Ամենաանհասկանալին նախկինների հրճվանքն է

Խորհրդարանական մեծամասնության կողմից ՍԴ երեք անդամների գրեթե միաձայն ընտրությունը հանրային լուրջ քննարկումների առիթ դարձավ, ընդորում՝ գնահատականները միանշանակ չէին։ Ակնհայտ էր, որ հասարակական-քաղաքական շրջանակների մի զգալի հատված առնվազն տարակուսած էր, որ հեղափոխական իշխանությունները ՍԴ դատավորներ են ընտրել մարդկանց, ովքեր ժամանակին ակտիվորեն համագործակցել են նախկին իշխանությունների հետ ու հլու-հնազանդ կատարել նրանց հանձնարարականները (համենայնդեպս՝ ըստ մամուլում շրջանառվող տեղեկությունների):

Նախկիններն իրենց հերթին խիստ ոգեւորվել էին իշխանությունների հասցեին հնչող քննադատությունների այս ալիքից եւ ըստ երեւույթին մի կողմ քաշված շփում էին ձեռքերը՝ գերադասելով չմիջամտել ու սպասել իրադարձությունների հետագա զարգացմանը։

Մինչդեռ ով ով, բայց նախկինները ոգեւորվելու որեւէ պատճառ չունեն, եւ ահա թե ինչու։ Ի վերջո ինչի՞ց է դժգոհ հասարակության որոշ մասը։ Դժգոհ է, որ ՍԴ դատավորներ են ընտրվել նախկինների քաղաքական պատվերները կատարածները, այսինքն՝ նախկինների հետ համագործակցած լինելն ինքնին այնպիսի խարան է, որն անհնար պիտի դարձներ այդ մարդկանց ներկայությունը պետական որեւէ կառույցում։ Հասկանալի է, չէ՞, որ նախկինների նկատմամբ այդպիսի վերաբերմունք ունեցողները, որքան էլ դժգոհ լինեն ներկա իշխանություններից, երբեք եւ որեւէ պարագայում թույլ չեն տա նախկինների վերադարձը, առավելեվս՝ չեն կանգնի նրանց կողքին։ Այնպես որ, որքան էլ ՍԴ երեք դատավորների ընտրությունը հիասթափեցրած լինի հասարակության մի մասին, միեւնույն է՝ հասարակության մեջ լիակատար կոնսենսուս կա այն հարցում, որ վերադարձ անցյալին չի լինելու, եւ վերջ։ Այսինքն՝ բացառված է, որ Սերժ Սարգսյանը կամ Ռոբերտ Քոչարյանը որեւէ ձեւով վերադառնան։

Այլ հարց է, որ կարող են «վերադառնալ» նրանց իշխանության տարիներին արմատացած բարքերն ու ներքաղաքական-ներիշխանական հարաբերությունները։ Իսկ որպեսզի դա տեղի չունենա, Հայաստանին պետք է նորմալ ընդդիմություն։ Ոչ թե ֆինանսական ահռելի ռեսուրսներ ունեցող ռեւանշիստներ, այլ լուրջ, անցյալի արատավոր համակարգը մերժող քաղաքական ընդդիմություն։ Որովհետեւ երբ հեղափոխական իշխանությունների այս կամ այն քայլից հանրության մի հատվածը հիասթափվում է, բայց դա որեւէ կերպ չի փոխում նախկինների նկատմամբ վերաբերմունքը, իսկ ընդդիմադիր այլ բեւեռ չկա, սկսվում է մեծ ապատիան՝ դրանից բխող բոլոր հետեւանքներով։ Իսկ եթե այդպիսի ընդդիմություն կա՝ հասարակությունն ակտիվորեն մասնակցում է ներքաղաքական կյանքին ու ստիպում է, որ իշխանությունները միշտ իրենց ծոծրակին զգան մրցակիցների շունչը եւ ավելի մեծ պատասխանատվությամբ գործեն։ Որովհետեւ ընտրությունն այդ դեպքում լինում է ոչ թե անցյալի ու ապագայի, այլ դեպի ապագա տանող տարբեր ճանապարհների միջեւ։

Մեծ հաշվով՝ այսօր Հայաստանում հենց սա էլ տեղի է ունենում, եւ դա միանգամայն նորմալ է։ Նորմալ է, որ հեղափոխության համակիրների (այսինքն՝ հասարակության բացարձակ մեծամասնության) ներսում «առողջ մրցակցային միջավայր» է ձեւավորվում։ Դա նշանակում է, որ նախ՝ հաջորդ ընտրությունները մրցակցային կլինեն (ու նախկինները հազիվ թե կարողանան պայքարել «մրցանակայինտեղերիհամար», եւ երկրորդ՝ հեղափոխության կողմնակիցները, որքան էլ անհաշտ պայքար մղեն միմյանց դեմ, միեւնույն է՝ միասնաբար թույլ չեն տա ռեւանշիստների վերադարձը։ Հասկանալի է՝ խոսքն անօրինական ճանապարհով վերադարձի մասին է, որովհետեւ օրինական ճանապարհով նրանք նույնիսկ իրենց իշխանության տարիներին չէին կարողանում վերարտադրվել։

Տպել
2842 դիտում

Էկոնոմիկայի նախարարը մասնագետների հետ քննարկել է խաղողագործության և գինեգործության ոլորտում առկա մարտահրավերները

Կա՞ր հոգևորական, որ ծպտուն հանեց Հոկտեմբերի 27-ին կամ Մարտի 1-ին, ուժեղ տղերք են դարձել, դասեր են տալիս. Մկրտչյան

«Վարչապետի գավաթն» ավելի ու ավելի շատ պետք է կապված լինի կրթության, դպրոցի հետ. Նիկոլ Փաշինյան (լուսանկարներ)

Ֆրանսիան Աթենքում հանդիսավոր արարողությամբ ստացել է օլիմպիական կրակը (լուսանկարներ)

Սյունիքի փոխմարզպետը ավտոբուսի վթարից տուժած իրանցիներին նվերներ ու ծաղիկներ է տարել

Պահեստազորի գնդապետ Միհրան Մախսուդյանի որդին 2 ամսով կալանավորվել է

Կատարում Վահան Կոստանյանը ներկայացրել է Հայաստանի տնտեսական գրավչությանը նպաստող գործոնները

Արգելակները «չեն պահել», ավտոբուսը կոտրել է պատնեշն ու գլորվել ձորը, բոլոր զոհերն իրանցիներ են. ձերբակալվել է վարորդը

Արևշատ գյուղի կամրջից ավտոմեքենան ընկել է Ազատ գետը. կա տուժած

Ավինյանի որոշմամբ՝ Արման Տեր-Թովմասյանն ազատվել է «Ջրային Կառույցներ» ընկերության տնօրենի պաշտոնից

Վանաձորում վրաերթի է ենթարկվել 13-ամյա երեխա

Միրզոյանը Կատարի գործընկերոջը ներկայացրել է Հայաստան-Ադրբեջան կարգավորման գործընթացի զարգացումները

Աղդամում ականի պայթյունից ադրբեջանցի է վիրավորում ստացել

Ավտովթար Ջերմուկ-Գնդեվազ ճանապարհին. ծանր վիճակում հոսպիտալացվել է 2 տուժած

Երևանում փակ ճանապարհներ չկան, դեպի Գյումրի ուղղությամբ երթևեկությունը վերականգնվել է

Քիմ Քարդաշյանն այցելել է Սպիտակ տուն և հանդիպել ԱՄՆ փոխնախագահին (լուսանկարներ)

Մեկնարկել է ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի պաշտոնական այցը Կատար

Ալեն Սիմոնյանը մեկնում է արձակուրդ

Շվեդիայում կրկին հրապարակայնորեն այրել են Ղուրանը (լուսանկարներ)

Կիևը գերմանական ընկերությունից պահանջել է ավելի քան 800 Vector անօդաչու թռչող սարք

Սպասվում է անձրև, ամպրոպ, առանձին հատվածներում՝ կարկուտ և քամու ուժգնացում. կցրտի 7-9 աստիճանով

Սյունիքի մարզպետը և Կապանում Իրանի գլխավոր հյուպատոսը տեսակցել են ավտոբուսի վթարի հետևանքով տուժած քաղաքացիներին

Հայաստանը շուտով Թուրքիային կփոխանցի Անիի կամրջի վերականգնման շուրջ իր մոտեցումները. ԱԳՆ

Մեկնարկել է «ՀՀ վարչապետի գավաթ» սեղանի թենիսի սիրողական մրցաշարի եզրափակիչ փուլը

Սպորտային մարմնամարզության ԵԱ. Արթուր Դավթյանն արծաթե մեդալ է նվաճել

Բլինքենն ուղևորվելու է Մերձավոր Արևելք

Քաղաքացին Գութանասար բարձրանալիս կոտրել է ոտքը. փրկարարները մոտ 6 կմ-ից իջեցրել են, օգնել հոսպիտալացվել

Վրաստանից էլեկտրաէներգիայի արտահանումն աճել է 14 անգամ. որքան է վաճառվել Հայաստանին

Գետափնյա գյուղի մոտակա կամրջով երթևեկությունը դեռևս փակ է

Մահացել է ազատամարտի մասին երգեր կատարող Սահակ Սահակյանը

Պահեստազորի գնդապետ Միհրան Մախսուդյանի որդուն մեղադրանք է առաջադրվել

Սուրենյանը հայտնել է Երևանում սպասվող գրեթե ռեկորդային տաքության մասին

Մահացել է Պարույր Սևակի որդին` ոստիկանության գնդապետ Արմեն Ղազարյանը

Նիկոլ Փաշինյանը տիկնոջ հետ հանդիպել է «ՀՀ վարչապետի գավաթ» սեղանի թենիսի մրցաշարի եզրափակիչ փուլի մասնակիցներին

Սյունիքում ձորն ընկած ավտոբուսի վթարի հետևանքով զոհերի թիվը հասել է 5-ի

Հենց գալիս են՝ ապրանքը հավաքում, շենքերի բակ ենք փախչում». քաղաքապետարանի և փողոցային առևտրականների «հակամարտությունը»

Գյումրու պատմական «Վառեմ-մարեմի շենքի» փրկության հերթական ծրագիրը․ ով է այս անգամ պատրաստվում վառել Սիրանուշի տան լույսը

4 զոհ և 9 տուժած․ Սյունիքում ձորն ընկած ավտոբուսի վթարի հետևանքով զոհերի թիվն աճել է

Քաղաքացու օրվա կապակցությամբ մարզերում և Երևանում անցկացվել են մի շարք միջոցառումներ

Ցուցարարները կանգնեցրել են «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենան և դանակով ծակել ավտոմեքենայի անվադողը. մանրամասներ