Քանդակները վերականգնման կարիք ունեն, բայց դրա համար հայտարարված երեք մրցույթին էլ ոչ ոք չի մասնակցել

Կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարարության հայտարարած «Ճանապարհաշինարարաներ» եւ «Արձագանք» արձանների վերականգնման մրցույթն արդեն երրորդ անգամ է՝ չի կայանում: Սեւան-Երեւան մայրուղու վրա գտնվող «Ճանապարհաշինարարների» վերականգնման եւ հարակից տարածքների բարեկարգման համար կառավարությունը դեռ գարնանը հատկացրել է 176 միլիոն դրամ, իսկ Բյուրեղավանում գտնվող «Արձագանքի» համար եւ 76 միլիոն դրամ:

Արձանների վերականգնման ու տարածքի բարեկարգման աշխատանքների համար առաջին մրցույթը հայտարարվել էր հունիսին, ապա հուլիսին: Երկու դեպքում էլ մրցույթը չէր կայացել մասնակից չլինելու պատճառով: Օգոստոսի 24-ին երրորդ անգամ էր հայտարարվել: ՀՀ ԿԳՄՍ փոխնախարար Նարինե Խաչատուրյանը «Հայկական ժամանակին» հայտնեց, որ այս անգամ էլ մրցույթը չի կայացել: Ընդամենը մեկ հայտատու են ունեցել «Արձագանքի» համար, նրա էլ փաստաթղթերը ամբողջական չեն եղել: «Մասնակիցը չուներ ամենակարեւոր փաստաթուղթը՝ բանկային երաշխիքը: Ինչպես օրենքն է պարտադրում՝ նրան մեկ օր ժամանակ տրվեց, բայց չներկայացրեց»,- ասաց նախարարի տեղակալը:

Խոսելով արդեն երրորդ անգամ տապալված մրցույթի մասին, փոխնախարարը նկատեց, որ պատճառներից մեկը կարող  լինել նախ, ժամկետների սղությունը, քանի որ մինչեւ տարեվերջ պետք է մասնակից կազմակերպությունը հանձներ աշխատանքը, այլապես տույժերի տուգանքների տակ են ընկնում: Երկրորդը՝ շատերի համար դժվարություն է բանկային երաշխիքը. «Ենթադրենք որեւէ գործի վերկանգնման համար նախատեսված է 176 միլիոն դրամ, ապա մասնակիցը հաշվի վրա պետք է ունենա այդքան գումար, գումարած 110 տոկոս: Մեծ գումար է, որը փաստորեն բանկում սառեցվում է, չի պտտվում՝ տոկոսներ չեն գալիս: Բայց սա իհարկե՝ մեր նախարարության քմահաճույքը չէ, «Գնումների մասին օրենքն» է այդպիսին»:

Մեր դիտարկմանը, թե հնարավո՞ր է առաջիկայում ԿԳՄՍ նախարարի հետ քննարկվի, ապա նաեւ ԱԺ ներկայացվի «Գնումների մասին օրենքի» վերոնշյալ խնդրին վերաբերող կետում որոշակի փոփոխությունների նախագիծ, Նարինե Խաչատուրյանը նկատեց՝ սա երկսայր խնդիր է.«Եթե հուշարձանների տեսանկյունից ենք նայում, այո, խանգարում է այս կարգը, բայց մյուս կողմից էլ պետութունը մեծ գումարներ է տալիս, պետք է նաեւ երաշխիք ունենա»:

Նախարարությունում այժմ ապակողմնորոշված են, 4-րդ անգամ հայտարարե՞լ մրցույթ, թե՞ ոչ: Ըստ Թուխիկյանի՝ ժամանակային առումով էլ է արդեն խնդիր, տարին մոտենում է ավարտին՝ հասցնելու տեսանկյունից, եղանակային պայմաններն էլ գնալով անբարենապաստ կդառնան:

«Ճանապարհաշինարարների» եւ «Արձագանքի» մրցույթներին մասնակից չլինելու խնդրին օգոստոսին անդրադարձել էր նաեւ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը: Վարչապետը ֆեյսբուքյան իր էջում տեղադրել էր երկու քանդակների նկարներն ու կից գրառում կատարել: «Երեւի հիշում եք, որ կառավարության նիստում հանձնարարական էի տվել վերականգնել Հայաստանի մայրուղիներին հարակից մի շարք քանդակագործական ստեղծագործություններ»,- մասնավորապես գրել էր վարչապետն ու հայտնել, թե յուրաքանչյուր արձանի համար ինչքան գումար է հատկացվել:

Ավելի վաղ «Հայկական ժաամանակը» ԿԳՄՍՆ-ից նույն խնդրի վերաբերյալ հետարքրքվել էր, թե որոնք ենք հնարավոր այն պատճառները, որ քանդակները վերականգնելու համար հայտարարված մրցույթը մասնագետների շրջանում հետաքրքրություն չի առաջացնում եւ արդյոք ոլորտի պատասխանատուները վերլուծել են այդ պատճառները: ԿԳՄՍ նախարարությունից «Հայկական ժամանակը» հարցմանը պատասխանելով կարծիք էին հայտնել, որ մրցույթի չկայանալու հնարավոր պատճառներից կարող է լինել վերականգնման ոլորտի առանձնահատկությունը եւ մասնակցել ցանկացող կազմակերպությունում համապատասխան քանդակագործ չլինելը:

Հավելենք նաեւ, որ ԿԳՄՍ նախարարության 2020 թվականի բյուջեով նախատեսված է պատմության եւ մշակույթի 12 անշարժ հուշարձանների ամրակայման, նորոգման եւ վերականգման աշխատանքների իրականացում: Ընդհանուր գումարը կազմում է 429. 4 մլն ՀՀ դրամ:

Տպել
2276 դիտում

Եթե գյուղապետերը չեն գտնում, որ փրկության խնդիր կա, ի՞նչ են կասեցնում և ո՞ւմ են փրկում. Սաֆարյան

Հայտնաբերվել է հրազենային վնասվածքով պայմանագրային զինծառայողի դի

Բախվել են մեքենաներ, կան տուժածներ (լուսանկար)

Չի բացառվում, որ մայիսի 9-ին Ռոբերտ Քոչարյանը՝ կաթողիկոսի ուղեկցությամբ, գա հրապարակ. Անի Խաչատրյան

Երկրաշարժ Հայաստանի տարածքում

Բելառուսն ակնթարթորեն կպատասխանի իր դեմ ցանկացած ռազմական ագրեսիայի. Լուկաշենկո

22-ամյա երիտասարդը մարմնական վնասվածքներ է հասցրել շտապօգնության բժշկին և վարորդին

Ինչպես է Բագրատ արքեպիսկոպոսի աջակից Վանեցյանը մեկնում Հայաստանից

Ֆինանսների նախարարի գլխավորած պատվիրակությունը շարունակել է հանդիպումները ԱԶԲ 57-րդ տարեկան հանդիպման շրջանակներում

Վերընտրվելուց հետո Պուտինը ստորագրել է ավանդական դարձած առաջին հրամանագրերը

Երևանում ավտոբուս է հրդեհվել

Որդին բութ գործիքով հարվածներ է հասցրել 83-ամյա մորը, որը հիվանդանոցում մահացել է

Ոստիկանները հեռացել են Կիրանցից

Կիրանցի և Ոսկեպարի վարչական ղեկավարները մանրամասներ են հայտնել սահմանազատման գործընթացի մասին

Ալիևն ու Ռայիսին կմասնակցեն Իրանի և Ադրբեջանի սահմանին կառուցված ամբարտակի բացմանը

Լարսը բեռնատարների համար փակ է

Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբը հյուրախաղերով հանդես կգա ԱՄՆ-ում

Միրզոյանը Հունգարիայի ԱԺ փոխխոսնակի հետ մտքեր է փոխանակել տարածաշրջանային անվտանգային հարցերի շուրջ

ԱԱՏՄ-ն ստացել է տեղեկություններ, որ որոշ գործատուներ աշխատողներին պարտադրում են մասնակցել երթերի. ինչ պետք է իմանալ

Ոսկեպարի եկեղեցին գտնվում է ՀՀ ինքնիշխան տարածքում. Փաշինյանը՝ սահմանազատման արդյունքների մասին

Վարչապետը IWF նախագահին վստահեցրել է՝ կարվի ամեն ինչ՝ ծանրամարտի առաջնությունը բարձր մակարդակով կազմակերպելու համար

Խոշոր ավտովթար Շիրակի մարզում. հոսպիտալացվել է 6 քաղաքացի

Թուրքիայում ավելի քան 6 տարի ժամկետով 13 քուրդ քաղաքական գործիչ է դատապարտվել

Սրբազանի գլխավորած քարավանը 2 տարի առաջ «ցրցամ են տվել», հիմա կոորդինացնում են «նախկինները». Հարություն Մկրտչյան

Վեհափառն ասաց՝ գործող վարչապետը պետք է հեռանա, Ռոբերտ Քոչարյանը՝ ստանձնի պաշտոնը. Բաբաջանյանը զրույց է բացահայտել

Հայտնի են 4-րդ, 9-րդ և 12-րդ դասարանների աշակերտների ավարտական քննությունների օրերը

Վենետիկի հանձնաժողովի ներկայացուցիչների հետ քննարկվել է «Ազգային փոքրամասնությունների մասին» օրենքի նախագիծը

Ծանրամարտի աշխարհի 2027-ի առաջնությունն առաջինն է օլիմպիական մարզաձևից, որն անցկացվելու է Հայաստանում. Հարությունյան

Այո՛, ասել եմ՝ ձեռքերս կկտրեմ, այդ վերսիայով փաստաթուղթը չեմ ստորագրի, հիմա շատ կարևոր՝ էական բան է փոխվել. Փաշինյան

Զենքի գործադրմամբ խուլիգանություն Ամերիկյան համալսարանի մոտ. նախաձեռնվել է քրեական վարույթ, հայտնի է մեղադրվողը

Մհեր Գրիգորյանը և Իվանա Ժիվկովիչը քննարկել են Հայաստանում ՄԱԶԾ կողմից իրականացվող ծրագրերը

Մենք որդեգրել ենք Հայաստանում ինստիտուցիոնալ բարեփոխումների քաղաքականություն. Սիմոնյանը՝ Իվանա Ժիվկովիչին

ՀՀ-ում ԵՄ դիտորդական առաքելության կարգավիճակի մասին համաձայնագիրը մտել է ուժի մեջ

Պուտինը հինգերորդ անգամ պաշտոնապես ստանձնեց Ռուսաստանի Դաշնության նախագահի պաշտոնը (լուսանկարներ)

Սահմանագծման արդյունքում հայկական կողմին է անցնում 3 հեկտար տարածք. Կիրանցի վարչական ղեկավարը մանրամասներ է հայտնել

Շարժման առաջնորդը կաթողիկոսն է, թիվ մեկ շահառուն՝ Ռոբերտ Քոչարյանը. վարչապետ

Ռուսաստանի կառավարությունը հրաժարական է տվել

Քաղաքական հայտ ներկայացնում են այն հոգևորականները, որոնք հոգևոր առաջնորդությունն են ձախողել. Փաշինյան

Լեռնային մարզերում գիշերը օդում սպասվում է մինչև -1․․․-2 աստիճան ցուրտ․ առանձին շրջաններում նաև անձրև ու կարկուտ կլինի

Ո՞վ է ասել, որ ամբողջ ձայնագրությունն են հրապարակել․ Փաշինյանը՝ Վանեցյանին որպես գործակալ օգտագործելու մասին