Գեղեցկություն է ծնվում մեր աչքի առաջ. Թբիլիսիի հայկական թատրոնի շենքը գրեթե պատրաստ է

Վրաստանի մայրաքաղաք Թբիլիսիում գործող Պետրոս Ադամյանի անվան պետական հայկական դրամատիկական թատրոնի շենքը 2017 թվականից սկսել է հիմնանորոգել: Այսօր այն արտաքինից գրեթե պատրաստ է, կատարվում են ներքին հարդարման աշխատանքները:

Թատրոնի գեղարվեստական ղեկավար Արմեն Բայանդուրյանը «Հայկական ժամանակի» հետ զրույցում հայտնեց, որ 2021 թվականի գարնանը այն արդեն լիովին պատրաստ կլինի ներկայացումների համար: Արագ տեմպերով սկսվել են ներքին հարդարման աշխատանքները. նոր բազկաթոռներն արդեն Թբիլիսիում են, մոտ օրերս կլուծվի նաեւ ներքին լուսավորման հարցը:

Թատրոնը 10 եւ ավելի տարի չի գործել սեփական շենքում, սակայն ստեղծագործական աշխատանքները երբեք կանգ չեն առել: Ավելի քան 83 տարվա պատմություն ունեցող թատրոնի նախկին շենքը գտնվել է նույն տեղում՝ Թբիլիսիի ամենահին թաղամասերից մեկում՝ Հավլաբարում: Վթարային շենքը սարսափելի վիճակում է եղել, եւ երբ որոշել են ամրապնդում անել, որպեսզի գոնե անվտանգ լինի այնտեղ աշխատելը, պարզվել է, որ հնարավոր չէ, քանի որ սարսափելի շատ ու խոր ճեղքեր են եղել: Որոշվել է նույն տեղում կառուցել նոր շենք:

«Մենք տարածք չենք կորցրել, 12 նոր օթյակ ենք ունենալու: Մեծ դահլիճից բացի, ձեռք ենք բերել նաեւ 140 տեղանոց փոքր դահլիճ»,- ասաց գեղարվեստական ղեկավարը եւ նկատեց, որ նորակառույց շենքը հագեցած է լինելու ժամանակակից բոլոր հնարավորություններով, իր մեծ եւ փոքր դահլիճներով, բեմով ու լուսավորությամբ: 

«Այս տարիների ընթացքում բուռն ստեղծագործական աշխատանք ենք ունեցել, աշխատել  այնպես, ինչպես Վրաստանի մնացած թատրոնները: Տարեկան ունեցել ենք մոտ 70 ներկայացում եւ 4-ից 5 պրեմիերա: Սակայն միակ խնդիրը տարածքն է եղել՝ Վրաստանի այլ թատրոններում ենք հանդես եկել: Իհարկե՝ մեն ունենք մեր մշտական այցելուն, մեր հանդիսատեսը, բայց կողքի թատրոններ սկսել են դժվար են գալ: Սա էլ երեւի ազգային բան է, ուզում են իրենց տանը լինել»,- նկատեց Բայանդուրյանը:

Գեղարվեստական ղեկավարի խոսքով՝ նոր կորոնավիրուսի պաճառով թատրոնը ստեղծագործական առումով գրեթե չտուժեց, բացաառությամբ՝ հյուրախաղերը: Սահմանափակումների պատճառով թատրոնը ստիպված չեղարկել է ինչպես Հաայստանի, այնպես էլ արտերկրի հյուրախաղերը:

Բայանդուրյանը հայտնեց, որ Թբիլիսիի հայկական թատրոնը հուլիսին եւ օգոստոսին հյուրախաղերով եղել է Վրաստանի հայաշատ վայրերում՝ Քվեմո Քարթլիում  եւ Ջավախքում. «Քանի որ այստեղ թույլ էին տալիս 200 հոգանոց բացօթյա ներկայացումներ ունենալ, մենք որոշեցինք այդ առիթն օգտագործել եւ մեր խաղացանկային ներկայացումներով հանդես գալ Վրաստանի հայաբնակ վայերերում: Բարեկամական ու շատ ջերմ ընդունելություն ունեցանք: Մենք այնտեղ երբեւէ չէինք տեսել այդքան երիտասարդներ, որոնք այդքան անհամբեր սպասեին թատրոնի վերաբացմանը: Նախկինում մարդիկ այնտեղ այդքան էլ հետքրարավաած չէին թատերակաան կյանքով: Այս անգամ պատկերն այլ էր: Եվ վերջապես, Թբիլիսիի հայկական թատրոնը միայն թիֆլիսահայերին չպիտի ծառայի, մենք պարտավոր ենք նաեւ շրջաններին ծառայելու»:

Թատրոնում պատրաստվում էին հոկտեմբերի մեկից ներկայացումներ խաղալ, սակայն Վրաստանում թատրոնների գործունեությունը կրկին հետաձգվել է: Եթե կորոնավիրուսը Վրաստանում կրկին գլուխ չբարձրացնի, ապա նոյեմբերի մեկից տեղի բոլոր թատրոնները կսկեն գործել իրենց բնականոն հունով:

Իսկ ինչ վերաբերում է շինարարությանը, ապա Արմեն Բայանդուրյանը վստահեցրեց՝ այն ոչ մի վայրկյան կանգ չի առել. «Գեղեցկություն է ծնվում մեզ հետ, մեր աչքի առաջ»:

Թբիլիսիում գործող հայկական թատրոնը պետությունից տարեկան 400 հազար լարի գումար է ստանում, 1,5 միլիոն դրամ էլ ՀՀ կառավարությունն է հատկացնում: Գումարները հիմնականում բեմադրությունների եւ հյուրախաղերի համար են օգտագործում: Բայանդուրյանի խոսքով՝ գումարի մեծ մասը ծախսվում է տարբեր թատրոններ վարձակալության համար: Առաջիկայում իրենց շենքն ունենալու դեպքում հնարավոր կլինի այն ավելի արդյունավետ օգտագործել:

Հիշեցնենք՝ ավելի վաղ ՀԺ-ի հետ զրույցում Բայանդուրյանը հայտնել էր, որ Վրաստանի նախկին վարչապետ Բիձինա Իվանիշվիլու հովանավորությամբ է որոշվել այն զրոյից կառուցել: Նախկին վարչապետի այս քայլը վիրահայերն անաչափ բարձ են գնահատում՝ հպարտությամբ փաստելով, որ անկախությունից հետո Վրաստանում ոչ մի թատերական շենք չի կառուցվել, հայկական պետական թատրոնի շենքն առաջինն է:

Պետրոս Ադամյանի անվան պետական հայկական դրամատիկական թատրոնի շենքը կառուցվել է 1936 թվականներին, վերջին անգամ հիմնանորոգվել՝ 1972 թվականին:

Տպել
2365 դիտում

100 նոր ծառ՝ Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանում (տեսանյութ)

«Թուրքական ավիաուղիներ»-ը երեք տարի անց կվերսկսի թռիչքները դեպի Աֆղանստան

Երկրաշարժ Թուրքիայի հարավ-արևմուտքում

Մահացել է Սուրեն Բաղդասարյանի թոռը՝ «Փյունիկ» ՖԱ-ի գլխավոր քարտուղարը

Ժերար Դեպարդյեին Փարիզում ձերբակալել են

Անձրև, ամպրոպ, կարկուտ, կցրտի 7-10 աստիճանով. ինչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին

ԱԳ նախարարը Կատարի խորհրդատվական խորհրդի նախագահին է ներկայացրել «Խաղաղության խաչմերուկ» ծրագիրը

Կարմրուկի քանի դեպք է գրանցվել Հայաստանում 2024 թվականին

Ի՞նչ եղավ Վանեցյանի գաղտնալսման գործը․ Անդրանիկ Քոչարյանը՝ դատախազին (տեսանյութ)

Ադրբեջանի պետական ​​հանձնաժողովը Հայաստանին կոչ է արել համագործակցել անհետ կորածների հարցում

Հայաստանի ու Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպման վայրը հայտնի է

Կադիրովն իր 16-ամյա որդուն նշանակել է Պուտինի անվան ռուսական հատուկ նշանակության ուժերի համալսարանի համակարգող

11:30-ի դրությամբ՝ Երևանում փակ փողոցներ չկան

Մայիսի 1-ից դեպի Կենդանաբանական այգի կգործարկվի անվճար երթուղի

«Ծիծեռնակաբերդ»-ում Աննա Հակոբյանի և դստեր դեպքով մեկ անձի մեղադրանք է առաջադրվել

«Արդարացում չի լինելու չաշխատելու համար, այդ մարդիկ ուղղակի կփոխարինվեն». Տիգրան Ավինյան

79 անշարժ գույք, 42 տրանսպորտային միջոց, 39 բաժնետոմս. ինչ է պահանջվում բռնագանձել Գագիկ Ծառուկյանից

«Դո՞ւ ես փրկությունը հայ ազգի, դուք ամենամեծ վնաս տվողներն եք»․ քաղաքացին՝ ճանապարհը փակած Գեղամ Մանուկյանին

«Շատ նախաձեռնություններ ունենք, որ պտտվում, պտտվում են ու տեղ չեն հասնում». Ավինյան

Դատախազությունը պահանջում է Գագիկ Խաչատրյանից բռնագանձել շուրջ 200 միավոր անշարժ գույք, մոտ 23 միլիարդ դրամ

25 միավոր անշարժ գույք, 4 միլիոն դոլարի ավանդ արժեթուղթ. դատախազը ներկայացրել է՝ ինչ են պահանջում բռնագանձել Քոչարյանից

Արմավիր-Գյումրի ավտոճանապարհը բացվել է

Նոյեմբերյանում խուլիգանական արարքների կատարման համար մեղադրվող 4 անձից 3-ը կալանավորվել է (տեսանյութ)

Մայրաքաղաքում փակ ճանապարհներ չկան․ ոստիկանություն

Հայտնի է՝ որտեղ կկառուցվի Ալբերտ Ազարյանի անվան մանկապատանեկան մարզադպրոցը և ինչ ժամկետում

Սուրենյանը հայտնել է առաջիկայում սպասվող եղանակային կտրուկ փոփոխության մասին

«Երևանի ավտոբուս» ՓԲԸ-ն տնօրենի նոր պաշտոնակատար ունի

2 արծաթե, 5 բրոնզե մեդալ. բռնցքամարտի Հայաստանի հավաքականը վերադառնում է Եվրոպայի առաջնությունից

Ադրբեջանում քաղաքացին գլուխը մտցրել է ջրի բաքի մեջ ու չի կարողացել հանել. փրկարարները կտրել են բաքը (տեսանյութ)

Կոլորադոյի հայ համայնքի հետ հանդիպմանը դեսպան Մակունցն անդրադարձել է ՀՀ ներկա մարտահրավերներին

Բլինքենն Ալիևին կոչ է արել ազատել անարդարացիորեն ձերբակալված բոլոր անձանց

Բերքաբերի մոտակայքում տեղի է ունենալու պայթեցման աշխատանք. ՊՆ-ն խնդրում է խուճապի չմատնվել

Երևան-Սևան ավտոճանապարհին «Մերսեդես»-ը հարվածել է երկաթե արգելապատնեշին ու կոտրել այն

Հայաստանում միայն ռուսերեն ուսուցմամբ քանի դպրոց կա, որքան աշակերտներ ունեն և որտեղ են դրանք

Ոսկեպարի շրջանում ադրբեջանական ստորաբաժանումների առաջխաղացման մասին լուրը կեղծ է

Փաշինյանն ու Բլինքենը քննարկել են Հայաստան-Ադրբեջան սահմանազատման գործընթացն ու «Խաղաղության խաչմերուկ» նախագիծը

Էկոնոմիկայի նախարարը մասնագետների հետ քննարկել է խաղողագործության և գինեգործության ոլորտում առկա մարտահրավերները

Կա՞ր հոգևորական, որ ծպտուն հանեց Հոկտեմբերի 27-ին կամ Մարտի 1-ին, ուժեղ տղերք են դարձել, դասեր են տալիս. Մկրտչյան

«Վարչապետի գավաթն» ավելի ու ավելի շատ պետք է կապված լինի կրթության, դպրոցի հետ. Նիկոլ Փաշինյան (լուսանկարներ)

Ֆրանսիան Աթենքում հանդիսավոր արարողությամբ ստացել է օլիմպիական կրակը (լուսանկարներ)