Նախորդ անգամ չնեղացա, որ ինձ չընտրեցիք, ցուցամոլ չդարձա եւ բոլոլա չսարքեցի. Արթուր Վաղարշյան

Սահմանադրական դատարանի դատավորի հավակնորդի հիմնական պահանջները լինել անկախ, արդար, անաչառ, իսկ այս հատկությունները մեծապես պայմանավորված են մարդու կենսագրությամբ։ Ինքնագովանք չլինի, բայց ես կարծում եմ, որ ես ունեմ այդ հատկությունները։

Այս մասին այսօր ԱԺ-ում ՍԴ անդամի ընտրության ժամանակ ասաց նախագահի առաջադրած թեկնածու Արթուր Վաղարշյանը։ 

Նա ասաց, որ մինչ այս պահը հանդիպում չի եղել խմբակցությունների հետ եւ ընդգծեց, որ իր մտքով երբեք չէր անցել, որ նախաձեռնությունն ինքը պետք է անի։ «Եթե ես իմանայի, որ այդպիսին է կարգը, համոզված եղեք, որ ինքս կնախաձեռնեի հանդիպումը»,- ասաց Վաղարշյանը՝ հավելելով, որ ինքն անձամբ կուզեր շատ հարցեր բարձրացնել, ճշտել։

Ինչեւէ, հաշվի առնելով փաստը՝ թեկնածուն առանձնացրել էր մամուլում առկա որոշ հարցադրումներ, որոնց անդրադարձավ իր ելույթի ժամանակ։ Մասնավորապես նա շեշտեց, որ իր կենսագրությունը քննադատության թիրախ է դարձել, բայց եւ ուրախ է, որ չի ունեցել կուսակցական պատկանելիություն եւ որեւէ քաղաքական կենսագրություն։

Մյուս հարցադրումը, որին անդրադարձավ թեկնածուն, նախագահի՝ երկրորդ անգամ իրեն առաջադրելու մասին հարցն էր։ Նա պարզաբանեց, որ տեղի է ունեցել ներքին մրցույթ, որի արդյունքում իրեն հրավիրել են նախագահական նստավայր եւ հարցրել, թե արդյոք համաձա՞յն է, որ իր անունը ներառվի հավակնորդների ցուցակում։ «Ես ասացի՝ այո, եւ ասացի, որ ընթացակարգը գնահատում եմ սահմանադրական, հակառակ դեպքում չէի համաձայնվի։ Դա եղել է հուլիսի 27-ին, իսկ օգոստոսի 3-ին կատարվեց իմ առաջադրումը»,- ասաց Վաղարշյանը՝ շեշտելով, որ նախորդ գործընթացը որեւէ կապ չունի այս մեկի հետ, քանի որ հիմա այլ ընթացակարգ է, այլ ազատված տեղ։ Նա հավելեց նաեւ, որ չի համարում, թե նույն տեղի համար արդեն մեկ անգամ տապալվել է եւ հիմա նորից է առաջադրվում։

Նա նաեւ մեջբերեց պատգամավորներից մեկի հարցադրումը, թե ի՞նչ է փոխվել Վաղարշյանի կյանքում այս մեկ տարվա ընթացքում, որ որոշել է եւս մեկ անգամ առաջադրվել։ «Հարգելի՛ պատգամավորներ, իմ կյանքում ոչինչ չի փոխվել, ես նույն Վաղարշյան Արթուրն եմ, բացի նրանից, որ այդ մեկ տարին իմ կյանքի պատմությունն է, եւ դրա ընթացքում որոշ իրադարձություններ են տեղի ունեցել»,- ասաց նա։ Շարունակելով նաեւ նախորդ անգամ չընտրվելու հանգամանքը՝ Վաղարշյանն ասաց․ «Ես մտավորական մարդ եմ, ես նախորդ անգամ չնեղացա, որ ինձ չընտրեցիք, ամբիցիայի մեջ չմտա, ցուցամոլ չդարձա, որ հեռուստատեսությամբ բոլոլա սարքեի, չգիտեմ՝ ինչ՝ հասկանալով, որ դա իրավական գործընթաց է, որը որոշակի միտումներով վերածվել է նաեւ քաղաքականի»։ Նա ասաց, որ այս անգամ համաձայնել է հավակնել այս պաշտոնին, քանի որ, իր համոզմամբ, ՍԴ-ում պետք են իր նման անկախ անձինք։

Տպել
2669 դիտում

Հայաստանում միայն ռուսերեն ուսուցմամբ քանի դպրոց կա, որքան աշակերտներ ունեն և որտեղ են դրանք

Ոսկեպարի շրջանում ադրբեջանական ստորաբաժանումների առաջխաղացման մասին լուրը կեղծ է

Փաշինյանն ու Բլինքենը քննարկել են Հայաստան-Ադրբեջան սահմանազատման գործընթացն ու «Խաղաղության խաչմերուկ» նախագիծը

Էկոնոմիկայի նախարարը մասնագետների հետ քննարկել է խաղողագործության և գինեգործության ոլորտում առկա մարտահրավերները

Կա՞ր հոգևորական, որ ծպտուն հանեց Հոկտեմբերի 27-ին կամ Մարտի 1-ին, ուժեղ տղերք են դարձել, դասեր են տալիս. Մկրտչյան

«Վարչապետի գավաթն» ավելի ու ավելի շատ պետք է կապված լինի կրթության, դպրոցի հետ. Նիկոլ Փաշինյան (լուսանկարներ)

Ֆրանսիան Աթենքում հանդիսավոր արարողությամբ ստացել է օլիմպիական կրակը (լուսանկարներ)

Սյունիքի փոխմարզպետը ավտոբուսի վթարից տուժած իրանցիներին նվերներ ու ծաղիկներ է տարել

Պահեստազորի գնդապետ Միհրան Մախսուդյանի որդին 2 ամսով կալանավորվել է

Կատարում Վահան Կոստանյանը ներկայացրել է Հայաստանի տնտեսական գրավչությանը նպաստող գործոնները

Արգելակները «չեն պահել», ավտոբուսը կոտրել է պատնեշն ու գլորվել ձորը, բոլոր զոհերն իրանցիներ են. ձերբակալվել է վարորդը

Արևշատ գյուղի կամրջից ավտոմեքենան ընկել է Ազատ գետը. կա տուժած

Ավինյանի որոշմամբ՝ Արման Տեր-Թովմասյանն ազատվել է «Ջրային Կառույցներ» ընկերության տնօրենի պաշտոնից

Վանաձորում վրաերթի է ենթարկվել 13-ամյա երեխա

Միրզոյանը Կատարի գործընկերոջը ներկայացրել է Հայաստան-Ադրբեջան կարգավորման գործընթացի զարգացումները

Աղդամում ականի պայթյունից ադրբեջանցի է վիրավորում ստացել

Ավտովթար Ջերմուկ-Գնդեվազ ճանապարհին. ծանր վիճակում հոսպիտալացվել է 2 տուժած

Երևանում փակ ճանապարհներ չկան, դեպի Գյումրի ուղղությամբ երթևեկությունը վերականգնվել է

Քիմ Քարդաշյանն այցելել է Սպիտակ տուն և հանդիպել ԱՄՆ փոխնախագահին (լուսանկարներ)

Մեկնարկել է ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի պաշտոնական այցը Կատար

Ալեն Սիմոնյանը մեկնում է արձակուրդ

Շվեդիայում կրկին հրապարակայնորեն այրել են Ղուրանը (լուսանկարներ)

Կիևը գերմանական ընկերությունից պահանջել է ավելի քան 800 Vector անօդաչու թռչող սարք

Սպասվում է անձրև, ամպրոպ, առանձին հատվածներում՝ կարկուտ և քամու ուժգնացում. կցրտի 7-9 աստիճանով

Սյունիքի մարզպետը և Կապանում Իրանի գլխավոր հյուպատոսը տեսակցել են ավտոբուսի վթարի հետևանքով տուժած քաղաքացիներին

Հայաստանը շուտով Թուրքիային կփոխանցի Անիի կամրջի վերականգնման շուրջ իր մոտեցումները. ԱԳՆ

Մեկնարկել է «ՀՀ վարչապետի գավաթ» սեղանի թենիսի սիրողական մրցաշարի եզրափակիչ փուլը

Սպորտային մարմնամարզության ԵԱ. Արթուր Դավթյանն արծաթե մեդալ է նվաճել

Բլինքենն ուղևորվելու է Մերձավոր Արևելք

Քաղաքացին Գութանասար բարձրանալիս կոտրել է ոտքը. փրկարարները մոտ 6 կմ-ից իջեցրել են, օգնել հոսպիտալացվել

Վրաստանից էլեկտրաէներգիայի արտահանումն աճել է 14 անգամ. որքան է վաճառվել Հայաստանին

Գետափնյա գյուղի մոտակա կամրջով երթևեկությունը դեռևս փակ է

Մահացել է ազատամարտի մասին երգեր կատարող Սահակ Սահակյանը

Պահեստազորի գնդապետ Միհրան Մախսուդյանի որդուն մեղադրանք է առաջադրվել

Սուրենյանը հայտնել է Երևանում սպասվող գրեթե ռեկորդային տաքության մասին

Մահացել է Պարույր Սևակի որդին` ոստիկանության գնդապետ Արմեն Ղազարյանը

Նիկոլ Փաշինյանը տիկնոջ հետ հանդիպել է «ՀՀ վարչապետի գավաթ» սեղանի թենիսի մրցաշարի եզրափակիչ փուլի մասնակիցներին

Սյունիքում ձորն ընկած ավտոբուսի վթարի հետևանքով զոհերի թիվը հասել է 5-ի

Հենց գալիս են՝ ապրանքը հավաքում, շենքերի բակ ենք փախչում». քաղաքապետարանի և փողոցային առևտրականների «հակամարտությունը»

Գյումրու պատմական «Վառեմ-մարեմի շենքի» փրկության հերթական ծրագիրը․ ով է այս անգամ պատրաստվում վառել Սիրանուշի տան լույսը