Տնտեսության իրական «կորոնավարակը»

13/09/2020 schedule18:00

Հասկանալի է, որ ինչպես ամբողջ աշխարհում, այնպես էլ Հայաստանում կորոնավիրուսային համավարակը լրջագույն սոցիալ-տնտեսական հետեւանքներ է ունեցել, ընդ որում՝ համաշխարհային տնտեսության վերականգնման վերաբերյալ կանխատեսումներն առայժմ բավականին անորոշ ու հոռետեսական են։ Վարչապետ Փաշինյանն օրերս նույնպես անդրադարձավ այդ հարցին ու արձանագրեց, որ Հայաստանում տնտեսական անկում, իհարկե, կա, բայց ճգնաժամ չկա, եւ դրա ապացույցն է այն, որ այս տարվա օգոստոսին, նախորդ տարվա նույն ամսվա համեմատ, ՀԴՄ շրջանառությունը նվազել է ընդամենը 2,5 տոկոսով։ Լրատվամիջոցներն էլ իրենց հերթին որպես հակափաստարկ ներկայացրին, թե այս տարվա սեպտեմբերի 5-ի դրությամբ հարկային եկամուտներն ու պետական տուրքերը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ նվազել են 5,8 տոկոսով, իսկ 2018 թ. նույն ժամանակահատվածի համեմատ՝ ավելացել 15,1 տոկոսով։

Կոնկրետ թվերը վերլուծելն, իհարկե, մասնագետների խնդիրն է։ Եվ այնուամենայնիվ՝ ընդհանուր միտումները երեւում են անգամ անզեն աչքով։ Ակնհայտ է, որ 2018-ի հեղափոխությունից հետո տնտեսական զարգացման տեմպերը բավականին բարձր էին, բայց կորոնավարակը ոչ միայն կասեցրեց այդ ստարտային արագությունը, այլեւ հանգեցրեց տնտեսական անկման։ Բայց ուշադրություն դարձրեք՝ անգամ այս պայմաններում հարկային եկամուտներն ու պետտուրքերը 15,1 տոկոսով գերազանցում են 2018-ի ցուցանիշը, իսկ 2017-ի ցուցանիշը գերազանցում են անհամեմատ ավելի բարձր տոկոսով։ Եվ սա՝ այն դեպքում, երբ այս տարվա մարտ-ապրիլին տնտեսությունը գրեթե ամբողջովին կաթվածահար էր ու սկսեց ուշքի գալ միայն մայիս-հունիսից։

Ի՞նչ է սա նշանակում։ Եթե առաջնորդվենք զուտ թվերով՝ ստացվում է, որ 2017-ին, երբ ոչ արտակարգ դրություն կար, ոչ համավարակ, ոչ էլ տնտեսական որեւէ սահմանափակում, վիճակն ավելի վատ է եղել, քան հիմա։ Համենայն դեպս՝ հարկային մուտքերի առումով։ Պարզ ասած՝ այդ ոլորտում Հայաստանում «համավարակ» էր։ Տնտեսությունը գործում էր (եթե հավատանք նախկիններին՝ շատ ավելի լավ, քան հիմա), բայց հարկեր ու տուրքեր ավելի քիչ էին հավաքվում։ Այսինքն՝ ստվերային տնտեսության ծավալներն ահռելի էին։ Եվ այդ «համավարակը» շատ կոնկրետ պատասխանատուներ ուներ, որովհետեւ հարկեր թաքցնողները, վստահաբար, դա անում էին ոչ թե իրենց «շուստրիության» շնորհիվ, այլ որովհետեւ ահռելի կաշառքներ էին տալիս համապատասխան պաշտոնյաներին։ Ու քանի որ հնարավոր չէր դա անել առանց երկրի բարձրագույն իշխանությունների գիտության՝ պետք է ենթադրել, որ նրանց նույնպես պատկառելի բաժին էր հասնում (հնարավոր է՝ նաեւ մատուցված քաղաքական ծառայությունների տեսքով)։

Զավեշտն այն է, որ տարիներ շարունակ Հայաստանում մոլեգնող այդ տնտեսական «համավարակի» պատասխանատուներն այսօր ամենաբարձրն են խոսում կորոնավիրուսային համավարակով պայմանավորված տնտեսական անկման մասին։ Եվ խոսում են այն քարոզչամիջոցներով, որոնք ստեղծվել ու ֆինանսավորվում են հենց նախկինում գործած կոռուպցիոն սխեմաներով «վաստակած» գումարներով։

Հիշո՞ւմ եք հայտնի անեկդոտը, երբ մի կին հանրային տրանսպորտում կշտամբում է իր վրա հենված տղամարդուն՝ ասելով «ընկեր, դուք հարբած եք», իսկ սա պատասխանում է, թե «հա, բայց ես վաղը կօյաղանամ, բայց դու սաղ կյանքդ գեշ ես մնալու»։ Այո, կորոնավարակը կավարտվի, տնտեսական զարգացման տեմպերը կվերականգնվեն, բայց այն փաստը, որ նախկինների օրոք Հայաստանի տնտեսությունը մշտապես եղել է «համաճարակի» մեջ՝ ոչ մի տեղ չի կորչի։

Տպել
3111 դիտում

Աղդամում ականի պայթյունից ադրբեջանցի է վիրավորում ստացել

Ավտովթար Ջերմուկ-Գնդեվազ ճանապարհին. ծանր վիճակում հոսպիտալացվել է 2 տուժած

Երևանում փակ ճանապարհներ չկան, դեպի Գյումրի ուղղությամբ երթևեկությունը վերականգնվել է

Քիմ Քարդաշյանն այցելել է Սպիտակ տուն և հանդիպել ԱՄՆ փոխնախագահին (լուսանկարներ)

Մեկնարկել է ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի պաշտոնական այցը Կատար

Ալեն Սիմոնյանը մեկնում է արձակուրդ

Շվեդիայում կրկին հրապարակայնորեն այրել են Ղուրանը (լուսանկարներ)

Կիևը գերմանական ընկերությունից պահանջել է ավելի քան 800 Vector անօդաչու թռչող սարք

Սպասվում է անձրև, ամպրոպ, առանձին հատվածներում՝ կարկուտ և քամու ուժգնացում. կցրտի 7-9 աստիճանով

Սյունիքի մարզպետը և Կապանում Իրանի գլխավոր հյուպատոսը տեսակցել են ավտոբուսի վթարի հետևանքով տուժած քաղաքացիներին

Հայաստանը շուտով Թուրքիային կփոխանցի Անիի կամրջի վերականգնման շուրջ իր մոտեցումները. ԱԳՆ

Մեկնարկել է «ՀՀ վարչապետի գավաթ» սեղանի թենիսի սիրողական մրցաշարի եզրափակիչ փուլը

Սպորտային մարմնամարզության ԵԱ. Արթուր Դավթյանն արծաթե մեդալ է նվաճել

Բլինքենն ուղևորվելու է Մերձավոր Արևելք

Քաղաքացին Գութանասար բարձրանալիս կոտրել է ոտքը. փրկարարները մոտ 6 կմ-ից իջեցրել են, օգնել հոսպիտալացվել

Վրաստանից էլեկտրաէներգիայի արտահանումն աճել է 14 անգամ. որքան է վաճառվել Հայաստանին

Գետափնյա գյուղի մոտակա կամրջով երթևեկությունը դեռևս փակ է

Մահացել է ազատամարտի մասին երգեր կատարող Սահակ Սահակյանը

Պահեստազորի գնդապետ Միհրան Մախսուդյանի որդուն մեղադրանք է առաջադրվել

Սուրենյանը հայտնել է Երևանում սպասվող գրեթե ռեկորդային տաքության մասին

Մահացել է Պարույր Սևակի որդին` ոստիկանության գնդապետ Արմեն Ղազարյանը

Նիկոլ Փաշինյանը տիկնոջ հետ հանդիպել է «ՀՀ վարչապետի գավաթ» սեղանի թենիսի մրցաշարի եզրափակիչ փուլի մասնակիցներին

Սյունիքում ձորն ընկած ավտոբուսի վթարի հետևանքով զոհերի թիվը հասել է 5-ի

Հենց գալիս են՝ ապրանքը հավաքում, շենքերի բակ ենք փախչում». քաղաքապետարանի և փողոցային առևտրականների «հակամարտությունը»

Գյումրու պատմական «Վառեմ-մարեմի շենքի» փրկության հերթական ծրագիրը․ ով է այս անգամ պատրաստվում վառել Սիրանուշի տան լույսը

4 զոհ և 9 տուժած․ Սյունիքում ձորն ընկած ավտոբուսի վթարի հետևանքով զոհերի թիվն աճել է

Քաղաքացու օրվա կապակցությամբ մարզերում և Երևանում անցկացվել են մի շարք միջոցառումներ

Ցուցարարները կանգնեցրել են «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենան և դանակով ծակել ավտոմեքենայի անվադողը. մանրամասներ

Ռուսաստանում կփոխվեն օտարերկրացիների գտնվելու պայմանները

3 զոհ և 6 տուժած․ մանրամասներ Սյունիքում ձորն ընկած ավտոբուսի վթարից

Ողբերգական ավտովթար Սյունիքում․ ավտոբուսը կողաշրջվել, հայտնվել է ձորում, կան զոհեր և վիրավորներ

Ռուբեն Վարդանյանն առևանգվել է Լաչինից, ԼՂ մյուս ղեկավարներին հանձնել են ռուս խաղաղապահները․ Տիգրան Բալայան

Որոշ շրջանակներ, այդ թվում՝ ԶԼՄ-ներ, սոցհարթակներում համակարգված եղանակով թիրախավորում են Ոստիկանությանը․ ՆԳՆ

Հայաստանից շատերն են արտագաղթել հենց խաղաղության բացակայության պատճառով, խաղաղության օրակարգը դրա մասին է․ վարչապետ

Գրիգոր Գրիգորյանը ակցիայի վայրից բերման է ենթարկվել

Կռունկով տնակը տեղափոխելիս 59-ամյա բետոնագործը մոտ 5 մետր բարձրությունից վայր է ընկել և հիվանդանոցում մահացել

Շուշիի շրջանում ականի պայթյունի հետևանքով ադրբեջանցի սակրավորը վիրավորում է ստացել

Ակնկալում եմ ավելի ընդլայնել մեր օրակարգը․ Արարատ Միրզոյանը շնորհավորել է Նիդերլանդների ԱԳ նախարարին

Սյունիքում մեքենաներ են բախվել․ կա տուժած

Հայաստանին և Նիդերլանդների միջև առկա են ակտիվ քաղաքական երկխոսություն և սերտ գործընկերություն․ ՀՀ նախագահի ուղերձը