Քննարկվում է Երեւանի գլխավոր ճարտարապետի հաստիք չունենալու հարցը. օրենքում փոփոխություն կատարելու անհրաժեշտություն կլինի

«Հիմա կարող է  մի փոքր սենսացիոն բան ասեմ, բայց ես ընդհանրապես մտածում եմ, որ Երեւանի գլխավոր ճարտարապետի պաշտոնը պետք է որոշակի մոդիֆիկացիայի, փոփոխությունների ենթարկվի, եւ դա կարող է այլեւս չլինել Երեւանի գլխավոր ճարտարապետ»,- Երեւանի քաղաքապետարանի այսօր հրապարակած տեսանյութում ասել է քաղաքապետ Հայկ Մարությանը՝ անդրադառնալով հարցին, թե արդյո՞ք ինքն ունի Երեւանի գլխավոր ճարտարապետի պաշտոնի համար իր նախընտրելի թեկնածուն:

«Դա կարող է մի մարմին լինել, մի խորհուրդ: Մենք հենց հիմա դրա շուրջ աշխատանքներ ենք տանում»,- նշել է Հայկ Մարությանը՝ չմանրամասնելով, թե նախանշվող խորհուրդը կլինի գործող քաղաքաշինական խորհրդին զուգահե՞ռ, թե՞ դրա փոխարեն:

Հայտարարված փոփոխությունների վերաբերյալ լրացուցիչ մանրամասներ պարզելու նպատակով մեր հարցմանն ի պատասխան՝ քաղաքապետի խոսնակ Հակոբ Կարապետյանն ասաց, որ հավելյալ ասելիք դեռեւս չկա: 

Նկատենք, որ Երեւանի գլխավոր ճարտարապետի պաշտոնն ամրագրված է «Երեւան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» օրենքում: Վերջինիս 48.1-րդ հոդվածի համաձայն՝ Երեւանի գլխավոր ճարտարապետին նշանակում եւ պաշտոնից ազատում է քաղաքապետը: Ասել է թե՝ Երեւանի գլխավոր ճարտարապետի հաստիքը վերացնելու համար անհրաժեշտություն կառաջանա օրենքում փոփոխություններ կատարել:

Հիշեցնենք, Երեւանի գլխավոր ճարտարապետը Արթուր Մեսչյանն էր, որը պաշտոնից ազատվեց օգոստոսի 17-ին: Մեսչյանը գլխավոր ճարտարապետ էր նշանակվել 2018 թվականի հոկտեմբերի 23-ին: Ասում էր՝ մտադիր է պաշտոնավարել ընդամենը 2-3 տարի: Հայտնի երգահան ու ճարտարապետը Երեւանի գլխավոր ճարտարապետի պաշտոնում նշանակվել էր նաեւ 1996 թվականին, սակայն մի քանի ամիս աշխատելուց հետո ազատման դիմում էր գրել ու մեկնել ԱՄՆ:

Տպել
2238 դիտում

Չի կատարվել «Գրքի աշխարհ» կառուցելու պայմանը․ Կողբացի 36/3 համալիրի 235,8 քմ-ի սեփականության իրավունքը փոխանցվել է ՀՀ-ին

Ջեյհուն Բայրամովն աշխատանքային այցով մեկնել է Կատար

Ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան ապրիլի 29-ին

Հայաստան է ժամանել Մարսելի արքեպիսկոպոս կարդինալը

Մենք չենք միջամտելու Ադրբեջանի և Հայաստանի բանակցություններին. Ղազախստանի ԱԳՆ

Թբիլիսիում ևս մեկ փոթորկոտ գիշեր է անցել. «Օտարերկրյա գործակալների» մասին օրենքի դեմ ցույցերն ու բախումները չեն դադարում

Չինաստանի նախագահը կմեկնի Ֆրանսիա, Սերբիա և Հունգարիա

Տավուշում Բագրատ սրբազանի բիզնեսի հետքերով. մանրամասներ

Մյասնիկյան պողոտայում 3 մեքենաների բախումից հետո դրանցից մեկը կողաշրջվել է. կա տուժած

Նովգորոդի իրավապահների կողմից հետախուզվողին հայտնաբերել են Բագրատաշենի անցակետում

Նախորդ շաբաթվա ընթացքում վայրի կենդանիների հարձակման 12 դեպք է գրանցվել

100 նոր ծառ՝ Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանում (տեսանյութ)

«Թուրքական ավիաուղիներ»-ը երեք տարի անց կվերսկսի թռիչքները դեպի Աֆղանստան

Երկրաշարժ Թուրքիայի հարավ-արևմուտքում

Մահացել է Սուրեն Բաղդասարյանի թոռը՝ «Փյունիկ» ՖԱ-ի գլխավոր քարտուղարը

Ժերար Դեպարդյեին Փարիզում ձերբակալել են

Անձրև, ամպրոպ, կարկուտ, կցրտի 7-10 աստիճանով. ինչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին

ԱԳ նախարարը Կատարի խորհրդատվական խորհրդի նախագահին է ներկայացրել «Խաղաղության խաչմերուկ» ծրագիրը

Կարմրուկի քանի դեպք է գրանցվել Հայաստանում 2024 թվականին

Ի՞նչ եղավ Վանեցյանի գաղտնալսման գործը․ Անդրանիկ Քոչարյանը՝ դատախազին (տեսանյութ)

Ադրբեջանի պետական ​​հանձնաժողովը Հայաստանին կոչ է արել համագործակցել անհետ կորածների հարցում

Հայաստանի ու Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպման վայրը հայտնի է

Կադիրովն իր 16-ամյա որդուն նշանակել է Պուտինի անվան ռուսական հատուկ նշանակության ուժերի համալսարանի համակարգող

11:30-ի դրությամբ՝ Երևանում փակ փողոցներ չկան

Մայիսի 1-ից դեպի Կենդանաբանական այգի կգործարկվի անվճար երթուղի

«Ծիծեռնակաբերդ»-ում Աննա Հակոբյանի և դստեր դեպքով մեկ անձի մեղադրանք է առաջադրվել

«Արդարացում չի լինելու չաշխատելու համար, այդ մարդիկ ուղղակի կփոխարինվեն». Տիգրան Ավինյան

79 անշարժ գույք, 42 տրանսպորտային միջոց, 39 բաժնետոմս. ինչ է պահանջվում բռնագանձել Գագիկ Ծառուկյանից

«Դո՞ւ ես փրկությունը հայ ազգի, դուք ամենամեծ վնաս տվողներն եք»․ քաղաքացին՝ ճանապարհը փակած Գեղամ Մանուկյանին

«Շատ նախաձեռնություններ ունենք, որ պտտվում, պտտվում են ու տեղ չեն հասնում». Ավինյան

Դատախազությունը պահանջում է Գագիկ Խաչատրյանից բռնագանձել շուրջ 200 միավոր անշարժ գույք, մոտ 23 միլիարդ դրամ

25 միավոր անշարժ գույք, 4 միլիոն դոլարի ավանդ արժեթուղթ. դատախազը ներկայացրել է՝ ինչ են պահանջում բռնագանձել Քոչարյանից

Արմավիր-Գյումրի ավտոճանապարհը բացվել է

Նոյեմբերյանում խուլիգանական արարքների կատարման համար մեղադրվող 4 անձից 3-ը կալանավորվել է (տեսանյութ)

Մայրաքաղաքում փակ ճանապարհներ չկան․ ոստիկանություն

Հայտնի է՝ որտեղ կկառուցվի Ալբերտ Ազարյանի անվան մանկապատանեկան մարզադպրոցը և ինչ ժամկետում

Սուրենյանը հայտնել է առաջիկայում սպասվող եղանակային կտրուկ փոփոխության մասին

«Երևանի ավտոբուս» ՓԲԸ-ն տնօրենի նոր պաշտոնակատար ունի

2 արծաթե, 5 բրոնզե մեդալ. բռնցքամարտի Հայաստանի հավաքականը վերադառնում է Եվրոպայի առաջնությունից

Ադրբեջանում քաղաքացին գլուխը մտցրել է ջրի բաքի մեջ ու չի կարողացել հանել. փրկարարները կտրել են բաքը (տեսանյութ)