Մարտի 1-ի զոհերի հիշատակը հավերժացնող հուշարձանը անվանում չունի եւ չի ունեցել. փոխքաղաքապետը պարզաբանում է

Երեւանի ավագանու սեպտեմբերի 8-ին կայանալիք հերթական նիստի օրակարգում է նաեւ Մարտի 1-ի զոհերի հիշատակին նվիրված հուշարձանի տեղադրման հարցը: Թեման նաեւ հանրային քննարկումների օրակարգում է հայտնվել, ու հուշարձանը հիմնականում արժանանում է բուռն քննադատության՝ չնայած որ քանդակի տեսքը նորություն չէ, եւ մրցույթում հաղթած տարբերակը հրապարակվել է դեռ այս տարվա սկզբին:

Ի տարբերություն հանրային կարծիքի, մարտի 1-ի զոհերի հարազատները կիսում են մասնագիտական հանձնաժողովի կարծիքն ու ընդունում կատարված ընտրությունը: Գոռ Քլոյանի հայր Սարգիս Քլոյանը, սակայն, «Առավոտի» հետ զրույցում այսօր ասել է, որ համաձայն չեն քանդակի անվանման հետ, բայց թե՛ վարչապետ Նիկոլ Փաշինյանը եւ թե՛ քաղաքապետի տեղակալ Տիգրան Վիրաբյանն իրենց ասել են, որ այդ անվանումը կհանվի շրջանառությունից: 

«Մեզ միայն մի բան չի գոհացնում՝ «Ազդեցություն-հակազդեցությունը»-ը: Չգիտեմ՝ ո՞վ է նման բան գրել, իբրեւ թե՝ մենք ազդել ենք, նրանք էլ հակազդել են, որի հետեւանքով զոհեր են եղել… մենք այդ դիտողությունը ներկայացրել ենք, եւ մեզ պատասխանել են, որ կհանեն դա շրջանառությունից: Վարչապետն անգամ դրանից տեղյակ է, ես եմ անձամբ ասել, նա էլ ասել է, որ խնդիր չկա: Քաղաքապետի տեղակալ Տիգրան Վիրաբյանին եւս ասել ենք, նա ասաց, որ կհանեն: Եթե հանեն, մենք խնդիր չենք տեսնում»:

Երեւանի փոխքաղաքապետ Տիգրան Վիրաբյանից «Հայկական ժամանակը» տեղեկացավ, որ «Ազդեցություն-հակազդեցություն»-ի փոխարեն հուշարձանի նոր անվանումների տարբերակներ չեն քննարկվում՝ հավելելով, որ քանդակը որեւէ անուն չունի եւ չի էլ ունեցել: «Դա  մարտիմեկյան զոհերին նվիրված հուշարձան է եւ վերջ, իսկ այդ անունը, որը շահարկվում է, մի անվանում է, որը քանդակագործն իր աշխատանքի ընթացքում գործածել է»,-ասաց փոխքաղաքապետը:

Վիրաբյանը նաեւ նկատեց, որ ընտրված տարբերակը բազմիցս քննարկվել է, մի քանի փուլերով է անցել, այն արժանացել է նաեւ զոհերի հարազատների հավանությանը: «Ես քիչ առաջ պարոն Քլոյանի հետ էլ եմ խոսել, նա գոհ է, ամեն ինչ նորմալ է»,- ասաց քաղաքապետի տեղակալը՝ կրկնելով՝ արձանը վերնագիր եւ անուն չունի:

Հիշեցնենք՝ «Մարտի 1-» զոհերի հիշատակին նվիրված հուշարձանի համար երկու անգամ է մրցույթ կայացել, առաջինի ժամանակ ներկայացված գործերը հավանության չէին արժանացել: Մրցույթի մասնակիցների առաջ խնդիր է դրված եղել , որպեսզի հուշարձանի գաղափարական հորինվածքը սահմանափակվի միայն նշմարվող մարﬕնների ուրվագծերի համադրությամբ՝ բացառելով դիմանկարային նմանությունները: Բացի այդ, այն պետք է լիներ հարթաքանդակի տեսքով: Հուշարձանը տեղադրվելու է Գրիգոր Լուսավորիչ փողոցում՝ Բեյրութի փողոցից դեպի Զաքյան փողոց ձգվող ցանկապատի 22-23-րդ հենապատերի ﬕջնամասում: Հարթաքանդակը բրոնզի եւ քարի համադրությամբ հուշարձան է: Հեղինակն է քանդակագործ, ՀՀ վաստակավոր նկարիչ Ալբերտ Վարդանյանը:

Տպել
1856 դիտում

Նիկոլ Փաշինյանը տիկնոջ հետ հանդիպել է «ՀՀ վարչապետի գավաթ» սեղանի թենիսի մրցաշարի եզրափակիչ փուլի մասնակիցներին

Սյունիքում ձորն ընկած ավտոբուսի վթարի հետևանքով զոհերի թիվը հասել է 5-ի

Հենց գալիս են՝ ապրանքը հավաքում, շենքերի բակ ենք փախչում». քաղաքապետարանի և փողոցային առևտրականների «հակամարտությունը»

Գյումրու պատմական «Վառեմ-մարեմի շենքի» փրկության հերթական ծրագիրը․ ով է այս անգամ պատրաստվում վառել Սիրանուշի տան լույսը

4 զոհ և 9 տուժած․ Սյունիքում ձորն ընկած ավտոբուսի վթարի հետևանքով զոհերի թիվն աճել է

Քաղաքացու օրվա կապակցությամբ մարզերում և Երևանում անցկացվել են մի շարք միջոցառումներ

Ցուցարարները կանգնեցրել են «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենան և դանակով ծակել ավտոմեքենայի անվադողը. մանրամասներ

Ռուսաստանում կփոխվեն օտարերկրացիների գտնվելու պայմանները

3 զոհ և 6 տուժած․ մանրամասներ Սյունիքում ձորն ընկած ավտոբուսի վթարից

Ողբերգական ավտովթար Սյունիքում․ ավտոբուսը կողաշրջվել, հայտնվել է ձորում, կան զոհեր և վիրավորներ

Ռուբեն Վարդանյանն առևանգվել է Լաչինից, ԼՂ մյուս ղեկավարներին հանձնել են ռուս խաղաղապահները․ Տիգրան Բալայան

Որոշ շրջանակներ, այդ թվում՝ ԶԼՄ-ներ, սոցհարթակներում համակարգված եղանակով թիրախավորում են Ոստիկանությանը․ ՆԳՆ

Հայաստանից շատերն են արտագաղթել հենց խաղաղության բացակայության պատճառով, խաղաղության օրակարգը դրա մասին է․ վարչապետ

Գրիգոր Գրիգորյանը ակցիայի վայրից բերման է ենթարկվել

Կռունկով տնակը տեղափոխելիս 59-ամյա բետոնագործը մոտ 5 մետր բարձրությունից վայր է ընկել և հիվանդանոցում մահացել

Շուշիի շրջանում ականի պայթյունի հետևանքով ադրբեջանցի սակրավորը վիրավորում է ստացել

Ակնկալում եմ ավելի ընդլայնել մեր օրակարգը․ Արարատ Միրզոյանը շնորհավորել է Նիդերլանդների ԱԳ նախարարին

Սյունիքում մեքենաներ են բախվել․ կա տուժած

Հայաստանին և Նիդերլանդների միջև առկա են ակտիվ քաղաքական երկխոսություն և սերտ գործընկերություն․ ՀՀ նախագահի ուղերձը

Դուք փրկի՞չ եք, թե՞ խուլիգան՝ ձեր «սրբազաններով» հանդերձ, հը՞, Բգո․ Էդգար Առաքելյան

Համակարգված, ստուգված տեղեկությունների համաձայն՝ ուղղորդված որոշ շրջանակներ, ԶԼՄ-ներ, թիրախավորում են ԶՈՒ-ն․ ՊՆ

Բացի, տեսնենք մեջն ինչ ա. Կիրանցում ակցիայի մասնակիցը ծակել է մեքենայի անվադողը

ՀՀ ՊՆ-ն հերքում է մի շարք պայմանագրային զինծառայողների աշխատանքից ազատման դիմում ներկայացնելու լուրը

Ռուսաստանը հանդես է գալիս Բաքվի և Երևանի միջև շփումները շարունակելու օգտին․ Պեսկով

«Պատիվ ունեմ»-ի պատգամավորի հայտարարությունը էժանագին սուտ է, հորդորում եմ դադարեցնել հերթական արշավը․ Ալեքսանյան

Կիրանցում տեղի ունեցած դեպքերից հետո բժշկական կենտրոն են տեղափոխվել նաև հավաքին մասնակից երեխաներ․ ՄԻՊ

Տեղադրված սահմանային սյունը Հայաստանի տարածքային ամբողջականության անկյունաքարն է. Նիկոլ Փաշինյան (տեսանյութ)

«Վնուկովո» օդանավակայանի հարկերից մեկը պայթյունի սպառնալիքի պատճառով տարհանվել է

Շենքի բակում 66-ամյա տղամարդու դի է հայտնաբերվել․ նախաձեռնվել է քրեական վարույթ

Օդի ջերմաստիճանը կբարձրանա․ առանձին շրջաններում կարճատև անձրև կտեղա

Առաջիկայում ուսանողների հետ կքննարկենք Ակադեմիական քաղաքի ծրագիրը․ վարչապետը Գավառում պատասխանում է հարցերի (տեսանյութ)

Դինա Տիտուսը Ադրբեջանի նկատմամբ պատժամիջոցներ կիրառելու մասին օրինագիծ է ներկայացրել

Կիրանցում քարեր են նետել ոստիկանների ուղղությամբ, հայհոյել, լսվել են պայթյունի ձայներ, այրվել են անվադողեր․ մանրամասներ

Ժիրայր Սեֆիլյանը բանակին կոչ է արել պառակտվել, դուրս գալ պետության դեմ

Սիրու՞մ ես հայրենիքդ, ուժեղացրո՛ւ պետությունդ․ վարչապետը Գավառում հանդես է գալիս բանախոսությամբ (տեսանյութ)

Ավտոմեքենան դուրս է եկել երթևեկելի հատվածից և գլորվել ձորը․ կա տուժած

Օտարերկրացու ինքնասպանության փորձը կանխվել է

Շրի Լանկան երկրի հարավում գտնվող օդանավակայանի կառավարումը կփոխանցի ռուսական և հնդկական ընկերություններին

Երևանի մի շարք վարչական շրջաններում շների համար հատուկ զբոսայգիներ են կառուցվել (տեսանյութ)

Ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան ապրիլի 27-ին