Սերժ Սարգսյանի գործով դատախազն ու պաշտպանը բանավիճեցին. դատավորը հանդարտեցրեց նրանց

Երեւանի ընդհանուր իրավասության դատարանի Ավան եւ Նոր Նորք նստավայրում Սերժ Սարգսյանի գործով դատական նիստին այսօր բանավեճ տեղի ունեցավ նրա պաշտպան Ամրամ Մակինյանի եւ գործով մեղադրող դատախազ Արսեն Մարտիրոսյանի միջեւ:

Ինչպես արդեն հայտնել եք, Սարգսյանը այսօրվա նիստին չի ներկայացել, եւ պաշտպանը բժշկի տեղեկանք է ներկայացրել դատարանին այն մասին, որ երեկ նրա մոտ արձանագրվել է բարձր ջերմություն եւ նշանակվել է տնային բուժում:

Ծանոթանալով այդ տեղեկանքին՝ դատախազ Արսեն Մարտիրոսյանը հայտարարություն արեց՝ ասելով, որ դրանում նշված է, որ Սերժ Սարգսյանի մոտ ջերմաստիճանի բարձրացում է արձանագրվել երեկ, եւ որեւէ տվյալ այսօրվա վիճակի հետ կապված առկա չէ. «Ուստի ողջամտորեն կարելի է ենթադրել, որ այսօր առողջական վիճակը միգուցե բարելավվել է, եւ ամբաստանյալը ի վիճակի էր ներկայանալ, առավել եւս, որ տեղեկանքում նշված չեն այնպիսի ախտանիշներ, որոնք նրան կզրկեին դատական նիստին ներկայանալուց»,- ասաց Մարտիրոսյանը: Վերջինս նշեց, որ Սարգսյանի բացակայությունը հարգելի կամ անհարգելի համարելու վերաբերյալ դիրքորոշում կկարողանա հայտնել միայն, երբ պաշտպանական կողմը պարզաբանի, թե ինչպիսին է նրա առողջական վիճակը հիմա եւ արդյոք նա իսկապես զրկված էր նիստին մասնակցելուց. «Ջերմաստիճանի բարձրացում է տեղի ունեցել, բայց այսօր, հիմա ջերմաստիճանը իջե՞լ է թե՞ նորից բարձր է, եւ օբյեկտիվորեն ամբաստանյալը հնարավորություն ունեցե՞լ է նիստին մասնակցելու թե՞ ոչ»,- ասաց դատախազը՝ շեշտելով, որ սա շատ էական նշանակություն ունի ամբաստանյալի վարքագիծը գնահատելու եւ խափանման միջոցի փոփոխման հարցին անդրադառնալու համար: Դատախազը շեշտեց նաեւ, որ Սարգսյանի եւ նրա պաշտպանների մոտ պարբերաբար նկատվում է նման վարքագիծ, երբ նիստից առաջ առողջական ինչ-որ խնդիրներ են առաջանում, իսկ նիստերի հաճախակի հետաձգումները կարող են հանգեցնել արդար դատաքննության իրավունքի խախտման:

Արձագանքելով դատախազի հայտարարություններին՝ Սերժ Սարգսյանի պաշտպան Ամրամ Մակինյանն ասաց, որ դատախազն իր ելույթով անցավ էթիկայի սահմանները՝ մոռանալով, որ խոսում է ոչ թե սովորական անձի, այլ նախագահի մասին. «Երբ հարգելի դատախազը դեռեւս ուսումնառություն էր ստանում տարրական դպրոցում, Հանրապետության նախագահը ղեկավարում էր մի պատերազմ, գործողությունների կատարում, որից կախված է այսօր...»: Պաշտպանը չավարտեց իր խոսքը, որովհետեւ Արսեն Մարտիրոսյանը փորձեց առարկել նրան, սակայն դատավորը հանդարտեցրեց կողմերին՝ պահանջելով, որ դատական նիստը բանավեճի չվերածեն: Միաժամանակ դատավորն ինքը պաշտպանին խնդրեց խոսել առավել առարկայական.

«Մենք փորձում ենք մնալ քրեական դատավարության սահմաններում, բայց մեզ փորձում են դուրս հանել, ի՞նչ է նշանակում՝ իբր, իբր... Պարոն նախագահի գործողություններին գնահատական տալով, ես կարծում եմ, դատախազն անցնում է էթիկայի սահմանները»: Դատախազ Արսեն Մարտիրոսյանը դարձյալ առարկել փորձեց, սակայն դատավորը խնդրեց նրան զբաղեցնել իր տեղը՝ ասելով, որ նրանց գործողությունները դատական կարգից դուրս են: Կողմերը մի քանի վայրկյան հակադարձեցին իրար, իսկ դատավորը փորձեց հանդարտեցնել նրանց. «Չի կարելի բանավեճի մեջ մտնել»,- պնդեց նա: Միաժամանակ դատավորն ինքը խնդրեց պաշտպանին պարզաբանել, թե նրա գնահատմամբ՝ էթիկայի այդ ինչ խախտում է թույլ տվել դատախազը, որովհետեւ ինքն անձամբ նման բան չի արձանագրել:

Պաշտպան Ամրամ Մակինյանն ասաց, որ դատախազն իր ելույթով կասկածի տակ դրեց Սերժ Սարգսյանի առողջական վիճակը, նիստին ներա չլինելը եւ փաստաթղթից օգտվելիս բաց թողեց այն հատվածը, ըստ որի՝ նրան անկողնային բուժում է նշանակվել 5-7 օր ժամկետով, եւ բարձր ջերմությամբ պայմանավորված՝ ցուցում է տրվել քովիդի թեստ հանձնելու մասին: Ամրամ Մակինյանը պնդեց, որ իրենց կողմից ներկայացվել է բժշկական պատշաճ փաստաթուղթ:

Նախագահող դատավոր Վահե Միսակյանը հայտնեց, որ անհրաժեշտություն չկա իրեն խնդրել՝ հետամուտ լինել դատավարության որեւէ մասնակցի վարքագծին, որովհետեւ եթե անթույլատրելի վարքագիծ նկատի, ինքն անձամբ կարձագանքի. «Դատախազի հայտարարությունները դատարանի ներքին համոզմամբ եւ գնահատմամբ համապատասխանում են վարքագծի կանոներին եւ դատավարական ընթացակարգերին, եւ այս առումով դատախազի մտահոգությունը կարող է այնքանով հասկանալի լինել, որքանով կարող է Ձեր կողմից նման մտավախություն լինի որեւէ մասնակցի, այդ թվում՝ դատախազի՝ նման պատճառով չներկայանալու դեպքում»,- ասաց դատավորը:

Դատախազ Արսեն Մարտիրոսյանն էլ, արձագանքելով պաշտպանին, ընդգծեց, որ ինքը հարգանք ունի պետական բոլոր ինստիտուտների նկատմամբ, սակայն ներկա փուլում Սերժ Սարգսյանի դատավարական կարգավիճակը ամբաստանյալի կարգավիճակն է, եւ ինքը քրեադատավարական օրենքից դուրս որեւէ ձեւակերպում թույլ չի տվել. «Ինչ վերաբերում է փաստաթղթի բովանդակությանը, ես դա կասկածի տակ չդրեցի, ես ասացի, որ ինձ հասկանալի չէ՝ ներկա պահին անձի վիճակը վատացել է, թե բարելավվել է, ինչը հնարավորություն կտար նրան մասնակցելու դատական նիստին, եւ ես վերահաստատում եմ իմ այդ դիրքորոշումը»:

Դատավոր Վահե Միսակյանը կարծիք հայտնեց, որ հաջորդ նիստին Սերժ Սարգսյանը առողջացած կներկայանա եւ պարզաբանումներ կներկայացնի իր առողջական վիճակի եւ այսօրվա բացակայության վերաբերյալ:

Հաջորդ դատական նիստը նշանակվեց հոկտեմբերի 22-ին՝ ժամը 15:00-ին:

Տպել
2647 դիտում

Վրաերթի է ենթարկվել ու մահացել 9-ամյա երեխա. գյուղի բնակիչները փորձել են հրկիզել մեքենան

Լևոն Քոչարյանի օգնականը կալանավորվել է

Կիրանցից 31 քաղաքացի է բերման ենթարկվել

Կիրանցի և Խեյրեմլիի շրջակա տարածքում իրականացվում է ականազերծում. ՆԳՆ-ն տեղում անցել է ուժեղացված ծառայության

4 գյուղի հարցի չլուծումը հնարավորություն կտա Ադրբեջանին հրաժարվել գործընթացը շարունակելու պարտավորությունից․ վարչապետ

Մեր ինքնիշխան տարածքից ոչ մի միլիմետր չի կարող զիջվել, սահմանի պահպանության մանդատը ԱԱԾ սահմանապահ զորքինն է․ վարչապետ

Վաշինգտոնում սենատոր Բեն Քարդինի հետ քննարկվել են խաղաղության գործընթացը և տարածաշրջանային զարգացումները․ Կոնջորյան

Մեր դիրքերի լեգիտիմությունը կերաշխավորի, որ Ադրբեջանը նոր պահանջներ չունենա․ վարչապետ

Առաջիկա տարիները մեր պետության համար վճռորոշ նշանակություն ունեն. վարչապետ

Պետք է հնարավորինս արագ իրականացնել սահմանազատման գործընթացը․ վարչապետն ասաց՝ ինչու

Ինչի հիման վրա է սահմանազատումն իրականացվում. Նիկոլ Փաշինյանը մանրամասնեց (տեսանյութ)

Վրաստանում իրավիճակը ծայրահեղ լարվել է․ ցուցարարները կոտրել են խորհրդարանի դարպասները (տեսանյութ)

Տարեշրջանի բացում Երևանի կենդանաբանական այգում․ գործարկվել է նաև անվճար երթուղին (տեսանյութ)

Իրավիճակի էլ ավելի լարումը կարող է «Մայդանի» կրկնությանը բերել. ինչի մասին է իրականում Վրաստանում աղմուկ հանած նախագիծը

«Լեքսուս»-ը շրջվել է․ ըստ տեղեկությունների՝ այն անչափահաս է վարել, ընտանիքի 4 անդամ, այդ թվում 2 երեխա, հիվանդանոցում են

ՏԿԵ նախարարությունը, ԵՄ-ն, Գերմանիայի ՏՀԶՆ-ն 12,3 մլն. եվրո արժողությամբ ծրագիր են մեկնարկել․ այն կիրականացվի 4 մարզում

Ընդգծում ենք հայ-ադրբեջանական սահմանին էսկալացիայից խուսափելու կարևորությունը․ Հունաստանի ԱԳՆ

Վրաստանի խորհրդարանը երկրորդ ընթերցմամբ ընդունել է «օտարերկրյա գործակալների մասին» օրենքը

էս ինչ հաճույք ա, ուստա, սրանից լավ բան չկա․ Արգենը Արցախյան առաջին պատերազմից 30 տարի անց քայլում է (տեսանյութ)

Արդարացնում են բռնություն գործադրողին, թե «եկեղեցին է պաշտպանել», պետք է հստակ ասել՝ ոչ, դու խուլիգան ես. Ռուբեն Բաբայան

Թուրքիան որոշել է միանալ Իսրայելի դեմ Հարավաֆրիկյան Հանրապետության հայցին

Մի խումբ անձանց միջև վիճաբանությունը վերածվել է ծեծկռտուքի․ իրավապահները կանխել են «վենդետան», կան վիրավորներ

«Օտարերկրյա գործակալների մասին» օրենքը կարագացնի Վրաստանի եվրաինտեգրումը․ Կոբախիձե

Հաղարծին բնակավայրում վաղը էլեկտրական շչակ է գործարկվելու

Կոթի գյուղում 2 դիրք հանձնելու վերաբերյալ լուրերը կեղծ են. ՊՆ

Ինչ գործընթաց է սպասվում մոտակա օրերին Կիրանցում․ Նիկոլ Փաշինյանը հարցազրույց է տվել

Փարիզում անկարգություններ են․ ոստիկանությունը մահակներ և արցունքաբեր գազ է կիրառել ցուցարարների դեմ (տեսանյութ)

Հրդեհ է բռնկվել Ջրառատի տներից մեկի բակում․ այրվածքներ ստացած քաղաքացին հոսպիտալացվել է

Վարշավայում անհայտ անձինք փորձել են հրկիզել սինագոգը

Լևոն Քոչարյանի օգնական Արթուր Սուքոյանը ձերբակալվել է

Որևէ արխիվային նյութ չի ոչնչացվել․ Կադաստրի կոմիտեն հերքել է Տիգրան Աբրահամյանի հայտարարությունը

Ասես՝ հատուկ նպատակ կա ապացուցելու, որ ՀՀ-ն էլ Ադրբեջանից պակաս բռնապետություն չէ. Սաֆարյան

Երևանի շատրվանները գործարկվել են (լուսանկարներ)

Լոռու մարզի տարբեր բնակավայրերի բազմաթիվ հասցեներում ջուր չի լինի

Քննարկվել են ՀՀ-ՆԱՏՕ ռազմական համագործակցության ընթացիկ ծրագրերը և դրանց ընդլայնման հնարավորությունները

Քելբաջարում բեռնատար է շրջվել. կա զոհ

14-ամյա տղան դաշտում սինդրիկ հավաքելիս վնասվածքներ է ստացել և տեղափոխվել հիվանդանոց․ պատճառը պայթյունն է եղել

Ստամբուլի ոստիկանությունն արցունքաբեր գազ է կիրառել մայիսմեկյան ցուցարարների դեմ․ կան բերման ենթարկվածներ

ՊՆ շարժական դաշտային հոսպիտալը մասնակցում է ՆԱՏՕ-ի ռազմաբժշկական գերազանցության կենտրոնի զորավարժությանը

Դոլարն ու եվրոն էժանացել են․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան մայիսի 1-ին