Ջուրը չմտած՝ եկեք չբոբիկանանք. ՍԴ դատավորի հավանական թեկնածու

2 օրից՝ օգոստոսի 26-ին լրանում է Սահմանադրությամբ նախանշված երկամսյա ժամկետը, որի ընթացքում Կառավարությունը, Դատավորների ընդհանուր ժողովը եւ ՀՀ նախագահը պետք է Սահմանադրական դատարանում առաջացած թափուր տեղերը համալրելու նպատակով մեկական թեկնածու առաջադրեին:

Դատարանակազմական 3 մարմիններն էլ իրենց թեկնածուներին արդեն առաջադրել էին, սակայն Կառավարության թեկնածու Վահրամ Ավետիսյանը, ինչպես հայտնի է, նախորդ շաբաթվա սկզբին հրաժարվեց իր թեկնածությունից: Պատճառը, թերեւս, իր անվան շուրջ բարձրացված աղմուկն էր. Ավետիսյանն իր թեկնածությունը հանելու որոշմանը հանգեց ԱԺ «Իմ քայլը» խմբակցության հետ հանդիպումից հետո՝ անիրատեսական համարելով 80 պատգամավորի ձայնը ստանալը:

Օրենքում չի հստակեցվում, թե առաջադրված թեկնածուի բացարկից հետո որքան ժամկետում պետք է առաջադրվի հաջորդ թեկնածուն: Այնուամենայնիվ նոր թեկնածության շուրջ խոսակցություններ արդեն կան:

Կառավարության նոր հավանական թեկնածուն Իրավաբանական գիտությունների թեկնածու Էդգար Շաթիրյանն է, որն օրերս հանդիպել է «Իմ քայլը» խմբակցության անդամների հետ:

Շաթիրյանից հետաքրքրվեցինք՝ իրեն առաջարկվե՞լ է դառնալ Կառավարության հիմնական թեկնածուն: Նա այսպես պատասխանեց մեր հարցին.

- Թեկնածուի կարգավիճակ յուրաքանչյուր սուբյեկտ ձեռք կբերի այն պահից, երբ Կառավարությունը կոլեգիալ հիմունքներով կկայացնի համապատասխան որոշում առաջադրման մասին: Այս պահին, որքանով ես եմ իրազեկ, առաջադրման մասին որոշում Կառավարությունը չի կայացրել, համենայնդեպս ինձ նման բան հայտնի չէ:

- Իսկ «Իմ քայլը» խմբակցության հետ հանդիպումից հետո ձեր ցանկությունը ինչպիսի՞նն է: Նախորդ թեկնածուն, Վահրամ Ավետիսյանն օրինակ, խմբակցության հետ հանդիպումից հետո հրաժարվեց իր թեկնածությունից:

- Կարծում եմ, անկախ սույն գործընթացի ելքից, հանդիպումը բավական օգտավետ եւ արդյունավետ էր երկուստեք: Համենայնդեպս իմ կողմից եղել է շատ բաց եւ անկեղծ խոսակցություն, ավելին ասեմ, կարծում եմ, փոխադարձ է եղել այդ խոսակցությունը: Եվ անկախ նրանից, թե ինչ տեղի կունենա սույն գործընթացի արդյունքներով, այդ հանդիպումը ես տեղին եւ օգտակար եմ համարում:

- Համենայնդեպս վատ տրամադրվածություն չեք նկատել:

- Տրամադրվածության խնդիր կարծում եմ չկար: Ընդհանուր անկեղծ մթնոլորտում տեղի ունեցավ հարցուպատասխան, իհարկե բավական մեծ թվով հարցեր հնչեցին: Փորձել եմ բոլորին պատասխանել: Այլ հարց է՝ որքանով էին գոհացնում իմ պատասխանները պատգամավորներին:

- Հավանաբար ձեզ հիմնականում ուղղվել են Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի անդամի պաշտոնում ընտրվելուն, հետո հրաժարվելուն վերաբերող հարցեր:

- Այո, նաեւ այդ հարցերն են հնչել: Ես, անկեղծ ասած, պատրաստ էի այդ հարցադրմանը, որովհետեւ սուբյեկտները, որոնք ինձ մեկ անգամ արդեն վստահել էին ինքնավար մարմնի անդամի պաշտոնը, լրիվ իրավունք ունեին իմանալու, թե ինչն էր իմ հեռանալու պատճառը: Դա ես ներկայացրեցի:

- Այս պարագայում ունե՞ք նման խնդիր, եթե դառնաք ՍԴ անդամ, հետո կա՞ նման պայման, որ դառնաք դատարանի նախագահ:

- Եկեք ենթադրություններով չառաջնորդվենք: Էս պահին, ինչպես ասում են, ջուրը չտեսած չբոբիկանանք, ժամանակից առաջ չընկնենք: Ես այս պահին անգամ պաշտոնապես թեկանծուի կարգավիճակ չունեմ, հիմա կանխատեսումների դաշտ ենք մտնում: Ամեն դեպքում ցանկանում եմ փաստել, որ սրանք լրիվ տարբեր գործընթացներ են: Ես չէի ուզենա որեւէ զուգահեռ անցկացնել: Այն ժամանակ հանգամանքերը լրիվ այլ էին: 

Այսօր «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության գրասենյակում ՀՀ վարչապետի եւ ԱԺ նախագահի մասնակցությամբ «Իմ քայլը» խմբակցության նիստից հետո լրագրողները խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցից հետաքրքրվեցին, թե արդյոք Շաթիրյանի թեկնածության հարցը քննարկվե՞լ է: Մակունցն ասաց, որ այդ հարցով քննարկում չի եղել: «Անդրադարձել ենք թե արտաքին քաղաքական հարցերի, անդրադարձել ենք նաեւ ՀՀ-ում բարեփոխումների օրակարգերին եւ այդ առումով հիմնականում եղել է արժեքային քննարկում: Ինչ վերաբերում է Կառավարության կողմից թեկնածուի առաջադրմանը, այդ հարցին անդրադարձ չի եղել»,- շուրջ 2 ժամ տեւած հանդիպումից հետո հայտարարեց Մակունցը:

Վարչապետը հրաժարվեց որեւէ հարցի պատասխանել՝ նշելով, որ ուշանում է:

Ուստի, լրագրողները Մակունցից փորձեցին պարզել նաեւ՝ հնարավո՞ր է Կառավարությունը Շաթիրյանին ի վերջո չառաջադրի. «Իմ քայլը» խմբակցության ղեկավարը պատասխանեց, թե խմբակցությունը չի կարող որոշել Կառավարության կողմից որ թեկնածուն պետք է ներկայացվի:

Հարցին, թե ինչպիսի՞ն է Շաթիրյանի նկատմամբ խմբակցության տրամադրվածությունը, հատկապես որ օրերս հանդիպել եւ զրուցել են նրա հետ, Մակունցը պատասխանեց, որ էթիկապես ճիշտ չի համարում այդ մասին խոսելը, մանավանդ որ նրա թեկնածությունը դեռ չի հաստատվել:

Ինչպես հայտնի է՝ Շաթիրյանը անցած տարվա նոյեմբերին «Իմ քայլը» խմբակցության կողմից ընտրվեց Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի անդամ, սակայն հետո հրաժարվեց այդ պաշտոնից, քանի որ չընտրվեց հանձնաժողովի նախագահ:

Մակունցը չթաքցրեց, որ Շաթիրյանի այդ պահվածքն է պատճառ հանդիսացել ՍԴ անդամի թեկնածություն առաջադրելուց առաջ նրա հետ հանդիպելու համար:

«Քանի որ դիտարկվում է պարոն Շաթիրյանի հնարավոր թեկնածությունը, որին կարող է ներկայացնել Կառավարությունը, «Իմ քայլը» տեղեկանալով այդ մասին նպատակահարմար համարեց պարոն Շաթիրյանի հետ հանդիպել: Կային հարցեր, որոնք նախկինում առաջացել էին նաեւ պայմանավորված Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի անդամությունից պարոն Շաթիրյանի հրաժարվելու հետ կապված: «Իմ քայլը խմբակցությունը առաջարկեց հանդիպում կազմակերպել, ինչը եւ արվեց»,- ասաց նա:

Հունիսի 26-ից ուժի մեջ մտած սահմանադրական փոփոխություններով Սահմանադրական դատարանում թափուր է նախագահի եւ 3 դատավորների տեղերը:

ՍԴ դատավորի պաշտոնում ընրվելու համար ՀՀ նախագահն առաջադրել է 2019-ին մեկ անգամ արդեն առաջադրած, սակայն Ազգային ժողովի կողմից 53 դեմ, 30 կողմ հարաբերակցությամբ մերժված Արթուր Վաղարշյանի թեկնածությունը: Նախորդ առաջադրումը նախագահը կատարել էր 2019 թվականի մայիսին: Վաղարշյանից հետո ԱԺ-ն քվեարկությամբ թափուր տեղի համար հաստատեց Վահե Գրիգորյանի թեկնածությունը:

Դատավորների ընդհանուր ժողովի թեկնածուն էլ Վճռաբեկ դատարանի նախագահ Երվանդ Խունդկարյանն է: Նրա անունը եւս միանշանակ չի ընդունվում՝ հաշվի առնելով մամուլում նրա շրջանառումը՝ կոռուպցիոն մի շարք գործերի շրջանակներում:

Մասնավորապես, օրինակ, 2018-ին մեր խմբագրություն դիմած «Հրազդան» տոնավաճառի նախկին տնօրեն Գալուստ Աբաջյանը հայտարարել էր, որ կանգնած է բնակարանը կորցնելու եզրին՝ պնդելով, որ այդ ամենի հետեում կանգնած է Վճռաբեկ դատարանի նախագահ Երվանդ Խունդկարյանը: 

Սա մամուլում Խունդկարյանի անվան կիրառման առաջին ու վերջին դեպքը չէ:

Մեր հարցին՝ «Իմ քայլը» խմբակցությունը ի՞նչ դիրքորոշում ունի ՍԴ թեկնածուների հետ կապված, որոշվե՞լ է, թե ինչպես են քվեարկելու՝ հաշվի առնելով օրինակ Խունդկարյանի անվան շուրջ նման հրապարակումները:

Ի պատասխան Մակունցն ասաց.

«Փակ գաղտնի քվեարկությամբ պատգամավորներն իրենց դիրքորոշումը կհայտնեն բոլոր թեկնածուների առնչությամբ»: Չկա՞ միասնական որոշում՝ փորձեցինք ճշտել. «Ես արդեն պատասխանեցի ձեր հարցին,- արձագանքեց նա:

Ինչպես հանյտնի է՝ ՍԴ անդամների ընտրության համար անհրաժեշտ է ԱԺ 80 պատգամավորի կողմ քվե:

Այսօր Մակունցին հարցրինք, թե ե՞րբ է տեղի ունենալու ԱԺ նիստը, որի ընթացքում ընտրելու են ՍԴ անդամներին:

«Որքանով որ ես տեղյակ եմ, արտահերթ նիստ չի նախատեսվում: Եթե դրա անհրաժեշտությունը լինի՝ ԱԺ նախագահի նախաձեռնությամբ այդ նիստը կհրավիրվի, բայց այս պահի դրությամբ այն տեղեկատվությունը որ ես ունեմ, արտահերթ նիստ չի նախատեսվում»,- ասաց նա:

Հիշեցնենք, որ պատգամավորները մինչեւ օգոստոսի 31-ը արձակուրդում են: ԱԺ աշնանային նստաշրջանի բացումը Սահմանադրությամբ նախատեսվում է սեպտեմբերի երկրորդ երկուշաբթի օրը, այսինքն սեպտեմբերի 14-ին: Շատ մեծ է հավանականությունը, որ ՍԴ դատավորներ ընտրելու հարցով արտահերթ նիստ չի հրավիրվի:

Արտահերթ նիստ հրավիրվում է կամ Կառավարության նախաձեռնությամբ կամ ԱԺ պատգամավորների ¼-ի դիմումով: Կառավարությունն այս հարցով չի կարող նիստ նախաձեռնել, իսկ ԱԺ պատգամավորները արձակուրդում են եւ տեխնիկապես գրեթե անհնար է արտահերթ նիստ հրավիրելու հարցով ձեւաթղթի լրացումն ու դրա մուտք անելը:

Մանավանդ որ ըստ «Սահմանադրական դատարանի մասին» օրենքի՝ Ազգային ժողովն իրավունք ունի քվեարկությունը կազմակերպել «Սահմանադրական դատարանի դատավորի թափուր տեղի համար թեկնածուների առաջադրումից հետո՝ մեկամսյա ժամկետում»:

Տպել
2972 դիտում

Թուրքիան որոշել է միանալ Իսրայելի դեմ Հարավաֆրիկյան Հանրապետության հայցին

Մի խումբ անձանց միջև վիճաբանությունը վերածվել է ծեծկռտուքի․ իրավապահները կանխել են «վենդետան», կան վիրավորներ

«Օտարերկրյա գործակալների մասին» օրենքը կարագացնի Վրաստանի եվրաինտեգրումը․ Կոբախիձե

Հաղարծին բնակավայրում վաղը էլեկտրական շչակ է գործարկվելու

Կոթի գյուղում 2 դիրք հանձնելու վերաբերյալ լուրերը կեղծ են. ՊՆ

Ինչ գործընթաց է սպասվում մոտակա օրերին Կիրանցում․ Նիկոլ Փաշինյանը հարցազրույց է տվել

Փարիզում անկարգություններ են․ ոստիկանությունը մահակներ և արցունքաբեր գազ է կիրառել ցուցարարների դեմ (տեսանյութ)

Հրդեհ է բռնկվել Ջրառատի տներից մեկի բակում․ այրվածքներ ստացած քաղաքացին հոսպիտալացվել է

Վարշավայում անհայտ անձինք փորձել են հրկիզել սինագոգը

Լևոն Քոչարյանի օգնական Արթուր Սուքոյանը ձերբակալվել է

Որևէ արխիվային նյութ չի ոչնչացվել․ Կադաստրի կոմիտեն հերքել է Տիգրան Աբրահամյանի հայտարարությունը

Ասես՝ հատուկ նպատակ կա ապացուցելու, որ ՀՀ-ն էլ Ադրբեջանից պակաս բռնապետություն չէ. Սաֆարյան

Երևանի շատրվանները գործարկվել են (լուսանկարներ)

Լոռու մարզի տարբեր բնակավայրերի բազմաթիվ հասցեներում ջուր չի լինի

Քննարկվել են ՀՀ-ՆԱՏՕ ռազմական համագործակցության ընթացիկ ծրագրերը և դրանց ընդլայնման հնարավորությունները

Քելբաջարում բեռնատար է շրջվել. կա զոհ

14-ամյա տղան դաշտում սինդրիկ հավաքելիս վնասվածքներ է ստացել և տեղափոխվել հիվանդանոց․ պատճառը պայթյունն է եղել

Ստամբուլի ոստիկանությունն արցունքաբեր գազ է կիրառել մայիսմեկյան ցուցարարների դեմ․ կան բերման ենթարկվածներ

ՊՆ շարժական դաշտային հոսպիտալը մասնակցում է ՆԱՏՕ-ի ռազմաբժշկական գերազանցության կենտրոնի զորավարժությանը

Դոլարն ու եվրոն էժանացել են․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան մայիսի 1-ին

Դրական միտումներ կան, գնում ենք դեպի խաղաղություն․ Ալիև

Բորելը խիստ դատապարտել է Վրաստանում ցույցերը ցրելու համար ուժի կիրառումն ու հիշեցրել ԵՄ անդամի թեկնածու լինելու մասին

ՀՀ ՊՆ-ից հերքում են Գեղարքունիքի մարզի վերաբերյալ մամուլում տարածվող լուրերը

ԱԺԲ ակցիայի վայրից բերման ենթարկված բոլոր անձինք ազատ են արձակվել

Անձրև, ամպրոպ, քամու ուժգնացում, ջերմաստիճանի նվազում. ինչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին

Ապագա կա՛, կեցցե՛ Հայաստանի ստեղծարար և արարող քաղաքացին․ Արթուր Հովհաննիսյան

Արթուր Սուքոյանին ձերբակալելու որոշում է կայացվել

Հայ մրցավարները կսպասարկեն բասկետբոլի Եվրոպայի առաջնությունների հանդիպումներ

Էրդողանի կուսակցության խոսնակն անդրադարձել է Հայաստան-Ադրբեջան սահմանին կատարվող գործընթացներին

Արարատ Միրզոյանն աշխատանքային քննարկում է ունեցել Դոհայում ՀՀ դեսպանության անձնակազմի հետ

Հայկ Մարությանը նոր կուսակցություն է հիմնել

Աղմկահարույց օրենքի երկրորդ ընթերցման ժամանակ Վրաստանի խորհրդարանում կրկին ծեծել են իրար (տեսանյութ)

Վանաձոր-Գյումրի ավտոճանապարհը բացվել է. ՆԳՆ

Իսրայելի վրա պիտի ճնշում գործադրվի. Ֆիդանը՝ Բլինքենին

Ողջունում եմ Բաքվի և Երևանի համաձայնությունը. Տոկաև

Ռուսական զորքերը հրթիռային հարձակում են գործել Օդեսայի կենտրոնի վրա. կան զոհեր

Ինչպիսին է ամբողջ մայիս ամսվա եղանակային կանխատեսումը

ԱՄՆ-ում F-16 ինքնաթիռ է կործանվել

Հիմա հավատում ենք, որ Հայաստանի հետ միասին քաղաքական ճանապարհով և կարճ ժամանակում կհասնենք բոլոր նպատակներին. Էմիրբեկով

Հայաստանն ու Իրանը քննարկել են երկու երկրների միջև չվերթերի ավելացման հարցը