Պաղեստինի բնակիչը խաբեությամբ վաճառել է տվել եզդիների անասունները և ստացված գումարը հափշտակել. հայտարարվել է հետախուզում

Պաղեստինի բնակիչը խաբեությամբ վաճառել է տվել եզդիների անասունները և ստացված գումարը հափշտակել: ՔԿ-ն հայտնում է, որ ազգությամբ արաբ Իբաիդա Ա.Ա. Նասսարի նկատմամբհայտարարվել է հետախուզում և որպես խափանման միջոց է ընտրվել կալանավորումը:

ՀՀ քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչությունում իրականացված մեծածավալ քննչական և դատավարական գործողությունների արդյունքում պարզվել են Պաղեստինի բնակիչ ՝ ազգությամբ արաբ Իբաիդա Ա.Ա. Նասսարի կողմից խաբեությամբ և վստահությունը չարաշահելու եղանակով առանձնապես խոշոր չափերի գումարներ հափշտակելու դեպքերի մի շարք հանգամանքներ:

Քննությամբ տվյալներ են ձեռք բերվել այն մասին, որ Իբաիդա Ա.Ա. Նասսարը, 2019թ. հունիսից մինչև հոկտեմբերն ընկած ժամանակահատվածում իրեն ներկայացնելով որպես գործարար և ֆինանսապես ապահովված անձ, սիրիահայ, Երևան քաղաքի բնակիչ Շահե Պահարյանին հավաստիացրել է, որ եթե վերջինիս մտերիմ եզդիները վաճառեն իրենց պատկանող գառներն ու ոչխարները, և վաճառքից ստացված գումարները փոխանցվի իրեն, ապա կարող է Ռումինիայի Հանրապետությունից Հայաստանի Հանրապետություն ներկրել 15.000 գլուխ գառ և ոչխար: Նա նաև վստահեցրել է, որ Բելոռուսիայի Հանրապետության բանկերից մեկում ունի 3.000.000 ԱՄՆ դոլար, որի վրա դրված է  արգելանք և վաճառված գառների գումարով կարող է նշված գումարը հանել արգելանքից և այն ներդնել ՀՀ-ում՝ գառների առքուվաճառքի գործը կազմակերպելու համար: 
Շահե Պահարյանի մտերիմ, քրեական գործով տուժող ճանաչված, ազգությամբ եզդի ծանոթները, վստահելով նրան, վերջինիս վաճառել են առանձնապես խոշոր չափերի արժողության գառ և ոչխար՝ 15 օրվա ընթացքում գումարը վճարելու պայմանով: Իր հերթին Շահե Պահարյանը կազմակերպել է վերը նշված գառների և ոչխարների մորթը Հայաստանի Հանրապետության տարբեր մարզերում գործող սպանդանոցներում, միսը վաճառել և ստացված գումարներից 216.937.440 ՀՀ դրամին համարժեք 456.000 ԱՄՆ դոլարը 2019թ-ի հունիսից մինչև սեպտեմբերի 5-ն ընկած ժամանակահատվածում մաս-մաս հանձնել Իբաիդա Ա.Ա. Նասսարին:

Նույն ժամանակահատվածում շարունակելով խարդախությամբ գումարներ հափշտակելուն ուղղված իր գործողությունները՝ Պաղեստինի բնակիչը, վերադարձնելու պատրվակով, տարբեր պատճառաբանություններով, Շահե Պահարյանին  խնդրել և խաբեությամբ մաս-մաս ստացել է 33.301.800 ՀՀ դրամին համարժեք 70.000 ԱՄՆ դոլար, որից հետո՝ 2019թ. սեպտեմբերի 5-ին, մեկնել է Հայաստանի Հանրապետությունից: Շահե Պահարյանը, շարունակելով վստահել Իբաիդա Ա.Ա. Նասսարին, վերոնշյալ գառների և ոչխարների մսի վաճառքից ստացված մնացած գումարները՝ ընդհանուր 40.860.324 ՀՀ դրամին համարժեք 85.800 ԱՄՆ դոլար, մաս-մաս բանկային փոխանցման եղանակով փոխանցել է նրա կողմից տրամադրված հաշվեհամարներին: Արդյունքում, Իբաիդա Ա.Ա.Նասսարը խաբեությամբ հափշտակել է առանձնապես խոշոր չափերի՝ ընդհանուր 291.099.564 ՀՀ դրամին համարժեք 611.800 ԱՄՆ դոլար գումար:

Ձեռք բերված բավարար ապացույցների համակցությամբ՝ Իբաիդա Ա.Ա. Նասսարը ներգրավվել է որպես մեղադրյալ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 178-րդ հոդվածի (խարդախություն) 3-րդ մասի 1-ին կետով: Նրա նկատմամբ հայտարարվել  է հետախուզում և որպես խափանման միջոց է ընտրվել կալանավորումը:

Կատարվում են քննչական և դատավարական գործողություններ, ինչպես նաև ձեռնարկվում են օպերատիվ-հետախուզական միջոցառումներ՝ Իբաիդա Ա.Ա. Նասսարին հայտնաբերելու ուղղությամբ:

Նախաքննությունը շարունակվում է:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Տպել
1303 դիտում

Կադիրովն իր 16-ամյա որդուն նշանակել է Պուտինի անվան ռուսական հատուկ նշանակության ուժերի համալսարանի համակարգող

11:30-ի դրությամբ՝ Երևանում փակ փողոցներ չկան

Մայիսի 1-ից դեպի Կենդանաբանական այգի կգործարկվի անվճար երթուղի

«Ծիծեռնակաբերդ»-ում Աննա Հակոբյանի և դստեր դեպքով մեկ անձի մեղադրանք է առաջադրվել

«Արդարացում չի լինելու չաշխատելու համար, այդ մարդիկ ուղղակի կփոխարինվեն». Տիգրան Ավինյան

79 անշարժ գույք, 42 տրանսպորտային միջոց, 39 բաժնետոմս. ինչ է պահանջում բռնագանձել Գագիկ Ծառուկյանից դատախազությունը

«Դո՞ւ ես փրկությունը հայ ազգի, դուք ամենամեծ վնաս տվողներն եք»․ քաղաքացին՝ ճանապարհը փակած Գեղամ Մանուկյանին

«Շատ նախաձեռնություններ ունենք, որ պտտվում, պտտվում են ու տեղ չեն հասնում». Ավինյան

Դատախազությունը պահանջում է Գագիկ Խաչատրյանից բռնագանձել շուրջ 200 միավոր անշարժ գույք, մոտ 23 միլիարդ դրամ

25 միավոր անշարժ գույք, 4 միլիոն դոլարի ավանդ արժեթուղթ. դատախազը ներկայացրել է՝ ինչ են պահանջում բռնագանձել Քոչարյանից

Արմավիր-Գյումրի ավտոճանապարհը բացվել է

Նոյեմբերյանում խուլիգանական արարքների կատարման համար մեղադրվող 4 անձից 3-ը կալանավորվել է (տեսանյութ)

Մայրաքաղաքում փակ ճանապարհներ չկան․ ոստիկանություն

Հայտնի է՝ որտեղ կկառուցվի Ալբերտ Ազարյանի անվան մանկապատանեկան մարզադպրոցը և ինչ ժամկետում

Սուրենյանը հայտնել է առաջիկայում սպասվող եղանակային կտրուկ փոփոխության մասին

«Երևանի ավտոբուս» ՓԲԸ-ն տնօրենի նոր պաշտոնակատար ունի

2 արծաթե, 5 բրոնզե մեդալ. բռնցքամարտի Հայաստանի հավաքականը վերադառնում է Եվրոպայի առաջնությունից

Ադրբեջանում քաղաքացին գլուխը մտցրել է ջրի բաքի մեջ ու չի կարողացել հանել. փրկարարները կտրել են բաքը (տեսանյութ)

Կոլորադոյի հայ համայնքի հետ հանդիպմանը դեսպան Մակունցն անդրադարձել է ՀՀ ներկա մարտահրավերներին

Բլինքենն Ալիևին կոչ է արել ազատել անարդարացիորեն ձերբակալված բոլոր անձանց

Բերքաբերի մոտակայքում տեղի է ունենալու պայթեցման աշխատանք. ՊՆ-ն խնդրում է խուճապի չմատնվել

Երևան-Սևան ավտոճանապարհին «Մերսեդես»-ը հարվածել է երկաթե արգելապատնեշին ու կոտրել այն

Հայաստանում միայն ռուսերեն ուսուցմամբ քանի դպրոց կա, որքան աշակերտներ ունեն և որտեղ են դրանք

Ոսկեպարի շրջանում ադրբեջանական ստորաբաժանումների առաջխաղացման մասին լուրը կեղծ է

Փաշինյանն ու Բլինքենը քննարկել են Հայաստան-Ադրբեջան սահմանազատման գործընթացն ու «Խաղաղության խաչմերուկ» նախագիծը

Էկոնոմիկայի նախարարը մասնագետների հետ քննարկել է խաղողագործության և գինեգործության ոլորտում առկա մարտահրավերները

Կա՞ր հոգևորական, որ ծպտուն հանեց Հոկտեմբերի 27-ին կամ Մարտի 1-ին, ուժեղ տղերք են դարձել, դասեր են տալիս. Մկրտչյան

«Վարչապետի գավաթն» ավելի ու ավելի շատ պետք է կապված լինի կրթության, դպրոցի հետ. Նիկոլ Փաշինյան (լուսանկարներ)

Ֆրանսիան Աթենքում հանդիսավոր արարողությամբ ստացել է օլիմպիական կրակը (լուսանկարներ)

Սյունիքի փոխմարզպետը ավտոբուսի վթարից տուժած իրանցիներին նվերներ ու ծաղիկներ է տարել

Պահեստազորի գնդապետ Միհրան Մախսուդյանի որդին 2 ամսով կալանավորվել է

Կատարում Վահան Կոստանյանը ներկայացրել է Հայաստանի տնտեսական գրավչությանը նպաստող գործոնները

Արգելակները «չեն պահել», ավտոբուսը կոտրել է պատնեշն ու գլորվել ձորը, բոլոր զոհերն իրանցիներ են. ձերբակալվել է վարորդը

Արևշատ գյուղի կամրջից ավտոմեքենան ընկել է Ազատ գետը. կա տուժած

Ավինյանի որոշմամբ՝ Արման Տեր-Թովմասյանն ազատվել է «Ջրային Կառույցներ» ընկերության տնօրենի պաշտոնից

Վանաձորում վրաերթի է ենթարկվել 13-ամյա երեխա

Միրզոյանը Կատարի գործընկերոջը ներկայացրել է Հայաստան-Ադրբեջան կարգավորման գործընթացի զարգացումները

Աղդամում ականի պայթյունից ադրբեջանցի է վիրավորում ստացել

Ավտովթար Ջերմուկ-Գնդեվազ ճանապարհին. ծանր վիճակում հոսպիտալացվել է 2 տուժած

Երևանում փակ ճանապարհներ չկան, դեպի Գյումրի ուղղությամբ երթևեկությունը վերականգնվել է