Մեծամորի ատոմակայանը հրթիռակոծելու Ադրբեջանի մտադրությունն ի ցույց է դնում այդ պետության իրական դեմքը

Իտալիայում ՀՀ դեսպան Ծովինար Համբարձումյանն իտալական Լա Վերիտա օրաթերթին տված հարզացրույցում անդրադարձել է Հայաստանի Մեծամորի ատոմակայանը հրթիռակոծելու Ադրբեջանի մտադրությանը, հակամարտության կարգավորման գործում Թուրքիայի դերակատարության և այլ հարցերին: 

Հարցազրույցն ամբողջությմաբ՝ ստորև.

Ինչպե՞ս կմեկնաբանեք Ադրբեջանի հայտարարությունը Հայաստանի Մեծամորի ատոմակայանը հրթիռակոծելու մտադրության մասին։

Ադրբեջանի կողմից հնչեցրած սպառնալիքը հրթիռակոծելու Մեծամորի Հայկական ատոմային էլեկտրակայանը միջազգային հումանիտար իրավունքի կոպիտ խախտում է: Նմանօրինակ սպառնալիքները լավագույնս են ի ցույց դնում այդ պետության իրական դեմքը։ Մենք այդ հայտարարությունը դիտարկում ենք որպես պետական և միջուկային ահաբեկչության դրսևորում:

Այդ հայտարարությունը սպառնալիք է տարածաշրջանի բոլոր ժողովուրդներին, ինչպես նաև հենց նույն Ադրբեջանի ժողովրդին։ Ամենահետաքրքիրն այն է, որ Ադրբեջանի ղեկավարության կողմից փորձ է արվել «արդարացնել» ՊՆ պաշտոնական ներկայացուցչի կողմից արված հայտարարությունը՝ որպես «էմոցիոնալ» ֆոնին արված հայտարարություն: Իհարկե դա որևէ կերպ չի նվազեցնում Ադրբեջանից եկող սպառնալիքը Հայաստանի, հայ ժողովրդի, ինչպես նաև՝ Ադրբեջանի ժողովրդի համար:

Մեկ դիտարկում ևս՝ տարիներ շարունակ Ադրբեջանը միջազգային տարբեր կազմակերպություններում մտահոգություն էր հայտնում ատոմակայանի անվտանգության կապակցությամբ՝ նշելով, որ այն գտնվում է սեյսմիկ գոտում, իբր հնացած է և այլն:
Իսկ այժմ Ադրբեջանը սպառնում է ոչնչացնել ատոմակայանը: Կարծում ենք, որ սա հստակ ցույց է տալիս, որ Ադրբեջանի բոլոր այսպես կոչված մտահոգությունները ունեն խսիտ հակահայկական ուղղվածություն:
Ցավոք, մարդկային կյանքը այդ երկրում արժեք չէ, էլ ուր մնաց Լեռնային Ղարաբաղի ժողովրդի կյանքը։

Դուք որպես Իտալիայում Հայաստանի դեսպան ի՞նչ կոչ ունեք իտալական իշխանություններին ԼՂ հակամարտության կարգավորման հարցում։

Նախևառաջ այս առիթը օգտագործելով ցանկանում եմ շնորհակալություն հայտնել իտալական իշխանություններին, մասնավորապես ԱԳ նախարար Դի Մայոյին ԼՂ խնդրի կարգավորման հարցում իր հավասարակշռված մոտեցման համար։

Բարձր եմ գնահատում հուլիսյան իրադարձությունների ողջ ընթացքում իտալական կողմի ցուցաբերած խոհեմ և հավասարակշռված մոտեցումը։ Իտալական իշխանություններից ակնկալիքն այն է, որ իտալական կողմը շարունակի դրսևորել հավասարակշռված և անկողմնակալ մոտեցում, աջակցել հակամարտությամբ զբաղվող և միջազգային հանրության մանդատն ունեցող միակ ձևաչափի՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության շրջանակներում ընթացող խաղաղ բանակցային գործընթացին։

Միջազգային հանրությանը մոլորեցնում են ձեր և Ադրբեջանի փոխադարձ մեղադրանքները հարձակման մասին։ Ի վերջո, մարդիկ ու՞մ հավատան, ո՞վ է հարձակվել։

Կարծում եմ՝ երբ չգիտես ում հավատալ, ստիպված ես ապավինել տրամաբանությանը։ Հասկանալի չէ, որ այն կողմը, որը հարձակվելու մտադրություն ունի, չի պնդում հետաքննության մեխանիզմ ներդնել Հայաստան-Ադրբեջան սահմանին և Ադրբեջան-ԼՂ շփման գծում։ Այն կողմը, որը հարձակվելու մտադրություն չունի, այդպես ուժեղ չի պայքարում այդ մեխանիզմները դնելու դեմ։

Կամ երբևէ լսե՞լ եք Հայաստանից Ադրբեջանի ժողովրդի նկատմամբ թշնամական կոչեր։ Ադրբեջանը դա անում է ամենօրյա ռեժիմով։ Ո՞վ է հայերին անվանում թիվ մեկ թշնամի, ո՞վ է Բաքվի փողոցներում կազմակերպում ցույցեր «մահ հայերին» կարգախոսով։

Ներկա ռազմական էսկալացիան ցույց տվեց, թե որքան պահանջված են անվտանգության և վստահության ամրապնդման միջոցառումները, ինչպես օրինակ՝ հրամանատարների միջև ուղիղ կապը, միջազգային, տվյալ պահին՝ ԵԱՀԿ մոնիթորինը, ինչպես նաև վերիֆիկացիոն հետաքննող մեխանիզմները: Սակայն այդ միջոցառումների ներդրմանը հետևողականորեն դեմ է ոչ թե Հայաստանը, ոչ թե Արցախը, այլ հենց Ադրբեջանը:

Ո՞րն է Թուրքիայի դերը այս ամենում։

Թուրքիայի դերը, մեղմ ասած, ապակառուցողական է, ինչպես միշտ։ Թուրքիան, ցավոք, գնալով ավելի վտանգավոր է դառնում, քանի որ այն դարձել է տարբեր տարածաշրջաններ անկայունություն արտահանող երկիր՝ լինի դա Միջերկրականում, Աֆրիկայում, թե Ասիական տարածաշրջանում:

Ներկայումս Թուրքիայի կողմից փորձ է արվում այդ քաղաքականությունն արտահանել նաև Հարավային Կովկաս: Ադրբեջանին հայտնած անվերապահ աջակցությունը և ԼՂ հակամարտության մեջ նրանց ապակառուցողական դերը միայն մի մասն են այսօրվա Թուրքիայի նեոօսմանական քաղաքականության։

Տպել
1708 դիտում

Հայաստանում միայն ռուսերեն ուսուցմամբ քանի դպրոց կա, որքան աշակերտներ ունեն և որտեղ են դրանք

Ոսկեպարի շրջանում ադրբեջանական ստորաբաժանումների առաջխաղացման մասին լուրը կեղծ է

Փաշինյանն ու Բլինքենը քննարկել են Հայաստան-Ադրբեջան սահմանազատման գործընթացն ու «Խաղաղության խաչմերուկ» նախագիծը

Էկոնոմիկայի նախարարը մասնագետների հետ քննարկել է խաղողագործության և գինեգործության ոլորտում առկա մարտահրավերները

Կա՞ր հոգևորական, որ ծպտուն հանեց Հոկտեմբերի 27-ին կամ Մարտի 1-ին, ուժեղ տղերք են դարձել, դասեր են տալիս. Մկրտչյան

«Վարչապետի գավաթն» ավելի ու ավելի շատ պետք է կապված լինի կրթության, դպրոցի հետ. Նիկոլ Փաշինյան (լուսանկարներ)

Ֆրանսիան Աթենքում հանդիսավոր արարողությամբ ստացել է օլիմպիական կրակը (լուսանկարներ)

Սյունիքի փոխմարզպետը ավտոբուսի վթարից տուժած իրանցիներին նվերներ ու ծաղիկներ է տարել

Պահեստազորի գնդապետ Միհրան Մախսուդյանի որդին 2 ամսով կալանավորվել է

Կատարում Վահան Կոստանյանը ներկայացրել է Հայաստանի տնտեսական գրավչությանը նպաստող գործոնները

Արգելակները «չեն պահել», ավտոբուսը կոտրել է պատնեշն ու գլորվել ձորը, բոլոր զոհերն իրանցիներ են. ձերբակալվել է վարորդը

Արևշատ գյուղի կամրջից ավտոմեքենան ընկել է Ազատ գետը. կա տուժած

Ավինյանի որոշմամբ՝ Արման Տեր-Թովմասյանն ազատվել է «Ջրային Կառույցներ» ընկերության տնօրենի պաշտոնից

Վանաձորում վրաերթի է ենթարկվել 13-ամյա երեխա

Միրզոյանը Կատարի գործընկերոջը ներկայացրել է Հայաստան-Ադրբեջան կարգավորման գործընթացի զարգացումները

Աղդամում ականի պայթյունից ադրբեջանցի է վիրավորում ստացել

Ավտովթար Ջերմուկ-Գնդեվազ ճանապարհին. ծանր վիճակում հոսպիտալացվել է 2 տուժած

Երևանում փակ ճանապարհներ չկան, դեպի Գյումրի ուղղությամբ երթևեկությունը վերականգնվել է

Քիմ Քարդաշյանն այցելել է Սպիտակ տուն և հանդիպել ԱՄՆ փոխնախագահին (լուսանկարներ)

Մեկնարկել է ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի պաշտոնական այցը Կատար

Ալեն Սիմոնյանը մեկնում է արձակուրդ

Շվեդիայում կրկին հրապարակայնորեն այրել են Ղուրանը (լուսանկարներ)

Կիևը գերմանական ընկերությունից պահանջել է ավելի քան 800 Vector անօդաչու թռչող սարք

Սպասվում է անձրև, ամպրոպ, առանձին հատվածներում՝ կարկուտ և քամու ուժգնացում. կցրտի 7-9 աստիճանով

Սյունիքի մարզպետը և Կապանում Իրանի գլխավոր հյուպատոսը տեսակցել են ավտոբուսի վթարի հետևանքով տուժած քաղաքացիներին

Հայաստանը շուտով Թուրքիային կփոխանցի Անիի կամրջի վերականգնման շուրջ իր մոտեցումները. ԱԳՆ

Մեկնարկել է «ՀՀ վարչապետի գավաթ» սեղանի թենիսի սիրողական մրցաշարի եզրափակիչ փուլը

Սպորտային մարմնամարզության ԵԱ. Արթուր Դավթյանն արծաթե մեդալ է նվաճել

Բլինքենն ուղևորվելու է Մերձավոր Արևելք

Քաղաքացին Գութանասար բարձրանալիս կոտրել է ոտքը. փրկարարները մոտ 6 կմ-ից իջեցրել են, օգնել հոսպիտալացվել

Վրաստանից էլեկտրաէներգիայի արտահանումն աճել է 14 անգամ. որքան է վաճառվել Հայաստանին

Գետափնյա գյուղի մոտակա կամրջով երթևեկությունը դեռևս փակ է

Մահացել է ազատամարտի մասին երգեր կատարող Սահակ Սահակյանը

Պահեստազորի գնդապետ Միհրան Մախսուդյանի որդուն մեղադրանք է առաջադրվել

Սուրենյանը հայտնել է Երևանում սպասվող գրեթե ռեկորդային տաքության մասին

Մահացել է Պարույր Սևակի որդին` ոստիկանության գնդապետ Արմեն Ղազարյանը

Նիկոլ Փաշինյանը տիկնոջ հետ հանդիպել է «ՀՀ վարչապետի գավաթ» սեղանի թենիսի մրցաշարի եզրափակիչ փուլի մասնակիցներին

Սյունիքում ձորն ընկած ավտոբուսի վթարի հետևանքով զոհերի թիվը հասել է 5-ի

Հենց գալիս են՝ ապրանքը հավաքում, շենքերի բակ ենք փախչում». քաղաքապետարանի և փողոցային առևտրականների «հակամարտությունը»

Գյումրու պատմական «Վառեմ-մարեմի շենքի» փրկության հերթական ծրագիրը․ ով է այս անգամ պատրաստվում վառել Սիրանուշի տան լույսը