Մարտի 1-ի գործով տուժողների կարգավիճակը չի դադարեցվի. դատարանը մերժեց պաշտպանների միջնորդությունը

08/09/2020 schedule15:16

Մարտի 1-ի դատարան ուղարկված գործով տուժողի իրավահաջորդների ու նրանց ներկայացուցիչների դատավարական այդ կարգավիճակները չեն դադարեցվի։

Երեւանի ընդհանուր իրավասության դատարանը՝ դատավոր Աննա Դանիբեկյանի նախագահությամբ, լսելով կողմերին եւ խորհրդակցելով տեղում՝ քիչ առաջ որոշեց մերժել պաշտպանական կողմի այդ միջնորդությունը հիմնազուրկ լինելու պատճառաբանությամբ։

Դատավորը պարզաբանեց, որ սույն գործով ամբաստանյալները մեղադրվում են ՀՀ սահմանադրական կարգը բռնությամբ տապալելուն ուղղված գործողությունների ենթադրյալ կատարման համար՝ զինված ուժերի, զինված քաղաքացիական անձանց ներգրավմամբ, եւ ըստ մեղադրական եզրակացության՝ զենքի, պայթուցիկ նյութերի գործադրման հետեւանքով վնաս է պատճառվել անձանց կյանքին եւ առողջությանը․ «Դատարանը գտնում է, որ մեղադրական եզրակացության մեջ ներկայացված այդ փաստարկները դատավարության տվյալ փուլում բավարար են տուժողների եւ նրանց իրավահաջորդների կարգավիճակում հանդես գալու հիմքեր արձաանգրելու համար»։

Ինչ վերաբերում է պաշտպանության կողմի վկայակոչած այն հանգամանքին, որ Մարտի 1-ի քրեական գործով տուժողները որպես այդպիսին տուժող ճանաչված չեն անջատված մասի, այսինքն՝ այս քրեական գործի շրջանակում, դատարանն արձագրեց, որ նշված անձինք ճանաչվել են տուժող այն քրեական գործի շրջանակում, որից անջատվել է սույն քրեական գործը, իսկ ՀՀ քրեական դատավարության օրենսգիրքը որեւէ նորմ չի պահանջում, որ պայմանականորեն ասված մայր քրեական գործից մաս անջատելուց հետո մայր գործով կարգավիճակ ունեցող անձանց այդ կարգավիճակը վարույթն իրականացնող մարմնի որոշմամբ պետք է վերահաստատվի անջատված գործի շրջանակում կամ նոր որոշում պետք է կայացվի։

Ինչ վերաբերում է պաշտպանության կողմի վկայակոչած այն փաստարկներին, որ սույն քրեական գործով տուժողները որպես այդպիսին ոչնչով չեն տարբերվում մայր քրեական գործով տուժող ճանաչված, բայց այստեղ չդատակոչված տուժողներից, դատարանն արձանագրեց, որ նշված հանգամանքները դուրս են սույն քրեական գործի շրջանակներից՝ հաշվի առնելով, որ դատարանը չի կարող գնահատական տալ այլ քրեական գործով քննության առարկա հանդիսացող իրադարձություններին եւ իրավասու չէ անդրադառնալու այլ քրեական գործով որպես տուժող հանդես եկող անձանց համապատասխան կարգավիճակ ձեռքբերելու հիմքերին՝ հաշվի առնելով, որ նրանք սույն գործով որեւէ կարգավիճակ չունեն։

Վերոնշյալի հիման վրա դատավոր Աննա Դանիբեկյանը եզրակացրեց, որ չունի հիմքեր տուժողների եւ նրանց իրավահաջորդների կարգավիճակը դադարեցնելու վերաբերյալ․ «Միաժամանակ դատարանը հարկ է համարում արձանագրել, որ սույն քրեական գործով ամբաստանյալներին մեղսագրվող ենթադրյալ արարքները, դրանց ենթադրյալ հետեւանքները, այդ թվում՝ տուժողների կրած վնասները, բնույթը, աստիճանը, պատճառական կապը ենթադրյալ գործողությունների հետ, հանդիսանում են սույն քրեական գործով ապացուցման ենթակա հանգամանքներ, այսինքն՝ պետք է հերքվեն կամ հաստատվեն դատաքննության փուլում, հետեւաբար պաշտպանության կողմը զրկված չէ հետագայում նման միջնորդություն ներկայացնելու հնարավորությունից»,- ասաց դատավորը։

Տպել
1691 դիտում

Ֆրանսիան Աթենքում հանդիսավոր արարողությամբ ստացել է օլիմպիական կրակը (լուսանկարներ)

Սյունիքի փոխմարզպետը ավտոբուսի վթարից տուժած իրանցիներին նվերներ ու ծաղիկներ է տարել

Պահեստազորի գնդապետ Միհրան Մախսուդյանի որդին 2 ամսով կալանավորվել է

Կատարում Վահան Կոստանյանը ներկայացրել է Հայաստանի տնտեսական գրավչությանը նպաստող գործոնները

Արգելակները «չեն պահել», ավտոբուսը կոտրել է պատնեշն ու գլորվել ձորը, բոլոր զոհերն իրանցիներ են. ձերբակալվել է վարորդը

Արևշատ գյուղի կամրջից ավտոմեքենան ընկել է Ազատ գետը. կա տուժած

Ավինյանի որոշմամբ՝ Արման Տեր-Թովմասյանն ազատվել է «Ջրային Կառույցներ» ընկերության տնօրենի պաշտոնից

Վանաձորում վրաերթի է ենթարկվել 13-ամյա երեխա

Միրզոյանը Կատարի գործընկերոջը ներկայացրել է Հայաստան-Ադրբեջան կարգավորման գործընթացի զարգացումները

Աղդամում ականի պայթյունից ադրբեջանցի է վիրավորում ստացել

Ավտովթար Ջերմուկ-Գնդեվազ ճանապարհին. ծանր վիճակում հոսպիտալացվել է 2 տուժած

Երևանում փակ ճանապարհներ չկան, դեպի Գյումրի ուղղությամբ երթևեկությունը վերականգնվել է

Քիմ Քարդաշյանն այցելել է Սպիտակ տուն և հանդիպել ԱՄՆ փոխնախագահին (լուսանկարներ)

Մեկնարկել է ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի պաշտոնական այցը Կատար

Ալեն Սիմոնյանը մեկնում է արձակուրդ

Շվեդիայում կրկին հրապարակայնորեն այրել են Ղուրանը (լուսանկարներ)

Կիևը գերմանական ընկերությունից պահանջել է ավելի քան 800 Vector անօդաչու թռչող սարք

Սպասվում է անձրև, ամպրոպ, առանձին հատվածներում՝ կարկուտ և քամու ուժգնացում. կցրտի 7-9 աստիճանով

Սյունիքի մարզպետը և Կապանում Իրանի գլխավոր հյուպատոսը տեսակցել են ավտոբուսի վթարի հետևանքով տուժած քաղաքացիներին

Հայաստանը շուտով Թուրքիային կփոխանցի Անիի կամրջի վերականգնման շուրջ իր մոտեցումները. ԱԳՆ

Մեկնարկել է «ՀՀ վարչապետի գավաթ» սեղանի թենիսի սիրողական մրցաշարի եզրափակիչ փուլը

Սպորտային մարմնամարզության ԵԱ. Արթուր Դավթյանն արծաթե մեդալ է նվաճել

Բլինքենն ուղևորվելու է Մերձավոր Արևելք

Քաղաքացին Գութանասար բարձրանալիս կոտրել է ոտքը. փրկարարները մոտ 6 կմ-ից իջեցրել են, օգնել հոսպիտալացվել

Վրաստանից էլեկտրաէներգիայի արտահանումն աճել է 14 անգամ. որքան է վաճառվել Հայաստանին

Գետափնյա գյուղի մոտակա կամրջով երթևեկությունը դեռևս փակ է

Մահացել է ազատամարտի մասին երգեր կատարող Սահակ Սահակյանը

Պահեստազորի գնդապետ Միհրան Մախսուդյանի որդուն մեղադրանք է առաջադրվել

Սուրենյանը հայտնել է Երևանում սպասվող գրեթե ռեկորդային տաքության մասին

Մահացել է Պարույր Սևակի որդին` ոստիկանության գնդապետ Արմեն Ղազարյանը

Նիկոլ Փաշինյանը տիկնոջ հետ հանդիպել է «ՀՀ վարչապետի գավաթ» սեղանի թենիսի մրցաշարի եզրափակիչ փուլի մասնակիցներին

Սյունիքում ձորն ընկած ավտոբուսի վթարի հետևանքով զոհերի թիվը հասել է 5-ի

Հենց գալիս են՝ ապրանքը հավաքում, շենքերի բակ ենք փախչում». քաղաքապետարանի և փողոցային առևտրականների «հակամարտությունը»

Գյումրու պատմական «Վառեմ-մարեմի շենքի» փրկության հերթական ծրագիրը․ ով է այս անգամ պատրաստվում վառել Սիրանուշի տան լույսը

4 զոհ և 9 տուժած․ Սյունիքում ձորն ընկած ավտոբուսի վթարի հետևանքով զոհերի թիվն աճել է

Քաղաքացու օրվա կապակցությամբ մարզերում և Երևանում անցկացվել են մի շարք միջոցառումներ

Ցուցարարները կանգնեցրել են «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենան և դանակով ծակել ավտոմեքենայի անվադողը. մանրամասներ

Ռուսաստանում կփոխվեն օտարերկրացիների գտնվելու պայմանները

3 զոհ և 6 տուժած․ մանրամասներ Սյունիքում ձորն ընկած ավտոբուսի վթարից

Ողբերգական ավտովթար Սյունիքում․ ավտոբուսը կողաշրջվել, հայտնվել է ձորում, կան զոհեր և վիրավորներ