Գասպարյանն էլ, Սանոյանն էլ տեղյակ են եղել. Գյումրու պատմական միջուկում ապօրինի շինարարություն է իրականացվել

Գյումրու Կումայրի պատմական միջուկում կռիվ է ընկել: Շիրազի 53 հասցեում գտնվող «Հայ ասպետ» հյուրատան սեփականատեր Մարինա Բազաևան պատմական այդ շենքում շինարարություն է սկսել, որը Գյումրու համայնքապետարանն այս պահին համարում է ապօրինի:

Ապօրինության մասին քաղաքապետարանը խոսեց «Ֆեյսբուք» սոցիալական ցանցում օգտատերերի հրապարակումներից հետո միայն:

Շինարարությունը, սական, Բազաևան ո՛չ մեկ օրում է իրականացրել, ո՛չ էլ, առավել ևս, մի քանի ժամում: Պատմական միջուկի պատմական կառույցի վրա բարձրացած պատերը վկայում են, որ աշխատանքային նորմալ և բացահայտ ընթացք է եղել, քանի որ շինությունը գտնվում է տեսանելի վայրում:

Ավելին, ըստ Բազաևայի, աշխատանքների սկզբում իրեն քաղաքապետարանից ոգևորողներ են եղել, հատկապես նրանք, ովքեր այս պահին իրեն ապօրինության մեջ են մեղադրում: Դրանից բացի, ըստ սեփականատիրոջ, ինքը շինարարություն սկսելու մասին դիմում է ներկայացրել քաղաքապետարան, որի պատասխանը, սակայն, չի էլ ստացել:

«Իրենցից եկել, ասել են՝ ինչ լավ է, որ կառուցում եք, էս կողքի շենքերն ավելի բարձր են, քան դա: Հիմա հավասար կլինեն, այսինքն՝ իրենք բանավոր խրախուսել են սա ու ճիշտ էլ արել են»,- ՀԺ-ի հետ զրույցում պատմեց Մարինան:

Այսինքն՝ Գյումրու քաղաքապետարանի պատասխանատուներն իրականացվող շինարարությունից տեղյա՞կ են եղել՝ ՀԺ-ի ճշտող հարցին Բազաևան պատասխանեց՝ իհարկե: «Իհարկե, տեղյակ են եղել, ուղղակի հիմա Կառավարությունից նամակներ են եկել, իրենք էլ մտածել են, որ խնդիր չունենան: Բոլորը, Գասպարյանը (նկատի ունի քաղաքապետարանի ճարտարապետ Հենրիկ Գասպարյանին-խմբ.), Սանոյանը (նկատի ունի Գյումրու փոխքաղաքապետ Ռուբեն Սանոյանին-խմբ.) ամեն օր էս փողոցով անցնում են, ո՞նց չեն գիտեցել, սա էնպես թաքուն տեղ չի, որ չիմանան: Դա բոլորն են տեսնում, իրենց մշտական ճանապարհն է սա: Իրենք, որպես մարդ, շատ ուրախ են, որ ես կառուցում եմ, բայց որպես պաշտոնյա՝ ուրախ չեն, քանի որ հիմա հենց իրենք խնդիր ունեն»,- ասաց Բազաևան:

Բազաևան պնդում է, որ շինարարական աշխատանքներից տեղյակ եք եղել, արդյոք չե՞ք տեսել շենքի երկրորդ հարկի ավարտուն պատերը՝ ՀԺ-ի հարցին Հենրիկ Գասպարյանը պատասխանեց. «Դրանք այնպիսի օրերի են ավարտվել, երբ ես շաբաթ-կիրակիի հետ կապված ինչ-որ բաներ եմ ունեցել (նկատի ունի զբաղվածություն), բայց, ամեն դեպքում, կոնտրոլի տակ եղել է»:

Եթե չլիներ ֆեյսբուքյան գրառումը, արդյոք քաղաքապետարանը շարունակելո՞ւ էր լռել: Հենրիկ Գասպարյանն ասաց՝ ոչ: Արդեն աշխատանքներ տարել էին այդ ուղղությամբ: Սեփականատերը, սակայն, այդ աշխատանքների մասին որևէ ձևով տեղեկացված չի եղել: Նրան կիրակի օրը անակնկալ ձևով կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարարությունից են այցելել այդ հարցով:

Բազաևան կարծում է, որ սա իր դեմ կատարվող դիտավորություն է, այլապես, ըստ նրա, կարող էին շինարարության մեկնարկին արգելել, ոչ թե պատերի կառուցումը գրեթե ավարտելուց հետո:

«Ես կարծում եմ, որ ինչ-որ մեկն ուզում է ինձ վնասել, որովհետև կիրակի օրվանից սկսեցին մշակույթի նախարարությունից գալ լուսանկարել: Ոչ աշխատանքային օրով ինչո՞ւ են գալիս: Կիրակի շատ շուտ ժամի մշակույթի նախարարությունից եկել է Էդիկը, ես էլ հյուրեր ունեի: Թող ավելի շուտ գային, եթե գալու էին, ոչ թե սպասեին, որ ես պատերն ավարտին հասցնեմ, նոր գան, դա դիտավորություն չե՞ք համարում»,- հարցնում է «Հայ ասպետ»-ի սեփականատերը:

Քաղաքապետարանի պատասխանատուն այսօր վստահեցնում է, որ Բազաևային հենց սկզբից էլ ասել են, որ եթե շինարարություն սկսելու մտադրություն ունի, ապա պետք է օրինական ճանապարհով դա անի, այսինքն՝ ներկայացնի նախագծ, շենքի սեյսմիկ վիճակի մասին եզրակացութուններ և այլն՝ ստանալով համապատասխան թույլտվություն կամ մերժում:

Տիկինը, ըստ Գասպարյանի, չի արել այդ քայլը: «Անձամբ ես էլ եմ զգուշացրել, որ եթե բան է ուզում կառուցել, մենք չենք ասում՝ չկառուցի, բայց եթե պետք է կառուցվի, ապա եկեք օրինական դաշտ, նախագիծը ներկայացրեք, համաձայնեցվի համապատասխան ընթացքով, եթե չկա խնդիր, նոր սկսեք, բայց Բազաևան, էդ ամեն ինչը գիտենալով, առանց նախագիծ ներկայացնելու, ինքնակամ շինարարական աշխատանքներ է սկսել»,- ընդգծում է ճարտարապետը:

Հյուրատան սեփականատերը այլ խնդիր էլ ունի, ասում է՝ իր սեփական կառույցը Կումայրի արգելոց-թանգարանի ցանկում չէ: Ճարտարապետն ասում է՝ ոչ, ցանկի մեջ է, ավելին՝ Շիրազի 53-ը Գյումրիում մնացած եզակի և տեղական նշանակության պատմական հուշարձան է համարվում: Նախկինում նմանատիպ կառույցներ շատ են եղել, այսօր, սակայն, միայն Բազաևային պատկանող շենքն է մնացել:

Բազաևան իր տեսակետն ունի այս հարցում: «Էնպես չի, որ 200 տարի գեղեցիկ շենք է եղել, ու ես հանկարծ բլոկներով վերակառուցում եմ անում, սա իմ սեփականությունն է, ես առք ու վաճառքի պայմանագրով եմ գնել 15 տարի առաջ, էնպես չի, որ ֆոնդի տուն է եղել, ինձ են տվել, ես գնել եմ գումարով: Տանիք չկա, ամբողջ անձրևաջուրը լցվում է տան մեջ, հիմա էլ ես իրենց որ դիմում էի գրել, տեղեկացրել էի, որ լրակառուցում եմ անելու»,- ասում է սեփականատերը:

«Էս տունը Կումայրի արգելոցի ցանկում չկա, և օրենք կա, որի հիման վրա քո տարածքում թեթեև կոնստրուկցիայով բարելավում անելու համար չի պահանջվում ո՛չ նախագիծ, ո՛չ  թույլտվություն, իսկ էս շենքը, որ ասում են՝ այլանդակել են, ես փլատակներց եմ սարքել, էն ինչ, որ հիմա կա, դա իմ և իմ ընկերների շնորհիվ է»,- ասում է սեփականատերը:

Ճարտարապետն էլ պնդում է, որ ցանկացած հուշարձանի պահպանական գոտում գտնվող որևէ շինաշխատանք ենթակա է համաձայնեցման և՛ քաղշինկոմիտեի, և՛ մշակույթի նախարարության հետ, և՛ կառույցի քաղաքաշինական խորհրդի: «Առվել ևս քաղաքաշինական փոփոխությունները կատարվում են բացառիկ դեպքերում: Օրենքով արգելված է հուշարձանները փոխելը, տեղափոխելը, փչացնելը, եթե կա անհրաժեշտություն, ապա պետք է դա արվի Կառավարության որոշմամբ»:

Ըստ Հենրիկ Գասպարյանի՝ այն պարագայում անգամ, երբ շինությունը արգելոցի տարածքում լինի, բայց չլինի արգելոցի ցանկում, կրկին սեփականատերը որևէ փոփոխություն անելու իրավունք չի ունենա առանց համապատասխան թույլտվությունների, այսինքն՝ արգելոցի տարածքում գտնվող ցանկացած շինություն գտնվում է պահպանության հատուկ ռեժիմի տակ:

Կումայրի արգելոց թանգարանը 200 հա տարածք է զբաղեցնում: Կան տարբեր պատկանելիության շենքեր, պետական, սեփական, համայնքային, իրավաբանական անձանց պատկանող շինություններ: Եթե շենքը արգելոցի հաշվեկշռում չէ, դա չի նշանակում, որ հուշարձան չէ: Սրանից ելնելով էլ, ըստ քաղաքապետարանի պատասխանատուի, կասեցրել են Բազաևայի շինարարությունն ու պատրաստվում են վարչական վարույթ հարուցել:

Բազաևան իր հերթի տեղեկացնում է՝ հարցը տեղափոխում է դատական հարթակ, չի նահանջելու: Ապամոնտաժում չի լինի:

«Աշխատանքները դադարեցնելու եմ, թե ոչ, դեռ չեմ որոշել, բայց որ չեմ ապամոնտաժի, դա փաստ է: Ես գումարներ եմ ծախսել, իսկ էդ գումարը գողացած չէ, որ անմիտ ծախսեմ, ես մեծ դժվարությամբ եմ գումար աշխատում, հատկապես՝ այս օրերին, որ, որպես հյուրատուն, պետական ոչ մի աջակցությունից չեմ օգտվել: Փոխանակ օգնեն, մի բան էլ խանգարում են: Ես դատի կտամ, թող դատարանը որոշի»,- վրդովվեց Բազաևան:

Արդյոք սա Գյումրիում միակ ապօրինի շինարարությո՞ւնն էր, որն ինչ-որ առումով աղմկահարույց շեշտադրումներ է ստանում: ՀԺ-ի հարցին «Հայ ասպետ» հյուրատան սեփականատեր Մարինա Բազաևան հենց հարցով էլ արձագանքեց. «Դուք չգիտե՞ք ձեր հարցի պատասխանը: Գյումրիում միայն ապօրինի է, միա՛յն: Օրինական հազվադեպ է լինում, կամ հետո են օրինականացնում, ուղղակի իրենք չեն կարող այդ տղամարդկանց դեմ խոսել, ուժն իմ վրա է պատում, ես էլ կդիմեմ օրինապահ մարմիններին»,- տեղեկացրեց Բազաևան:

Տպել
2860 դիտում

Գեղամ Նազարյանի ասածները չեն համապատասխանում իրականությանը. ինչ է քննարկվել վարչապետի հետ հանդիպմանը

ԱՄՆ-ն ասում է՝ տես, Ալիև, կարմիր գծերը չխախտվեն. ինչու է ադրբեջանական կողմը ուշ հրապարակել Բլինքենի հետ հեռախոսազանգը

Հայաստանի և Սաուդյան Արաբիայի միջև տնտեսական ու աշխատաշուկայի հարաբերությունների զարգացմանն առնչվող հարցեր են քննարկվել

4259 խախտում, պահպանվող հատուկ տարածք տեղափոխված 122 մեքենա․ պարեկների անցած շաբաթվա ծառայության արդյունքները

Կիրանցի բնակիչների հետ վարչապետի հանդիպումը երկու ժամ է տևել

Ձորակապում ընկերությունը արոտավայրում և վարելահողում առանց թույլտվության արդյունահանում է իրականացրել

Ոտքով, ձեռքով, հոգևորականներով, թաշախուստով կախվել են պետության ոտքից, որ ազատություն թույլ չտան. Հայկ Սուքիասյան

ԵՄ մի շարք երկրներ կարող են ճանաչել Պաղեստինը որպես պետություն․ Բորել

Թեհրանում քննարկվել են հայ-իրանական երկկողմ առևտրաշրջանառության ավելացման և լոգիստիկ երթուղիներին առնչվող հարցեր

Շոտլանդիայի առաջին նախարար Համզա Յուսաֆը հրաժարական է տվել

Ուշադրություն է դարձվում «Խաղաղության խաչմերուկ»-ի կյանքի կոչմանն առնչվող ոլորտներում միջոցառումների կատարմանը․ Սանոսյան

«Լադանիվա»-ի առաջին փորձը եվրատեսիլյան բեմում (լուսանկարներ)

Սահմանի նոր նկարագրություն է արվում՝ իրավաբանորեն ուժ ունեցող քարտեզի հիման վրա. Արսեն Թորոսյան․ «Ազատություն»

Թուրքիայում ահաբեկչության նախապատրաստման կասկածանքով 7 անձ է ձերբակալվել

Պետությանը վերադարձված գույք, դատարան ուղարկված գործերի աճ․ Վարդապետյանը ներկայացրել է 2023-ի գործունեության հաղորդումը

19-ամյա տղան իր «Տելեգրամ» ալիքներով թմրանյութի առցանց վաճառքով զբաղվող հարթակ է գովազդել, ձեռք է բերել «Մեթամֆետամին»

Գառնիկ Դանիելյանի հայտնած տեղեկատվությունը չի համապատասխանում իրականությանը. սահմանային ոչ մի սյուն չի հանվել

«Զանգեզուր» կենսոլորտային համալիրի տարածքում կրկին ընձառյուծ է արձանագրվել (տեսանյութ)

Համաշխարհային բանկը ոչ միայն դոնոր կազմակերպություն է Հայաստանի համար, այլև կարևորագույն գործընկեր․ փոխվարչապետ

Հովհաննիսյանը շնորհակալություն է հայտնել Ռուգենաաթին՝ ՀԲ կառավարիչների խորհրդում ՀՀ-ին առնչվող ծրագրերին աջակցելու համար

Ապրիլի 17-29-ը ՀՀ մի շարք շրջաններում գրանցված առավելագույն ջերմաստիճանը գերազանցել է գրանցված պատմական արժեքները

Հայաստանի և Ադրբեջանի սահմանին կոորդինատների ճշգրտման աշխատանքների շրջանակներում 35 սահմանային սյուն է տեղադրվել

Դաշտերից մեկում տղամարդը հրազենով սպանել է իր շանը, ապա՝ ինքնասպան եղել

Անժելա Բիձյանը որոնվում է որպես անհետ կորած

Վաղը Եվրոպական հանձնաժողովի գլխավոր տնօրենը կայցելի Հայաստան․ ինչ հանդիպումներ են նախատեսված

Հաստատվել են ԱԺ առաջիկա նիստի նախագծերը․ օրակարգում 18 հարց է ընդգրկված

71-ամյա տղամարդը շենքի մուտքում բռնել է 13-ամյա աղջկա ձեռքը, քաշել դեպի իրեն և փորձել անառակաբարո արարք կատարել

ՀՀ-ին պատկանող որևէ տարածքի՝ այլ երկրի տիրապետությանը «հանձնելու» հարց չի քննարկվել և չի կարող քննարկվել․ կեղծ թեզեր են

Նարեկ Սամսոնյանը կմնա կալանավորված

Չի կատարվել «Գրքի աշխարհ» կառուցելու պայմանը․ Կողբացի 36/3 համալիրի 235,8 քմ-ի սեփականության իրավունքը փոխանցվել է ՀՀ-ին

Ջեյհուն Բայրամովն աշխատանքային այցով մեկնել է Կատար․ այնտեղ է նաև Արարատ Միրզոյանը

Ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան ապրիլի 29-ին

Հայաստան է ժամանել Մարսելի արքեպիսկոպոս կարդինալը

Մենք չենք միջամտելու Ադրբեջանի և Հայաստանի բանակցություններին. Ղազախստանի ԱԳՆ

Թբիլիսիում ևս մեկ փոթորկոտ գիշեր է անցել. «Օտարերկրյա գործակալների» մասին օրենքի դեմ ցույցերն ու բախումները չեն դադարում

Չինաստանի նախագահը կմեկնի Ֆրանսիա, Սերբիա և Հունգարիա

Տավուշում Բագրատ սրբազանի բիզնեսի հետքերով. մանրամասներ

Մյասնիկյան պողոտայում 3 մեքենաների բախումից հետո դրանցից մեկը կողաշրջվել է. կա տուժած

Նովգորոդի իրավապահների կողմից հետախուզվողին հայտնաբերել են Բագրատաշենի անցակետում

Նախորդ շաբաթվա ընթացքում վայրի կենդանիների հարձակման 12 դեպք է գրանցվել