամուրջ և հակառակ ուղղությամբ ճանապարհահատվածը առանձին ժամերի փակ կլինի

ԱՄՆ դեսպանը ընդդիմադիր պատգամավորների հետ հանդիպմանը ողջունել է ՀՀ-ի և Ադրբեջանի միջև ձեռք բերված համաձայնությունը

Հայաստանի Հանրապետությունը չի մասնակցի ՀԱՊԿ գործունեության ֆինանսավորմանը. ԱԳՆ խոսնակ

Ինչ իրավիճակ է Լարսի ճանապարհին

Հանրապետական կուսակցության երիտթևը միացել է Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի գլխավորած շարժմանը

Նիկոլ Փաշինյանի նախագահությամբ Մոսկվայում մեկնարկել է ԵԱՏՄ 10-րդ գագաթնաժողովը (տեսանյութ)

Ռեստորանային համալիրի մոտ՝ կիսախարխուլ փայտե տնակում, տղամարդու դի է հայտնաբերվել

236 մլն եվրոյի վարկային համաձայնագիր կստորագրվի. ներկայացվել է Հյուսիս-հարավի Սիսիան-Քաջարան հատվածի ծրագիրը (տեսանյութ)

Մայիսի 9-ին ՄԻՊ-ն արտակարգ ռեժիմով կաշխատի

Հուսամ՝ շարժումը հրապարակ հասնելուց հետո Քոչարյանի խմբակցությունը կպատասխանի տվածս պարզ հարցին. Ալեքսանյան

ԲԿ-ներից մեկում բուժում ստացող կալանավորի սենյակից կասկածելի իրեր են հայտնաբերվել, վերելակի աթոռի տակից՝ թմրանյութ

Նախագահը Սան Ֆրանցիսկոյի և հարակից շրջանների հայ համայնքին է ներկայացրել ՀՀ-ում տեղի ունեցող իրադարձությունները

Նոր նշանակում ՀՀ քննչական կոմիտեում

Մեծ Բրիտանիան կարտաքսի ՌԴ ռազմական կցորդին․ ռուսների համար դիվանագիտական ​​վիզաների նոր սահմանափակում կգործի

Նորագյուղում Իվան Պասկևիչի հուշարձանի մոտից հեռացրել են հայկական դրոշը՝ թողնելով միայն ռուսականը. տելեգրամ ալիքներ

Կիրանցում այսօր սահմանազատում չի կատարվում

Կալանավայրում գտնվող քաղաքացին իր ծանոթի հետ կատարել է 152 դրվագ համակարգչային հափշտակություն․ վնասի չափը 102 մլն դրամ է

Եկեղեցին ՀՀ սահմանադրական կարգը տապալելու հայտարարություններ է անում, պետք է իրավական գնահատական տրվի. Առաքելյան

Աղետալի կարկտահարության հետևանքները․ Սուրենյանը տեսանյութ է հրապարակել Կարբիից

Դոլարը թանկացել է․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան մայիսի 8-ին

Երևանում առանց պետհամարանիշի ռուսական դրոշներով մեքենաներ են շրջում

«Ամիօ ժամանակաշրջան». կրթությունը հնարավորություն է, որը փոխում է կյանքը

Յունիբանկը բիզնեսին առաջարկում է «Պարզեցված» վարկ` առանց վերլուծության

Կոնվերս Բանկը ՎԶԵԲ տարեկան ժողովի գլխավոր հովանավորն է