Մանրամասն ուսումնասիրել ենք, գիտենք՝ ինչի է ունակ «Արարատ-Արմենիան». Դեյան Ստանկովիչ

Սերբական «Ցրվենա Զվեզդա» ֆուտբոլային ակումբի գլխավոր մարզիչ, նախկինում հայտնի ֆուտբոլիստ Դեյան Ստանկովիչը նախախաղյա մամուլի ասուլիսի ժամանակ խոսել է հոկտեմբերի 1-ին կայանալիք Եվրոպայի լիգայի որակավորման փլեյ-օֆֆ փուլի «Արարատ-Արմենիայի» հետ խաղի մասին:

Սերբ մարզիչը, մասնավորապես, անդրադարձել է հանդիպման անցկացման վայրին: Հիշեցնենք, որ նախապես ծրագրված էր, որ խաղն անցկացվելու է Երևանում, սակայն այն բանից հետո, երբ սեպտեմբերի 29-ին Ադրբեջանի օդուժի կողմից ռմբակոծվեց հայկական Վարդենիս քաղաքը, ՈւԵՖԱ-ն որոշում կայացրեց հանդիպման վայրը տեղափոխել Կիպրոս:

«Մեզ համար կապ չունի, թե որտեղ ենք խաղալու: Լավագույնս պատրաստվել ենք խաղին՝ ելնելով նրանից, որ խաղը մրցակցի հարկի տակ է լինելու: Իրավիճակը ժամ առ ժամ փոխվում էր, վերջնական որոշում կայացվեց մեկնել Կիպրոս: Մեզ համար ոչինչ չի փոխվել: Գիտենք՝ ինչ անենք. խաղանք մեր խաղը, որովհետև սա հիանալի հնարավորություն է Եվրոպայի լիգայի խմբային փուլ դուրս գալու»,- նշել է Ստանկովիչը:

Մարզչի կարծիքով՝ կարևոր է, թե ինչ տրամադրվածությամբ է իր թիմը դուրս գալու խաղադաշտ, և հավատում է իր թիմի ներուժին:

«Մենք մանրամասն ուսումնասիրել ենք մրցակցին: Գիտենք՝ ինչի են ունակ, բայց նաև գիտենք նրանց թույլ կողմերը: Մարտավարությունն ընդհանրապես կապ չունի: Ով էլ դուրս գա խաղադաշտ, գիտի՝ ինչ անել: Յուրաքանչյուր խաղացողից մեծ սպասելիքներ ու պահանջներ ունենք: Ամեն ինչ մեզնից է կախված, համոզված եմ՝ տղաները ունակ են հաղթահարելու արգելքը»,- եզրափակել է Ստանկովիչը:

«Արարատ-Արմենիա» - «Ցրվենա Զվեզդա» հանդիպումը տեղի կունենա Նիկոսիայի GSP մարզադաշտում և կսկսվի Երևանի ժամանակով 21:00-ին: Խաղն անցնելու է առանց հանդիսականների:

Տպել
1178 դիտում

2 արծաթե, 5 բրոնզե մեդալ. բռնցքամարտի Հայաստանի հավաքականը վերադառնում է Եվրոպայի առաջնությունից

Ադրբեջանում քաղաքացին գլուխը մտցրել է ջրի բաքի մեջ ու չի կարողացել հանել. փրկարարները կտրել են բաքը (տեսանյութ)

Կոլորադոյի հայ համայնքի հետ հանդիպմանը դեսպան Մակունցն անդրադարձել է ՀՀ ներկա մարտահրավերներին

Բլինքենն Ալիևին կոչ է արել ազատել անարդարացիորեն ձերբակալված բոլոր անձանց

Բերքաբերի մոտակայքում տեղի է ունենալու պայթեցման աշխատանք. ՊՆ-ն խնդրում է խուճապի չմատնվել

Երևան-Սևան ավտոճանապարհին «Մերսեդես»-ը հարվածել է երկաթե արգելապատնեշին ու կոտրել այն

Հայաստանում միայն ռուսերեն ուսուցմամբ քանի դպրոց կա, որքան աշակերտներ ունեն և որտեղ են դրանք

Ոսկեպարի շրջանում ադրբեջանական ստորաբաժանումների առաջխաղացման մասին լուրը կեղծ է

Փաշինյանն ու Բլինքենը քննարկել են Հայաստան-Ադրբեջան սահմանազատման գործընթացն ու «Խաղաղության խաչմերուկ» նախագիծը

Էկոնոմիկայի նախարարը մասնագետների հետ քննարկել է խաղողագործության և գինեգործության ոլորտում առկա մարտահրավերները

Կա՞ր հոգևորական, որ ծպտուն հանեց Հոկտեմբերի 27-ին կամ Մարտի 1-ին, ուժեղ տղերք են դարձել, դասեր են տալիս. Մկրտչյան

«Վարչապետի գավաթն» ավելի ու ավելի շատ պետք է կապված լինի կրթության, դպրոցի հետ. Նիկոլ Փաշինյան (լուսանկարներ)

Ֆրանսիան Աթենքում հանդիսավոր արարողությամբ ստացել է օլիմպիական կրակը (լուսանկարներ)

Սյունիքի փոխմարզպետը ավտոբուսի վթարից տուժած իրանցիներին նվերներ ու ծաղիկներ է տարել

Պահեստազորի գնդապետ Միհրան Մախսուդյանի որդին 2 ամսով կալանավորվել է

Կատարում Վահան Կոստանյանը ներկայացրել է Հայաստանի տնտեսական գրավչությանը նպաստող գործոնները

Արգելակները «չեն պահել», ավտոբուսը կոտրել է պատնեշն ու գլորվել ձորը, բոլոր զոհերն իրանցիներ են. ձերբակալվել է վարորդը

Արևշատ գյուղի կամրջից ավտոմեքենան ընկել է Ազատ գետը. կա տուժած

Ավինյանի որոշմամբ՝ Արման Տեր-Թովմասյանն ազատվել է «Ջրային Կառույցներ» ընկերության տնօրենի պաշտոնից

Վանաձորում վրաերթի է ենթարկվել 13-ամյա երեխա

Միրզոյանը Կատարի գործընկերոջը ներկայացրել է Հայաստան-Ադրբեջան կարգավորման գործընթացի զարգացումները

Աղդամում ականի պայթյունից ադրբեջանցի է վիրավորում ստացել

Ավտովթար Ջերմուկ-Գնդեվազ ճանապարհին. ծանր վիճակում հոսպիտալացվել է 2 տուժած

Երևանում փակ ճանապարհներ չկան, դեպի Գյումրի ուղղությամբ երթևեկությունը վերականգնվել է

Քիմ Քարդաշյանն այցելել է Սպիտակ տուն և հանդիպել ԱՄՆ փոխնախագահին (լուսանկարներ)

Մեկնարկել է ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի պաշտոնական այցը Կատար

Ալեն Սիմոնյանը մեկնում է արձակուրդ

Շվեդիայում կրկին հրապարակայնորեն այրել են Ղուրանը (լուսանկարներ)

Կիևը գերմանական ընկերությունից պահանջել է ավելի քան 800 Vector անօդաչու թռչող սարք

Սպասվում է անձրև, ամպրոպ, առանձին հատվածներում՝ կարկուտ և քամու ուժգնացում. կցրտի 7-9 աստիճանով

Սյունիքի մարզպետը և Կապանում Իրանի գլխավոր հյուպատոսը տեսակցել են ավտոբուսի վթարի հետևանքով տուժած քաղաքացիներին

Հայաստանը շուտով Թուրքիային կփոխանցի Անիի կամրջի վերականգնման շուրջ իր մոտեցումները. ԱԳՆ

Մեկնարկել է «ՀՀ վարչապետի գավաթ» սեղանի թենիսի սիրողական մրցաշարի եզրափակիչ փուլը

Սպորտային մարմնամարզության ԵԱ. Արթուր Դավթյանն արծաթե մեդալ է նվաճել

Բլինքենն ուղևորվելու է Մերձավոր Արևելք

Քաղաքացին Գութանասար բարձրանալիս կոտրել է ոտքը. փրկարարները մոտ 6 կմ-ից իջեցրել են, օգնել հոսպիտալացվել

Վրաստանից էլեկտրաէներգիայի արտահանումն աճել է 14 անգամ. որքան է վաճառվել Հայաստանին

Գետափնյա գյուղի մոտակա կամրջով երթևեկությունը դեռևս փակ է

Մահացել է ազատամարտի մասին երգեր կատարող Սահակ Սահակյանը

Պահեստազորի գնդապետ Միհրան Մախսուդյանի որդուն մեղադրանք է առաջադրվել