Տարածաշրջանում նոր ուժային դասավորություն է լինելու․․․այս պահին ամեն ինչ վճռվում է ռազմի դաշտում․ Հրանտ Տեր-Աբրահամյան

Որքան էլ ինքնին կարեւոր լինի Հայաստանի կողմից Արցախի ճանաչման խնդիրը, ես կնախընտրեի, որ իշխանությունները չշտապեին այս հարցում վերջնական որոշում ընդունել, այլ կենտրոնանային ռազմական գործողությունների եւ դրանց արդյունքի վրա: ՀԺ-ի հետ զրույցում անդրադառնալով Հայաստանի կողմից Արցախի անկախությունը ճանաչելու վերաբերյալ քաղաքական ուժերի կոչերին՝ ասաց քաղաքագետ, պատմաբան Հրանտ Տեր-Աբրահամյանը:

Նրա համոզմամբ՝ մեր իրավական ու քաղաքական ձեւակերպումները ռազմական արդյունքներից չպետք է առաջ ընկնեն, այլ հակառակը՝ ձեւակերպեն եւ ճշգրիտ արտացոլեն ռազմական ձեռքբերումները:

«Տեսականորեն հնարավոր է պատերազմի մի քանի ելք, որից կախված էլ, կարող է շատ բան փոխվել տարածաշրջանային դասավորության եւ դիրքերի մեջ, ընդհուպ մինչեւ ներքաղաքական զարգացումներ թե՛ Ադրբեջանում, թե՛ Հայաստանում: Շատ հեռուն գնացող ենթադրություններ չեմ ուզում անել, քանի որ պատերազմն աշխարհի առավել անկանխատեսելի երեւույթներից է, բայց կարեւոր է գիտակցել, որ այս պահին ամեն բան վճռվում է ռազմի դաշտում»,- ասաց քաղաքագետը:

Այս առումով նա պատերազմի առնվազն երկու ելք է հնարավոր համարում: Տեր-Աբրահամյանի խոսքով՝ հնարավոր է՝ այս պատերազմն ավարտվի 2016-ի նման, ունենանք հրադադար եւ վերադառնանք մոտավորապես այն ստատուս-քվոյին, որն ունեցել ենք՝ մի քանի դիրք այս կամ այն կողմ:

«Սա առավել պահպանողական սցենարն է: Հնարավոր է, մյուս կողմից, որ Արցախի բանակը դիմի հզոր հակահարվածի եւ ոչ միայն պաշտպանական հաղթանակ տանի, այլեւ հավասարակշռությունից հանի հակառակորդի բանակին՝ առավել ծանր պարտության մատնելով նրան, կամ նույնիսկ ստատուս քվոյի նոր կոնֆիգուրացիա ունենանք՝ այնպես, որ Ադրբեջանը այլեւս երկար տարիներ չմտածի ռազմական լուծման մասին: Սա կախված կլինի կոնկրետ իրավիճակից եւ ռազմաքաղաքական որոշումներից: Ի վերջո մենք ունենք Ադրբեջանի կողմից գրավյալ տարածքներ՝ Արծվաշեն, Շահումյան, Գետաշեն եւ այլն»,- ընդգծեց նա՝ հավելելով, որ չենք կարող լիովին բացառել նաեւ երրորդ կողմերի միջամտության աճը՝ այս կամ այն կերպով: Ուստի, նրա համոզմամբ, մենք դեռ շատ անպատասխան հարցեր ունենք այս պատերազմում:

Ցանկացած, նույնիսկ առավել պահպանողական սցենարի դեպքում, պատմաբանի խոսքով, տարածաշրջանում նոր ուժային դասավորություն է լինելու: Տեր-Աբրահամյանը վստահ է՝ հայ ժողովուրդն ապացուցելու է, որ ինքն ի զորու է դիմակայել է՛լ ավելի հզոր հարձակմանը, քան 2016-ին էր, իսկ համեմատած 1991-1994 թթ.-ի հետ նաեւ որակապես նոր տեխնիկական պայմաններով պատերազմում կարող է հաղթել: «Նաեւ կարող է հաղթել, նույնիսկ երրորդ ուժերի աննախադեպ միջամտության պայմաններում: Եվ սա, կրկնեմ, նույնիսկ պահպանողական սցենարի դեպքում»,- հավելեց նա:

Եվ քանի որ այս ամենից հետո լրիվ նոր իրավիճակ է ստեղծելու, ըստ քաղաքագետի, արդեն այդ նոր իրավիճակում մենք պետք է վերաձեւակերպենք, վերաիմաստավորենք մեր քաղաքական մոտեցումները, այդ թվում՝ Ղարաբաղյան հարցում:

«Պարզ է, որ բառացի վերադարձ նախկինին այլեւս չի կարող լինել եւ չի լինի: Հայաստանի փաստացի ուժային կարգավիճակը բարձրանալու է: Եվ մենք կարող ենք մտածել՝ ճանաչել Արցախի անկախությունը կամ նույնիսկ քննարկել, ինչպես հիմա առաջարկում են՝ Միացման հարցը, կամ էլ չդիմել որեւէ նոր իրավական ձեւակերպման: Բայց բոլոր դեպքերում մեր քաղաքականությունը վերաիմաստավորման կարիք է ունենալու, եւ այդ վերաիմաստավորումը ոչ թե լինելու է՝ ըստ տեսական դատողությունների, այլ հիմնված կոնկրետ արդյունքների վրա, որոնց կհասնենք ռազմական գործողություններով»,- ասաց նա:

Հիշեցնենք, որ Հայաստանի կողմից Արցախի անկախության ճանաչման հարցը դարձյալ ակտուալ դարձավ սեպտեմբերի 27-ին Արցախի սահմանների ամբողջ երկայնքով Ադրբեջանի կողմից ձեռնարկված ագրեսիայից հետո:

Նախօրեին Ազգային ժողովում ռազմական դրություն հայտարարելու հարցով ԱԺ հատուկ նիստի ժամանակ պատասխանելով «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանի հարցին՝ արդյոք Հայաստանի օրակարգում կա՞ Արցախի անկախությունը ճանաչելու հարց, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց. «Ուղիղ հարցին՝ կա՞ արդյոք մեր օրակարգում այդպիսի հարց, այո՛, ինչպես եղել է մեր օրակարգում այդպիսի հարց, այնպես էլ մեր օրակարգում կա այդպիսի հարց: Երկրորդ հարցը՝ մենք գնո՞ւմ ենք այդ քայլին, թե՞ չենք գնում, մենք նաեւ Ձեր հարցից հետո հրապարակային, այո՛, պետք է այդ հարցը շատ լրջորեն քննարկենք»:

Երեկ ԱԺ-ում լրագրողների հետ ճեպազրույցում կրկին անդրադառնալով այդ հարցին՝ Մարուքյանը վստահեցրեց՝ Հայաստանի Հանրապետության դիվանագիտական զինանոցում կա Արցախի Հանրապետության ճանաչման հարցը: «Եվ այն, որ այսօր սա հրապարակային քննարկման առարկա է դարձել, շատ կարեւոր է եւ ունի իր նշանակությունը»,- շարունակեց նա:

Անդրադառնալով տեսակետներին, թե պետք չէ ճանաչել Արցախի անկախությունը, ավելի ճիշտ է՝ այն միացնել Հայաստանին՝ Մարուքյանը շեշտեց, որ կան տարբեր մեխանիզմներ, տեսլականներ:

Պատգամավորի համոզմամբ՝ դրանք տեխնիկական հարցեր են, իսկ վերջնական նպատակը հայրենիքի վերամիավորումն է: «Մենք մեր անելիքն արդեն այդ մասով արել ենք երեկվա նիստի ժամանակ, ուղերձները հղված են եւ հասել են համապատասխան տեղերին»,- վստահեցրեց Մարուքյանը:

Արցախի անկախության ճանաչմանը ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում կողմ արտահայտվեց նաեւ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը։ ԲՀԿ-ականին բարկացրել են հատկապես Արցախում տեղի ունեցող ռազմական գործողությունների վերաբերյալ միջազգային կառույցների հայտարարությունները: Միջազգային հանրությանը սթափեցնելու համար նա առաջարկեց քննարկել Արցախի անկախության  ճանաչումը:

«Ես կարծում եմ՝ ժամանակն է, որ խորհրդարանում քննարկենք Արցախի ճանաչումը եւ ընդունենք Արցախի ճանաչումը, այդ թվում՝ նաեւ Հայաստան-Արցախ ռազմաքաղաքական դաշինքի հուշագիրը ընդունենք»,- ասաց պատգամավորը:

«Իմ քայլը» խմբակցությունից Պաշտպանության եւ անվտանգության հարցերի հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը լրագրողների հետ զրույցում նկատեց՝ քանի դեռ ռազմական գործողությունները մեզ համար բարենպաստ հունով են գնում, ճանաչումը այս պահին կարող է սպասել: «Դա կախված է, թե զարգացումները ինչպիսի ընթացք կունենան ռազմի դաշտում: Օրակարգում այդ հարցը կա»,- շեշտեց նա:

Տպել
6592 դիտում

Արգելակները «չեն պահել», ավտոբուսը կոտրել է պատնեշն ու գլորվել ձորը, բոլոր զոհերն իրանցիներ են. ձերբակալվել է վարորդը

Արևշատ գյուղի կամրջից ավտոմեքենան ընկել է Ազատ գետը. կա տուժած

Ավինյանի որոշմամբ՝ Արման Տեր-Թովմասյանն ազատվել է «Ջրային Կառույցներ» ընկերության տնօրենի պաշտոնից

Վանաձորում վրաերթի է ենթարկվել 13-ամյա երեխա

Միրզոյանը Կատարի գործընկերոջը ներկայացրել է Հայաստան-Ադրբեջան կարգավորման գործընթացի զարգացումները

Աղդամում ականի պայթյունից ադրբեջանցի է վիրավորում ստացել

Ավտովթար Ջերմուկ-Գնդեվազ ճանապարհին. ծանր վիճակում հոսպիտալացվել է 2 տուժած

Երևանում փակ ճանապարհներ չկան, դեպի Գյումրի ուղղությամբ երթևեկությունը վերականգնվել է

Քիմ Քարդաշյանն այցելել է Սպիտակ տուն և հանդիպել ԱՄՆ փոխնախագահին (լուսանկարներ)

Մեկնարկել է ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի պաշտոնական այցը Կատար

Ալեն Սիմոնյանը մեկնում է արձակուրդ

Շվեդիայում կրկին հրապարակայնորեն այրել են Ղուրանը (լուսանկարներ)

Կիևը գերմանական ընկերությունից պահանջել է ավելի քան 800 Vector անօդաչու թռչող սարք

Սպասվում է անձրև, ամպրոպ, առանձին հատվածներում՝ կարկուտ և քամու ուժգնացում. կցրտի 7-9 աստիճանով

Սյունիքի մարզպետը և Կապանում Իրանի գլխավոր հյուպատոսը տեսակցել են ավտոբուսի վթարի հետևանքով տուժած քաղաքացիներին

Հայաստանը շուտով Թուրքիային կփոխանցի Անիի կամրջի վերականգնման շուրջ իր մոտեցումները. ԱԳՆ

Մեկնարկել է «ՀՀ վարչապետի գավաթ» սեղանի թենիսի սիրողական մրցաշարի եզրափակիչ փուլը

Սպորտային մարմնամարզության ԵԱ. Արթուր Դավթյանն արծաթե մեդալ է նվաճել

Բլինքենն ուղևորվելու է Մերձավոր Արևելք

Քաղաքացին Գութանասար բարձրանալիս կոտրել է ոտքը. փրկարարները մոտ 6 կմ-ից իջեցրել են, օգնել հոսպիտալացվել

Վրաստանից էլեկտրաէներգիայի արտահանումն աճել է 14 անգամ. որքան է վաճառվել Հայաստանին

Գետափնյա գյուղի մոտակա կամրջով երթևեկությունը դեռևս փակ է

Մահացել է ազատամարտի մասին երգեր կատարող Սահակ Սահակյանը

Պահեստազորի գնդապետ Միհրան Մախսուդյանի որդուն մեղադրանք է առաջադրվել

Սուրենյանը հայտնել է Երևանում սպասվող գրեթե ռեկորդային տաքության մասին

Մահացել է Պարույր Սևակի որդին` ոստիկանության գնդապետ Արմեն Ղազարյանը

Նիկոլ Փաշինյանը տիկնոջ հետ հանդիպել է «ՀՀ վարչապետի գավաթ» սեղանի թենիսի մրցաշարի եզրափակիչ փուլի մասնակիցներին

Սյունիքում ձորն ընկած ավտոբուսի վթարի հետևանքով զոհերի թիվը հասել է 5-ի

Հենց գալիս են՝ ապրանքը հավաքում, շենքերի բակ ենք փախչում». քաղաքապետարանի և փողոցային առևտրականների «հակամարտությունը»

Գյումրու պատմական «Վառեմ-մարեմի շենքի» փրկության հերթական ծրագիրը․ ով է այս անգամ պատրաստվում վառել Սիրանուշի տան լույսը

4 զոհ և 9 տուժած․ Սյունիքում ձորն ընկած ավտոբուսի վթարի հետևանքով զոհերի թիվն աճել է

Քաղաքացու օրվա կապակցությամբ մարզերում և Երևանում անցկացվել են մի շարք միջոցառումներ

Ցուցարարները կանգնեցրել են «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենան և դանակով ծակել ավտոմեքենայի անվադողը. մանրամասներ

Ռուսաստանում կփոխվեն օտարերկրացիների գտնվելու պայմանները

3 զոհ և 6 տուժած․ մանրամասներ Սյունիքում ձորն ընկած ավտոբուսի վթարից

Ողբերգական ավտովթար Սյունիքում․ ավտոբուսը կողաշրջվել, հայտնվել է ձորում, կան զոհեր և վիրավորներ

Ռուբեն Վարդանյանն առևանգվել է Լաչինից, ԼՂ մյուս ղեկավարներին հանձնել են ռուս խաղաղապահները․ Տիգրան Բալայան

Որոշ շրջանակներ, այդ թվում՝ ԶԼՄ-ներ, սոցհարթակներում համակարգված եղանակով թիրախավորում են Ոստիկանությանը․ ՆԳՆ

Հայաստանից շատերն են արտագաղթել հենց խաղաղության բացակայության պատճառով, խաղաղության օրակարգը դրա մասին է․ վարչապետ

Գրիգոր Գրիգորյանը ակցիայի վայրից բերման է ենթարկվել