Խուճապ Գյումրու ինֆեկցիոնում. ինչո՞ւ են կորոնավիրուսով հիվանդները տեղափոխվում մայրաքաղաք

Գյումրու ինֆեկցիոն հիվանդանոցում բուժվող կորոնավիրուսով հիվանդների հարազատները վաղ առավոտից խուճապի մեջ են: ՀԺ ահազանգած քաղաքացիներից մեկը տեղեկացրեց, որ իրենց ասվել է, թե առաջիկա մեկ ժամում բոլոր հիվանդները տեղափոխվելու են Երևան:

«Մենք դեմ ենք, մեր հիվանդին կտանին, եսիմ ի՞նչ ենեն, ինչղ ետ գան, էդ էլ հարց է՝ գուկա՞ն, թե՞ չէ: Ստեղ գոնե քաղաքի մեջն էր, կապը կար, մենք մինչև երևանները ի՞նչղ հասնինք կամ էլ որ զանգենք, ո՞վ է մեզի պատասխանողը: Խոմ զոռով տանելով չէ»,- բողոքեց քաղաքացին:

Ինչո՞ւ են կորոնավիրուսով հիվանդները տեղափոխվում Գյումրիից՝ Շիրակի մարզպետարանի առողջապահության բաժնի պետ Լեյլի Ասլանյանն ասաց՝ առողջապահության նախարարի հրամանն են իրականացնում:

«Նախարարի հրամանով՝ մարզերում բացված կորոնավիրուսային ծառայություն իրականացնող COVID կենտրոնները կփակվեն, և ծառայությունը կկենտրոնացվի միայն Երևանում: Հաշվի է առնվել թվերի նվազումն ու այն հանգամանքը, որ այլևս երևանյան հիվանդանոցները գերծանրաբեռնված չեն: Նախարարի հրամանը սեպտեմբերի 1-ով է մտնում գործողության մեջ: Դրա համար մենք այսօր ենք կազմակերպում տեղափոխումը, որ հասցնենք նաև ախտահանել ու պահանջվող այլ գործողություններ իրականացնել հիվանդանոցում, որպեսզի անցնեն սովորական, բնականոն աշխատանքի»,- տեղեկացրեց մարզպետարանի պատասխանատուն:

Գյումրու ինֆեկցիոնից Երևան կտեղափոխվի կորոնավիրուսով հիվանդ 55 մարդ: Նրանց տեղափոխումն իրականացվում է առողջապահության նախարարության և շտապօգնության ծառայության միջոցով: Այս պահին, սակայն, Լեյլի Ասլանյանը հստակ չկարողացավ նշել, թե հիվանդները մայրաքաղաքի որ հիվանդանոցներ են տեղափոխվում, ասաց՝ նախարարությունից երբ ասեն, իրենք էլ կպայմանավորվեն շտապօգնության ծառայության հետ, կիրականացնեն տեղափոխումը:

Այս պահին Երևան տեղափոխվող հիվանդների մեջ, ըստ Ասլանյանի, ծանր վիճակում գտնվող մարդ չկա, քանի որ Գյումրիում մնում էին միայն նրանք, ովքեր ռեանիմացիայի կարիք չունեին: Հիվանդության ծանր ընթացք ունեցած հիվանդներն ավելի վաղ էին տեղափոխվել մայրաքաղաք:

Ինչո՞ւ են հիվանդները խուճապի մեջ, ինչո՞ւ են հրաժարվում տեղափոխվելուց, արդյոք նախապես իրազեկվե՞լ էին, թե՞ միայն առավոտյան են այդ մասին իմացել: Պատասխանատուն ասաց՝ գիտեցել են ավելի վաղ, և այս պահին բարձրացած աղմուկն ուղղակի անհասկանալի է:

«Նրանց ամեն ինչ բացատրվել է ամենայն մանրամասնությամբ, գիտեն, թե ինչի համար են գնում Երևան: Ինչ վերաբերում է մարդկանց ռեակցիային, երևի բնական է. նրանք էլ իրավունք ունեն իրենց կարծիքն ունենալ: Մենք էլ իրականացնում ենք մեր, բայց որ անհանգստանալու որևէ  հարց չկա, դա հաստատ է: Տեղափոխումն էլ, բուժումն էլ նախարարությունն է իրականացնում, կրկին անվճար, ոչ մի փոփոխություն այս հարցում չկա»,- ասաց Լեյլի Ասլանյանը:

Գյումրու ինֆեկցիոնից կորոնավիրուսով հիվանդները գնում են, սակայն պահպանվում է տրիաժի ծառայությունը: Կասկածելի հիվանդները կմնան, եթե թեստավորվելուց հետո կհաստատվի կորոնավիրուս, կրկին կտեղափոխվեն Երևան. «Նորմալ գործընթաց  է, առանց խուճապի, առանց ավելորդ խնդիրների, ես չգիտեմ՝ ինչու է նման արձագանք ստացել»:

Կմնա՞ արդյոք «Գյումրի» ԲԿ-ում բացված տրիաժի ծառայությունը ևս՝ Ասլանյանն ասաց՝ այս պահին հարցին պատասխանել չի կարող, դեռ տեղյակ չէ: Դա հետագայում նախարարությունը կորոշի կմնա այն ԲԿ-ում, թե կտեղափոխվի ինֆեկցիոնի տրիաժ:

Տպել
4943 դիտում

Հանդիսատեսն ու դերասանները՝ բեմում․ մեկնարկել է Գյումրու միջազգային թատերական փառատոնը

Արարատ Միրզոյանն աշխատանքային այցով կմեկնի Վիեննա

Միջադեպ է տեղի ունեցել Իրանի նախագահին տեղափոխած ուղղաթիռի հետ․ դեպքի վայր են մեկնել փրկարարական խմբերը

«Մերսեդես»-ը վրաերթի է ենթարկել հետիոտնին. տուժածը տեղափոխվել է հիվանդանոց

Օպերատիվ իրավիճակից ելնելով, բացի Կիրանցի բնակիչներից այլ անձանց մուտքն արգելվում է․ Տավուշի ոստիկանապետ

Սահմանազատման գործընթացը հուսադրում է, որ Ադրբեջանի և Հայաստանի միջև կարող է խաղաղության պայմանագիր կնքվել․ Ալիև

Ալյասկայի լճերից մեկում ինքնաթիռ է հայտնաբերվել, որում դիեր են եղել

Լարված իրավիճակ Թալինի հիվանդանոցի ծննդատանը․ 29-ամյա կին է մահացել

Գազայի կենտրոնական հատվածում իսրայելական հարվածների հետևանքով 20 մարդ է զոհվել

Սպասում եմ նրան Վրաստանի անկախության օրը․ Զուրաբիշվիլին Մակրոնին կոչ է արել այցելել Թբիլիսի

ԱԱԾ-ն Կիրանցի հետ կապված հայտարարություն է տարածել

«Հայաստան» խմբակցության պատգամավորները Կիրանցում սադրում են ոստիկաններին

Սլովակիայի վարչապետ Ռոբերտ Ֆիցոյի կյանքին այլևս վտանգ չի սպառնում

Օդի ջերմաստիճանը կբարձրանա․ շրջանների զգալի մասում անձրևային եղանակը կպահպանվի

Ինչ մեղադրանք է ներկայացվել Վահագն Չախալյանին․ մանրամասներ

Սալոմե Զուրաբիշվիլիի կիրառած վետոն հետագա մտորումների տեղիք է տալիս․ Շառլ Միշել

Ռաիսին ու Ալիևը շահագործման են հանձնել Արաքսի վրա կառուցված Խուդաֆերինի հիդրոէլեկտրակայանը

Աշխաբադում բացվել է Սայաթ-Նովայի արձանը

Հայտնի է Վահագն Չախալյանի նկատմամբ կիրառված խափանման միջոցը

ՀՀ զինված ուժերում մեկնարկած ռազմավարական հրամանատարաշտաբային զորավարժությունները շարունակվում են (լուսանկարներ)

Գազամատակարարման անջատումներ են սպասվում Վանաձորում․ հասցեներ

Պարզվում է՝ 40 քաղաքական ուժեր հանդիպել են նորաթուխ մեսիայի հետ, նրանք աղմկում են ընդամենը մեկ պատճառով․ Արսեն Թորոսյան

Աշակերտները չեն միացել ակցիային, ցուցարարներն էլ նրանց վիրավորել են․ դպրոցի մոտ ծեծկռտուք է եղել, հնչել են հայհոյանքներ

Իրան-Ադրբեջան պետական սահմանին մեկնարկել է Ռաիսի-Ալիև հանդիպումը

Զինված անհայտ անձինք ներխուժել են Ձորաղբյուրի տներից մեկը, կրակելով վնասել «Լեքսուս»-ը և փորձել գողություն կատարել

Գիշերը Գյումրիում թանգարանային է եղել (լուսանկարներ)

Տևական ժամանակ լույս չի լինի Երևանի և 5 մարզի բազմաթիվ հասցեներում

Հնդկաստանում ՀՀ դեսպանը ներկայացրել է Հայաստանում բիզնես գործունեություն ծավալելու հնարավորությունները

Այսօր մի քանի ժամով Երևանի փոքր կենտրոնի որոշ հատվածներ փակ կլինեն

Ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան մայիսի 19-ին

Գետափնյա գյուղի մոտակա կամրջով երթևեկությունը շարունակում է փակ մնալ

Սիսիան-Գորայք ճանապարհին մեքենան գլորվել է ձորը․ կան տուժածներ

Կրակոցներ՝ եկեղեցու հարևանությամբ գտնվող տարածքում․ կան զոհեր և վիրավոր, մահացածներից մեկը քրեական հեղինակություն է

Վրաստանի նախագահը վետո է դրել աղմկահարույց օրինագծի վրա

Սպանություն՝ Ոստան գյուղի գերեզմանատան մոտ. ձերբակալվածներ կան

Նախկին ղեկավարները հանուն ռուսական լծի մի կողմ են թողել անհամաձայնությունները, 30 տարին դուրս է եկել հրապարակ. Խզմալյան

Վազգեն Գալստանյանի հավաքը՝ Սուրբ Աննա եկեղեցու բակում

«Շենգավիթ» բժշկական կենտրոնում 47-ամյա հղի կին է մահացել

ԵԽ նախարարական համաժողովի շրջանակներում նախարար Միրզոյանի հետ արծարծվել են Հարավային Կովկասում զարգացումները

Կքննարկվի Վահագն Չախալյանին կալանավորելու միջնորդությունը