Հին մտածողությամբ նոր երկիր չի կառուցվի

12/09/2020 schedule16:00

Վարչապետ Փաշինյանի՝ սահմանամերձ Մովսես գյուղի բնակիչներին ուղղված այն խոսքերը, թե «ոչ մի բան չի լինի, որ մեկ շիշ արաղ պակաս խմեք ու փողը վճարեք բյուջե, դա ճանապարհ է դառնալու», բուռն քննարկումների ու անգամ քննադատությունների առիթ է դարձել։ Հատկապես ոգեւորվել են նրանք, որոնց իշխանության տարիներին սահմանամերձ բնակավայրերն անտեսված էին, ու հիմա ձեւացնում են՝ իբր չեն հասկանում, թե իրականում ինչի մասին է խոսքը։

Իհարկե՝ զուտ տնտեսագիտական տեսանկյունից դիտարկելու դեպքում հասկանալի է, որ մի շիշ օղի կամ մի քանի տուփ ծխախոտ պակաս օգտագործելու եւ այդ գումարը բյուջե փոխանցելու մեխանիզմը չգործող է։ Ի վերջո՝ եթե մարդիկ պիտի իրենց անձնական խնայողություններն օգտագործեն, ասենք, իրենց գյուղի բարեկարգման համար, էլ ինչո՞ւ են բյուջե փոխանցում, իրենք փողը կհավաքեն, իրենք էլ գործը կանեն, էլ ինչո՞ւ են դիմում պետությանը։ Իրականում իդեալականն այն համակարգն է, որտեղ մարդիկ նորմալ աշխատում են, վճարում են հարկերը ու իրենք են որոշում ինչպես ծախսել մնացած գումարը, իսկ պետությունը պարտավոր է այդ վճարած հարկերով հոգալ հարկատուների բոլոր կարիքներն ու ապահովել նրանց բարեկեցությունը։ Այսինքն՝ մեծ հաշվով, խնդիրը հենց պետական բյուջեի նկատմամբ հասարակության վերաբերմունքն է։

Թե ինչպիսին է եղել այդ վերաբերմունքը նախկինում՝ ժամանակին շատ լավ ձեւակերպել է Հայաստանի ամենախոշոր գործարարներից մեկի ընտանիքի անդամը. «Լավ ենք անում՝ հարկերը չենք վճարում, վճարենք, որ գնան կազինոներում խաղա՞ն»։ Հիմա իշխանություններն իրենց առջեւ խնդիր են դրել՝ հասնել նրան, որ հանրության վերաբերմունքը փոխվի, եւ մարդիկ բյուջեն ընկալեն ոչ թե որպես իրենցից զոռով խլված փող, որով իշխանությունները պիտի հարստանան, այլ որպես բոլորիս ընդհանուր ունեցվածքը, որը ճանապարհ է դառնում, բանակի համար ժամանակակից զենք ու զինվորի համար մարդավարի սնունդ է դառնում, եւ այլն։

Կարո՞ղ ենք արձանագրել, որ հանրության վերաբերմունքն արդեն իսկ փոխվել է։ Փոփոխություն, իհարկե, կա, բայց հին ընկալումները, ցավոք, դեռեւս գերակշռում են։ Ու դրան, իհարկե, նաեւ հակաիշխանական քարոզչությունն է նպաստում, որի հիմնական թեզերից մեկը սա է՝ «ժողովուրդը հարկերը վճարի, որ դուք ձեզ միլիոններով պարգեւավճարներ տա՞ք»։ Ընդ որում՝ այս քարոզչությունն աշխատում է նաեւ այն պատճառով, որ պետական պաշտոնյաների նկատմամբ հանրության զգալի մասի պատկերացումները նույնպես չեն փոխվում կամ դժվարությամբ են փոխվում։ Չէ՞ որ նախկինում պետական պաշտոնյաները հասարակության բացարձակ մեծամասնության կողմից ընկալվում էին որպես մարդիկ, ովքեր պարզապես կցվել են իշխանական կերակրատաշտին, թալանում են՝ ով ինչքան կարողանում է, նրանցից շատերը մոռանում էլ են, որ նաեւ աշխատավարձ են ստանում, ու հետեւաբար՝ նրանց բարձր աշխատավարձ վճարելը բացարձակ ավելորդություն է։ Ու քանի որ այդ ընկալումը շատերի մոտ հիմա էլ է պահպանվում (եւ դարձյալ՝ նաեւ հակաիշխանական քարոզչության շնորհիվ), հասարակության որոշակի հատված շարունակում է մտածել, որ հարկեր չվճարելով՝ ոչ թե պետությանն է վնաս հասցնում, այլ պաշտոնյաներին, իսկ նրանք, միեւնույն է, պարտավոր են հոգալ հանրության բոլոր կարիքները։ Հենց այս խեղաթյուրված մտածողությունն է պատճառը, որ այսօր էլ շատերը հետեւում են նույն ճանապարհաշինությանն ու փնթփնթում՝ «էս որ սրանք ճանապարհների վրա էսքան փող են ծախսում, բա պատկերացնում ե՞ք իրանց ջեբը ինչքան են դնում»։

Այս մտածողությունն է, որ առաջին հերթին պիտի փոխվի։ Ու ցավոք՝ դժվարությամբ է փոխվում։

Տպել
3278 դիտում

Կատարում Վահան Կոստանյանը ներկայացրել է Հայաստանի տնտեսական գրավչությանը նպաստող գործոնները

Արգելակները «չեն պահել», ավտոբուսը կոտրել է պատնեշն ու գլորվել ձորը, բոլոր զոհերն իրանցիներ են. ձերբակալվել է վարորդը

Արևշատ գյուղի կամրջից ավտոմեքենան ընկել է Ազատ գետը. կա տուժած

Ավինյանի որոշմամբ՝ Արման Տեր-Թովմասյանն ազատվել է «Ջրային Կառույցներ» ընկերության տնօրենի պաշտոնից

Վանաձորում վրաերթի է ենթարկվել 13-ամյա երեխա

Միրզոյանը Կատարի գործընկերոջը ներկայացրել է Հայաստան-Ադրբեջան կարգավորման գործընթացի զարգացումները

Աղդամում ականի պայթյունից ադրբեջանցի է վիրավորում ստացել

Ավտովթար Ջերմուկ-Գնդեվազ ճանապարհին. ծանր վիճակում հոսպիտալացվել է 2 տուժած

Երևանում փակ ճանապարհներ չկան, դեպի Գյումրի ուղղությամբ երթևեկությունը վերականգնվել է

Քիմ Քարդաշյանն այցելել է Սպիտակ տուն և հանդիպել ԱՄՆ փոխնախագահին (լուսանկարներ)

Մեկնարկել է ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի պաշտոնական այցը Կատար

Ալեն Սիմոնյանը մեկնում է արձակուրդ

Շվեդիայում կրկին հրապարակայնորեն այրել են Ղուրանը (լուսանկարներ)

Կիևը գերմանական ընկերությունից պահանջել է ավելի քան 800 Vector անօդաչու թռչող սարք

Սպասվում է անձրև, ամպրոպ, առանձին հատվածներում՝ կարկուտ և քամու ուժգնացում. կցրտի 7-9 աստիճանով

Սյունիքի մարզպետը և Կապանում Իրանի գլխավոր հյուպատոսը տեսակցել են ավտոբուսի վթարի հետևանքով տուժած քաղաքացիներին

Հայաստանը շուտով Թուրքիային կփոխանցի Անիի կամրջի վերականգնման շուրջ իր մոտեցումները. ԱԳՆ

Մեկնարկել է «ՀՀ վարչապետի գավաթ» սեղանի թենիսի սիրողական մրցաշարի եզրափակիչ փուլը

Սպորտային մարմնամարզության ԵԱ. Արթուր Դավթյանն արծաթե մեդալ է նվաճել

Բլինքենն ուղևորվելու է Մերձավոր Արևելք

Քաղաքացին Գութանասար բարձրանալիս կոտրել է ոտքը. փրկարարները մոտ 6 կմ-ից իջեցրել են, օգնել հոսպիտալացվել

Վրաստանից էլեկտրաէներգիայի արտահանումն աճել է 14 անգամ. որքան է վաճառվել Հայաստանին

Գետափնյա գյուղի մոտակա կամրջով երթևեկությունը դեռևս փակ է

Մահացել է ազատամարտի մասին երգեր կատարող Սահակ Սահակյանը

Պահեստազորի գնդապետ Միհրան Մախսուդյանի որդուն մեղադրանք է առաջադրվել

Սուրենյանը հայտնել է Երևանում սպասվող գրեթե ռեկորդային տաքության մասին

Մահացել է Պարույր Սևակի որդին` ոստիկանության գնդապետ Արմեն Ղազարյանը

Նիկոլ Փաշինյանը տիկնոջ հետ հանդիպել է «ՀՀ վարչապետի գավաթ» սեղանի թենիսի մրցաշարի եզրափակիչ փուլի մասնակիցներին

Սյունիքում ձորն ընկած ավտոբուսի վթարի հետևանքով զոհերի թիվը հասել է 5-ի

Հենց գալիս են՝ ապրանքը հավաքում, շենքերի բակ ենք փախչում». քաղաքապետարանի և փողոցային առևտրականների «հակամարտությունը»

Գյումրու պատմական «Վառեմ-մարեմի շենքի» փրկության հերթական ծրագիրը․ ով է այս անգամ պատրաստվում վառել Սիրանուշի տան լույսը

4 զոհ և 9 տուժած․ Սյունիքում ձորն ընկած ավտոբուսի վթարի հետևանքով զոհերի թիվն աճել է

Քաղաքացու օրվա կապակցությամբ մարզերում և Երևանում անցկացվել են մի շարք միջոցառումներ

Ցուցարարները կանգնեցրել են «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենան և դանակով ծակել ավտոմեքենայի անվադողը. մանրամասներ

Ռուսաստանում կփոխվեն օտարերկրացիների գտնվելու պայմանները

3 զոհ և 6 տուժած․ մանրամասներ Սյունիքում ձորն ընկած ավտոբուսի վթարից

Ողբերգական ավտովթար Սյունիքում․ ավտոբուսը կողաշրջվել, հայտնվել է ձորում, կան զոհեր և վիրավորներ

Ռուբեն Վարդանյանն առևանգվել է Լաչինից, ԼՂ մյուս ղեկավարներին հանձնել են ռուս խաղաղապահները․ Տիգրան Բալայան

Որոշ շրջանակներ, այդ թվում՝ ԶԼՄ-ներ, սոցհարթակներում համակարգված եղանակով թիրախավորում են Ոստիկանությանը․ ՆԳՆ

Հայաստանից շատերն են արտագաղթել հենց խաղաղության բացակայության պատճառով, խաղաղության օրակարգը դրա մասին է․ վարչապետ