Հետաքրքրությունը շատ է եղել, բայց մրցույթները չեն կայացել. Բաբայանը՝ աճուրդի հանված պետական գույքերի մասին

Վերջին ամիսներին ՀՀ Կառավարության որոշումներով մի շարք պետական գույքեր աճուրդի են դրվել:

 

Աճուրդի դնելու հիմնական նպատակը ներդրումներ ներգրավելն է: Դրա համար էլ գույքերի մեծ մասի դեպքում գնորդի համար սահմանված պահանջ կա ներդրումային ծրագիր ներկայացնելու:

Թեմայի վերաբերյալ «Հայկական ժամանակ»-ի հարցերին պատասխանել է ՀՀ պետական գույքի կառավարման կոմիտեի նախագահ Նարեկ Բաբայանը:

- Պարո՛ն Բաբայան, Կառավարությունը վերջին ամիսներին մի քանի խոշոր գույք է աճուրդի հանել, ի՞նչ փուլում են դրանք, հետաքրքրություն կա՞:

- Հետաքրքրություն շատ է եղել այդ գույքերի նկատմամբ, սակայն մրցույթներ չեն կայացել: Մենք հանդիպել ենք գործարարների հետ՝ այդ թվում փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի մոտ է քննարկվել: Այստեղ մի խնդիր կա, որը պետք է վերացնել. դա վերաբերում է Կառավարության մի որոշման, ըստ որի՝ պարտավորությունների կատարման ողջ ընթացքում գույքը համարվում է գրավադրված: Այդ որոշմամբ գնորդը մեծ արժեք ունեցող գույքի գինը պետք է վճարի, բայց միեւնույն ժամանակ ներդրումների կատարման ողջ ընթացքում, որը 1, 2 կամ ավելի տարիներ են՝ գույքը գրավադրված է մնում: Դա դժվարացնում է գույքը բանկում գրավադրելու եւ լրացուցիչ միջոցներ ներգրավելու պրոցեսը: Կարծում եմ, շատ արագ այդ հարցը կկարգավորվի:

- Այս պահին Կառավարության որոշմամբ քանի՞ պետական գույք է աճուրդի դրված:

- Ընդհանուր՝ 5: 3 դեպքում՝ Մոսկովյան փողոց 1 հասցեում գտնվող շենքի, Նորքի այգիների եւ Պարույր Սեւակի փողոցում գտնվող շենքի մրցույթները չեն կայացել, քանի որ մասնակցության հայտ չի գրանցվել: Ընթացքի մեջ է եվս 2-ը՝ Մոսկովյան եւ Օրբելի փողոցներում: Եթե նշածս հարցի վերաբերյալ համապատասխան որոշում լինի, գուցե առաջիկա շաբաթվա ընթացքում այդ 5 գույքերի օտարման որոշման մեջ փոփոխություն լինի:

- Եթե գնորդը գնում է շինությունը, այն մնում է գրավադրված ու հետագայում ներդրումներ չի իրականացնում, այդ շինությունը պետությունը հե՞տ է վերցնում:

- Ներկա կարգավորման համաձայն, գույքը կարող է աճուրդով վաճառվել եւ որեւէ ներդրման պարտավորություն չֆիքսվել: Իսկ եթե խոսք է գնում օրինակ՝ մրցույթի մասին եւ կա 2 հավանական գնորդ, որոնցից մեկը խոստանում է 5 անգամ ավելի մեծ ներդրում կատարել այդ գույքը ձեռք բերելու դեպքում, նա ստանում է առավելություն: Իսկ որպեսզի այդ խոստացած ներդրումները գնորդը կատարի, եւ մենք դա կարողանանք հսկել, պետք է ունենանք ինչ-որ մի գործիք: Մինչ այսօր այդ գործիքը գույքը գրավ պահելն է եղել: Հիմա որպեսզի ավելի ճկուն լինի, մենք մտածում ենք դա փոխարինել բանկային երաշխիքով՝ ինչ-որ տոկոսի չափով: Իսկ եթե գույքի գինն արդեն վճարվել է՝ միայն ներդրումների եւ ժամկետի առումով պետք է ֆիքսել այդ պարտավորությունը: Այսինքն, եթե վաղը, մյուս օրը, օրինակ՝ լինի երրորդ գնորդ եւ սեփականատերը կամ բանկը այդ շենքը վաճառեն այդ երրորդ գնորդին՝ միեւնույն է, շենքի հետ կապված պարտավորությունները պահպանվում են կադաստրային միասնական տեղեկանքի տեսքով: Իսկ առաջին գնորդը իր խախտած ժամկետների կամ ներդրումների ծավալի չկատարման համար կվճարի համապատասխան բանկային երաշխիքի տեսքով:

- Եթե գույքի գրավադրման վերաբերյալ փոփոխությունը տեղի ունենա, կհաջողվի՞ այդ աճուրդի դրված գույքերն օտարել:

- Այո՛, կարծում եմ կկարողանանք: Անկեղծ ասած, կա նաեւ գնի հետ կապված որոշակի հարցեր: Որոշ դեպքերում մարդիկ կարծում են, որ գինը հնարավորինս բարձր է գնահատված: Գնահատման հետ կապված կադաստրի կոմիտեն հիմա մի շարք փոփոխություններ է կատարում, եւ չի բացառվում, որ մեկնարկային գինը 100 տոկոսից ավելի ցածր գնով դրվի, եւ այդ դեպքում ավելի շատ մասնակիցներ ունենանք:

- Կառավարության քննարկումներից մեկում նշվեց, որ գնորդի մոտ գույքը գնելու ցանկությունը նվազում է նաեւ, երբ պահանջ է դրվում, որ դրա արտաքին տեսքը  պահպանվի: Այս առումով խնդիրներ առաջացե՞լ են: Առհասարակ ինչո՞ւ պետք է գնորդը պահպանի շենքի արտաքին տեսքը:

- Իհարկե՛, բոլոր գույքերի մասին չի խոսքը, բայց առհասարակ կան շենքեր, որոնք, անկախ նրանից՝ պետությունն է վաճառում, թե որեւէ  անձ՝ լիազոր մարմինը արտաքին տեսքի հետ կապված փոփոխությունների իրավունք չի տալիս: Դա կլինի Մշակույթի նախարարությունը, թե Քաղաքապետարանը, պարզապես չեն տալիս այդ իրավունքը: Այսինքն՝ մենք ոչ թե նոր ինչ-որ մի բան ենք հորինում, այլ ամենասկզբից տեղյակ ենք պահում, որ որոշ դեպքերում համապատասխան մարմինը արտաքին տեսքը փոխելու թույլտվություն չի տա: Մեր նպատակը ոչ թե այդ սահմանափակումները դնելն է, այլ գնորդին իրազեկելը, որ օրինակ՝ այս շենքը մշակութային հուշարձանների ցանկում է եւ գերադասելի է, որ արտաքին տեսքի փոփոխություն չլինի:

Բնականաբար, եթե Երեւան քաղաքում ինչ-որ մեկը գնորդին թույլատրի 4 հարկանի շենքը քանդել եւ տեղը 20 հարկանի շենք կառուցել, այդ շենքի գինը էապես կավելանա, քանի որ գնորդը կիմանա, որ այդպիսի հնարավորություն է ունենալու: Դրա համար մենք ի սկզբանե պետք է իրազեկենք, թե նա ինչ հնարավորություններ եւ ինչ սահմանափակումներ ունի:

- Հիմնականում ի՞նչ բիզնեսների համար կարող են հետաքրքիր լինել այս օտարվող գույքերը: Կառավարության նիստերից մեկում նախարար Սուրեն Պապիկյանը խոսել էր, որ գույքերից մեկը հյուրանոցի համար է հարմար:

- Որոշ դեպքերում գրված է, որ շինությունը հասարակական նշանակության է, դա իր հերթին որոշակի սահմանափակում է դնում: Որոշ դեպքերում առհասարակ սահմանափակում չկա, այսինքն կարող է նաեւ բնակելի շինարարություն լինել, օրինակ՝ նույն Նորքի այգիների կամ Պարույր Սեւակի փողոցի շինությունների դեպքում:

- Իսկ այս դեպքում ինչո՞ւ են սահմանափակումներ դրվում գնորդի առաջ:

- Ոչ թե սահմանափակում է, այլ օրինակ՝ նշում ենք, որ քաղաքապետարանն ասում է՝ առնվազն տարածքի 40 տոկոսը պետք է կանաչ հատված մնա: Սա սահմանափակում անվանենք, թե չէ, ամեն դեպքում սա իր պարտականությունների տեղեկացում է: Եթե մարդն այդ գույքն այլ ճանապարհով ձեռք բերեր եւ դիմեր քաղաքապետարան՝ միեւնույն է, նրան այս ամեն ինչը ասվելու էր: Օրինակ՝ քաղաքապետարանը գրում է, որ այս տարածքում առավելագույնը 6 հարկ կառուցելու թույլտվություն է տալու, դա իհարկե՛, սահմանափակում է: Եթե գնորդը 12 հարկ կառուցի՝ վստահաբար ավելի մեծ եկամուտ կարող է ունենալ, բայց նախապես պետք է այս ամեն ինչին տեղյակ լինի եւ կարողանա իր հաշվարկներն անել:

- Պարո՛ն Բաբայան, Ծաղկաձորի «Գոլդեն փելես» հյուրանոցի աճուրդի հետ կապված ի՞նչ իրավիճակ է: Այնտեղ կորոնավիրուսի սկզբնական շրջանում հիվանդներ էին մնում, այս պահին մարդ կա՞:

- Ո՛չ, չկա, դրա աճուրդը կասեցվել էր: Հիմա մենք շրջանառել ենք Կառավարության որոշում, որպեսզի նորից թույլատրվի աճուրդ իրականացնել: Եթե աճուրդով հետաքրքրվող չեղավ, կարծում եմ, որ այդ դեպքում պետք է քննարկենք վարձակալության կամ հավատարմագրային կառավարման տալու տարբերակները:

Տպել
1373 դիտում

Երկրաշարժ Թուրքիայի հարավ-արևմուտքում

Մահացել է Սուրեն Բաղդասարյանի թոռը՝ «Փյունիկ» ՖԱ-ի գլխավոր քարտուղարը

Ժերար Դեպարդյեին Փարիզում ձերբակալել են

Անձրև, ամպրոպ, կարկուտ, կցրտի 7-10 աստիճանով. ինչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին

ԱԳ նախարարը Կատարի խորհրդատվական խորհրդի նախագահին է ներկայացրել «Խաղաղության խաչմերուկ» ծրագիրը

Կարմրուկի քանի դեպք է գրանցվել Հայաստանում 2024 թվականին

Ի՞նչ եղավ Վանեցյանի գաղտնալսման գործը․ Անդրանիկ Քոչարյանը՝ դատախազին (տեսանյութ)

Ադրբեջանի պետական ​​հանձնաժողովը Հայաստանին կոչ է արել համագործակցել անհետ կորածների հարցում

Հայաստանի ու Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպման վայրը հայտնի է

Կադիրովն իր 16-ամյա որդուն նշանակել է Պուտինի անվան ռուսական հատուկ նշանակության ուժերի համալսարանի համակարգող

11:30-ի դրությամբ՝ Երևանում փակ փողոցներ չկան

Մայիսի 1-ից դեպի Կենդանաբանական այգի կգործարկվի անվճար երթուղի

«Ծիծեռնակաբերդ»-ում Աննա Հակոբյանի և դստեր դեպքով մեկ անձի մեղադրանք է առաջադրվել

«Արդարացում չի լինելու չաշխատելու համար, այդ մարդիկ ուղղակի կփոխարինվեն». Տիգրան Ավինյան

79 անշարժ գույք, 42 տրանսպորտային միջոց, 39 բաժնետոմս. ինչ է պահանջվում բռնագանձել Գագիկ Ծառուկյանից

«Դո՞ւ ես փրկությունը հայ ազգի, դուք ամենամեծ վնաս տվողներն եք»․ քաղաքացին՝ ճանապարհը փակած Գեղամ Մանուկյանին

«Շատ նախաձեռնություններ ունենք, որ պտտվում, պտտվում են ու տեղ չեն հասնում». Ավինյան

Դատախազությունը պահանջում է Գագիկ Խաչատրյանից բռնագանձել շուրջ 200 միավոր անշարժ գույք, մոտ 23 միլիարդ դրամ

25 միավոր անշարժ գույք, 4 միլիոն դոլարի ավանդ արժեթուղթ. դատախազը ներկայացրել է՝ ինչ են պահանջում բռնագանձել Քոչարյանից

Արմավիր-Գյումրի ավտոճանապարհը բացվել է

Նոյեմբերյանում խուլիգանական արարքների կատարման համար մեղադրվող 4 անձից 3-ը կալանավորվել է (տեսանյութ)

Մայրաքաղաքում փակ ճանապարհներ չկան․ ոստիկանություն

Հայտնի է՝ որտեղ կկառուցվի Ալբերտ Ազարյանի անվան մանկապատանեկան մարզադպրոցը և ինչ ժամկետում

Սուրենյանը հայտնել է առաջիկայում սպասվող եղանակային կտրուկ փոփոխության մասին

«Երևանի ավտոբուս» ՓԲԸ-ն տնօրենի նոր պաշտոնակատար ունի

2 արծաթե, 5 բրոնզե մեդալ. բռնցքամարտի Հայաստանի հավաքականը վերադառնում է Եվրոպայի առաջնությունից

Ադրբեջանում քաղաքացին գլուխը մտցրել է ջրի բաքի մեջ ու չի կարողացել հանել. փրկարարները կտրել են բաքը (տեսանյութ)

Կոլորադոյի հայ համայնքի հետ հանդիպմանը դեսպան Մակունցն անդրադարձել է ՀՀ ներկա մարտահրավերներին

Բլինքենն Ալիևին կոչ է արել ազատել անարդարացիորեն ձերբակալված բոլոր անձանց

Բերքաբերի մոտակայքում տեղի է ունենալու պայթեցման աշխատանք. ՊՆ-ն խնդրում է խուճապի չմատնվել

Երևան-Սևան ավտոճանապարհին «Մերսեդես»-ը հարվածել է երկաթե արգելապատնեշին ու կոտրել այն

Հայաստանում միայն ռուսերեն ուսուցմամբ քանի դպրոց կա, որքան աշակերտներ ունեն և որտեղ են դրանք

Ոսկեպարի շրջանում ադրբեջանական ստորաբաժանումների առաջխաղացման մասին լուրը կեղծ է

Փաշինյանն ու Բլինքենը քննարկել են Հայաստան-Ադրբեջան սահմանազատման գործընթացն ու «Խաղաղության խաչմերուկ» նախագիծը

Էկոնոմիկայի նախարարը մասնագետների հետ քննարկել է խաղողագործության և գինեգործության ոլորտում առկա մարտահրավերները

Կա՞ր հոգևորական, որ ծպտուն հանեց Հոկտեմբերի 27-ին կամ Մարտի 1-ին, ուժեղ տղերք են դարձել, դասեր են տալիս. Մկրտչյան

«Վարչապետի գավաթն» ավելի ու ավելի շատ պետք է կապված լինի կրթության, դպրոցի հետ. Նիկոլ Փաշինյան (լուսանկարներ)

Ֆրանսիան Աթենքում հանդիսավոր արարողությամբ ստացել է օլիմպիական կրակը (լուսանկարներ)

Սյունիքի փոխմարզպետը ավտոբուսի վթարից տուժած իրանցիներին նվերներ ու ծաղիկներ է տարել

Պահեստազորի գնդապետ Միհրան Մախսուդյանի որդին 2 ամսով կալանավորվել է