Մարտի 1-ի գործով տուժողների դատավարական կարգավիճակը քրեական գործով փաստվել է․ դատախազ

Ռոբերտ Քոչարյանի եւ մյուսների գործով այսօրվա դատական նիստին մեղադրող դատախազներն առարկեցին պաշտպանական կողմի՝ տուժողների դատավարական կարգավիճակը դադարեցնելու միջնորդության դեմ՝ խնդրելով դատարանին այն մերժել։

Դատախազ Պետրոս Պետրոսյանը հայտարարեց, որ նախորդ դատական նիստի իրենց առարկությունները պաշտպանական կողմը ներկայացրեց խեղաթյուրված ձեւով եւ շեշտեց, որ տուժողների դատավարական կարգավիճակը քրեական գործով փաստվել է։

Պետրոսյանն ընդգծեց, որ տուժողները ներկայացվել են վարույթն իրականացնող մարմնի գնահատմամբ՝ հաշվի առնելով կատարված արարքի եւ դրա հետեւանքով ստացած վնասվածքների միջեւ առկա պատճառահետեւանքային կապը, «Պաշտպանության կողմը փաստեց, որ քննվել են տարբեր քրեական գործեր, անջատվել են մասեր, որոնք վերաբերել են տարբեր քրեաիրավական-հասարակական հարաբերությունների ներգործությանը, եւ դրանցով վարույթն իրականացնող մարմինը չէր կարող գնահատել, որ կատարված այլ արարքների հետեւանքով վնաս կրած մարդիկ կարող են տուժող ներկայանալ այս քրեական գործով եւս»։

Դատախազի խոսքով՝ կարող են լինել անձինք, որ իրենց դատավարական կարգավիճակը հաստատող դիմումներով հանդես գան նախաքննության փուլում, կարող են լինել անձինք, որոնք գործի, ըստ էության, քննության ժամանակ հայտնվեն, իսկ այն փուլում, երբ վարույթն իրականացնող մարմինը գնահատել է այդ անձանց ֆիզիկական, բարոյական կամ գույքային վնաս կրելը մեղսագրված արարքների հետ պատճառահետեւանքային կապի շրջանակում, գնահատել է եւ դատակոչի ցուցակում ներառել է կոնկրետ այդ անձանց։

Մեղաադրող դատախազ Գեւորգ Բաղդասարյանն էլ կարծիք հայտնեց, որ տուժողների կարգավիճակի դադարեցման մասին այս միջնորդությունը ուղիղ կապ ունի առաջադրված մեղադրանքում բռնության հատկանիշի հետ․ «Եթե չլինեն տուժողներ, կսկվի վիճարկվել նաեւ բռնության հատկանիշը մեղադրանքում, եւ եթե հակառակ կողմից մոտենանք, չի կարող լինել բռնության հատկանիշ առանց այն անձի, ով ենթարկվել է բռնության, ում նկատմամբ բռնությունը պատճառական կապ ունի տեղի ունեցած արարքի հետ»։ Բաղդասարյանի խոսքով՝ սահմանադրական կարգը տապալելու հատկանիշով մեղադրանքը ենթադրում է բռնության հատկանիշ, եւ այն առաջադրված մեղադրանքի կարեւոր հատկանիշներից մեկն է․ «Քննարկվեց այն հանգամանքը, որ մարդկանց կյանքից զրկելը, մարմնական վնասվածք պատճառելը կապի մեջ չի դիտվել, եւ անձինք չեն մեղադրվում սպանության կամ դիտավորությամբ առողջությանը վնաս պատճառելու մեջ, այո, բայց անձինք պետք է ունենան դատավարական կարգավիճակ այնքանով, որքանով առաջադրված մեղադրանքում նկարագրված են արարքներ եւ գործադրված բռնություն, որի հետեւանքով նրանք կրել են վնասներ, ընդ որում, պիտի ունենան կարգավիճակ՝ անկախ բռնությունից առաջացած հետեւանքի հետ արարքների ունեցած պատճառական կապի ուղիղ լինելուց»,- ասաց Բաղդասարյանը՝ շեշտելով, որ չի կարող լինել բռնություն եւ չլինի դրանից տուժած անձի՝ տուժողի դատավարական կարգավիճակ, որովհետեւ այդպիսի իրավիճակը կհակասի հանցագործությունների զոհերի իրավունքների պաշտպանության վերաբերյալ միջազգային չափանիշներին։

Հիշեցնենք՝ պաշտպանական կողմը դատարանին միջնորդել է դադարեցնել Մարտի 1-ի՝ դատարան ուղարկված գործով տուժող ճանաչված անձանց կարգավիճակները՝ այն հիմնավորմամբ, որ նրանք չեն տուժել կոնկրետ սահմանադրական կարգի տապալումից, եւ որ սահմանադրական կարգի տապալման հոդվածը նման հանցակազմ չի ներառում։

Տպել
1168 դիտում

Ոսկեպարի շրջանում ադրբեջանական ստորաբաժանումների առաջխաղացման մասին լուրը կեղծ է

Փաշինյանն ու Բլինքենը քննարկել են Հայաստան-Ադրբեջան սահմանազատման գործընթացն ու «Խաղաղության խաչմերուկ» նախագիծը

Էկոնոմիկայի նախարարը մասնագետների հետ քննարկել է խաղողագործության և գինեգործության ոլորտում առկա մարտահրավերները

Կա՞ր հոգևորական, որ ծպտուն հանեց Հոկտեմբերի 27-ին կամ Մարտի 1-ին, ուժեղ տղերք են դարձել, դասեր են տալիս. Մկրտչյան

«Վարչապետի գավաթն» ավելի ու ավելի շատ պետք է կապված լինի կրթության, դպրոցի հետ. Նիկոլ Փաշինյան (լուսանկարներ)

Ֆրանսիան Աթենքում հանդիսավոր արարողությամբ ստացել է օլիմպիական կրակը (լուսանկարներ)

Սյունիքի փոխմարզպետը ավտոբուսի վթարից տուժած իրանցիներին նվերներ ու ծաղիկներ է տարել

Պահեստազորի գնդապետ Միհրան Մախսուդյանի որդին 2 ամսով կալանավորվել է

Կատարում Վահան Կոստանյանը ներկայացրել է Հայաստանի տնտեսական գրավչությանը նպաստող գործոնները

Արգելակները «չեն պահել», ավտոբուսը կոտրել է պատնեշն ու գլորվել ձորը, բոլոր զոհերն իրանցիներ են. ձերբակալվել է վարորդը

Արևշատ գյուղի կամրջից ավտոմեքենան ընկել է Ազատ գետը. կա տուժած

Ավինյանի որոշմամբ՝ Արման Տեր-Թովմասյանն ազատվել է «Ջրային Կառույցներ» ընկերության տնօրենի պաշտոնից

Վանաձորում վրաերթի է ենթարկվել 13-ամյա երեխա

Միրզոյանը Կատարի գործընկերոջը ներկայացրել է Հայաստան-Ադրբեջան կարգավորման գործընթացի զարգացումները

Աղդամում ականի պայթյունից ադրբեջանցի է վիրավորում ստացել

Ավտովթար Ջերմուկ-Գնդեվազ ճանապարհին. ծանր վիճակում հոսպիտալացվել է 2 տուժած

Երևանում փակ ճանապարհներ չկան, դեպի Գյումրի ուղղությամբ երթևեկությունը վերականգնվել է

Քիմ Քարդաշյանն այցելել է Սպիտակ տուն և հանդիպել ԱՄՆ փոխնախագահին (լուսանկարներ)

Մեկնարկել է ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի պաշտոնական այցը Կատար

Ալեն Սիմոնյանը մեկնում է արձակուրդ

Շվեդիայում կրկին հրապարակայնորեն այրել են Ղուրանը (լուսանկարներ)

Կիևը գերմանական ընկերությունից պահանջել է ավելի քան 800 Vector անօդաչու թռչող սարք

Սպասվում է անձրև, ամպրոպ, առանձին հատվածներում՝ կարկուտ և քամու ուժգնացում. կցրտի 7-9 աստիճանով

Սյունիքի մարզպետը և Կապանում Իրանի գլխավոր հյուպատոսը տեսակցել են ավտոբուսի վթարի հետևանքով տուժած քաղաքացիներին

Հայաստանը շուտով Թուրքիային կփոխանցի Անիի կամրջի վերականգնման շուրջ իր մոտեցումները. ԱԳՆ

Մեկնարկել է «ՀՀ վարչապետի գավաթ» սեղանի թենիսի սիրողական մրցաշարի եզրափակիչ փուլը

Սպորտային մարմնամարզության ԵԱ. Արթուր Դավթյանն արծաթե մեդալ է նվաճել

Բլինքենն ուղևորվելու է Մերձավոր Արևելք

Քաղաքացին Գութանասար բարձրանալիս կոտրել է ոտքը. փրկարարները մոտ 6 կմ-ից իջեցրել են, օգնել հոսպիտալացվել

Վրաստանից էլեկտրաէներգիայի արտահանումն աճել է 14 անգամ. որքան է վաճառվել Հայաստանին

Գետափնյա գյուղի մոտակա կամրջով երթևեկությունը դեռևս փակ է

Մահացել է ազատամարտի մասին երգեր կատարող Սահակ Սահակյանը

Պահեստազորի գնդապետ Միհրան Մախսուդյանի որդուն մեղադրանք է առաջադրվել

Սուրենյանը հայտնել է Երևանում սպասվող գրեթե ռեկորդային տաքության մասին

Մահացել է Պարույր Սևակի որդին` ոստիկանության գնդապետ Արմեն Ղազարյանը

Նիկոլ Փաշինյանը տիկնոջ հետ հանդիպել է «ՀՀ վարչապետի գավաթ» սեղանի թենիսի մրցաշարի եզրափակիչ փուլի մասնակիցներին

Սյունիքում ձորն ընկած ավտոբուսի վթարի հետևանքով զոհերի թիվը հասել է 5-ի

Հենց գալիս են՝ ապրանքը հավաքում, շենքերի բակ ենք փախչում». քաղաքապետարանի և փողոցային առևտրականների «հակամարտությունը»

Գյումրու պատմական «Վառեմ-մարեմի շենքի» փրկության հերթական ծրագիրը․ ով է այս անգամ պատրաստվում վառել Սիրանուշի տան լույսը

4 զոհ և 9 տուժած․ Սյունիքում ձորն ընկած ավտոբուսի վթարի հետևանքով զոհերի թիվն աճել է