Խաժակյանի վարորդի աշխատավարձը ստացել է Մարուքյանի վարորդը. Երեւանի քաղաքապետարանից դա վկայող փաստաթուղթ են տրամադրել

Երեկվանից մամուլում լուրեր են շրջանառվում, որ Երեւանի ավագանու «Լույս» խմբակցության ղեկավար Դավիթ Խաժակյանին առնչվող քրեական գործ է հարուցվել եւ խոսքը համայնքային բյուջեից միջոցներ յուրացնելու մասին է:

Ըստ այդ լուրերի՝ քաղաքապետարանում որպես «Լույս» խմբակցության վարորդ գրանցված Արմեն Մխիթարյանն ավելի քան մեկ տարվա ընթացքում փաստացի աշխատանքի չի գնացել, չի կատարել վարորդի պարտականությունները, սակայն աշխատավարձ է ստացել: Նույն լուրերի համաձայն՝ «Լույս» խմբակցության վարորդի անունով փոխանցվող գումարը ստացել է Դավիթ Խաժակյանի քաղաքական ղեկավար Էդմոն Մարուքյանի վարորդը: Այսինքն՝ քաղաքապետարանի «Լույս» խմբակցության վարորդի հաստիքում հրամանագրված Արմեն Մխիթարյանը, ստանալով իր աշխատավարձային քարտը, այն փոխանցել է Ազգային ժողովում հրամանագրված վարորդին, եւ վերջինս էլ ամեն ամիս քաղաքապետարանից ստացել է սահմանված աշխատավարձը։

«Հայկական ժամանակը» համայնքային բյուջեից գումար յուրացնելու մասին խոսակցությունների իսկությունն ու մանրամասները ճշտելու համար հարցում ուղղեց Երեւանի քաղաքապետարան: Քաղաքապետարան լրատվական ծառայությունից նախ տեղեկությունը հաստատեցին, ապա մեզ տրամադրեցին քաղաքապետարանին տուժող ճանաչելու մասին ոստիկանության որոշումը: Դրանում նշվում է, որ ՀՀ ոստիկանությունում փաստական տվյալներ են ձեռք բերվել առ այն, որ ՀՀ ազգային ժողովի աշխատակազմի պետական կառավարչական հիմնարկում որպես վարորդ հրամանագրված եւ ՀՀ ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավարին ամրակցված ավտոմեքենան շահագործող անձը համաձայնության է եկել Երեւանի ավագանու «Լույս» խմբակցության ղեկավարի հետ եւ 2019 թվականի օգոստոս ամսին կազմակերպել են իր մտերիմի՝ Երեւանի քաղաքապետարանի աշխատակազմի քարտուղարության վարորդի հաստիքում հրամանագրման գործընթացը:

Մեզ տրամադրված փաստաթղթում նաեւ տեղեկանում ենք, որ քաղաքապետարանի խմբակցության վարորդը, նախնական պայմանավորվածության համաձայն՝ աշխատանքի ընդունվելուց անմիջապես հետո իր անվամբ դուրս գրված աշխատավարձի բանկային քարտը հանձնել է ՀՀ ԱԺ-ում հրամանագրված վարորդին:

«Ավագանու՝ «Լույս» խմբակցության ղեկավարի վարորդ հրամանագրված անձի փաստացի աշխատանքի չհաճախելու պայմաններում քաղաքապետարանի պատասխանատու ստորաբաժանման աշխատակիցները մոլորության մեջ ընկնելով, նշված անձի անվամբ 2019 թվականի օգոստոսից մինչեւ օրս կազմել են աշխատաժամանակի հաշվարկի տեղեկագրեր»,-նշված է քաղաքապետարանի տրամադրած գրության մեջ:

Նշվում է, որ Երեւանի քաղաքապետարանի բյուջեից  Դավիթ Խաժակյանի վարորդ՝ Արմեն Մխիթարյանի բանկային քարտին որպես աշխատավարձ փոխանցվել է խոշոր չափի՝ ընդհանուր 2.5 միլիոն ՀՀ դրամ գումար, որն էլ խաբեությամբ հափշտակվել է:

Ըստ մեր ձեռքի տակ եղած փաստաթղթի՝ դեպքի առիվ ՀՀ ոստիկանության ՔՈ ԳՎ կոռուպցիոն եւ տնտեսական հանցագործությունների դեմ պայքարի վարչությունում հարուցվել է քրեկան գործ: Որոշում է կայացվել քրեական գործով տուժող ճանաչել Երեւանի քաղաքապետարանին:

«Հայկական ժամանակը» հարուցված քրեական գործի, Ավագանու «Լույս» խմբակցության ղեկավարի ներգրավվածության ու այլ մանրամասների մասին խոսել է Դավիթ Խաժակյանի հետ:

Պարոն Խաժակյան, ըստ որոշ լրատվամիջոցների եւ մեր ունեցած տեղեկությունների՝ Երեւանի քաղաքապետարանում որպես «Լույս» խմբակցության վարորդ գրանցված անձը մեկ տարվա ընթացքում փաստացի աշխատանքի չի գնացել, չի կատարել վարորդի պարտականությունները եւ փաստացի աշխատավարձ է ստացել այլ անձ: Սա ճի՞շտ է:

- Այդ տեղեկատվությունը տարածվեց Նիկոլ Փաշինյանի գրպանային գործիչ Արման Բաբաջանյանին պատկանող կայքում, որը անբարոյական սուտ է։ Սուտ է այն պարզ պատճառով, որ եթե վարորդը չհաճախեր աշխատանքի, ապա չէր վարձատրվի Երեւանի քաղաքապետարանի կողմից եւ չէր ստանա խրախուսումներ՝ պարգեւավճարի տեսքով։

- Ճի՞շտ է, որ խմբակցության մեքենան վարել եք միայն դուք:

- Խմբակցության մեքենան ես վարում եմ այնպես, ինչպես Հայկ Մարությանը տեւական ժամանակ վարում է իրեն ամրակցված մեքենան այն պայմաններում, երբ նրա մեքենան եւս ունի վարորդ, որը նախատեսված է քաղաքապետարանի հաստիքացուցակով։

Ըստ շրջանառվող լուրերի՝ ձեր վարորդի անունով փոխանցվող գումարը ստացել է ձեր քաղաքական ղեկավար Էդմոն Մարուքյանի վարորդը: Այսինքն՝  ԱԺ «Լույս» խմբակցության վարորդի հաստիքում հրամանագրված անձը, ստանալով իր աշխատավարձային քարտը, այն փոխանցել է ԱԺ-ում հրամանագրված վարորդին, եւ վերջինս էլ ամեն ամիս քաղաքապետարանից ստացել է սահմանված աշխատավարձ։

 - Աշխատողը Արման Մխիթարյանն է՝ որը ամիսներ շարունակ պատշաճ կերպով վարձատրվել է իր աշխատանքի դիմաց։ Մնացյալ հանգամանքների վերաբերյալ կարծում եմ ձեր տեղեկությունները կեղծ են, հակառակ դեպքում կստացվեր, որ դուք հրապարակում եք նախաքննական գաղտնիք, ինչի իրավունքը չունեք։

Ավագանու վերջին նիստերից մեկում ձեր ելույթի ընթացքում հայտարարեցիք, որ դուք ու ձեր վարորդը կանչվել եք հարցաքննության: Այդ հարցաքննությունն ինչ-որ կերպ առնչվո՞ւմ է վերոնշյալի հետ:

- Այո, նույն գործն է, եւ ելույթումս ներկայացրել եմ սպառիչ տեղեկություն, թե ինչի մասին է այդ շինծու գործը։

Վերջին շրջանում էլի կանչվե՞լ եք հարցաքննության: Եվ ասեք, եթե հնարավոր է, թե այդ քրգործը որ փուլում է:

- Այդ գործն այժմ քննվում է ՀՀ քննչական կոմիտեի Հատկապես կարեւոր գործերի քննության գլխավոր վարչությունում։ Ես միայն այն ժամանակ եմ հարցաքննվել՝ ոստիկանության 6-րդ վարչությունում։

Տպել
3736 դիտում

Նորատուսում «ԻԺ» մակնիշի ավտոմեքենա է հրդեհվել

Գեղամ Նազարյանի ասածները չեն համապատասխանում իրականությանը. ինչ է քննարկվել վարչապետի հետ հանդիպմանը

ԱՄՆ-ն ասում է՝ տես, Ալիև, կարմիր գծերը չխախտվեն. ինչու է ադրբեջանական կողմը ուշ հրապարակել Բլինքենի հետ հեռախոսազանգը

Հայաստանի և Սաուդյան Արաբիայի միջև տնտեսական ու աշխատաշուկայի հարաբերությունների զարգացմանն առնչվող հարցեր են քննարկվել

4259 խախտում, պահպանվող հատուկ տարածք տեղափոխված 122 մեքենա․ պարեկների անցած շաբաթվա ծառայության արդյունքները

Կիրանցի բնակիչների հետ վարչապետի հանդիպումը երկու ժամ է տևել

Ձորակապում ընկերությունը արոտավայրում և վարելահողում առանց թույլտվության արդյունահանում է իրականացրել

Ոտքով, ձեռքով, հոգևորականներով, թաշախուստով կախվել են պետության ոտքից, որ ազատություն թույլ չտան. Հայկ Սուքիասյան

ԵՄ մի շարք երկրներ կարող են ճանաչել Պաղեստինը որպես պետություն․ Բորել

Թեհրանում քննարկվել են հայ-իրանական երկկողմ առևտրաշրջանառության ավելացման և լոգիստիկ երթուղիներին առնչվող հարցեր

Շոտլանդիայի առաջին նախարար Համզա Յուսաֆը հրաժարական է տվել

Ուշադրություն է դարձվում «Խաղաղության խաչմերուկ»-ի կյանքի կոչմանն առնչվող ոլորտներում միջոցառումների կատարմանը․ Սանոսյան

«Լադանիվա»-ի առաջին փորձը եվրատեսիլյան բեմում (լուսանկարներ)

Սահմանի նոր նկարագրություն է արվում՝ իրավաբանորեն ուժ ունեցող քարտեզի հիման վրա. Արսեն Թորոսյան․ «Ազատություն»

Թուրքիայում ահաբեկչության նախապատրաստման կասկածանքով 7 անձ է ձերբակալվել

Պետությանը վերադարձված գույք, դատարան ուղարկված գործերի աճ․ Վարդապետյանը ներկայացրել է 2023-ի գործունեության հաղորդումը

19-ամյա տղան իր «Տելեգրամ» ալիքներով թմրանյութի առցանց վաճառքով զբաղվող հարթակ է գովազդել, ձեռք է բերել «Մեթամֆետամին»

Գառնիկ Դանիելյանի հայտնած տեղեկատվությունը չի համապատասխանում իրականությանը. սահմանային ոչ մի սյուն չի հանվել

«Զանգեզուր» կենսոլորտային համալիրի տարածքում կրկին ընձառյուծ է արձանագրվել (տեսանյութ)

Համաշխարհային բանկը ոչ միայն դոնոր կազմակերպություն է Հայաստանի համար, այլև կարևորագույն գործընկեր․ փոխվարչապետ

Հովհաննիսյանը շնորհակալություն է հայտնել Ռուգենաաթին՝ ՀԲ կառավարիչների խորհրդում ՀՀ-ին առնչվող ծրագրերին աջակցելու համար

Ապրիլի 17-29-ը ՀՀ մի շարք շրջաններում գրանցված առավելագույն ջերմաստիճանը գերազանցել է գրանցված պատմական արժեքները

Հայաստանի և Ադրբեջանի սահմանին կոորդինատների ճշգրտման աշխատանքների շրջանակներում 35 սահմանային սյուն է տեղադրվել

Դաշտերից մեկում տղամարդը հրազենով սպանել է իր շանը, ապա՝ ինքնասպան եղել

Անժելա Բիձյանը որոնվում է որպես անհետ կորած

Վաղը Եվրոպական հանձնաժողովի գլխավոր տնօրենը կայցելի Հայաստան․ ինչ հանդիպումներ են նախատեսված

Հաստատվել են ԱԺ առաջիկա նիստի նախագծերը․ օրակարգում 18 հարց է ընդգրկված

71-ամյա տղամարդը շենքի մուտքում բռնել է 13-ամյա աղջկա ձեռքը, քաշել դեպի իրեն և փորձել անառակաբարո արարք կատարել

ՀՀ-ին պատկանող որևէ տարածքի՝ այլ երկրի տիրապետությանը «հանձնելու» հարց չի քննարկվել և չի կարող քննարկվել․ կեղծ թեզեր են

Նարեկ Սամսոնյանը կմնա կալանավորված

Չի կատարվել «Գրքի աշխարհ» կառուցելու պայմանը․ Կողբացի 36/3 համալիրի 235,8 քմ-ի սեփականության իրավունքը փոխանցվել է ՀՀ-ին

Ջեյհուն Բայրամովն աշխատանքային այցով մեկնել է Կատար․ այնտեղ է նաև Արարատ Միրզոյանը

Ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան ապրիլի 29-ին

Հայաստան է ժամանել Մարսելի արքեպիսկոպոս կարդինալը

Մենք չենք միջամտելու Ադրբեջանի և Հայաստանի բանակցություններին. Ղազախստանի ԱԳՆ

Թբիլիսիում ևս մեկ փոթորկոտ գիշեր է անցել. «Օտարերկրյա գործակալների» մասին օրենքի դեմ ցույցերն ու բախումները չեն դադարում

Չինաստանի նախագահը կմեկնի Ֆրանսիա, Սերբիա և Հունգարիա

Տավուշում Բագրատ սրբազանի բիզնեսի հետքերով. մանրամասներ

Մյասնիկյան պողոտայում 3 մեքենաների բախումից հետո դրանցից մեկը կողաշրջվել է. կա տուժած

Նովգորոդի իրավապահների կողմից հետախուզվողին հայտնաբերել են Բագրատաշենի անցակետում