Ծառուկյանի գրառումը վերաբերում է Գեւորգ Պետրոսյանին. լուրեր են եղել, որ նա առողջական խնդիրներ է ունեցել. Ալեն Սիմոնյան

Կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարար Արայիկ Հարությունյանի երեկվա ելույթից հետո ԲՀԿ-ականները չեն հանդարտվում:

Կուսակցության առաջնորդ Գագիկ Ծառուկյանի անունով ֆեյսբուքյան մի էջում այսօր հետեւյալ գրառումն է հայտնվել.

«Կարծում եմ՝ ժամանակն է Սահմանադրությամբ հստակ ամրագրել, որ հոգեկան լուրջ խնդիրներ ունեցող անձինք իրավունք չունենան զբաղեցնել քաղաքական բարձրագույն պաշտոններ՝ վտանգելով երկրի եւ ՀՀ քաղաքացիների անվտանգությունը»:

Լրագրողներից մեկն այսօր Ազգային ժողովի փոխնախագահ Ալեն Սիմոնյանին ուղղված իր հարցի մեջ փորձեց Ծառուկյանի էջի այս գրառումը վերագրել ՀՀ վարչապետին:

Ի պատասխան՝ Սիմոնյանն ասաց.

«Ես վստահ եմ, որ այն գրառումը, որ հայտնվել է պարոն Ծառուկյանի էջում, վերաբերում է Գեւորգ Պետրոսյանին (ԲՀԿ-ական պատգամավոր), որի հետ կապված մամուլում տեղեկություններ են պտտվել, որ նա առողջական խնդիրներ է ունեցել նաեւ այն ժամանակ, երբ որ նախարար է եղել: Դա պատճառ է հանդիսացել, որ ինքը լքել է նախարարի պաշտոնը՝ ընդամենը մի քանի ամիս լինելով սոցապ նախարար: Կարծում եմ՝ այդ որոշումը կայացրել է նույն ինքը Գագիկ Ծառուկյանը էն ժամանակահատվածում: Եվ հիմա՝ Գագիկ Ծառուկյանի բուռն քաղաքական գործունեության վերելքի շրջանում, նա փորձում է վեր հանել նման հարցեր, որ քաղաքական գործունեության իմիտացիա ձեւավորի»:

Լրագրողի ճշտող հարցին՝ այսինքն՝ վարչապետին չէ՞ր ուղղված այդ գրառումը՝ ԱԺ փոխնախագահը պատասխանեց. «Ես կարծում եմ, որ նման պարագայում Գագիկ Ծառուկյանը համարձակություն կունենար ինչ-որ անուն նշել կամ, այնուամենայնիվ, ավելի հստակ կգրեր: Ես նույնիսկ վստահ չեմ, որ դա Գագիկ Ծառուկյանի էջն է. նախ հաստատված չէ, հետո տարակուսում եմ՝ արդյոք նման բան կգրեր»:

Լրագրողներից մեկն էլ, մեջբերելով Նիկոլ Փաշինյանի այսօրվա գրառումը, հետաքրքրվեց, թե իշխող ուժը Ծառուկյանին առնչվող այդ քրգործի մասին չգիտե՞ր, երբ նրա հետ հեղափոխությունից հետո հուշագիր էր ստորագրում, Ալեն Սիմոնյանն ասաց.

«Եթե չեմ սխալվում, իսկ հաստատ չեմ սխալվում, այդ տեղեկությունները՝ պարոն Ծառուկյանի հետ կապված, որ նա դատապարտված է եղել եկեղեցու տարածքում բռնաբարության, ինչպես նաեւ կողոպուտի համար, հայտնվել են շատ ավելի ուշ, քան ձեր նշած իրադարձությունները»:

Լրագրողի դիտարկմանը, որ քրգործը շատ ավելի վաղ է եղել, ԱԺ փոխնախագահը պատասխանեց, որ քրգործը եղել է ավելի վաղ, բայց դրա մասին տեղեկությունը որեւէ մեկը չի ունեցել, չի հրապարակել:

Եթե իմանայիք, չէի՞ք ստորագրի, փորձեց ճշտել լրագրողը. «Եթե իմանայինք… ես չեմ կարող նման հարցերի պատասխանել: Կա իրողություն՝ հեղափոխություն է տեղի ունեցել, իր փուլերն է ունեցել, տարբեր դերակատարներ են եղել՝ փոքր, մեծ եւ այլն, բոլորն ունեցել են հնարավորություն մաքուր էջից սկսել եւ բոլորն ունեցել են հնարավորություն իմանալ իրենց «յորղանի չափը»,- պարզաբանեց նա:

Անդրադառնալով ԱԺ-ի մակարդակը իջեցնելու հարցին՝ Սիմոնյանն ասաց, որ կոնկրետ պատգամավորներ կան եւ կոնկրետ աշխատելաոճ կա, որ մնացել է անցյալում.

«Ի վերջո, հեղափոխությունը տարբեր փուլեր ունի, եւ մենք հերթով պետք է անցնենք, ցավոք սրտի, որպեսզի վերջնականապես հրաժարվենք այն բարքերից, խոսելու ոճից, լկտիությունից, որ ժամանակին պատգամավորները իրենց թույլ էին տալիս, որ լրագրող էին ապտակում այս շենքում: Հիմա անցել են այլ բանի. պատգամավոր կոչվածը իրեն թույլ է տալիս դերասանի հանդեպ լկտի արտահայտություններ անել, իրեն թույլ է տալիս մնացած պատգամավորների, նախարարների վերաբերյալ լկտի արտահայտություններ անել՝ իր սանդղակին համապատասխան»,- ասաց Սիմոնյանը:

Դիտարկմանը, թե այդ ամենը Արայիկ Հարությունյանից սկսվեց, որը երեկ ԱԺ-ում վիրավորեց կոտայքցիներին, ԱԺ փոխխոսնակը պատասխանեց, որ կոտայքցիներին ոչ ոք չի կարող վիրավորել, դա մանիպուլյացիա է:

«Օրինակ է բերվել, եւ ի ուրախություն, թե դժբախտություն՝ իրենք գտել են այդ հերոսի անունը եւ սկսել հակադարձել եւ պաշտպանել: Ընդհանրական ասված բան էր, որ այլեւս նման բարքեր Հայաստանում չլինեն: Եվ բերվել է Կոտայքի մարզի օրինակը, որտեղ նման մի դեպք է տեղի ունեցել: Եթե Երեւան քաղաքում տեղի է ունենում մի հանցագործություն, եւ ասվում է, որ Երեւանում այլեւս նման բաներ չպետք է տեղի ունենան, դա չի նշանակում, որ երեւանցիներին վիրավորում են»:

Տպել
6150 դիտում

Չի կատարվել «Գրքի աշխարհ» կառուցելու պայմանը․ Կողբացի 36/3 համալիրի 235,8 քմ-ի սեփականության իրավունքը փոխանցվել է ՀՀ-ին

Ջեյհուն Բայրամովն աշխատանքային այցով մեկնել է Կատար

Ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան ապրիլի 29-ին

Հայաստան է ժամանել Մարսելի արքեպիսկոպոս կարդինալը

Մենք չենք միջամտելու Ադրբեջանի և Հայաստանի բանակցություններին. Ղազախստանի ԱԳՆ

Թբիլիսիում ևս մեկ փոթորկոտ գիշեր է անցել. «Օտարերկրյա գործակալների» մասին օրենքի դեմ ցույցերն ու բախումները չեն դադարում

Չինաստանի նախագահը կմեկնի Ֆրանսիա, Սերբիա և Հունգարիա

Տավուշում Բագրատ սրբազանի բիզնեսի հետքերով. մանրամասներ

Մյասնիկյան պողոտայում 3 մեքենաների բախումից հետո դրանցից մեկը կողաշրջվել է. կա տուժած

Նովգորոդի իրավապահների կողմից հետախուզվողին հայտնաբերել են Բագրատաշենի անցակետում

Նախորդ շաբաթվա ընթացքում վայրի կենդանիների հարձակման 12 դեպք է գրանցվել

100 նոր ծառ՝ Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանում (տեսանյութ)

«Թուրքական ավիաուղիներ»-ը երեք տարի անց կվերսկսի թռիչքները դեպի Աֆղանստան

Երկրաշարժ Թուրքիայի հարավ-արևմուտքում

Մահացել է Սուրեն Բաղդասարյանի թոռը՝ «Փյունիկ» ՖԱ-ի գլխավոր քարտուղարը

Ժերար Դեպարդյեին Փարիզում ձերբակալել են

Անձրև, ամպրոպ, կարկուտ, կցրտի 7-10 աստիճանով. ինչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին

ԱԳ նախարարը Կատարի խորհրդատվական խորհրդի նախագահին է ներկայացրել «Խաղաղության խաչմերուկ» ծրագիրը

Կարմրուկի քանի դեպք է գրանցվել Հայաստանում 2024 թվականին

Ի՞նչ եղավ Վանեցյանի գաղտնալսման գործը․ Անդրանիկ Քոչարյանը՝ դատախազին (տեսանյութ)

Ադրբեջանի պետական ​​հանձնաժողովը Հայաստանին կոչ է արել համագործակցել անհետ կորածների հարցում

Հայաստանի ու Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպման վայրը հայտնի է

Կադիրովն իր 16-ամյա որդուն նշանակել է Պուտինի անվան ռուսական հատուկ նշանակության ուժերի համալսարանի համակարգող

11:30-ի դրությամբ՝ Երևանում փակ փողոցներ չկան

Մայիսի 1-ից դեպի Կենդանաբանական այգի կգործարկվի անվճար երթուղի

«Ծիծեռնակաբերդ»-ում Աննա Հակոբյանի և դստեր դեպքով մեկ անձի մեղադրանք է առաջադրվել

«Արդարացում չի լինելու չաշխատելու համար, այդ մարդիկ ուղղակի կփոխարինվեն». Տիգրան Ավինյան

79 անշարժ գույք, 42 տրանսպորտային միջոց, 39 բաժնետոմս. ինչ է պահանջվում բռնագանձել Գագիկ Ծառուկյանից

«Դո՞ւ ես փրկությունը հայ ազգի, դուք ամենամեծ վնաս տվողներն եք»․ քաղաքացին՝ ճանապարհը փակած Գեղամ Մանուկյանին

«Շատ նախաձեռնություններ ունենք, որ պտտվում, պտտվում են ու տեղ չեն հասնում». Ավինյան

Դատախազությունը պահանջում է Գագիկ Խաչատրյանից բռնագանձել շուրջ 200 միավոր անշարժ գույք, մոտ 23 միլիարդ դրամ

25 միավոր անշարժ գույք, 4 միլիոն դոլարի ավանդ արժեթուղթ. դատախազը ներկայացրել է՝ ինչ են պահանջում բռնագանձել Քոչարյանից

Արմավիր-Գյումրի ավտոճանապարհը բացվել է

Նոյեմբերյանում խուլիգանական արարքների կատարման համար մեղադրվող 4 անձից 3-ը կալանավորվել է (տեսանյութ)

Մայրաքաղաքում փակ ճանապարհներ չկան․ ոստիկանություն

Հայտնի է՝ որտեղ կկառուցվի Ալբերտ Ազարյանի անվան մանկապատանեկան մարզադպրոցը և ինչ ժամկետում

Սուրենյանը հայտնել է առաջիկայում սպասվող եղանակային կտրուկ փոփոխության մասին

«Երևանի ավտոբուս» ՓԲԸ-ն տնօրենի նոր պաշտոնակատար ունի

2 արծաթե, 5 բրոնզե մեդալ. բռնցքամարտի Հայաստանի հավաքականը վերադառնում է Եվրոպայի առաջնությունից

Ադրբեջանում քաղաքացին գլուխը մտցրել է ջրի բաքի մեջ ու չի կարողացել հանել. փրկարարները կտրել են բաքը (տեսանյութ)