Նավալնիին թունավորել են «Новичок»-ով. Մերկելը Ռուսաստանից բացատրություններ է պահանջում

Ռուսաստանի Դաշնության ամենահայտնի ընդդիմադիր գործիչ եւ Պուտինի ակտիվ քննադատ, ՌԴ Կոռուպցիայի դեմ պայքարի հիմնադրամի ղեկավար, բլոգեր Ալեքսանդր Նավալնիին թունավորել են «Новичок» կոչվող թունանյութով:

Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը հիշյալի կապակցությամբ հանդես է եկել հայտարարությամբ: Նա Նավալնիին անվանել է հանցագործության զոհ եւ Ռուսաստանի Դաշնության իշխանություններից բացատրություն է պահանջել գործչի թունավորման կապակցությամբ: ՄերկելըՌուսաստանին զգուշացրել է Եվրամիության եւ ՆԱՏՕ-ի համատեղ արձագանքի մասին եւ հայտարարել, որ «Новичок»-ի հետ կապված պարզաբանումների է սպասում:

«Ռուսաստանի ընդդիմության առաջնորդի նկատմամբ սպանության փորձ է կատարվել «Новичок» խմբի նյարդապարալիզացնող թույնով: Գերմանական լաբորատորիայի մասնագետները անալիզների հստակ պատասխաններ են ստացել, Նավալնիի օրգանիզմում այդ թույնի առկայությունը կասկածի տակ դրվել անգամ չի կարող, միանշանակ դա «Новичок» է»,-Բեռլինում այսօր ասել է Մերկելը:

Նա հավելել է, որ բունդեսվերի լաբորատորիայում արված պատասխանները հստակ պատկեր են արտացոլում՝ Նավալնիին թունավորել են կանխամտածված, ծրագրված եւ դիտավորյալ. «Նրան փորձել են լռեցնել, իսկ ես՝ ամբողջ գերմանական կառավարության անունից խստորեն դատապարտում եմ այս քայլը: Այժմ ծայրաստճան լուրջ հարցեր են առաջացել, որոնց կարող է պատասխանել միայն ռուսական իշխանությունը: Ամբողջ աշխարհն է սպասում պատասխանների»,-շեշտել է Մերկելը՝ հավելելով, որ Ալեքսեյ Նավալնիի դեմ հանցագործությունն ուղղված է իրավունքի եւ արժեքների ազատության դեմ, որոնք պաշտպանում է Գերմանիան: Կանցլերը նաեւ զորակցություն է հայտնել Նավալնիի ընտանիքին, իսկ վերջինիս՝ շուտափույթ ապաքինում:

Գերմանիայի կառավարությունը պատրաստվում է փորձաքննությունների արդյունքների մասին  տեղյակ պահել Եվրամիության եւ ՆԱՏՕ-ի գործընկերներին, ինչից հետո կկայացվի համատեղ որոշում՝ հետագա քայլերի մասին:

Բունդեսթագի Քրիստոնեա-դեմոկրատական միություն (ՔԴՄ) խմբակցության արտաքին քաղաքականության փորձագետ Յուրգեն Հարդտը DW- ին տված հարցազրույցում Նավալնիի թունավորման ապացույցները համարել է  «հուսահատեցնող»:

«Խոսքը ռազմական նպատակներով կիրառվող թունավորող նյութի մասին է, որն ինչպես Սկրիպալի, այնպես էլ այս դեպքում, կարող է պատրաստված լինել միայն հատուկ մասնագիտացված լաբորատորիաներում, որոնք գտնվում են պետական պատասխանատվության ներքո: Հենց այս պատճառով էլ պարզ է , որ դեպքը չէր կարող  տեղի ունենալ  առանց պետական օղակների իմացության: Ես ակնկալում եմ հստակ, համատեղ եվրոպական արձագանք Ռուսաստանի նկատմամբ այս իրավիճակում, երբ Ռուսաստանի նախագահի հակառակորդը մահվան վտանգի տակ է: Նման իրավիճակում ԵՄ-ն չի կարող լռել»,-ասել է Հարդտը:

Իր հերթին, Բունդեսթագի Ազատ դեմոկրատական կուսակցության (FDP) պատգամավոր Ռենատա Ալտը ասել է. «Ալեքսեյ Նավալնիի գործը ստիպում է մտածել, թե որքան շատ ընդդիմադիրներ եւ նախագահ Պուտինի հակառակորդներ դեռ պետք է վախենան իրենց կյանքի եւ առողջության համար: Այստեղ նաեւ հարց է առաջանում, թե ինչ մակարդակում Ռուսաստանը կարող է գործընկեր համարվել ԵՄ-ի և Գերմանիայի համար: Կանցլեր Մերկելը եւ արտգործնախարար Մասը այժմ պետք է պատասխանեն այն հարցին, թե որքան ավելի շատ վստահություն կունենան այս ռեժիմի նկատմամբ»:

Միեւնույն ժամանակ, Ալեքսեյ Նավալնիի հակակոռուպցիոն հիմնադրամի  գործընկերներից եւ նրա աջակիցներից Լեոնիդ Վոլկովը Twitter- ի իր էջում գրել է, որ «2020 թվականին Նավալնին թունավորելը «Новичок» -ով նույնն է, ինչ հանցագործության վայրում ինքնագիր թողնելը»: Նույն գրառման մեջ Վոլկովը տեղադրել  է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի ստորագրության լուսապատճենը:

Նավալնիի մեկ այլ գործընկեր՝ Իվան Ժդանովը Twitter- ում գրել է, որ Նովիչոկից կարող է օգտվել միայն պետությունը, այսինքն՝ նրա Ազգային անվտանգության եւ հետախուզական հատուկ ծառայությունները:

Մինչդեռ Charite կլինիկան, որտեղ այժմ բուժվում է Նավալնին,  հայտնել է, որ ընդդիմադիր գործիչը շարունակում է մնալ ծանր վիճակում, վերակենդանացման բաժանմունքում: Նա միացված է թոքերի արհեստական օդափոխության սարքին: Բժիշկները չեն հերքում, որ Նավալնին դեռ երկար ժամանակ նյարդային համակարգի հետ կապված խնդիրներ կունենա եւ երկարատեւ բուժման կարիք ունի:

Նավալնիի ինքնազգացողությունը կտրուկ վատացել էր օգոստոսի 20-ին, Տոմսկից Մոսկվա թռչելիս, ինքնաթիռում: Նա սկզբում վատ է զգացել, այնուհետ գնացել զուգարան, որտեղ էլ կորցրել է գիտակցությունը, ինքնաթիռը չնախատեսված շտապ վայրէջք է կատարել Օմսկում, որտեղ քաղաքական գործչին հոսպիտալացրել են Օմսկի հիվանդանոցի վերակենդանացման բաժանմունք, անգիտակից վիճակում: Նավալնիի փաստաբան Կիրա Յարմիշը նույն օրը հայտարարել էր, որ ընդդիմադիր գործչի մոտ տոքսիկ թունավորում է:

Հաջորդ օրն արդեն Յարմիշն ու Նավալնիի աջակիցները հայտարարել են, որ Նավալնիին դիտավորյալ թունավորել են:  Մինչ թռիչքը նա Տոմսկի օդանավակայանի սրճարանում թեյ էր խմել, օդանավում ոչինչ չի կերել ու չի խմել եւ ենթադրվում է, որ նրան թունավորել են հենց թեյի միջոցով, քանի որ տաք հեղուկում թունավորող նյութն ավելի արագ է աշխատում: Օմսկի բժիշկները հերքել են թունավորման մասին պնդումները՝ հայտարարելով, թե հիմնական ախտորոշումը նյութափոխանակության խանգարումն է, որն առաջացել է արյան մեջ շաքարի կտրուկ անկման պատճառով:

Գերմանացի բժիշկների՝ ՌԴ ժամանումից եւ հատուկ հրավիրված կոնսիլիումից, երկար բանակցություններից եւ ռուսական կողմի հատուկ թույլտվությունից հետո միայն հաջողվեց Նավալնիին տեղափոխել Գերմանիա, որտեղ էլ հաստատվեց նրա թունավորման վարկածը:

Տպել
1811 դիտում

Որոնվում է տեսագրության մեջ պատկերված անձը

Օդի ջերմաստիճանը կնվազի․ ժամանակ առ ժամանակ անձրև և ամպրոպ է լինելու

Սահմանազատման հիմքում նաև իրավական փաստաթուղթ կա, ընդդիմությունը փորձում է կեղծ օրակարգեր առաջ քաշել. Տիգրանյան

16-ամյա տղան Կիևյան կամրջից ցած է նետվել. նրան ողջ են հայտնաբերել

Ռեստորանում ընթրելիս տղամարդը հանել է ատրճանակն ու պատահական կրակել․ կա զոհ

Լևոն Քոչարյանի «ախռանիկը» Ազգային ժողովի շենքի տարածքում հարվածել է Civic.am-ի լրագրողին

Ֆրանսիայի կողմից նվիրաբերված գեներատորները տրամադրվել են ՀՀ ռազմավարական կարևորություն ունեցող կառույցներին

Օպերատիվ իրավիճակը անցած 1 օրում․ բացահայտվել է հանցագործության 86 դեպք, արձանագրվել՝ 10 ճանապարհատրանսպորտային պատահար

ԱԳ նախարարի տեղակալը Ֆրանսիայի Սենատի անդամ Ռոնան Դը Գլյոյին է ներկայացրել «Խաղաղության խաչմերուկ»-ը

Ալմա Աթայի հռչակագրով ՀՀ-ն ունի տիտղոս Հայաստանի Հանրապետության ամբողջ ինքնիշխան տարածքի վրա․ Վարդանյան

Ինչը կերաշխավորի Հայաստանի Հանրապետության գոյությունն ու զարգացումը․ վարչապետը հրապարակել է պետության մասին 4-րդ զրույցը

Այս ֆոնին հասկանո՞ւմ եք՝ ինչ լավ է, որ, ի վերջո, Ադրբեջանը համաձայնվել է 1991-ի դրության վիճակին վերադառնալ. Իոաննիսյան

Աշխարհում ձեր նման հակապետական ընդդիմություն գոյություն չունի. Արթուր Հովհաննիսյան

Պաշտպանության բնագավառում ՀՀ-Ֆրանսիա երկկողմ, ինչպես նաև ԵՄ-ի հետ համագործակցությանն առնչվող հարցեր են քննարկվել

Քեզ փող են տալիս, անում ես, դու շուն ես. Դավթյանը՝ իր ներկայացման ժամանակ ակցիա իրականացրած երիտասարդին (տեսանյութ)

Մեր հավատքը ձեր բիզնեսին մի խառնեք, Աստծուց վախեցեք. Չախոյանը՝ հոգևորականներին

Պետությունն ունենում է պետական սահման, դուք առաջարկում եք առաջնորդվել շփման գծով, դրա ի՞նչն է պետականանպաստ. Կարապետյան

Այսօր՝ ՀՀ ԱԺ, վաղը «Արմյանսկիյ օբլըստի» ինչ-որ «գարադսկոյ դումայի պատգամավոր կլինեն․Ալեքսանյանը՝ ընդդիմության մասին

Վարչապետն օտարերկրյա պետություններում Սփյուռքի գործերի հանձնակատարներ է նշանակել

Լեգիտիմացնում եք ուժը, երբ այն սկսի գործել, ձեր դաշնակիցները իրենց իրավունքները չեն կատարի. Ռուբինյանը՝ ընդդիմությանը

Օդեսայում հրթիռակոծության հետևանքով զոհեր կան, հրդեհվել է «Կիվալովի ամրոց»-ը․ այսօր սգո օր է հայտարարվել

Բրիտանական ընտանիքի անդամը՝ դքսուհի Սոֆին, այցելել է Ուկրաինա

Ընդդիմության առաջարկած սահմանագծման վերաբերյալ նախագիծը մերժվեց․ «Քաղաքացիական պայմանագիր»-ը դեմ քվեարկեց

Զինված հարձակում է եղել Աֆղանստանի Հերաթ նահանգի մզկիթի վրա․ կան զոհեր

ՆԳՆ փրկարարական ծառայության Երևանի վարչությունն ամփոփել է ապրիլի գործունեությունը

Լիտվացի գործընկերները պատրաստակամություն են հայտնել աջակցել ՀՀ ՆԳ նախարարությունում ընթացող բարեփոխումներին

Ավտոմեքենան բախվել է ձիուն․ հոսպիտալացված տուժածներից վարորդի վիճակը ծանր է

Դոլարը թանկացել է․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան ապրիլի 30-ին

Կուրիլյան կղզիների ափերի մոտ երկրաշարժ է տեղի ունեցել

Խնձորի չափ կարկուտ․ Գագիկ Սուրենյանը տեսանյութ է հրապարակել

Ինչ իրավիճակ է Լարսի ճանապարհին

Հիմնանորոգվում է Սևանի տրանսպորտային հանգույցը

Երևանի և 5 մարզի բազմաթիվ հասցեներում մի քանի ժամ լույս չի լինի

Քաղաքացին փորձել է նետվել Կիևյան կամրջից

Թբիլիսիից Բաթումի՝ 3․5 ժամում կամ «դարի նախագիծը»․ բացվել է Զեստաֆոնի շրջանցիկ ճանապարհը

Խնդիրը ընկալման մեջ է՝ մենք պահում ենք դիրքե՞ր և շփման գի՞ծ, թե՞ վերարտադրում, գետնի վրա գծում ենք մեր սահմանը․ Եղոյան

Խնդիրներին Կառավարությունում քաջածանոթ են․ վարչապետը Կիրանցի բնակիչներին հանգամանալից ներկայացրել է առկա գործընթացը

Նորատուսում «ԻԺ» մակնիշի ավտոմեքենա է հրդեհվել

Գեղամ Նազարյանի ասածները չեն համապատասխանում իրականությանը. ինչ է քննարկվել վարչապետի հետ հանդիպմանը

ԱՄՆ-ն ասում է՝ տես, Ալիև, կարմիր գծերը չխախտվեն. ինչու է ադրբեջանական կողմը ուշ հրապարակել Բլինքենի հետ հեռախոսազանգը