Գագիկ Ծառուկյանը դուրս եկավ դատարանից. պաշտպանն ինքնաբացարկի միջնորդություն է ներկայացրել դատավորին

ԲՀԿ ղեկավար Գագիկ Ծառուկյանը քիչ առաջ դուրս եկավ դատարանի շենքից: Նա հրաժարվեց պատասխանել լրագրողների հարցերին՝ ասելով, որ փաստաբանները կխոսեն նիստի մասին: Ծառուկյանը միայն նշեց, որ պահանջում է Կառավարության 100 տոկոսի հրաժարականը:

Ծառուկյանի պաշտպան Երեմ Սարգսյանը լրագրողների հետ ճեպազրույցում ասաց, որ իրենք ինքնաբացարկի միջնորդություն են ներկայացրել նախագահող դատավոր Մնացական Մարտիրոսյանին, եւ դատարանը հեռացել է խորհրդակցական սենյակ՝ դրա վերաբերյալ որոշում կայացնելու:

Ըստ նախնական տվյալների՝ այն կհրապարակվի այսօր՝ ժամը 13:30-ին:

Ըստ պաշտպանի՝ երբ իրենց բողոքները մուտք են եղել Վճռաբեկ դատարան, դրանից հետո իրենք հավաստի տեղեկություններ են ստացել, որ ինչ-որ պաշտոնատար անձանց միջամտության արդյունքում, եւ ընդհանրապես, ինչ-որ մարմինների փոխադարձ համաձայնությամբ նախապես որոշում է կայացվել, որ վճռաբեկ բողոքները պետք է հնարավորինս շուտ մերժվեն, եւ դա պետք է այնպես արվի, որ համապատասխանի Կենտրոն եւ Նորք Մարաշ նստավայրի հերթապահությանը, եւ միջնորդության քննությունը հանձնարարվի հենց դատավոր Մնացական Մարտիրոսյանին:

Ըստ պաշտպանի՝ այս տեղեկատվությունը հետագայում հաստատվել է օբյեկտիվ փաստական տվյալներով. «Մասնավորապես, այնպիսի հանգամանքներ տեղի ունեցան, որ այլ գործով տեղի չեն ունենում. վճռաբեկ բողոքը մերժվել է ընդամենը 3 օրում. բողոքը դատարան մուտքագրվել է սեպտեմբերի 7-ին, իսկ 10-ին արդեն մերժվել է, ինչը բացառիկ դեպք է, Վճռաբեկ դատարանը եռամսյա ժամկետ ունի, եւ եթե իրավաբաններին հարցնեք, կփաստեն՝ փորձը ցույց է տալիս, որ 2-րդ, 3-րդ ամսվա մեջ է որոշումը կայացվում, բացառիկ դեպքերում՝ 1 ամսվա ընթացքում, բայց 3 օրվա ընթացքում որոշում լինի, այն էլ այն դեպքում, երբ գործը 8 հատոր է, իսկ նախորդ նիստերի արձանագրությունը՝ 50 հատոր, փաստում է, որ ակնհայտ շահագրգռվածություն կա»:

Ըստ պաշտպանի՝ երբ իրենց բողոքը վերադարձվել է՝ տեխնիկական շտկումներ անելու, տրամադրվել է 2 օր ժամկետ, մինչդեռ այլ դեպքերում տրամադրվում է 5, 10, 25 օր. «Սա էլ մի կողմ թողնելով՝ ասեմ, որ հստակ փաստական տվյալներ ունենք, որ Վճռաբեկ դատարանի աշխատակիցներին հանձնարարական է եղել, որ անձամբ գնան փոստային բաժանմունք եւ ստանան պաշտպանի կողմից Վճռաբեկ դատարանի որոշումը ստանալու վերաբերյալ հետադարձ ծանուցում»: Պաշտպանը դա ընդգծեց՝ ցույց տալու, թե ինչ անհանգիստ են եղել աշխատակիցները՝ ցանկալի ժամկետում որոշում կայացնելու համար. «Դատարանի աշխատակիցը փոստային բաժանմունք է գնում վերցնում, բան ու գործ չունեն, էլի, այս ամենը կատարվեց նրա համար, որ որոշումը կայացվի կոնկրետ ժամկետում. ամսի 10-ին որոշումը ուղարկեցին բոլորին, բայց գործը չուղարկեցին, մինչեւ ամսի 17-ը մնաց Վճռաբեկ դատարանում, որպեսզի հանկարծ այնպես չստացվի, որ այլ դատարանի հերթապահության խնդիր լինի»:

Երեմ Սարգսյանի խոսքով՝ դատավոր Մնացական Մարտիրոսյանը, ստանալով գործը, հասկացավ, որ ամսի 23-ի համար չկարողացավ պատշաճ ծանուցում ուղարկել, բայց արագությունը այնքան կարեւոր էր, որ մեկ է, նիստը նշանակեց: Սարգսյանը հերթական անգամ պնդեց, որ իրենք պատշաճ ծանուցված չեն եղել. «Իսկ նիստի հետաձգումից հետո որոշվում է, որ ԱԱԾ ավագ օպերլիազորների միջոցով պետք է ծանուցումները ամսի 25-ի համար տեղ հասցվեն, երեւի այս մարմնի ֆունկցիոնալ պարտականությունը այդքան էլ լավ չեն հասկանում. ի՞նչ է նշանակում ԱԱԾ, ի՞նչ է նշանակում կոռուպցիայի կանխարգելման դեպարտամենտ, ի՞նչ է նշանակում ավագ օպերլիազոր, որը դատարանի աշխատակազմի փոխարեն ծանուցագրեր տանի, բաժանի»:

Պաշտպանը հիշեցրեց, որ այս ամենով պայմանավորված՝ հանցագործության մասին հաղորդում են ներկայացրել՝ խնդրելով Վճռաբեկ դատարանի դատավորների հեռախոսային վերծանումները ստուգել. «Եվրոպական դատարանը հենց նման գործերով է ֆիքսում, որ եթե քաղաքական էլեմենտը առնվազն առկա է, իսկ մենք վստահ պնդում ենք, որ քաղաքական հետապնդում է տեղի ունենում, չպիտի խտրական վերաբերմունք լինի»:

Տպել
3044 դիտում

Լոռու մարզի տարբեր բնակավայրերի բազմաթիվ հասցեներում ջուր չի լինի

Քննարկվել են ՀՀ-ՆԱՏՕ ռազմական համագործակցության ընթացիկ ծրագրերը և դրանց ընդլայնման հնարավորությունները

Քելբաջարում բեռնատար է շրջվել. կա զոհ

14-ամյա տղան դաշտում սինդրիկ հավաքելիս վնասվածքներ է ստացել և տեղափոխվել հիվանդանոց․ պատճառը պայթյունն է եղել

Ստամբուլի ոստիկանությունն արցունքաբեր գազ է կիրառել մայիսմեկյան ցուցարարների դեմ․ կան բերման ենթարկվածներ

ՊՆ շարժական դաշտային հոսպիտալը մասնակցում է ՆԱՏՕ-ի ռազմաբժշկական գերազանցության կենտրոնի զորավարժությանը

Դոլարն ու եվրոն էժանացել են․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան մայիսի 1-ին

Դրական միտումներ կան, գնում ենք դեպի խաղաղություն․ Ալիև

Բորելը խիստ դատապարտել է Վրաստանում ցույցերը ցրելու համար ուժի կիրառումն ու հիշեցրել ԵՄ անդամի թեկնածու լինելու մասին

ՀՀ ՊՆ-ից հերքում են Գեղարքունիքի մարզի վերաբերյալ մամուլում տարածվող լուրերը

ԱԺԲ ակցիայի վայրից բերման ենթարկված բոլոր անձինք ազատ են արձակվել

Անձրև, ամպրոպ, քամու ուժգնացում, ջերմաստիճանի նվազում. ինչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին

Ապագա կա՛, կեցցե՛ Հայաստանի ստեղծարար և արարող քաղաքացին․ Արթուր Հովհաննիսյան

Արթուր Սուքոյանին ձերբակալելու որոշում է կայացվել

Հայ մրցավարները կսպասարկեն բասկետբոլի Եվրոպայի առաջնությունների հանդիպումներ

Էրդողանի կուսակցության խոսնակն անդրադարձել է Հայաստան-Ադրբեջան սահմանին կատարվող գործընթացներին

Արարատ Միրզոյանն աշխատանքային քննարկում է ունեցել Դոհայում ՀՀ դեսպանության անձնակազմի հետ

Հայկ Մարությանը նոր կուսակցություն է հիմնել

Աղմկահարույց օրենքի երկրորդ ընթերցման ժամանակ Վրաստանի խորհրդարանում կրկին ծեծել են իրար (տեսանյութ)

Վանաձոր-Գյումրի ավտոճանապարհը բացվել է. ՆԳՆ

Իսրայելի վրա պիտի ճնշում գործադրվի. Ֆիդանը՝ Բլինքենին

Ողջունում եմ Բաքվի և Երևանի համաձայնությունը. Տոկաև

Ռուսական զորքերը հրթիռային հարձակում են գործել Օդեսայի կենտրոնի վրա. կան զոհեր

Ինչպիսին է ամբողջ մայիս ամսվա եղանակային կանխատեսումը

ԱՄՆ-ում F-16 ինքնաթիռ է կործանվել

Հիմա հավատում ենք, որ Հայաստանի հետ միասին քաղաքական ճանապարհով և կարճ ժամանակում կհասնենք բոլոր նպատակներին. Էմիրբեկով

Հայաստանն ու Իրանը քննարկել են երկու երկրների միջև չվերթերի ավելացման հարցը

Բաքվին և Երևանին պետք չեն միջնորդներ․ Ալիև

Բախվել են «Մերսեդես»-ն ու իրանական բեռնատարը. կան վիրավորներ

Արժանապատիվ աշխատանքը հնարավորություն է տալիս կուտակվող հարկերից վճարել թոշակ, ստեղծել նոր աշխատատեղ. ԱՍՀ նախարար

Սևանա լճից դուրս է բերվել ապօրինի տեղադրված 41 խեցգետնաորսիչ և 8 ձկնորսական ցանց

Բեռնատարում հրդեհ է բռնկվել. մեքենան մասամբ այրվել է

Ջրցան մեքենաներ, պղպեղային գազ ու բախումներ. Վրաստանում ցույցերը չեն դադարում, 2 կողմում էլ կան տուժածներ (լուսանկարներ)

Ծովինար Համբարձումյանն իր հավատարմագրերն է հանձնել ՄԱԿ-ի Պարենի համաշխարհային ծրագրի գործադիր տնօրենին

Հայաստանում ԱՄՆ դեսպանատունը փակ է

«Կիա»-ն կոտրել է արագաչափն ու աղբամանները, բախվել բետոնե արգելապատնեշին և գլխիվայր շրջվել. կա 4 տուժած

Վրաերթ Արմավիրի մարզում. 20-ամյա աղջիկը հիվանդանոցում մահացել է

Այս տոնը ևս մեկ առիթ է ընդգծելու յուրաքանչյուր անձի աշխատանքային իրավունքները պաշտպանելու կարևորությունը. ՄԻՊ

Պետությունները հաջողում են, եթե ստեղծում են միջավայր, որտեղ քաղաքացու աշխատանքի իրավունքը պաշտպանված է. նախագահ

Դավթաշեն վարչական շրջանի և Կոտայքի մարզի մի շարք հասցեներում 24 ժամ ջուր չի լինի