Անկախության տոնը պետք է նշվեր Վանաձորում, բայց համավարակն այն սփռեց Հայաստանով մեկ

Այս տարի ՀՀ Անկախության տոնը պետք է նշվեր Վանաձորում՝ բացահայտելով քաղաքը որպես տուրիստական կարեւոր երթուղի: Սակայն համավարակը խառնեց բոլոր պլանները: Սեպտեմբերի 21-ը կնշվի վիրտուալ, բայց ավելի բովանդակալից ու հագեցած: Նկարահանումներ են արվել թռչնի թռիչքի բարձրությունից: Տեսախցիկը ֆիքսել է մեր կորուսյալ մատուռները, բազմադարյա եկեղեցիներն ու ամրոցները, ինչպես նաեւ բնության սեփական ստեղծագործությունները՝ դաշտերն ու լեռները:

Առաջին ալիքի եթերը սեպտեմբերի 21-ի առավոտից լցվելու է բոլոր այն խորագրերով, որոնք արդեն ներկայացվել են տոնական միջոցառումների մասին տեղեկություններ հրապարակող «ՀՀ անկախության օր» ֆեյսբուքյան էջում:

Հետեւելով նախորդ տարի որդեգրած՝ միջոցառումներն ապակենտրոնացնելու նպատակին, այս տարի, իրավիճակից ելնելով, Անկախության օրվա համար երիտասարդ, տաղանդավոր դերասանները Վանաձորի յուրօրինակ ու կոլորիտային 8 վայրերում բեմականացրել են անկախության տարիների ընթացքում գրված տողերը։ Արդյունքում անկախության սերնդի մտքերն ու ստեղծած պոեզիան կտարածվի Վանաձորի մթնոլորտում՝ քաղաքին տոնական գույներ փոխանցելով։

Այդ օրը 11 տարբեր համերգ է սպասվում` նկարահանված Հայաստանի ամենաանսպասելի վայրերում: Հեռուստադիտողը բարձարաճաշակ երաժշտություն կվայելի համեմված Հայաստանի գեղատելիս, տեղ -տեղ նաեւ չբացահայտված վայրերի կադրերով:

Սյունիքում գտնվող Տոլորսի ջրամբարի մասին գուցե շատերն են լսել, բայց, հավանաբար, քչերը կիմանան ջրի տակ մնացած եկեղեցու՝ Սուրբ Հռիփսիմեի մասին: Բազիլիկ տիպի եկեղեցին կառուցվել կամ վերակառուցվել է 1861-ին, բայց դրա շրջակայքի խաչքարերից կարելի է ենթադրել, որ հիմքում ավելի հին կառույց է։ Սեպտեմբերի 21-ին եթերում կտեսնենք Հայաստանի անծանոթ անկյուններից շատերը՝ այդ թվում եւ Սուրբ Հռիփսիմեն:

«ՀՀ անկախության օր» էջից տեղեկանում ենք, որ օրինակ Նորայր Քարտաշյանի ու «Մենուա» խմբի համերգը կազմակերպել է կիսավեր «Երերույքի» տաճարում: Այդ տաճարն իր տեսակով համարվում է մեր երկրի հնագույն եկեղեցիներից մեկը, հիմնվել է քրիստոնեական վաղ շրջանում՝ 4-5-րդ դարերում՝ հեթանոսական մեհյանի տեղում: Իսկ թե ինչպես է հնչելու բենդի երաժշտությունն Անիի բաց նարնջագույն տուֆից կառուցված պատերից այս կողմ, պարզ կդառնա սեպտեմբերի 21-ին:

Նարեկ Հախնազարյանին Էլ կլսենք Աժդահակի գագաթից: Հսկայական թավջութակն ուսին նա բարձրացել է ծովի մակերեւույթից 3597 մ բարձրության վրա՝ կատարելու Անկախության օրվա համար հատուկ կազմված ծրագիրը: 

Ֆիլհարմոնիկ նվագախմբի համերգը կլինի Օպերային թատրոնի կտուրի վրա, իսկ «Կարին» անսամբլի ելույթի համար ընտրվել է Դեբեդի կիրճը, որը եթե չեք էլ տեսել, ապա գոնե կհիշեք Թումանյանի «Լոռեցի Սաքոն» պոեմից: Դե իսկ Գագիկ Գինոսյանի հիմնադրած «Կարին» ավանդական երգի-պարի խմբի մասին գրեթե անհնար է լսած չլինեք. համույթի գլխավոր նպատակներից է հայ ավանդական մշակույթի պահպանումը, ինչի մասին վկայում են հենց այն ազգագրական պարերը, որոնք խումբը տարիներ շարունակ կատարում է:

Հայտնի Անապատ քարանձավը, երգն ու անտառներով շրջող Իվետա Մուկուչյանը եւս լցնելու են Անկախության օրվա եթերը: Երգչուհին նկարահանվել է Լաստիվերում, համերգի ընթացքում այդ վայրը բոլորովին նոր տեսանկյունից կբացահայտենք:

«ՌՕԴ-54/2.6» կամ «Օրգովի ռադիոօպտիկական աստղադիտակ». այսպես է կոչվում այն վայրը, որտեղ նկարահանվել է «Բամբիռ» խմբի համերգը: Այն գտնվում է Արագածոտնում,  Օրգով եւ Տեղեր գյուղերի միջեւ: 2002-ից պաշտոնապես համարվում է պատմամշակութային արժեք: «Բամբիռի» երաժշտության մասին, կարծում ենք՝ պատմելու կարիք չկա: Ռադիոդիտակի հայելու մակերեսը չվնասելու համար նկարահանումների ընթացքում (ռետինե տակդիրների օգտագործմամբ) պահպանվել են անհրաժեշտ բոլոր կանոնները:

«Գեղարդ» երգեցիկ խմբի ելույթն այլուր, քան Գեղարդի վանքում պատկերացնել, տոնական միջոցառումների կազմակերպիչները չէին կարող: Խումբը հայտնի է V-XV դդ. հայ միջնադարյան մոնոդիաների, hայ հոգեւոր եւ ժողովրդական երգերի խմբերգային մշակումների, դասականների ու ժամանակակից կոմպոզիտորների, ինչպես նաեւ oտարազգի կոմպոզիտորների ստեղծագործությունների կատարմամբ:

«Անկախությունն առաջին հերթին սահմանի ու սահմանը պահող զինվորի մասին է: Մեր տղաների, հայոց մարտունակ բանակի, դրա շնորհիվ նվաճած ու պահպանվող խաղաղության մասին է: Այս խորագրի շրջանակում շրջելու ենք սահմանային զորամասերով՝ հավաքելու Անկախության 29-ամյակի առթիվ զինվորների սրտանց ողջույններն ու բարեմաղթանքները: Խոստանում ենք անկեղծ կադրեր, որտեղ կտեսնեք նրանց պարզ ու անմիջական առօրյան»,- կարդում ենք ՀՀ անկախության օր էջում:

Սեպտեմբերի 21-ին Դուբայի Բուրջ Խալիֆան եւ Աբու Դաբիի ազգային նավթային ընկերության երկնաքերը  Հայաստանի եռագույնի գույներով կլուսավորվեն: Թե կոնկրետ որ ժամին՝ պարզ կլինի ավելի ուշ: Եռագույնով է լուսավորվելու Նիգարայի ջրվեժը եւս:

Եվ վերջում՝ «Մեր հողերը» խորագրի շրջանակում հանրությանը կառաջարկվի բացահայտել հայկական ճարտարապետության, մշակույթի ու բնության գեղեցկությունը: Այս ամենը եթերում կլինի 7 ժամվա ընթացքում, այնպես որ կազմակերպիչներն առաջարկում են ազատել ոչ աշխատանքային երկուշաբթին ու պատրաստվել դիտելու վիզուալ ամենահետաքրքիր եթերներից մեկը:

Տպել
2071 դիտում

Թուրքիան դադարեցրել է առևտրային հարաբերություններն Իսրայելի հետ

ՀՀ-Ադրբեջան սահմանազատման հանձնաժողովների վերջին պայմանավորվածությունն առաջընթաց է խաղաղության օրակարգում․ Բայրամով

Եղբայրները գումարային հարցի շուրջ վիճաբանել են 3 անձի հետ, որոնք հարվածներ են հասցրել, հետո դանակահարել նրանցից մեկին

Արարատ Միրզոյանի հետ հեռախոսազրույցից հետո Ուկրաինայի ԱԳ նախարարը գրառում է արել

Ինչեր են հայտնաբերվել կալանավորվածներից մեկի գուլպայից, մյուսի էլ՝ ծխախոտի տուփից

Ղրղզստանի ԱԳՆ-ն իր քաղաքացիներին խորհուրդ է տվել չմեկնել Ռուսաստանի Դաշնություն

Նոյեմբերին Ադրբեջանում խորհրդարանական ընտրություններ են անցկացվելու

Հայաստանը պետություն է, պետք է հասկանալ, որ մի խումբ անձինք չեն կարող խանգարել սահմանազատման գործընթացին. Իոաննիսյան

«Լադանիվա»-ի երկրորդ փորձը եվրատեսիլյան բեմում (լուսանկարներ)

Խոշոր բրենդներն անընդհատ ահազանգում են․ վարչապետին է ներկայացվել Մտավոր սեփականության գրասենյակի 2023-ի հաշվետվությունը

Արծվի թևեր կոչվող հատվածում նոր արագաչափ է տեղադրվել․ երբ կգործարկվի այն

Ուսուցիչը բռնություն է կիրառել տարրական դասարանների աշակերտների նկատմամբ․ Տիգրան Ավինյանը տեղեկությունը փոխանցել է ՔԿ-ին

Կենտրոն վարչական շրջանի ղեկավարն ազատվել է պաշտոնից

Արարատ Միրզոյանն ու Ուկրաինայի ԱԳ նախարարը տարածաշրջանային հարցեր են քննարկել

Երևանում մթնոլորտային օդում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան

«Ուրալ»-ի վթարից տուժած 20 զինծառայողներից 8-ը դուրս են գրվել հոսպիտալից․ ինչ վիճակում են մյուսները

Գյումրիում մեկ ապաստարան կվերանորոգվի և կվերազինվի․ համագործակցության փաստաթուղթ է ստորագրվել

Տեղյակ լինելով «Ուրալ»-ի տեխնիկական խնդիրներից՝ թույլատրվել է մեքենայի երթը. զորամասի 2 պաշտոնատար անձ է կալանավորվել

Չայնիի ոլորաններում մեքենա է այրվել

Անթալիայում մեքենաներ են բախվել․ ինչով են զբաղված եղել տուժած զբոսաշրջիկները վթարի պահին

ԼՂ-ից բռնի տեղահանվածներին պետք է աջակցություն տրամադրել ոչ թե ըստ կարգավիճակի, այլ ըստ խոցելիության. Նանա Սկաու

ԵՄ-ն բարձր է գնահատում Հայաստանի և Ադրբեջանի սահմանին իրականացվող սահմանազատման առաջընթացը․ Պյոտր Միխալկո

Դոլարը կրկին էժանացել է․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան մայիսի 2-ին

Ամերիկյան կողմը պատրաստակամ է շարունակել աջակցությունը ՀՀ պաշտպանական բարեփոխումներին. Քվինը՝ Պապիկյանին

Ավտովթար Երևանում. բախումից հետո մեքենաներից մեկը կողաշրջվել է

Որևէ մեկը հող չի հանձնում, մենք սահման ենք գծում, դուք առաջարկո՞ւմ եք գնալ կռվի․ Սանոսյան

Կստեղծվի ՀՀ քննչական կոմիտեի փորձաքրեագիտական կենտրոն

Սպանություն Հրազդանի կիրճում գործող ռեստորանում․ 46-ամյա տղամարդ է կալանավորվել

Ամիօ բանկը մասնակցել է Career City Fest 2K24-ին

Գերմանիան և Եվրամիությունը խթանում են Հայաստանում կենսակայուն էներգարտադրությունը և համայնքային զարգացումը

Անահիտ Ավանեսյանի պաշտոնից ազատվելու լուրերը չեն համապատասխանում իրականությանը

17-ամյա պատանին հոր հետ միասին մահակով ծեծել է արագ վարելու համար իրեն նկատողություն արած քաղաքացիներին

Հայկական պատվիրակությունը Սաուդյան Արաբիայում միջազգային գործընկերների հետ քննարկել է երկկողմ համագործակցությունը

Հայ խորհրդականները Ֆրենկ Փըլոնի և Ջիմ Կոստայի հետ քննարկել են տարածաշրջանային զարգացումները

ՆԳՆ ոստիկանությունը «հատուկ գործողություններ» չի իրականացրել

Վենեդիկտովը պատմել է՝ ինչպես է հայտնվել Հեյդար Ալիևի և Ռոբերտ Քոչարյանի միջև և ինչ խոսակցություն լսել

Պարտքերը տալու համար ընկել եք Տավուշի հետևից, ռուս խաղաղապահների համար տեղակայման վա՞յր եք ման գալիս․ Հովհաննիսյան

Առաջիկայում սպասվող անձրևին ու կարկուտին զուգահեռ ջերմաստիճանը կնվազի 7-10 աստիճանով

Հայաստանում տարածված մողեսների տեսակներն անվտանգ են մարդկանց համար. ՇՄՆ-ն կոչ է անում չանհանգստանալ

Հազար ներողություն, որ ձեր խմբակցության մի քանիսի պես ոսկե տակաշորով չենք ծնվել. Ալեքսանյանը՝ ընդդիմադիրներին