Երբվանի՞ց դարձաք ազգի փրկիչ. մի Ձեր անցած ուղին նայեք. Շաթիրյանը՝ Բաբաջանյանին

Ազգային ժողովի անկախ պատգամավոր Արման Բաբաջանյանն ու ՍԴ դատավորի թեկնածու Էդգար Շաթիրյանը խորհրդարանի դահլիճում բանավիճեցին:

Շաթիրյանի թեկնածության քննարկմանը Բաբաջանյանն իր ելույթում հիշեցրեց, որ Էդգար Շաթիրյանն աշխատել է Բարձրաստիճան պաշտոնյաների էթիկայի հանձնաժողովում: Բաբաջանյանի պնդմամբ, սակայն, Շաթիրյանն իր գործունեության ընթացքում որեւէ դիրքորոշում չի հայտնել որեւէ պաշտոնյայի, դատավորի վերաբերյալ, իրեն դրսեւորել է որպես խիստ հարմարվողական, կոմֆորմիստ պաշտոնյա, ինչն Էլ հանդիսացել է նախկին իշխանությունների օրոք այդ հանձնաժողովում նրա նշանակման եւ գործունեության ապահովման երաշխիքը։

Բաբաջանյանի փոխանցմամբ՝ այդ պաշտոնը Շաթիրյանին ապահովել է նաեւ բավականին զգալի նյութական միջոցներ եւ բարեկեցություն։ «Մասնավորապես տարբեր բաց աղբյուրների համաձայն՝ Շաթիրյանը եւ նրա հետ փոխկապակցված 13 անձինք ունեն բազմաթիվ գույքային սեփականություններ, դրանց մի մասը՝ Երեւանի կենտրոն համայնքի Ամիրյան փողոցում։ Այդ սեփականությունների առկայության պարագայում Էդգար Շաթիրյանը բնակվում է միայնակ, իրեն չպատկանող բնակարանում, հայտարարագրել է միայն անձամբ իրեն պատկանող գույքը՝ շրջանցելով իր հետ փոխկապակցված անձանց սեփականությունները»,- ասաց պատգամավորը՝ շեշտելով, որ դա վերաբերում է նաեւ դրամական միջոցների հայտարարագրմանը։ Նրա պնդմամբ՝ Շաթիրյանը ընտրել է իրական միջոցները թաքցնելու ճանապարհը, ինչը շատ վտանգավոր է։

«Ես ցանկանում եմ տեսնել ոչ թե իշխանությանը, այլ պետությանն ու արդարադատությանը ծառայող Սահմանադրական դատարան։ Եվ եթե դա այդպես է, ապա մենք պետք է թույլ չտանք Շաթիրյանի ընտրությունը՝ որպես ՍԴ-ի դատավորի, մենք պետք է շարունակենք որոնումները իրավական հանրույթում»,- ասաց Բաբաջանյանը՝ կոչ անելով մերժել Շաթիրյանի թեկնածությունը, քանի որ «նոր» Հայաստանի մեկնարկը տրվել է հենց մերժմամբ։

Ի պատասխան՝ Շաթիրյանն ասաց, թե այդ երբվանի՞ց պատգամավորը դարձավ ազգի փրկիչ, իսկ ինքը՝ ազգակործան էլեմենտ։ «Ո՞վ է ձեզ բարոյական իրավունք տվել այդչափ կտրուկ եւ վիրավորական գնահատականներ հնչեցնել բարոյական նկարագրիս վերաբերյալ։ Ձեր անցած ուղին նայեք, մտորելու շատ տեղիք ունեք»,- ընդգծեց Շաթիրյանը։

Նա հայտնեց, որ չգիտի՝ պատգամավորի բաց կամ այլ աղբյուրները նրան ինչ են փոխանցել, ինչ են շշնջացել նրա ականջներին, բայց իր գույքային դրության հետ կապված պատգամավորի դատողություններն անհեթեթությունների ժանրից են։ Նա չժխտեց, որ այս պահին ունի սեփականության իրավունքով իրեն պատկանող 1 բնակարան Ամիրյան փողոցում։ Չժխտեց նաեւ, որ չի բնակվում այդ տանը եւ վերջին տարիներին բնակվում է վարձով։ «Ո՛չ այն պատճառով, որ հնարավորություն չունեմ բնակարան ձեռք բերելու եւ այնտեղ ապրելու։ Ամիրյան փողոցում գտնվող բնակարանը վերջերս է հանձնվել շահագործման, ես դեռ այն չեմ վերանորոգել, անգամ վերելակները տեղադրված չեն, որպեսզի հնարավորություն լինի վերանորոգման աշխատանքներն իրականացնել»,- պարզաբանեց Շաթիրյանը։

«Ի՞նչ գույք թաքցնել, ի՞նչ եկամուտ, ի՞նչ 13 փոխկապակցված անձինք։ Դուք տարրական պատկերացում ունե՞ք Հանրային ծառայության մասին օրենքից։ Դուք գիտե՞ք, որ հայտարարատու են հանդիսանում ընտանիքի անդամ հանդիսացող անձինք։ Եթե ես վերջին տարիներին մենակ եմ բնակվել, ո՞ւմ պետք է նշեի որպես համատեղ բնակվող անձ, եւ ո՞վ այդ փաստի ուժով ստանձներ այդ հայտարարագրման պարտականությունը»,- ասաց Շաթիրյանը։

Իր խոսքում ՍԴ դատավորի թեկնածուն հայտնեց, որ շատ ցավում է այն փաստից, որ պատգամավոր Բաբաջանյանը դարձել է իր դեմ սանձազերծված այս կեղտոտ խաղի մասնակիցը, եթե ոչ սանձազերծողը կամ կազմակերպիչը։ «Շատ եմ ցավում, բայց վստահ եղեք, որ պինդ, ամուր եւ հաստատակամ եմ՝ առավել, քան երբեւէ»,- եզրափակեց Շաթիրյանը։

Տպել
2804 դիտում

Ոսկեպարի շրջանում ադրբեջանական ստորաբաժանումների առաջխաղացման մասին լուրը կեղծ է

Փաշինյանն ու Բլինքենը քննարկել են Հայաստան-Ադրբեջան սահմանազատման գործընթացն ու «Խաղաղության խաչմերուկ» նախագիծը

Էկոնոմիկայի նախարարը մասնագետների հետ քննարկել է խաղողագործության և գինեգործության ոլորտում առկա մարտահրավերները

Կա՞ր հոգևորական, որ ծպտուն հանեց Հոկտեմբերի 27-ին կամ Մարտի 1-ին, ուժեղ տղերք են դարձել, դասեր են տալիս. Մկրտչյան

«Վարչապետի գավաթն» ավելի ու ավելի շատ պետք է կապված լինի կրթության, դպրոցի հետ. Նիկոլ Փաշինյան (լուսանկարներ)

Ֆրանսիան Աթենքում հանդիսավոր արարողությամբ ստացել է օլիմպիական կրակը (լուսանկարներ)

Սյունիքի փոխմարզպետը ավտոբուսի վթարից տուժած իրանցիներին նվերներ ու ծաղիկներ է տարել

Պահեստազորի գնդապետ Միհրան Մախսուդյանի որդին 2 ամսով կալանավորվել է

Կատարում Վահան Կոստանյանը ներկայացրել է Հայաստանի տնտեսական գրավչությանը նպաստող գործոնները

Արգելակները «չեն պահել», ավտոբուսը կոտրել է պատնեշն ու գլորվել ձորը, բոլոր զոհերն իրանցիներ են. ձերբակալվել է վարորդը

Արևշատ գյուղի կամրջից ավտոմեքենան ընկել է Ազատ գետը. կա տուժած

Ավինյանի որոշմամբ՝ Արման Տեր-Թովմասյանն ազատվել է «Ջրային Կառույցներ» ընկերության տնօրենի պաշտոնից

Վանաձորում վրաերթի է ենթարկվել 13-ամյա երեխա

Միրզոյանը Կատարի գործընկերոջը ներկայացրել է Հայաստան-Ադրբեջան կարգավորման գործընթացի զարգացումները

Աղդամում ականի պայթյունից ադրբեջանցի է վիրավորում ստացել

Ավտովթար Ջերմուկ-Գնդեվազ ճանապարհին. ծանր վիճակում հոսպիտալացվել է 2 տուժած

Երևանում փակ ճանապարհներ չկան, դեպի Գյումրի ուղղությամբ երթևեկությունը վերականգնվել է

Քիմ Քարդաշյանն այցելել է Սպիտակ տուն և հանդիպել ԱՄՆ փոխնախագահին (լուսանկարներ)

Մեկնարկել է ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի պաշտոնական այցը Կատար

Ալեն Սիմոնյանը մեկնում է արձակուրդ

Շվեդիայում կրկին հրապարակայնորեն այրել են Ղուրանը (լուսանկարներ)

Կիևը գերմանական ընկերությունից պահանջել է ավելի քան 800 Vector անօդաչու թռչող սարք

Սպասվում է անձրև, ամպրոպ, առանձին հատվածներում՝ կարկուտ և քամու ուժգնացում. կցրտի 7-9 աստիճանով

Սյունիքի մարզպետը և Կապանում Իրանի գլխավոր հյուպատոսը տեսակցել են ավտոբուսի վթարի հետևանքով տուժած քաղաքացիներին

Հայաստանը շուտով Թուրքիային կփոխանցի Անիի կամրջի վերականգնման շուրջ իր մոտեցումները. ԱԳՆ

Մեկնարկել է «ՀՀ վարչապետի գավաթ» սեղանի թենիսի սիրողական մրցաշարի եզրափակիչ փուլը

Սպորտային մարմնամարզության ԵԱ. Արթուր Դավթյանն արծաթե մեդալ է նվաճել

Բլինքենն ուղևորվելու է Մերձավոր Արևելք

Քաղաքացին Գութանասար բարձրանալիս կոտրել է ոտքը. փրկարարները մոտ 6 կմ-ից իջեցրել են, օգնել հոսպիտալացվել

Վրաստանից էլեկտրաէներգիայի արտահանումն աճել է 14 անգամ. որքան է վաճառվել Հայաստանին

Գետափնյա գյուղի մոտակա կամրջով երթևեկությունը դեռևս փակ է

Մահացել է ազատամարտի մասին երգեր կատարող Սահակ Սահակյանը

Պահեստազորի գնդապետ Միհրան Մախսուդյանի որդուն մեղադրանք է առաջադրվել

Սուրենյանը հայտնել է Երևանում սպասվող գրեթե ռեկորդային տաքության մասին

Մահացել է Պարույր Սևակի որդին` ոստիկանության գնդապետ Արմեն Ղազարյանը

Նիկոլ Փաշինյանը տիկնոջ հետ հանդիպել է «ՀՀ վարչապետի գավաթ» սեղանի թենիսի մրցաշարի եզրափակիչ փուլի մասնակիցներին

Սյունիքում ձորն ընկած ավտոբուսի վթարի հետևանքով զոհերի թիվը հասել է 5-ի

Հենց գալիս են՝ ապրանքը հավաքում, շենքերի բակ ենք փախչում». քաղաքապետարանի և փողոցային առևտրականների «հակամարտությունը»

Գյումրու պատմական «Վառեմ-մարեմի շենքի» փրկության հերթական ծրագիրը․ ով է այս անգամ պատրաստվում վառել Սիրանուշի տան լույսը

4 զոհ և 9 տուժած․ Սյունիքում ձորն ընկած ավտոբուսի վթարի հետևանքով զոհերի թիվն աճել է