Մալաքյան եղբայրների ձերբակալման որոշումը բողոքարկվել է դատարան. նրանք կասկածանքը չեն ընդունում

Ոստիկանի նկատմամբ բռնություն գործադրելու եւ խուլիգանություն կատարելու համար կասկածվող ֆուտբոլիստ Գոռ եւ Էդգար Մալաքյանների ձերբակալման որոշումը բողոքարկվել է դատարան:

«Հայկական ժամանակ»-ի հետ զրույցում ասաց նրանց պաշտպան Գոռ Միքայելյանը՝ նշելով, որ բողոքը քննվելու է այսօր:

Մեր տեղեկություններով՝ Գոռ Մալաքյանի ձերբակալման դեմ բողոքը մակագրվել է Երեւանի ընդհանուր իրավասության դատարանի Ավան եւ Նոր Նորք նստավայրի դատավոր Դավիթ Հարությունյանին, Էդգար Մալաքյանինը՝ նույն նստավայրի դատավոր Հարություն Մանուկյանին:

Մալաքյան եղբայրները, հիշեցնենք, ձերբակալվել են օգոստոսի 30-ի լույս 31-ի գիշերը, երբ Կասկադում նրանց ու ոստիկանների միջեւ վիճաբանություն էր եղել: Պաշտոնական տվյալներով՝ երկու եղբայրները, խախտելով հասարակական կարգը, տեւական ժամանակ բարձրաձայն հայհոյանքներ են հնչեցրել, նրանցից մեկը քաշել եւ պոկել է ոստիկանության ծառայողներից մեկի ուսադիրը, մյուսը՝ բռունցքով հարվածել ոստիկանության ծառայողներից մեկի դեմքին՝ պատճառելով մարմնական վնասվածք: Քրեական գործով ոստիկանության 4 ծառայող ճանաչվել է տուժող:

Մալաքյան եղբայրների պաշտպան Գոռ Միքայելյանի հետ մեր զրույցը՝ ստորեւ.

- Պարո՛ն Միքայելյան, ի՞նչ դիրքորոշում ունեն Ձեր պաշտպանյալները կասկածանքի վերաբերյալ, ցուցմունք տվե՞լ են:

- Ընդհանուր առմամբ կասկածանքը չեն ընդունում, բովանդակային ցուցմունք առայժմ չեն տվել, ասել են միայն, որ չեն ընդունում, այն, ինչ վերագրվում է իրենց, չի եղել:

- Ձեր մեկնաբանմամբ՝ ի՞նչ է եղել, ինչի՞ց է սկսվել վիճաբանությունը նրանց եւ ոստիկանների միջեւ:

- Դեպքի մանրամասները հիմա չներկայացնեմ, ասեմ, որ եթե նույնիսկ ոստիկանները ճիշտ են ասում, ինչը դեռ քննարկման առարկա է եւ խիստ կասկածելի, խոսքը մեկ հարվածի մասին է, այսինքն՝ այն հրապարակումը, թե խուլիգանություն են կատարել, ծեծի են ենթարկել ոստիկանների, ուղղակի չի կարող լինել, սա ոստիկանների ասածի հիման վրա եմ ասում:

- Իսկ ուսադիրը պոկելու եւ ոստիկանի վրա նետելու վերաբերյալ ի՞նչ կասեք:

- Նախ ասեմ, որ դա հանցակազմ չի պարունակում, ինքնին հանցագործություն չէ, երկրորդն էլ քննություն է կատարվում, պիտի դեռ տեսնենք՝ եղել է նման բան, թե չէ, դրա համար ես շեշտը դրա վրա չեմ դնում, որովհետեւ եթե նույնիսկ հաստատված համարենք, այդտեղ հանցագործություն չկա, ուսադիրը կարող է շատ տարբեր հանգամանքներում պոկվել, հեչ պարտադիր չէ, որ պոկեն, եւ կարծում եմ՝ այս պահին դեռ չկա էլ հստակ տվյալ, որ կոնկրետ քաշել պոկել են:

- Ըստ մամուլի հրապարակումների՝ վիճաբանությունը Մալաքյանների կողմից մեքենան սխալ կայանելու արդյունքում է ծագել, այդպե՞ս է:

- Ըստ գործի տվյալների՝ այդպես է, միգուցե ամեն ինչի՝ ոստիկանների հետ հանդիպելու, խոսելու սկիզբը եղել է դա, բայց եթե նույնիսկ դա հաստատված համարենք, ես չեմ կարող կապել սխալ կայանման հետ, որովհետեւ բավականին ժամանակ է անցել մինչեւ խնդիր է եղել:

- Ձեր պաշտպանյալները ալկոհոլ օգտագործա՞ծ են եղել:

- Այս պահին գործով հաստատված նման տվյալ չկա:

- Փորձաքննություն չի՞ նշանակվել:

- Ես նման տեղեկություն չունեմ:

- Պարո՛ն Միքայելյան, Մալաքյան եղբայրների մասնակցությամբ քննչական գործողություններ կատարվե՞լ են, նրանք առերեսվե՞լ են տուժած ոստիկանների հետ:

- Տարբեր գործողություններ եղել են, բայց չեմ ուզում այս պահին հրապարակել, որովհետեւ նախաքննության գաղտնիք է, կարող է խանգարել քրեական գործին:

Մեր հարցին, թե կոնկրետ ինչ վնասվածքներ են ստացել տուժող ոստիկանները, Քննչական կոմիտեի տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի բաժնի պետի պաշտոնակատար Ռիմա Եգանյանը պատասխանեց, որ պատճառված վնասվածքների հետ կապված դատաբժշկական փորձաքննություն է նշանակվել: ՔԿ-ի պաշտոնական հաղորդագրության համաձայն էլ՝ առգրավվել են տուժողների հագուստները, հարցաքննվել են մի շարք անձինք:

Նշենք, որ Էդգար Մալաքյանը «Արարատ» ակումբի ֆուտբոլիստ է, իսկ նրա եղբայրը՝ Գոռը, «Փյունիկի»: Ֆուտբոլային երկու ակումբներն էլ Մալաքյանների մասնակցությամբ տեղի ունեցած միջադեպի վերաբերյալ պաշտոնական հայտարարությամբ են հանդես եկել. «Արարատ» ակումբի տարածված հայտարարությունում նշվում է, թե միջադեպի վերաբերյալ տրվել է թռուցիկ նկարագրություն, ինչի հետևանքով տեղի ունեցածի մասին թյուր կարծիք է ստեղծվել հասարակության մոտ: «Հույս ունենք, որ իրավապահները օբյեկտիվ քննություն կվարեն և կներկայացնեն ողջ եղելությունը»,- ասված է հայտարարության մեջ: «Փյունիկ» ՖԱ–ն էլ իր հերթին տեղեկացրել է, որ միջադեպին մասնակցել է «Փյունիկ»-ի միայն 1 ֆուտբոլիստ. «Տարածված այն լուրերը, թե ֆուտբոլիստները գտնվել են ոչ սթափ վիճակում, չեն համապատասխանում իրականությանը, ինչի մասին վկայում են ՀՀ ոստիկանության ՔԿ-ի հայտարարությունները»,- նշված է հաղորդագրության մեջ:

Տպել
1577 դիտում

Հայկական բժշկական ասոցիացիան չի միացել Բագրատ սրբազանի շարժմանը. հայտարարություն

Շինհրապարակներում հայտնաբերվել են սահմանված չափորոշիչների խախտումներ (տեսանյութ)

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը դիմել է Իսրայելին

Եթե գյուղապետերը չեն գտնում, որ փրկության խնդիր կա, ի՞նչ են կասեցնում և ո՞ւմ են փրկում. Սաֆարյան

Հայտնաբերվել է հրազենային վնասվածքով պայմանագրային զինծառայողի դի

Բախվել են մեքենաներ, կան տուժածներ (լուսանկար)

Չի բացառվում, որ մայիսի 9-ին Ռոբերտ Քոչարյանը՝ կաթողիկոսի ուղեկցությամբ, գա հրապարակ. Անի Խաչատրյան

Երկրաշարժ Հայաստանի տարածքում

Բելառուսն ակնթարթորեն կպատասխանի իր դեմ ցանկացած ռազմական ագրեսիայի. Լուկաշենկո

22-ամյա երիտասարդը մարմնական վնասվածքներ է հասցրել շտապօգնության բժշկին և վարորդին

Ինչպես է Բագրատ արքեպիսկոպոսի աջակից Վանեցյանը մեկնում Հայաստանից

Ֆինանսների նախարարի գլխավորած պատվիրակությունը շարունակել է հանդիպումները ԱԶԲ 57-րդ տարեկան հանդիպման շրջանակներում

Վերընտրվելուց հետո Պուտինը ստորագրել է ավանդական դարձած առաջին հրամանագրերը

Երևանում ավտոբուս է հրդեհվել

Որդին բութ գործիքով հարվածներ է հասցրել 83-ամյա մորը, որը հիվանդանոցում մահացել է

Ոստիկանները հեռացել են Կիրանցից

Կիրանցի և Ոսկեպարի վարչական ղեկավարները մանրամասներ են հայտնել սահմանազատման գործընթացի մասին

Ալիևն ու Ռայիսին կմասնակցեն Իրանի և Ադրբեջանի սահմանին կառուցված ամբարտակի բացմանը

Լարսը բեռնատարների համար փակ է

Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբը հյուրախաղերով հանդես կգա ԱՄՆ-ում

Միրզոյանը Հունգարիայի ԱԺ փոխխոսնակի հետ մտքեր է փոխանակել տարածաշրջանային անվտանգային հարցերի շուրջ

ԱԱՏՄ-ն ստացել է տեղեկություններ, որ որոշ գործատուներ աշխատողներին պարտադրում են մասնակցել երթերի. ինչ պետք է իմանալ

Ոսկեպարի եկեղեցին գտնվում է ՀՀ ինքնիշխան տարածքում. Փաշինյանը՝ սահմանազատման արդյունքների մասին

Վարչապետը IWF նախագահին վստահեցրել է՝ կարվի ամեն ինչ՝ ծանրամարտի առաջնությունը բարձր մակարդակով կազմակերպելու համար

Խոշոր ավտովթար Շիրակի մարզում. հոսպիտալացվել է 6 քաղաքացի

Թուրքիայում ավելի քան 6 տարի ժամկետով 13 քուրդ քաղաքական գործիչ է դատապարտվել

Սրբազանի գլխավորած քարավանը 2 տարի առաջ «ցրցամ են տվել», հիմա կոորդինացնում են «նախկինները». Հարություն Մկրտչյան

Վեհափառն ասաց՝ գործող վարչապետը պետք է հեռանա, Ռոբերտ Քոչարյանը՝ ստանձնի պաշտոնը. Բաբաջանյանը զրույց է բացահայտել

Հայտնի են 4-րդ, 9-րդ և 12-րդ դասարանների աշակերտների ավարտական քննությունների օրերը

Վենետիկի հանձնաժողովի ներկայացուցիչների հետ քննարկվել է «Ազգային փոքրամասնությունների մասին» օրենքի նախագիծը

Ծանրամարտի աշխարհի 2027-ի առաջնությունն առաջինն է օլիմպիական մարզաձևից, որն անցկացվելու է Հայաստանում. Հարությունյան

Այո՛, ասել եմ՝ ձեռքերս կկտրեմ, այդ վերսիայով փաստաթուղթը չեմ ստորագրի, հիմա շատ կարևոր՝ էական բան է փոխվել. Փաշինյան

Զենքի գործադրմամբ խուլիգանություն Ամերիկյան համալսարանի մոտ. նախաձեռնվել է քրեական վարույթ, հայտնի է մեղադրվողը

Մհեր Գրիգորյանը և Իվանա Ժիվկովիչը քննարկել են Հայաստանում ՄԱԶԾ կողմից իրականացվող ծրագրերը

Մենք որդեգրել ենք Հայաստանում ինստիտուցիոնալ բարեփոխումների քաղաքականություն. Սիմոնյանը՝ Իվանա Ժիվկովիչին

ՀՀ-ում ԵՄ դիտորդական առաքելության կարգավիճակի մասին համաձայնագիրը մտել է ուժի մեջ

Պուտինը հինգերորդ անգամ պաշտոնապես ստանձնեց Ռուսաստանի Դաշնության նախագահի պաշտոնը (լուսանկարներ)

Սահմանագծման արդյունքում հայկական կողմին է անցնում 3 հեկտար տարածք. Կիրանցի վարչական ղեկավարը մանրամասներ է հայտնել

Շարժման առաջնորդը կաթողիկոսն է, թիվ մեկ շահառուն՝ Ռոբերտ Քոչարյանը. վարչապետ

Ռուսաստանի կառավարությունը հրաժարական է տվել