Ալիեւի «դասերը» հույներին. ինչից են իրականում վախենում Թուրքիան ու Ադրբեջանը

Սեպտեմբերի 2-ին Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւն ընդունեց Հունաստանի նորանշանակ դեսպան Նիկոլաոս Պիպերիգոսի հավատարմագրերը: Ալիեւի ընդունելությունը ընդգծված բացասական էր: Նա հստակ հասկացնել տվեց, որ դիվանագետին այս երկրում իր առաքելության շրջանակներում հեշտ չի լինելու: Իր խոսքի մեջ Ալիեւը նշեց, որ կցանկանար գոնե մեկ դրական հարց գտնել երկկողմ հարաբերություններում, սակայն, «ցավոք, չի կարողանում»: Այդքանով Ալիեւը չսահմանափակվեց եւ խնդիրների մասին խոսեց ավելի առարկայական:

Ալիեւը կենտրոնացավ երկու խնդրի վրա՝ նախ խոսելով Միջերկրական ծովի արեւելքում Աթենքի եւ Անկարայի միջեւ ծագած խնդիրների մասին: Նա հատուկ շեշտադրում կատարեց Թուրքիայի եւ Ադրբեջանի գործընկերային, բարեկամական եւ եղբայրական հարաբերությունների վրա՝ հավելելով, որ «առանց տատանվելու աջակցում են եւ բոլոր դեպքերում աջակցելու են Թուրքիային»: Ալիեւի այս հաճոյախոսություններին գրեթե անմիջապես արձագանքեց Թուրքիայի արտգործնախարար Մեվլութ Չավուշողլուն՝ շնորհակալություն հայտնելով «աջակցության համար» եւ նշելով, որ «երբեք չեն կասկածել հարազատ Ադրբեջանի սատարմանը»:

Մյուս հարցը, որը «խիստ մտահոգել է» Ալիեւին, վերաբերվում է Հայաստանի, Հունաստանի եւ Կիպրոսի միջեւ եռակողմ ռազմական համագործակցությունը.

«Երկրորդ խնդրահարույց հարցը, որի մասին ես կցանկանայի հիշատակել, Հայաստանի, Հունաստանի եւ Կիպրոսի միջեւ ծավալված ռազմական համագործակցությունն է։ Ինչպես գիտեք, Հայաստանը այն երկիրն է, որ օկուպացրել է մեր տարածքները։ Հայաստանը չի կատարում ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի բանաձեւերը եւ ագրեսիվ պահվածք է ցուցաբերում։ Մի խոսքով, Հայաստանը Ադրբեջանի թշնամին է», - ասել է Ալիեւը:

Այստեղ բացահայտ է, որ Ալիեւը օգտվում է առիթից. դեսպանի կողմից ճիշտ չէր լինի հիշեցնել Ադրբեջանի «եղբայրական Թուրքիայի» կողմից Կիպրոսի ռազմակալումը 1974թ. եւ նրանց կողմից ՄԱԿ-ի համապատասխան բանաձեւերի «հմուտ» շրջանցումը: Բացի այդ՝ իրական ռազմական համագործակցությունը ՆԱՏՕ-ի անդամ Հունաստանի եւ ՀԱՊԿ անդամ Հայաստանի միջեւ թեեւ շատ հավակնոտ, սակայն գործնականում քիչ հավանական ծրագիր է: Ալիեւի մտավախությունը բխում է «եղբայրական Թուրքիայի» համար առկա սպառնալիքներից առ այն, որ հայ-հունական մերձեցման հետեւանքով մեծանում են հենց «հակաթուրքական» կոալիցիայի քաղաքական հնարավորությունները։

Հայաստան-Հունաստան-Կիպրոս եռակողմ համագործակցությունը նոր ինտենսիվությամբ սկսեց զարգանալ նախորդ տարվա հունիսից, երբ Նիկոսիայում կայացավ առաջին եռակողմ հանդիպումը՝ արտաքին գործերի նախարարների մակարդակով: Դրանից հետո եղավ հանդիպում սեպտեմբերին, իսկ այս տարվա փետրվարին Ժնեւում ՀՀ եւ Հունաստանի արտգործնախարարները հայտարարեցին, որ ապրիլին Երեւանում կկայանա եռակողմ հանդիպում արդեն երկրների ղեկավարների մակարդակով, ինչին, սակայն, խանգարեց համավարակով պայմանավորված իրավիճակը: Այդուհանդերձ, Հայաստանի եւ հունական երկու պետությունների սերտ համագործակցությունը բավական հեռանկարային է թվում:

Թուրքիան եւ Ադրբեջանը մտահոգվելու տեղ իրոք ունեն: Բացի Հայաստանի հետ եռակողմ ձեւաչափից, Հունաստանն ու Կիպրոսը քառակողմ ձեւաչափով համագործակցում են Ֆրանսիայի եւ Իսրայելի, իսկ հնգակողմ ձեւաչափով՝ Եգիպտոսի, ԱՄԷ-ի եւ Ֆրանսիայի հետ ընդդեմ Միջերկրական ծովում եւ Լիբիայում Թուրքիայի գործողությունների: Այսինքն Հունաստանն ու Կիպրոսը հակված են լայն ճակատ ձեւավորել ԵՄ-ի եւ, որքան էլ պարադոքսալ հնչի՝ առանձին դեպքերում նաեւ ՆԱՏՕ-ի համար գլխացավանք հանդիսացող Թուրքիայի դեմ:

Առաջին հայացքից, սակայն, այդ կոալիցիաներն անկայուն են, իսկ դրանց ուղղվածությունը՝ «ընդդեմ Թուրքիայի գործողությունների»՝ փխրուն: Առավել եւս, որ դրանց մասնակցում են ԵՄ եւ ՆԱՏՕ-ի անդամներ, ինչպես նաեւ ԱՄՆ-ի դաշնակից Իսրայելը: Այլ կերպ ասած՝ դրանց կազմն ինքնին դրդում է Ռուսաստանին գրավել Թուրքիայի եւ, որպես հետեւանք, Ադրբեջանի կողմը: Սակայն այստեղ արդեն կարող է լուրջ դեր խաղալ Հայաստանի գործոնը, որը անկախ երկու երկրներում ներքաղաքական զարգացումներից, տարածաշրջանում Ռուսաստանի միակ դաշնակիցն է: Բացի դրանից՝ վստահաբար կարելի է պնդել, որ Թուրքիայի եւ Ռուսաստանի հետաքրքրությունները այս պահին՝ առնվազն Սիրիայում եւ Լիբիայում հակասում են միմյանց: Իսկ եթե հաշվի առնվեն նաեւ Ռուսաստանի էներգետիկ հետաքրքրությունները Լիբանանում, Սիրիայում, Եգիպտոսում եւ տարածաշրջանի այլ երկրներում, ապա ստացվում է, որ սա այն եզակի դեպքերից է, երբ երկարաժամկետ նախագիծը կարող է խաղատախտակի միեւնույն կողմ բերել Ռուսաստանին, ԱՄՆ-ին եւ եվրոպական խոշոր խաղացողներից առնվազն Ֆրանսիային:

Տպել
3270 դիտում

71-ամյա տղամարդը շենքի մուտքում բռնել է 13-ամյա աղջկա ձեռքը, քաշել դեպի իրեն և փորձել անառակաբարո արարք կատարել

ՀՀ-ին պատկանող որևէ տարածքի՝ այլ երկրի տիրապետությանը «հանձնելու» հարց չի քննարկվել և չի կարող քննարկվել․ կեղծ թեզեր են

Նարեկ Սամսոնյանը կմնա կալանավորված

Չի կատարվել «Գրքի աշխարհ» կառուցելու պայմանը․ Կողբացի 36/3 համալիրի 235,8 քմ-ի սեփականության իրավունքը փոխանցվել է ՀՀ-ին

Ջեյհուն Բայրամովն աշխատանքային այցով մեկնել է Կատար․ այնտեղ է նաև Արարատ Միրզոյանը

Ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան ապրիլի 29-ին

Հայաստան է ժամանել Մարսելի արքեպիսկոպոս կարդինալը

Մենք չենք միջամտելու Ադրբեջանի և Հայաստանի բանակցություններին. Ղազախստանի ԱԳՆ

Թբիլիսիում ևս մեկ փոթորկոտ գիշեր է անցել. «Օտարերկրյա գործակալների» մասին օրենքի դեմ ցույցերն ու բախումները չեն դադարում

Չինաստանի նախագահը կմեկնի Ֆրանսիա, Սերբիա և Հունգարիա

Տավուշում Բագրատ սրբազանի բիզնեսի հետքերով. մանրամասներ

Մյասնիկյան պողոտայում 3 մեքենաների բախումից հետո դրանցից մեկը կողաշրջվել է. կա տուժած

Նովգորոդի իրավապահների կողմից հետախուզվողին հայտնաբերել են Բագրատաշենի անցակետում

Նախորդ շաբաթվա ընթացքում վայրի կենդանիների հարձակման 12 դեպք է գրանցվել

100 նոր ծառ՝ Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանում (տեսանյութ)

«Թուրքական ավիաուղիներ»-ը երեք տարի անց կվերսկսի թռիչքները դեպի Աֆղանստան

Երկրաշարժ Թուրքիայի հարավ-արևմուտքում

Մահացել է Սուրեն Բաղդասարյանի թոռը՝ «Փյունիկ» ՖԱ-ի գլխավոր քարտուղարը

Ժերար Դեպարդյեին Փարիզում ձերբակալել են

Անձրև, ամպրոպ, կարկուտ, կցրտի 7-10 աստիճանով. ինչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին

ԱԳ նախարարը Կատարի խորհրդատվական խորհրդի նախագահին է ներկայացրել «Խաղաղության խաչմերուկ» ծրագիրը

Կարմրուկի քանի դեպք է գրանցվել Հայաստանում 2024 թվականին

Ի՞նչ եղավ Վանեցյանի գաղտնալսման գործը․ Անդրանիկ Քոչարյանը՝ դատախազին (տեսանյութ)

Ադրբեջանի պետական ​​հանձնաժողովը Հայաստանին կոչ է արել համագործակցել անհետ կորածների հարցում

Հայաստանի ու Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպման վայրը հայտնի է

Կադիրովն իր 16-ամյա որդուն նշանակել է Պուտինի անվան ռուսական հատուկ նշանակության ուժերի համալսարանի համակարգող

11:30-ի դրությամբ՝ Երևանում փակ փողոցներ չկան

Մայիսի 1-ից դեպի Կենդանաբանական այգի կգործարկվի անվճար երթուղի

«Ծիծեռնակաբերդ»-ում Աննա Հակոբյանի և դստեր դեպքով մեկ անձի մեղադրանք է առաջադրվել

«Արդարացում չի լինելու չաշխատելու համար, այդ մարդիկ ուղղակի կփոխարինվեն». Տիգրան Ավինյան

79 անշարժ գույք, 42 տրանսպորտային միջոց, 39 բաժնետոմս. ինչ է պահանջվում բռնագանձել Գագիկ Ծառուկյանից

«Դո՞ւ ես փրկությունը հայ ազգի, դուք ամենամեծ վնաս տվողներն եք»․ քաղաքացին՝ ճանապարհը փակած Գեղամ Մանուկյանին

«Շատ նախաձեռնություններ ունենք, որ պտտվում, պտտվում են ու տեղ չեն հասնում». Ավինյան

Դատախազությունը պահանջում է Գագիկ Խաչատրյանից բռնագանձել շուրջ 200 միավոր անշարժ գույք, մոտ 23 միլիարդ դրամ

25 միավոր անշարժ գույք, 4 միլիոն դոլարի ավանդ արժեթուղթ. դատախազը ներկայացրել է՝ ինչ են պահանջում բռնագանձել Քոչարյանից

Արմավիր-Գյումրի ավտոճանապարհը բացվել է

Նոյեմբերյանում խուլիգանական արարքների կատարման համար մեղադրվող 4 անձից 3-ը կալանավորվել է (տեսանյութ)

Մայրաքաղաքում փակ ճանապարհներ չկան․ ոստիկանություն

Հայտնի է՝ որտեղ կկառուցվի Ալբերտ Ազարյանի անվան մանկապատանեկան մարզադպրոցը և ինչ ժամկետում

Սուրենյանը հայտնել է առաջիկայում սպասվող եղանակային կտրուկ փոփոխության մասին