Երևան
15 °C
Ոստիկանի նկատմամբ բռնություն գործադրելու եւ խուլիգանություն կատարելու մեջ մեղադրվող Գոռ եւ Էդգար Մալաքյանները կեսգիշերին ազատ են արձակվել:
Նրանց պաշտպան Գոռ Միքայելյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է, որ լրացել է Մալաքյանների ձերբակալման 72 ժամը, եւ քանի որ կալանավորման միջնորդությունների քննությունը հետաձգվել է այսօր, եղբայրները դուրս են եկել ձերբակալվածների պահման վայրից:
Նշենք, որ Գոռ Մալաքյանի կալանավորման միջնորդությունը մակագրվել է Երեւանի ընդհանուր իրավասության դատարանի Ավան եւ Նոր Նորք նստավայրի դատավոր Դավիթ Հարությունյանին, Էդգար Մալաքյանինը՝ նույն նստավայրի դատավոր Հարություն Մանուկյանին: Նրանք քննելու են նաեւ Մալաքյանների ձերբակալման որոշման դեմ պաշտպանի բողոքը:
Դատավոր Դավիթ Հարությունյանի կազմից ՀԺ-ի հարցին ի պատասխան՝ տեղեկացրին, որ նիստը կայանալու է այսօր՝ ժամը 12:00-ին, իսկ Հարություն Մանուկյանի կազմից նշեցին, որ դեռեւս տեղեկություն չունեն:
Մալաքյան եղբայրները, հիշեցնենք, ձերբակալվել են օգոստոսի 30-ի լույս 31-ի գիշերը, երբ Կասկադում նրանց ու ոստիկանների միջեւ վիճաբանություն էր եղել: Երեկ արդեն նրանց մեղադրանք էր առաջադրվել, եւ կալանավորման միջնորդություններ էին ներկայացվել դատարան: Պաշտոնական տվյալներով՝ երկու եղբայրները, խախտելով հասարակական կարգը, տեւական ժամանակ բարձրաձայն հայհոյանքներ են հնչեցրել, բռնություն են գործադրել քննիչների նկատմամբ, նրանցից մեկը քաշել եւ պոկել է ոստիկանության ծառայողներից մեկի ուսադիրը, մյուսը՝ բռունցքով հարվածել ոստիկանության ծառայողներից մեկի դեմքին՝ պատճառելով մարմնական վնասվածք: Քրեական գործով ոստիկանության 4 ծառայող ճանաչվել է տուժող:
Մալաքյանների պաշտպան Գոռ Միքայելյանը երեկ ֆեյսբուքյան իր էջում հրապարակեց լուսանկարներ, որոնցում երեւում էր, որ վնասվածքներ են ստացել նաեւ Մալաքյանները: Այդ դեպքով ոստիկանությունում ծառայողական քննություն է սկսվել:
Հայաստանում միայն ռուսերեն ուսուցմամբ քանի դպրոց կա, որքան աշակերտներ ունեն և որտեղ են դրանք
Ոսկեպարի շրջանում ադրբեջանական ստորաբաժանումների առաջխաղացման մասին լուրը կեղծ է
Փաշինյանն ու Բլինքենը քննարկել են Հայաստան-Ադրբեջան սահմանազատման գործընթացն ու «Խաղաղության խաչմերուկ» նախագիծը
Էկոնոմիկայի նախարարը մասնագետների հետ քննարկել է խաղողագործության և գինեգործության ոլորտում առկա մարտահրավերները
Կա՞ր հոգևորական, որ ծպտուն հանեց Հոկտեմբերի 27-ին կամ Մարտի 1-ին, ուժեղ տղերք են դարձել, դասեր են տալիս. Մկրտչյան
«Վարչապետի գավաթն» ավելի ու ավելի շատ պետք է կապված լինի կրթության, դպրոցի հետ. Նիկոլ Փաշինյան (լուսանկարներ)
Ֆրանսիան Աթենքում հանդիսավոր արարողությամբ ստացել է օլիմպիական կրակը (լուսանկարներ)
Սյունիքի փոխմարզպետը ավտոբուսի վթարից տուժած իրանցիներին նվերներ ու ծաղիկներ է տարել
Պահեստազորի գնդապետ Միհրան Մախսուդյանի որդին 2 ամսով կալանավորվել է
Կատարում Վահան Կոստանյանը ներկայացրել է Հայաստանի տնտեսական գրավչությանը նպաստող գործոնները
Արգելակները «չեն պահել», ավտոբուսը կոտրել է պատնեշն ու գլորվել ձորը, բոլոր զոհերն իրանցիներ են. ձերբակալվել է վարորդը
Արևշատ գյուղի կամրջից ավտոմեքենան ընկել է Ազատ գետը. կա տուժած
Ավինյանի որոշմամբ՝ Արման Տեր-Թովմասյանն ազատվել է «Ջրային Կառույցներ» ընկերության տնօրենի պաշտոնից
Վանաձորում վրաերթի է ենթարկվել 13-ամյա երեխա
Միրզոյանը Կատարի գործընկերոջը ներկայացրել է Հայաստան-Ադրբեջան կարգավորման գործընթացի զարգացումները
Աղդամում ականի պայթյունից ադրբեջանցի է վիրավորում ստացել
Ավտովթար Ջերմուկ-Գնդեվազ ճանապարհին. ծանր վիճակում հոսպիտալացվել է 2 տուժած
Երևանում փակ ճանապարհներ չկան, դեպի Գյումրի ուղղությամբ երթևեկությունը վերականգնվել է
Քիմ Քարդաշյանն այցելել է Սպիտակ տուն և հանդիպել ԱՄՆ փոխնախագահին (լուսանկարներ)
Մեկնարկել է ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի պաշտոնական այցը Կատար
Ալեն Սիմոնյանը մեկնում է արձակուրդ
Շվեդիայում կրկին հրապարակայնորեն այրել են Ղուրանը (լուսանկարներ)
Կիևը գերմանական ընկերությունից պահանջել է ավելի քան 800 Vector անօդաչու թռչող սարք
Սպասվում է անձրև, ամպրոպ, առանձին հատվածներում՝ կարկուտ և քամու ուժգնացում. կցրտի 7-9 աստիճանով
Սյունիքի մարզպետը և Կապանում Իրանի գլխավոր հյուպատոսը տեսակցել են ավտոբուսի վթարի հետևանքով տուժած քաղաքացիներին
Հայաստանը շուտով Թուրքիային կփոխանցի Անիի կամրջի վերականգնման շուրջ իր մոտեցումները. ԱԳՆ
Մեկնարկել է «ՀՀ վարչապետի գավաթ» սեղանի թենիսի սիրողական մրցաշարի եզրափակիչ փուլը
Սպորտային մարմնամարզության ԵԱ. Արթուր Դավթյանն արծաթե մեդալ է նվաճել
Բլինքենն ուղևորվելու է Մերձավոր Արևելք
Քաղաքացին Գութանասար բարձրանալիս կոտրել է ոտքը. փրկարարները մոտ 6 կմ-ից իջեցրել են, օգնել հոսպիտալացվել
Վրաստանից էլեկտրաէներգիայի արտահանումն աճել է 14 անգամ. որքան է վաճառվել Հայաստանին
Գետափնյա գյուղի մոտակա կամրջով երթևեկությունը դեռևս փակ է
Մահացել է ազատամարտի մասին երգեր կատարող Սահակ Սահակյանը
Պահեստազորի գնդապետ Միհրան Մախսուդյանի որդուն մեղադրանք է առաջադրվել
Սուրենյանը հայտնել է Երևանում սպասվող գրեթե ռեկորդային տաքության մասին
Մահացել է Պարույր Սևակի որդին` ոստիկանության գնդապետ Արմեն Ղազարյանը
Նիկոլ Փաշինյանը տիկնոջ հետ հանդիպել է «ՀՀ վարչապետի գավաթ» սեղանի թենիսի մրցաշարի եզրափակիչ փուլի մասնակիցներին
Սյունիքում ձորն ընկած ավտոբուսի վթարի հետևանքով զոհերի թիվը հասել է 5-ի
Հենց գալիս են՝ ապրանքը հավաքում, շենքերի բակ ենք փախչում». քաղաքապետարանի և փողոցային առևտրականների «հակամարտությունը»
Գյումրու պատմական «Վառեմ-մարեմի շենքի» փրկության հերթական ծրագիրը․ ով է այս անգամ պատրաստվում վառել Սիրանուշի տան լույսը
© 2024 Հայկական ժամանակ