Քոչարյանի ինչի՞ն է պետք 2 միլիոնը

29/08/2020 schedule18:25

Եվ այսպես, Ռոբերտ Քոչարյանը դատի է տվել Հայաստանի Հանրապետությանը եւ պահանջում է 2 միլիոն դրամ, որովհետեւ դատարանը մարտ ամսին հրապարակել է նրա առողջական վիճակի մասին բժշկական գաղտնիք պարունակող տեղեկություններ։ Փաստորեն մարդն ամիսներ շարունակ փաստաբանների միջոցով աղմուկ-աղաղակ էր բարձրացրել, թե հիվանդ է, բուժման կարիք ունի, խափանման միջոցը չփոխելով՝ իրեն խոշտանգում են եւ այլն, իսկ ազատության մեջ հայտնվելուց հետո դատի է տալիս պետությանը՝ այդ նույն հիվանդության վերաբերյալ տեղեկություններ հրապարակելու համար։ Բայց հարցի իրավական կողմը թողնենք մասնագետներին։ Ի վերջո դատարանն է որոշելու՝ բավարարե՞լ Քոչարյանի պահանջը, թե ոչ։ Շատ ավելի կարեւոր է այն հարցը, թե Քոչարյանի ինչի՞ն է պետք այս ամենը, ո՞րն է նրա նպատակը։

Հասկանալի է, որ այդ 2 միլիոն դրամի կարիքը Քոչարյանը չունի։ Ինքն է, չէ՞, հայտարարել, որ իր ընտանիքը Հայաստանի 200 ամենահարուստ ընտանիքներից մեկն է (հարստությունն էլ, հասկանալի է, ձեռք է բերվել բացառապես ազնիվ աշխատանքով)։ Որեւէ կոնկրետ պաշտոնյայից վրեժ լուծելու խնդիր նույնպես չկա. եթե պահանջը բավարարվի՝ այդ գումարը բյուջեից է վճարվելու, այսինքն՝ հարկատուներն են վճարելու (իբր տասը տարվա ընթացքում քիչ են վճարել)։ Հետեւաբար՝ նրա այդ քայլի հիմքում քաղաքական հաշվարկներն են։ Ի՞նչ հաշվարկների մասին է խոսքը։

Քոչարյանի՝ Հայաստանի Հանրապետությանը դատի տալու եւ 2 միլիոն դրամ պահանջելու քայլի հանրային արձագանքները միանգամայն կանխատեսելի էին, ու դրանցում «չտեսնված լկտիություն», «աննախադեպ ցինիզմ» եւ նման կարգի այլ գնահատականներն ամենեւին էլ ամենակոշտը չէին։ Բայց ակնհայտ էր, որ վրդովմունքի այս առաջին ալիքին հաջորդելու էր երկրորդը՝ այս անգամ ուղղված իշխանությունների եւ անձամբ վարչապետի դեմ, եւ արտահայտվելու էր «տո շատ էլ լավ ա անում, էդ ձեզ քիչ ա», «տեսա՞ք ուր հասցրեց ձեր թավիշը» եւ համանման այլ ձեւակերպումներով։ Այսինքն՝ ակնհայտ էր, որ Քոչարյանի այս պահվածքի արդյունքում հասարակության զայրույթն ուղղվելու է ոչ այնքան Քոչարյանի  (նրա նկատմամբ հանրության վերաբերմունքը «զայրույթ» անվանելը համարյա հաճոյախոսություն է), որքան վարչապետ Փաշինյանի դեմ։ Եվ, ըստ Քոչարյանի հաշվարկների, վերջինիս ստիպելու է տուրք տալ հանրային տրամադրություններին ու գոնե այս դեպքում հրաժարվել «թավիշից»։ Ամեն դեպքում՝ Քոչարյանն, իր կարծիքով, ցանկացած հանգուցալուծման պարագայում շահած է դուրս գալու։ Դատարանը մերժի հայցը՝ ինքն աշխարհով մեկ աղմուկ կբարձրացնի, թե «դատական համակարգն իշխանությունների խամաճիկն է», իր իրավունքները ոտնահարվում են եւ այլն, դատարանը բավարարի նրա պահանջը՝ հանրության զգալի հատվածը կհիասթափվի Փաշինյանի «թուլությունից»...

Զուտ քաղաքական տեխնոլոգիաների առումով Քոչարյանի այս քայլն առանձնապես չի տարբերվում այն դրվագից, երբ ընդդիմադիր ակտիվիստներից մեկը փողոցում հայհոյեց ԱԺ փոխնախագահին, միանգամայն կանխատեսելիորեն վնասվածքներ ստացավ ու աշխարհով մեկ աղմուկ բարձրացրեց, թե իր նկատմամբ քաղաքական հետապնդում է իրականացվում։ Պարզապես այս դեպքում Քոչարյանը «հրապարակավ հայհոյում է» Հայաստանի Հանրապետությանն ու ՀՀ քաղաքացիներին՝ թաքուն հույս ունենալով, որ Փաշինյանի արձագանքը կլինի նույնքան կոշտ, եւ այդպիսով ինքն ավելի մեծ հաջողությամբ կներկայանա որպես քաղհալածյալ։ Իսկ որեւէ արձագանքի բացակայությունը կարող է ընկալվել որպես իշխանությունների թուլության նշան (ինչպես կընկալվեր փողոցում հնչած հայհոյանքին չպատասխանելը՝ օրինապաշտության նկատառումներով)։

Մի խոսքով՝ Քոչարյանը փորձում է իշխանություններին ստիպել խաղալ իր կանոններով։ Վստահաբար՝ չի ստացվի, որովհետեւ Հայաստանում օրենքներից բացի խաղի այլ կանոններ չպետք է գործեն։ Որքան էլ մեծ լինի գայթակղությունը։

Տպել
2502 դիտում

Նիկոլ Փաշինյանը տիկնոջ հետ հանդիպել է «ՀՀ վարչապետի գավաթ» սեղանի թենիսի մրցաշարի եզրափակիչ փուլի մասնակիցներին

Սյունիքում ձորն ընկած ավտոբուսի վթարի հետևանքով զոհերի թիվը հասել է 5-ի

Հենց գալիս են՝ ապրանքը հավաքում, շենքերի բակ ենք փախչում». քաղաքապետարանի և փողոցային առևտրականների «հակամարտությունը»

Գյումրու պատմական «Վառեմ-մարեմի շենքի» փրկության հերթական ծրագիրը․ ով է այս անգամ պատրաստվում վառել Սիրանուշի տան լույսը

4 զոհ և 9 տուժած․ Սյունիքում ձորն ընկած ավտոբուսի վթարի հետևանքով զոհերի թիվն աճել է

Քաղաքացու օրվա կապակցությամբ մարզերում և Երևանում անցկացվել են մի շարք միջոցառումներ

Ցուցարարները կանգնեցրել են «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենան և դանակով ծակել ավտոմեքենայի անվադողը. մանրամասներ

Ռուսաստանում կփոխվեն օտարերկրացիների գտնվելու պայմանները

3 զոհ և 6 տուժած․ մանրամասներ Սյունիքում ձորն ընկած ավտոբուսի վթարից

Ողբերգական ավտովթար Սյունիքում․ ավտոբուսը կողաշրջվել, հայտնվել է ձորում, կան զոհեր և վիրավորներ

Ռուբեն Վարդանյանն առևանգվել է Լաչինից, ԼՂ մյուս ղեկավարներին հանձնել են ռուս խաղաղապահները․ Տիգրան Բալայան

Որոշ շրջանակներ, այդ թվում՝ ԶԼՄ-ներ, սոցհարթակներում համակարգված եղանակով թիրախավորում են Ոստիկանությանը․ ՆԳՆ

Հայաստանից շատերն են արտագաղթել հենց խաղաղության բացակայության պատճառով, խաղաղության օրակարգը դրա մասին է․ վարչապետ

Գրիգոր Գրիգորյանը ակցիայի վայրից բերման է ենթարկվել

Կռունկով տնակը տեղափոխելիս 59-ամյա բետոնագործը մոտ 5 մետր բարձրությունից վայր է ընկել և հիվանդանոցում մահացել

Շուշիի շրջանում ականի պայթյունի հետևանքով ադրբեջանցի սակրավորը վիրավորում է ստացել

Ակնկալում եմ ավելի ընդլայնել մեր օրակարգը․ Արարատ Միրզոյանը շնորհավորել է Նիդերլանդների ԱԳ նախարարին

Սյունիքում մեքենաներ են բախվել․ կա տուժած

Հայաստանին և Նիդերլանդների միջև առկա են ակտիվ քաղաքական երկխոսություն և սերտ գործընկերություն․ ՀՀ նախագահի ուղերձը

Դուք փրկի՞չ եք, թե՞ խուլիգան՝ ձեր «սրբազաններով» հանդերձ, հը՞, Բգո․ Էդգար Առաքելյան

Համակարգված, ստուգված տեղեկությունների համաձայն՝ ուղղորդված որոշ շրջանակներ, ԶԼՄ-ներ, թիրախավորում են ԶՈՒ-ն․ ՊՆ

Բացի, տեսնենք մեջն ինչ ա. Կիրանցում ակցիայի մասնակիցը ծակել է մեքենայի անվադողը

ՀՀ ՊՆ-ն հերքում է մի շարք պայմանագրային զինծառայողների աշխատանքից ազատման դիմում ներկայացնելու լուրը

Ռուսաստանը հանդես է գալիս Բաքվի և Երևանի միջև շփումները շարունակելու օգտին․ Պեսկով

«Պատիվ ունեմ»-ի պատգամավորի հայտարարությունը էժանագին սուտ է, հորդորում եմ դադարեցնել հերթական արշավը․ Ալեքսանյան

Կիրանցում տեղի ունեցած դեպքերից հետո բժշկական կենտրոն են տեղափոխվել նաև հավաքին մասնակից երեխաներ․ ՄԻՊ

Տեղադրված սահմանային սյունը Հայաստանի տարածքային ամբողջականության անկյունաքարն է. Նիկոլ Փաշինյան (տեսանյութ)

«Վնուկովո» օդանավակայանի հարկերից մեկը պայթյունի սպառնալիքի պատճառով տարհանվել է

Շենքի բակում 66-ամյա տղամարդու դի է հայտնաբերվել․ նախաձեռնվել է քրեական վարույթ

Օդի ջերմաստիճանը կբարձրանա․ առանձին շրջաններում կարճատև անձրև կտեղա

Առաջիկայում ուսանողների հետ կքննարկենք Ակադեմիական քաղաքի ծրագիրը․ վարչապետը Գավառում պատասխանում է հարցերի (տեսանյութ)

Դինա Տիտուսը Ադրբեջանի նկատմամբ պատժամիջոցներ կիրառելու մասին օրինագիծ է ներկայացրել

Կիրանցում քարեր են նետել ոստիկանների ուղղությամբ, հայհոյել, լսվել են պայթյունի ձայներ, այրվել են անվադողեր․ մանրամասներ

Ժիրայր Սեֆիլյանը բանակին կոչ է արել պառակտվել, դուրս գալ պետության դեմ

Սիրու՞մ ես հայրենիքդ, ուժեղացրո՛ւ պետությունդ․ վարչապետը Գավառում հանդես է գալիս բանախոսությամբ (տեսանյութ)

Ավտոմեքենան դուրս է եկել երթևեկելի հատվածից և գլորվել ձորը․ կա տուժած

Օտարերկրացու ինքնասպանության փորձը կանխվել է

Շրի Լանկան երկրի հարավում գտնվող օդանավակայանի կառավարումը կփոխանցի ռուսական և հնդկական ընկերություններին

Երևանի մի շարք վարչական շրջաններում շների համար հատուկ զբոսայգիներ են կառուցվել (տեսանյութ)

Ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան ապրիլի 27-ին