Մթամ թե Բաբայանը դեմ է Շահումյանը ազատագրելուն. 93-ին փետով ծեծում էինք, չէինք կարողանում շահումյանցի հավաքեինք. Բաբայան

Արցախի անվտանգության խորհրդի քարտուղար Սամվել Բաբայանին հարցեր ուղղելու համար հերթագրվել էր ընդամենը 7 պատգամավոր: ՀՅԴ խմբակցության պատգամավորներից մեկն ասաց, որ հարց ունի, բայց քանի որ գաղտնիք կարող է պարունակել պատասխանը, չի հնչեցնում:

«Արցախի ժողովրդավարական կուսակցություն» խմբակցությունից Դավիթ Մելքումյանին, օրինակ, հետաքրքրում էր, թե իրականությանը համապատասխանո՞ւմ են այն խոսակցությունները, որ ԱՀ նախագահ Արայիկ Հարությունյանը իր հերթին է նախընտրական շրջանում տված խոստումների շրջանակներում իր շրջապատի մարդկանց աշխատանքի տեղավորում, Բաբայանը՝ իր:

«Կարա՞ք ասեք՝ մենք որտեղ ենք փորձել մեր կադրերին դնել: Նախագահը ինքն է մի արդարադատության նախարար նշանակել մեզանից, մենք որեւիցե պաշտոնի հարց չենք քննարկել եւ մարդկանց աշխատանքի տեղավորման խնդիր չենք լուծել: Դա նախագահի լիազորությունն է, ինքն է որոշում»,- պատասխանեց Բաբայանը:

Խոսելով կադրերի որակի եւ փորձի մասին՝ ԱԽ քարտուղարը վստահեցրեց, որ փորձը դեռ ոչինչ չի նշանակում: Որպես օրինակ՝ նա մատնանշեց այն, որ մեծ փորձառություն ունեցողները ընդհանրապես չեն ուզում ոչինչ փոխվի, ուզում են ինչը ինչպես կա, այնպես էլ մնա: Այս առումով, ըստ Բաբայանի, երիտասրադները ավելի լավ են տրամաբանում, քան փորձառուները:

Նույն խմբակցությունից Գեղամ Ստեփանյանը հետաքրքրվեց, թե նախարարությունները չե՞ն ընդդիմանում արդյոք Անվտանգության խորհրդի մշակած ռազմավարական ուղղությունների դեմ:

Բաբայանը հստակեցրեց, որ իրենք ծրագրեր մշակում են ոչ թե նախարարություններից անկախ, հետո ներկայացնում այդ ամենը նախարարությանը, այլ աշխատում են համատեղ: Ըստ նրա՝ լինում են հարցեր, որոնցում համաձայնության գալը երբեմն դժվար է:

Որպես օրինակ՝ Բաբայանը բերեց ուսուցիչների աշխատավարձի հարցը: Նա տեղեկացրեց, որ քննարկվում է առավել արդյունավետ նորմատիվ ընտրելու հարցը:

«Պատգամավոր եք, նամակ գրեք, թող ներկայացնեն 5000 ուսուցչի մեջ կա՞ ուսուցիչ, որ 22 ժամ ծանրաբեռնվածություն ունի, չկա՛: Կես դրույքով աշխատատեղ ենք ապահովում: Հիմա մենք կրթությո՞ւն ենք ապահովում, թե՞ աշխատատեղ: Հարցը շատ պարզ, հստակ դրվում է»,- ասաց ԱԽ քարտուղարը:

Անդրադառնալով Անվտանգության խորհրդի լիազորությունների մեծացմանը՝ Բաբայանն ասաց, որ չպետք է մոռանալ՝ Արցախը վարչապետ չունի, իսկ Անվտանգության խորհուրդը երկիրը միահեծան որոշումներից զերծ պահելու համար է:

«Էն Սահմանադրությունը, որ գործում է, միահեծան է դառնում, լուրջ պրոբլեմների առիթ է դառնում, դրա համար այս կառույցը ուժեղացնելը այդ նպատակը ունի, որ միահեծան չլինի»:

Պատգամավոր Ժաննա Գալստյանն էլ հետաքրքրվեց սահմանադրական փոփոխություններով: Սամվել Բաբայանին հիշեցնելով, որ Արցախի նախագահական ընտրություններից առաջ նա նախաձեռնել էր 10 տարվա մշտական բնակության շեմը նվազեցնելու հարցը՝ հետաքրքրվեց, թե այդ հարցը դեռ մնո՞ւմ է իր օրակարգում:

Բաբայանն ասաց, որ Սահմանադրության փոփոխման խնդիրը կա, բայց քանի որ Հայաստանում նախատեսվում են սահմանադրական փոփոխություններ, ուստի իրենք կսպասեն, որպեսզի հետո ընդունեն ՀՀ Սահմանադրությանը համահունչ Սահմանադրություն:

Ինչ վերաբերում է 10 տարվա շեմը նվազեցնելու իր նախաձեռնությանը, այդ մասով Բաբայանն ասաց, որ դատախազությունում գործ է քննվում 2000 թվին իր դեմ իրականացված հանցագործության մասով, եւ երբ այդ դեպքերի մասին ամեն ինչ պարզվի, 10 տարվա հարցը ինքնաբերաբար տեղը կընկնի:

Այսինքն՝ եթե ձեր դեպքում նման խնդիր չկա, ուրեմն էլ պետք չէ՞,- եզրակացրեց պատգամավորը:

Բաբայանը կրկնեց, որ Սահմանադրության փոփոխության հարցը օրակարգում է, եւ եթե նման բան նախաձեռնեն, հանրության քննարկմանը կներկայացնեն նաեւ 10 տարվա մշտական բնակության շեմը նվազեցնելու հարցը:

Պատգամավորներից մեկի հարցին ի պատասխան էլ՝ Բաբայանն անդրադարձավ աշխարհազորի ստեղծման գաղափարին: Նշեց, որ երեքշաբթի անվտանգության խորհրդի նիստ է հրավիրվել, որի ընթացքում քննարկվելու է այդ հարցը:

Բաբայանը նշեց, որ այդ օրը կքննարկվեն իրենց մոտեցումները, հնարավոր է՝ մեխանիզմը ընդունելի չլինի, բայց իրենք պատրաստվում են առաջ տանել այդ տեսակետը.

«Անունը ուզում եք՝ աշխարհազորային դրեք, ինչ ուզում եք՝ դրեք, բայց մենք ոչ թե մոբիլիզացիա ենք անելու ուղարկենք զորքերի մեջ, այլ դա առանձին զորամաս է լինելու: Չբացենք փակագծերը»,- ասաց ԱԽ քարտուղարը:

Անդրադառնալով հարցին, թե սփյուռքահայերը կկարողանա՞ն ներգրավվել աշխարհազորում՝ Բաբայանը պատասխանեց. «Անվտանգությունից ելնելով՝ ես չեմ կարողանալու պատասխանել, ինձ չի թվում, որ սփյուռքահայերը առաջին ամիսներին գոնե կարողանալու են օգնության գալ, տարբեր պատճառներով: Ռազմավարական ծրագիր է մշակվում, որ մենք լինենք վստահ, ամբողջովին, որեւիցե խնդիր չունենանք, եւ Ադրբեջանն էլ տեղը սսկվի, վեր ընկնի բոլոր առումներով… Կա ասացվածք՝ «եղունգ ունես՝ գլուխդ քորիր», հույսներդ մի դրեք ոչ մեկի վրա, ինքներդ ձեզ վրա դրեք»:

«Ազատ հայրենիք-ՔՄԴ» խմբակցությունից Աշոտ Հարությունյանը Սամվել Բաբայանին խնդրեց խոսել Շահումյանի շրջանի մասին: Վերջերս Սամվել Բաբայանը երիտասարդների հետ փակ հանդիպմանը խոսել էր այդ մասին, այնուհետեւ մամուլում տեղեկություններ էին տարածվել, թե Բաբայանը դեմ է Շահումյանի շրջանի հետ վերադարձին:

«Ասել եմ՝ իմ կարծիքով, եթե ինձ ընտրություն տան Կիրովաբադի շրջանը գրավել, թե Լյանքյարանը (ներկայումս քաղաք Ադրբեջանում, հայերի մոտ այս տարածքը կոչվել է Հանիբերդ-խմբ.) կամ մի այլ տեղ, ես կընտրեի Լյանքյարանի տարածաշրջանը, այլ ոչ թե Կիրովաբադը: Նախ այդ դեպքում մենք սահման չենք մեծացնում, նաեւ տնտեսապես շահավետ է: Սա էր իմաստը ամբողջ խոսակցության, թե՝ մթամ պարոն Բաբայանը չի ուզում… Բայց դա ուղղակի եիտասարդների հետ խոսակցություն էր, ոչ թե հրապարակման համար, որ Բաբայանը դեմ է, որ Շահումյանի շրջանը ազատագրենք: 1993 թվականին փետով ծեծում էինք, չէինք կարողանում շահումյանցի հավաքեինք, որ գնային Շահումյանում նստեին»,- ասաց Բաբայանը:

Եզրափակելով իր խոսքը՝ Բաբայանն ասաց, որ Անվտանգության խորհուրդը զբաղվում է տարբեր ոլորտների վերաբերյալ ռազմավարական ծրագրեր մշակելով, ինչպես որ կարգադրվել է Արցախի նախագահի կողմից, ինչպես որ բխում է Արայիկ Հարությունյանի հետ ստորագրած համագործակցության հուշագրից: Հուշագրի կետերը եւ կանոնադրությունը գաղտնի են: Վստահեցրեց՝ հուշագրով նախատեսված պարտավորություններից մի ստորակետ անգամ չեն զիջելու, բայց իրականացնելու են իրենց աշխատանքը:

«Ինչքանով հնարավոր կլինի երկու ուժով իրար հետ համագործակցելով աշխատել, կաշխատենք՝ աշխատավարձ բարձրացնելու, տնտեսություն զարգացնելու համար: Եթե չլինի, մենք հեռանալու ենք առանց դուռը շրխկացնելու»,- եզրափակեց նա:

Տպել
3450 դիտում

Երևան-Սևան ավտոճանապարհին «Մերսեդես»-ը հարվածել է երկաթե արգելապատնեշին ու կոտրել այն

Հայաստանում միայն ռուսերեն ուսուցմամբ քանի դպրոց կա, որքան աշակերտներ ունեն և որտեղ են դրանք

Ոսկեպարի շրջանում ադրբեջանական ստորաբաժանումների առաջխաղացման մասին լուրը կեղծ է

Փաշինյանն ու Բլինքենը քննարկել են Հայաստան-Ադրբեջան սահմանազատման գործընթացն ու «Խաղաղության խաչմերուկ» նախագիծը

Էկոնոմիկայի նախարարը մասնագետների հետ քննարկել է խաղողագործության և գինեգործության ոլորտում առկա մարտահրավերները

Կա՞ր հոգևորական, որ ծպտուն հանեց Հոկտեմբերի 27-ին կամ Մարտի 1-ին, ուժեղ տղերք են դարձել, դասեր են տալիս. Մկրտչյան

«Վարչապետի գավաթն» ավելի ու ավելի շատ պետք է կապված լինի կրթության, դպրոցի հետ. Նիկոլ Փաշինյան (լուսանկարներ)

Ֆրանսիան Աթենքում հանդիսավոր արարողությամբ ստացել է օլիմպիական կրակը (լուսանկարներ)

Սյունիքի փոխմարզպետը ավտոբուսի վթարից տուժած իրանցիներին նվերներ ու ծաղիկներ է տարել

Պահեստազորի գնդապետ Միհրան Մախսուդյանի որդին 2 ամսով կալանավորվել է

Կատարում Վահան Կոստանյանը ներկայացրել է Հայաստանի տնտեսական գրավչությանը նպաստող գործոնները

Արգելակները «չեն պահել», ավտոբուսը կոտրել է պատնեշն ու գլորվել ձորը, բոլոր զոհերն իրանցիներ են. ձերբակալվել է վարորդը

Արևշատ գյուղի կամրջից ավտոմեքենան ընկել է Ազատ գետը. կա տուժած

Ավինյանի որոշմամբ՝ Արման Տեր-Թովմասյանն ազատվել է «Ջրային Կառույցներ» ընկերության տնօրենի պաշտոնից

Վանաձորում վրաերթի է ենթարկվել 13-ամյա երեխա

Միրզոյանը Կատարի գործընկերոջը ներկայացրել է Հայաստան-Ադրբեջան կարգավորման գործընթացի զարգացումները

Աղդամում ականի պայթյունից ադրբեջանցի է վիրավորում ստացել

Ավտովթար Ջերմուկ-Գնդեվազ ճանապարհին. ծանր վիճակում հոսպիտալացվել է 2 տուժած

Երևանում փակ ճանապարհներ չկան, դեպի Գյումրի ուղղությամբ երթևեկությունը վերականգնվել է

Քիմ Քարդաշյանն այցելել է Սպիտակ տուն և հանդիպել ԱՄՆ փոխնախագահին (լուսանկարներ)

Մեկնարկել է ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի պաշտոնական այցը Կատար

Ալեն Սիմոնյանը մեկնում է արձակուրդ

Շվեդիայում կրկին հրապարակայնորեն այրել են Ղուրանը (լուսանկարներ)

Կիևը գերմանական ընկերությունից պահանջել է ավելի քան 800 Vector անօդաչու թռչող սարք

Սպասվում է անձրև, ամպրոպ, առանձին հատվածներում՝ կարկուտ և քամու ուժգնացում. կցրտի 7-9 աստիճանով

Սյունիքի մարզպետը և Կապանում Իրանի գլխավոր հյուպատոսը տեսակցել են ավտոբուսի վթարի հետևանքով տուժած քաղաքացիներին

Հայաստանը շուտով Թուրքիային կփոխանցի Անիի կամրջի վերականգնման շուրջ իր մոտեցումները. ԱԳՆ

Մեկնարկել է «ՀՀ վարչապետի գավաթ» սեղանի թենիսի սիրողական մրցաշարի եզրափակիչ փուլը

Սպորտային մարմնամարզության ԵԱ. Արթուր Դավթյանն արծաթե մեդալ է նվաճել

Բլինքենն ուղևորվելու է Մերձավոր Արևելք

Քաղաքացին Գութանասար բարձրանալիս կոտրել է ոտքը. փրկարարները մոտ 6 կմ-ից իջեցրել են, օգնել հոսպիտալացվել

Վրաստանից էլեկտրաէներգիայի արտահանումն աճել է 14 անգամ. որքան է վաճառվել Հայաստանին

Գետափնյա գյուղի մոտակա կամրջով երթևեկությունը դեռևս փակ է

Մահացել է ազատամարտի մասին երգեր կատարող Սահակ Սահակյանը

Պահեստազորի գնդապետ Միհրան Մախսուդյանի որդուն մեղադրանք է առաջադրվել

Սուրենյանը հայտնել է Երևանում սպասվող գրեթե ռեկորդային տաքության մասին

Մահացել է Պարույր Սևակի որդին` ոստիկանության գնդապետ Արմեն Ղազարյանը

Նիկոլ Փաշինյանը տիկնոջ հետ հանդիպել է «ՀՀ վարչապետի գավաթ» սեղանի թենիսի մրցաշարի եզրափակիչ փուլի մասնակիցներին

Սյունիքում ձորն ընկած ավտոբուսի վթարի հետևանքով զոհերի թիվը հասել է 5-ի

Հենց գալիս են՝ ապրանքը հավաքում, շենքերի բակ ենք փախչում». քաղաքապետարանի և փողոցային առևտրականների «հակամարտությունը»