Շախմատային աշխարհի խայտառակությունը․ հայ գրոսմայստերները վրդովված են ՖԻԴԵ-ի նոր որոշումից

Շախմատի միջազգային ֆեդերացիայի որոշումը՝ 2020թ․-ի շախմատային օլիմպիադան անցկացնել օնլայն հարթակում և նոր ֆորմատով, ավարտվեց խոշոր սկանդալով։

Օգոստոսի 28-ին խոշոր սկանդալ հասունացավ Հայաստանի հավաքականի մասնակցությամբ։ Քառորդ եզրափակչի Հնդկաստանի հետ դիմակայության առաջին մրցափուլում հաշիվը հավասար էր՝ 2,5-2,5, իսկ Հայաստանի հավաքականի շախմատիստ Հայկ Մարտիրոսյանի պարտիայում հավասար դիրք էր, սակայն օնլայն հարթակում՝ chess.com կայքում, առաջացած խնդիրների պատճառով Մարտիրոսյանի քայլը ցույց չտվեց, ու նա պարտություն գրանցեց։

Հայկական կողմի բոլոր բողոքներն ու ապացույցները, որ խնդիրը կապված է եղել ոչ թե ինտերնետ մատակարարողի, այլ chess.com կայքի սերվերի հետ, աննկատ մնացին ՖԻԴԵ-ի կողմից, ինչին ի պատասխան՝ Հայաստանի հավաքականը որոշեց ամբողջ կազմով դուրս գալ մրցաշարից և չմասնակցել Հնդկաստանի հետ մրցավեճի երկրորդ փուլին։ 

Սկանդալը նոր թափ հավաքեց երեկ՝ օգոստոսի 30-ին, կայացած Ռուսաստան - Հնդկաստան եզրափակիչ մրցամարտից հետո։ Առաջին մրցափուլն ավարտվել էր ոչ-ոքի՝ 3-3 հաշվով, իսկ երկրորդ մրցափուլում Ռուսաստանի հավաքականը հաղթել էր 4,5-1,5 հաշվով, սակայն հնդկական կողմը բողոքել է, որ վերջին երկու պարտիաների ընթացքում chess.com-ի սերվերների հետ կապը կորել է։

Այս դեպքում ՖԻԴԵ-ն ընդունել է բողոքը, սակայն մրցամարտը շարունակելու փոխարեն որոշում է կայացրել երկու երկրների հավաքականներին էլ հաղթանակ շնորհել ու հռչակել չեմպիոններ։

Որոշումը զայրույթ է առաջացրել Հայաստանի հավաքականի առաջատար շախմատիստների մոտ։ Մասնավորապես, Լևոն Արոնյանը «Թվիթեր»-ի իր միկրոբլոգում գրել է․ «Փաստորեն, ինչպես միշտ, մեզնից ոմանց մոտ կապը ավելի քիչ է խափանված, քան մյուսների մոտ»՝ ուղեկցելով գրառումը 1984 հեշթեգով (ակնարկ Ջորջ Օրուելի հայտնի ստեղծագործությանը)։

«ՖԻԴԵ-ում իսկապե՞ս մտածում են, որ ամենախելացին են, իսկ մնացած բոլորը ապուշ են։ Ամոթ ՖԻԴԵ-ին իրենց փնթի աշխատանքի համար։ Նրանք պետք է հրաժարական տան կատարվածից հետո։ Սա մեծ խայտառակություն էր ամբողջ շախմատային աշխարհի համար»,- գրել է Հայաստանի կանանց շախմատի առաջատար Էլինա Դանիելյանը։ Մեկ այլ գրառմամբ Դանիելյանը նշել է, որ «շախմատից էժանագին կրկես են սարքել, սակայն կրկեսը արդեն հեռանում է, իսկ ծաղրածուները, ցավոք, մնում»:

ՖԻԴԵ-ի գլխավոր տնօրեն Էմիլ Սուտովսկին պատասխանել է Արոնյանի գրառմանը՝ նշելով, որ վերջինս սխալվում է. նախ Օրուելի սխալ ստեղծագործության անուն մեջբերելով (իրականում Արոնյանի գրառմանը ավելի համապատասխանում է Օրուելի մյուս ստեղծագործությունը՝ Անասնաֆերման), իսկ երկրորդը, այն, որ իրավիճակները կտրականապես տարբեր են։ Թե ինչով են կոնկրետ երկու իրավիճակները տարբերվում, Սուտովսկին չի մանրամասնել: 

ՖԻԴԵ-ի որոշումից խիստ դժգոհ են մնացել նաև ռուս շախմատիստները, որոնք չեն ցանկանում «կիսել» չեմպիոնությունը։ Գրոսմայստեր Ալեքսանդր Գրիշչուկը իր գործընկեր Դանիիլ Դուբովի միջոցով Էմիլ Սուտովսկուն է ուղարկել «Առյուծ արքան» մուլտֆիլմից մի երգ՝ «Դավաճան» վերնագրով, ընդ որում, նշել է, որ թեև այն ուղարկել է Սուտովսկուն, բայց իրական հասցեատերը ՖԻԴԵ-ի նախագահ Արկադի Դվորկովիչն է, որը սոցիալական ցանցերում գրանցված չէ։ Ինքը Դվորկովիչը դեռ մեկնաբանությամբ հանդես չի եկել, բայց հասցրել է շնորհավորական ուղերձ հղել Ռուսաստանի շախմատի ֆեդերացիայի հոգաբարձուների խորհրդի նախագահ, Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովին։ Իր հերթին Պուտինը շնորհավորել է ռուս շախմատիստներին «փառահեղ տրիումֆի» կապակցությամբ։

Հիշեցնենք, որ 2020թ․-ի շախմատային օլիմպիադան պետք է անցկացվեր վրացական Բաթումիում, սակայն պանդեմիայի հետևանքով ՖԻԴԵ-ն որոշել էր այն տեղափոխվել օնլայն հարթակ։

Տպել
3768 դիտում

Ոսկեպարի շրջանում ադրբեջանական ստորաբաժանումների առաջխաղացման մասին լուրը կեղծ է

Փաշինյանն ու Բլինքենը քննարկել են Հայաստան-Ադրբեջան սահմանազատման գործընթացն ու «Խաղաղության խաչմերուկ» նախագիծը

Էկոնոմիկայի նախարարը մասնագետների հետ քննարկել է խաղողագործության և գինեգործության ոլորտում առկա մարտահրավերները

Կա՞ր հոգևորական, որ ծպտուն հանեց Հոկտեմբերի 27-ին կամ Մարտի 1-ին, ուժեղ տղերք են դարձել, դասեր են տալիս. Մկրտչյան

«Վարչապետի գավաթն» ավելի ու ավելի շատ պետք է կապված լինի կրթության, դպրոցի հետ. Նիկոլ Փաշինյան (լուսանկարներ)

Ֆրանսիան Աթենքում հանդիսավոր արարողությամբ ստացել է օլիմպիական կրակը (լուսանկարներ)

Սյունիքի փոխմարզպետը ավտոբուսի վթարից տուժած իրանցիներին նվերներ ու ծաղիկներ է տարել

Պահեստազորի գնդապետ Միհրան Մախսուդյանի որդին 2 ամսով կալանավորվել է

Կատարում Վահան Կոստանյանը ներկայացրել է Հայաստանի տնտեսական գրավչությանը նպաստող գործոնները

Արգելակները «չեն պահել», ավտոբուսը կոտրել է պատնեշն ու գլորվել ձորը, բոլոր զոհերն իրանցիներ են. ձերբակալվել է վարորդը

Արևշատ գյուղի կամրջից ավտոմեքենան ընկել է Ազատ գետը. կա տուժած

Ավինյանի որոշմամբ՝ Արման Տեր-Թովմասյանն ազատվել է «Ջրային Կառույցներ» ընկերության տնօրենի պաշտոնից

Վանաձորում վրաերթի է ենթարկվել 13-ամյա երեխա

Միրզոյանը Կատարի գործընկերոջը ներկայացրել է Հայաստան-Ադրբեջան կարգավորման գործընթացի զարգացումները

Աղդամում ականի պայթյունից ադրբեջանցի է վիրավորում ստացել

Ավտովթար Ջերմուկ-Գնդեվազ ճանապարհին. ծանր վիճակում հոսպիտալացվել է 2 տուժած

Երևանում փակ ճանապարհներ չկան, դեպի Գյումրի ուղղությամբ երթևեկությունը վերականգնվել է

Քիմ Քարդաշյանն այցելել է Սպիտակ տուն և հանդիպել ԱՄՆ փոխնախագահին (լուսանկարներ)

Մեկնարկել է ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի պաշտոնական այցը Կատար

Ալեն Սիմոնյանը մեկնում է արձակուրդ

Շվեդիայում կրկին հրապարակայնորեն այրել են Ղուրանը (լուսանկարներ)

Կիևը գերմանական ընկերությունից պահանջել է ավելի քան 800 Vector անօդաչու թռչող սարք

Սպասվում է անձրև, ամպրոպ, առանձին հատվածներում՝ կարկուտ և քամու ուժգնացում. կցրտի 7-9 աստիճանով

Սյունիքի մարզպետը և Կապանում Իրանի գլխավոր հյուպատոսը տեսակցել են ավտոբուսի վթարի հետևանքով տուժած քաղաքացիներին

Հայաստանը շուտով Թուրքիային կփոխանցի Անիի կամրջի վերականգնման շուրջ իր մոտեցումները. ԱԳՆ

Մեկնարկել է «ՀՀ վարչապետի գավաթ» սեղանի թենիսի սիրողական մրցաշարի եզրափակիչ փուլը

Սպորտային մարմնամարզության ԵԱ. Արթուր Դավթյանն արծաթե մեդալ է նվաճել

Բլինքենն ուղևորվելու է Մերձավոր Արևելք

Քաղաքացին Գութանասար բարձրանալիս կոտրել է ոտքը. փրկարարները մոտ 6 կմ-ից իջեցրել են, օգնել հոսպիտալացվել

Վրաստանից էլեկտրաէներգիայի արտահանումն աճել է 14 անգամ. որքան է վաճառվել Հայաստանին

Գետափնյա գյուղի մոտակա կամրջով երթևեկությունը դեռևս փակ է

Մահացել է ազատամարտի մասին երգեր կատարող Սահակ Սահակյանը

Պահեստազորի գնդապետ Միհրան Մախսուդյանի որդուն մեղադրանք է առաջադրվել

Սուրենյանը հայտնել է Երևանում սպասվող գրեթե ռեկորդային տաքության մասին

Մահացել է Պարույր Սևակի որդին` ոստիկանության գնդապետ Արմեն Ղազարյանը

Նիկոլ Փաշինյանը տիկնոջ հետ հանդիպել է «ՀՀ վարչապետի գավաթ» սեղանի թենիսի մրցաշարի եզրափակիչ փուլի մասնակիցներին

Սյունիքում ձորն ընկած ավտոբուսի վթարի հետևանքով զոհերի թիվը հասել է 5-ի

Հենց գալիս են՝ ապրանքը հավաքում, շենքերի բակ ենք փախչում». քաղաքապետարանի և փողոցային առևտրականների «հակամարտությունը»

Գյումրու պատմական «Վառեմ-մարեմի շենքի» փրկության հերթական ծրագիրը․ ով է այս անգամ պատրաստվում վառել Սիրանուշի տան լույսը

4 զոհ և 9 տուժած․ Սյունիքում ձորն ընկած ավտոբուսի վթարի հետևանքով զոհերի թիվն աճել է