30 տարվա դադարից հետո կրկին եթերում է սիրված ու սպասված «Հեռուստաթատրոնը». ինչ փոփոխություններ են արվել ձեւաչափում

30 տարվա դադարից հետո կրկին եթեր է վերադարձել հեռուստադիտողների սիրելի ու սպասված «Հեռուստաթատրոնը»: Ներկայիս Հանրային հեռուստաընկերության եթերով հեռարձակվող հաղորդաշարը տարիներ շարունակ ջերմացրել է հայ հանդիսատեսի երկուշաբթի երեկոները: Սակայն 70-ականներից հեռարձակվող այս հաղորդաշարը հանկարծակի դադարել էր գոյություն ունենալ:

Հանրայինի լրատվականից մեզ դժվարացան պատասխանել, թե ինչն է եղել հաղորդաշարի փակման պատճառը, բայց հայտնեցին, որ այն կրկին եթեր վերադարձնելու գաղափարը «Բոհեմ» թատրոնի հիմնադիր եւ գեղարվեստական ղեկավար Նարեկ Դուրյանինն է եղել: Հեռուստաաթատրոնի պրոդյուսերը՝ Քրիստինե Հովհաննիսյանն է:

«Հայկական ժամանակը» մի քանի մանրամասներ է պարզել «Հեռուստաթատրոնի» հետագա սպսվելիք թողարկումների ու ձեւաչափի մասին: 1970-1980-ականներին հայկական հեռուստատեսությունն ամեն երկուշաբթի էր ցուցադրում հեռուստաթատրոն, այժմ, այն եթերում կլինի յուրաքանչյուր կիրակի՝ 20:30-ին: Նախկինում ներկայացման տեւողությունը մոտ 2-2.5 ժամ է եղել, այժմ լինելու է 25-30 րոպե:

Եթերաշրջանի ընթացքում թատրոնն էկրաններից վայելելու հնարավորություն հեռուստադիտողը կունենա 16 անգամ: Յուրաքանչյուր մաս հիմնված կլինի մեկ ստեղծագործության վրա:  

Հանրայինից մեզ ներկայացրին հաղորդաշարի ձեւաչափում եւս մի քանի փոփոխություններ. «Նախկինում գոյություն ուներ 2 ձեւաչափ՝ ցուցադրվում էր ամբողջական ներկայացումը, որը նկարահանվում էր թատրոնի բեմում կամ տեղի էին ունենում ներկայացումների տաղավարային նկարահանումներ: Այժմ հեռուստաթատրոնը բաղկացած է լինելու 3 մասից՝ բեմ, ետնաբեմ եւ գրիմանոց»:

Դիտողը՝ բացի ներկայացումից կարող տեսնել, թե ինչ է կատարվում գրիմանոցում, տաղավարում, բեմում: Կա նաեւ հեղինակի անկյուն, որտեղ Նարեկ Դուրյանը կխոսի ստեղծագործության հեղինակի անունից:

«Հեռուստաթատրոնը» ներկայացվելու է հայ դասակնների՝ Ստեփան Զորյանի, Հակոբ Պարոնյանի եւ Սերո Խանզադյանի ստեղծագործությունները, որոնցից մի քանիսը կլինեն նաեւ արեւմտահայերենով:

Նկատենք «Հեռուստաթատրոնի» առաջին թողարկումն արդեն ցուցադրվել է սեպտեմբերի 20-ին: Ներկայացվել է Ստեփան Զորյանի «Ցանկապատ» պատմվածքի հիման վրա բեմադրված ներկայացումը: Հաջորդ՝ սեպտեմբերի 28-ի թողարկմանը լինելու է Ստեփան Զորյանի «Երկաթուղին»: 

Տպել
2453 դիտում

Տավուշում Բագրատ սրբազանի բիզնեսի հետքերով. մանրամասներ

Մյասնիկյան պողոտայում 3 մեքենաների բախումից հետո դրանցից մեկը կողաշրջվել է. կա տուժած

Նովգորոդի իրավապահների կողմից հետախուզվողին հայտնաբերել են Բագրատաշենի անցակետում

Նախորդ շաբաթվա ընթացքում վայրի կենդանիների հարձակման 12 դեպք է գրանցվել

100 նոր ծառ՝ Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանում (տեսանյութ)

«Թուրքական ավիաուղիներ»-ը երեք տարի անց կվերսկսի թռիչքները դեպի Աֆղանստան

Երկրաշարժ Թուրքիայի հարավ-արևմուտքում

Մահացել է Սուրեն Բաղդասարյանի թոռը՝ «Փյունիկ» ՖԱ-ի գլխավոր քարտուղարը

Ժերար Դեպարդյեին Փարիզում ձերբակալել են

Անձրև, ամպրոպ, կարկուտ, կցրտի 7-10 աստիճանով. ինչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին

ԱԳ նախարարը Կատարի խորհրդատվական խորհրդի նախագահին է ներկայացրել «Խաղաղության խաչմերուկ» ծրագիրը

Կարմրուկի քանի դեպք է գրանցվել Հայաստանում 2024 թվականին

Ի՞նչ եղավ Վանեցյանի գաղտնալսման գործը․ Անդրանիկ Քոչարյանը՝ դատախազին (տեսանյութ)

Ադրբեջանի պետական ​​հանձնաժողովը Հայաստանին կոչ է արել համագործակցել անհետ կորածների հարցում

Հայաստանի ու Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպման վայրը հայտնի է

Կադիրովն իր 16-ամյա որդուն նշանակել է Պուտինի անվան ռուսական հատուկ նշանակության ուժերի համալսարանի համակարգող

11:30-ի դրությամբ՝ Երևանում փակ փողոցներ չկան

Մայիսի 1-ից դեպի Կենդանաբանական այգի կգործարկվի անվճար երթուղի

«Ծիծեռնակաբերդ»-ում Աննա Հակոբյանի և դստեր դեպքով մեկ անձի մեղադրանք է առաջադրվել

«Արդարացում չի լինելու չաշխատելու համար, այդ մարդիկ ուղղակի կփոխարինվեն». Տիգրան Ավինյան

79 անշարժ գույք, 42 տրանսպորտային միջոց, 39 բաժնետոմս. ինչ է պահանջվում բռնագանձել Գագիկ Ծառուկյանից

«Դո՞ւ ես փրկությունը հայ ազգի, դուք ամենամեծ վնաս տվողներն եք»․ քաղաքացին՝ ճանապարհը փակած Գեղամ Մանուկյանին

«Շատ նախաձեռնություններ ունենք, որ պտտվում, պտտվում են ու տեղ չեն հասնում». Ավինյան

Դատախազությունը պահանջում է Գագիկ Խաչատրյանից բռնագանձել շուրջ 200 միավոր անշարժ գույք, մոտ 23 միլիարդ դրամ

25 միավոր անշարժ գույք, 4 միլիոն դոլարի ավանդ արժեթուղթ. դատախազը ներկայացրել է՝ ինչ են պահանջում բռնագանձել Քոչարյանից

Արմավիր-Գյումրի ավտոճանապարհը բացվել է

Նոյեմբերյանում խուլիգանական արարքների կատարման համար մեղադրվող 4 անձից 3-ը կալանավորվել է (տեսանյութ)

Մայրաքաղաքում փակ ճանապարհներ չկան․ ոստիկանություն

Հայտնի է՝ որտեղ կկառուցվի Ալբերտ Ազարյանի անվան մանկապատանեկան մարզադպրոցը և ինչ ժամկետում

Սուրենյանը հայտնել է առաջիկայում սպասվող եղանակային կտրուկ փոփոխության մասին

«Երևանի ավտոբուս» ՓԲԸ-ն տնօրենի նոր պաշտոնակատար ունի

2 արծաթե, 5 բրոնզե մեդալ. բռնցքամարտի Հայաստանի հավաքականը վերադառնում է Եվրոպայի առաջնությունից

Ադրբեջանում քաղաքացին գլուխը մտցրել է ջրի բաքի մեջ ու չի կարողացել հանել. փրկարարները կտրել են բաքը (տեսանյութ)

Կոլորադոյի հայ համայնքի հետ հանդիպմանը դեսպան Մակունցն անդրադարձել է ՀՀ ներկա մարտահրավերներին

Բլինքենն Ալիևին կոչ է արել ազատել անարդարացիորեն ձերբակալված բոլոր անձանց

Բերքաբերի մոտակայքում տեղի է ունենալու պայթեցման աշխատանք. ՊՆ-ն խնդրում է խուճապի չմատնվել

Երևան-Սևան ավտոճանապարհին «Մերսեդես»-ը հարվածել է երկաթե արգելապատնեշին ու կոտրել այն

Հայաստանում միայն ռուսերեն ուսուցմամբ քանի դպրոց կա, որքան աշակերտներ ունեն և որտեղ են դրանք

Ոսկեպարի շրջանում ադրբեջանական ստորաբաժանումների առաջխաղացման մասին լուրը կեղծ է

Փաշինյանն ու Բլինքենը քննարկել են Հայաստան-Ադրբեջան սահմանազատման գործընթացն ու «Խաղաղության խաչմերուկ» նախագիծը