Վրաստանի համար Ջավախքի հայաբնակ Փոկան սուրբ վայր է. գյուղում զբոսաշրջային համալիր է կառուցվում

Վրաստանի Ջավախքի շրջանում նոր տուրիստական ուղղություն է բացվել: Տեղի իշխանությունների առանձնահատուկ ուշադրության կենտրոնում է հայտնվել հայաբնակ Փոկա գյուղը: Փոկայում՝ Փարվանա լճի հարեւանությամբ, կառուցվում է զբոսաշրջային մեծ համալիր, որն ավարտին է հասցվելու այս տարեվերջին։

Նոր կորոնավիրուսի համավարակի պատճառով Վրաստանն այս տարի չի ընդունել օտարերկրյա զբոսաշրջիկներ, փոխարենը ներքին զբոսաշրջությունն է զարգացնում՝ ուշադրության կենտրոնում ունենալով նաեւ երկրի ամենամեծ լճի ափին գտնվող գյուղը։

Փոկայում դեռեւս նախորդ տարեվերջից է մեկնարկել երեք միլիոնանոց ենթակառուցվածքային նախագծի կառուցման աշխատանքները: Նախագծի իրականացման համար Տարածաշրջանային զարգացման հիմնադրամը տրամադրել է 3.099.909 լարի (մոտ 1 միլիոն դոլար):

Գյուղում այս օրերին բուռն շինարարություն է ընթանում, ճանապարհներն արդեն բարեկարգվել են: Նախապես ասֆալտապատվել եւ լուսավորվել էր կենտրոնական փողոցը, իսկ այժմ՝ միջգյուղական բոլոր ճանապարհները:

Համայնքային բյուջեով այս օրերին էլ լուսավորվում է լճի ափ տանող ճանապարհը, մեծ թափով ընթանում է տուրիստական համալիրի կառուցումը։ Գյուղի բնակիչները ներգնա տուրերով արդեն ընդունել են հարյուրավոր զբոսաշրջիկների:

Իրականացվող շինարարական աշխատանքների արդյունքում նախատեսվում է լճից մի քանի մետր հեռավորության վրա՝ ճանապարհին կից, ստեղծել ավտոկայանատեղի, որի կառուցումն արդեն ընթացքի մեջ է:

Լինելու է նաեւ ձկնաբուծարան, իսկ լճի մերձակա հատվածի մյուս կողմում լինելու է այգի՝ իր հարմարավետություններով, տեղեկատվական կենտրոն, հասարակական մեկ-երկու զուգարան եւ այլն:

Նախագծով նախատեսվում են նաեւ հետեւյալ աշխատանքները. երեք ոչ մեծ մեկհարկանի շենքերից բաղկացած այցելուների սրահի կառուցում, որոնք կծառայեն որպես հյուրերի ընդունման գոտի, ոչ մեծ խանութ-սրճարան, համտեսի սենյակ, խոհանոց եւ փոքրիկ բուժկենտրոն, Փարավանա լճի ափին գտնվող հետիոտնային թեքահարթակի կառուցում:

Ենթակառուցվածքների բացակայության պատճառով Փարվանա լճի ափին գտնվող Փոկան, որը հայտնի է նաեւ Սուրբ Նինոյի անցած ճանապարհով, (Հայաստանից առաջինը եկել է Փոկա՝ Քրիստոնեությունը տարածելու) նախկինում գրեթե հյուրեր չէր ընդունում։ Սույն թվականի օգոստոսի 6-ին Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին ոչ պաշտոնական այցով ժամանել էր Փոկա: Վերջինս ֆեյսբուքյան իր էջում տեսանյութեր եւ լուսանկարներ էր հրապարակել այն վայրերից, որոնք դեռ հայտնի զբոսաշրջային ուղղություններ չեն:

«Սուրբ Նինո» վանական համալիրը

Փոկայում գտնվող «Սուրբ Նինո» վանական համալիրի միանձնուհի Մայր Շուշանիկը «Հայկական ժամանակ»-ի հետ զրույցում հայտնեց՝ Վրաստանի համար հայաբնակ Փոկան սուրբ վայր է: «Քրիստոնեությունը Վրաստան բերած ու տարածած Սուրբ Նինոն առաջին անգամ ոտք է դրել Փոկա, ապա այստեղ մի քանի օր մնալուց հետո շարունակել իր ուխտը: Ամեն տարի հունիսի 1-ին այստեղ նշվում է Սուրբ Նինոյի օրը, բարձրաստիճան պաշտոնյաներ են գալիս, առաջինը հանգրվանում են Փոկայում, ապա այստեղից ուղեւորվում Նինոյի անցած ճանապարհով»,- ասաց նա:

Վրացուհի Մայր Շուշանիկը վրացի 6 միանձնուհիների հետ միասին արդեն 29 տարի է՝ ապրում է Փոկայում, եկել է Թբիլիսիից: Գյուղի մասին խոսելիս ասում է՝ մեր գյուղը՝ նշելով, որ այստեղ իրեն ամեն ինչ անչափ հարազատ է: Վրացուհին խոսում է հայերեն, տեղացիներին հատուկ բարբառով: Անում է բոլոր այն գործերը, ինչ անում են տեղացիները՝ անասնապահություն, հողագործություն: Հայերի հետ հարաբերությունների մասին մեր հարցին պատասխանելիս վերջինս նկատեց. «Շատ լավ ենք իրար հետ, գնացեք բոլորից էլ հարցրեք, տեսեք, թե ինչ կասեն իմ մասին»:

Հատկանշական է, որ մեր զրույցում Փոկայի բնակիչները միաբերան վստահեցնում էին, որ իրականացվող փոփոխությունների ու կատարվելիք շինարարության հետեւում Շուշանիկն է կանգնած՝ 6 միանձնուհիների հետ: Սակայն վերջինս այդ պնդումները հերքեց՝ ասելով. «Մենք միայն բարձրաստիճան հյուրերին եւ զբոսաշրջիկներին ենք ընդունում ու հսկում վանական համալիրը: Մենք էլ սովորական գյուղացիների նման ենք, ոչ մի արտոնություն չունենք եւ նախաձեռնության անդամ էլ չենք: Մեր գյուղի համար ուրախանում ենք, եւ վերջ»:

Նկատենք՝ կատարվող շինարարությունն ու բարեկարգումները շուրջ մեկ տասնյակի հասնող այն տների կողքին են, որոնք պատկանում են այդ 7 միանձնուհիներին:

Միանձնուհիների տները

Ինչեւէ, տեղացիների վստահեցմամբ՝ անցած տարվա համեմատությամբ շատ-շատ է զբոսաշրջիկների թիվը: Գյուղում մարդիկ կան, որոնք արդեն ցանկություն ունեն մեկ-երկու հյուրանոց կամ հյուրատուն ստեղծել լճի մոտակայքում:

Մինչ ավարտին կհասցվի լճի ափին կառուցվող տուրիստական խոշոր այս համալիրի կառուցումը, գյուղի երիտասարդները զբոսաշրջային նոր նախագծեր են մտածում։ Երկրում արտակարգ դրության չեղարկումից հետո առաջին անգամ լճի ափ են բերել հեծանիվներ, ձիեր, վրաններ:

Փոկայաբնակները մեծ ոգեւորությամբ են խոսում գյուղում իրականացվող աշխատանքների ու սպասվելիք փոփոխությունների մասին: Նրանք կատակում են, որ իրենց գյուղը Վրաստանի զբոսաշրջային ամենաակտիվ «քաղաքներից» մեկն է դառնալու:

Գյուղի բնակիչ, ուսուցչուհի Գոհար Միրզոյանը, խոսելով կատարվելիք աշխատանքների ու փոփոխությունների մասին, ասաց. «Ես 1970-ականներին եմ եկել այս գյուղ. տարբերությունն ու առաջընթացը անհամեմատելի մեծ են: Նախկինում այստեղի բնակիչները կարծում էին, որ անգամ կարտոֆիլ հնարավոր չէ աճեցնել, այժմ գյուղը հարուստ է բանջարաբոստանային կուլտուրաներով, ծառ ու ծաղկով, նույնիսկ՝ պտղատու այգիներով: Ժամանակի հետ նրանք հասկացան, որ ամեն ինչ էլ հնարավոր է նույնիսկ չոր քարի վրա, իսկ այս չքնաղ Փարվան ուղղակի նվեր է իրենց»:

 

 

Գոհար Միրզոյանը նկատում է՝ տարիների հետ կլիման է՛լ ավելի բարենպաստ է դարձել, որը եւս իր դրական ազդեցությունն է ունեցել. «Բոլորիս մոտ էլ թարմ են այն հիշողությունները, թե ինչպես էինք գյուղի կենտրոնում ուսափայտով ժամերով ջրի հերթ կանգնում: Հիմա գյուղն ունի մշտական ջուր, լույս ու գազ, որը մեզ համար միայն երազանք էր»:

2014 թվականի տվյալներով՝ Փոկայի բնակչության թիվը հասնում է 2000-ի: Այստեղ ապրողները բոլորը հայեր են, բացառությամբ միանձնուհիների եւ վրացերենի ուսուցչուհու:

Տպել
3410 դիտում

Նարեկ Սամսոնյանը կմնա կալանավորված

Չի կատարվել «Գրքի աշխարհ» կառուցելու պայմանը․ Կողբացի 36/3 համալիրի 235,8 քմ-ի սեփականության իրավունքը փոխանցվել է ՀՀ-ին

Ջեյհուն Բայրամովն աշխատանքային այցով մեկնել է Կատար․ այնտեղ է նաև Արարատ Միրզոյանը

Ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան ապրիլի 29-ին

Հայաստան է ժամանել Մարսելի արքեպիսկոպոս կարդինալը

Մենք չենք միջամտելու Ադրբեջանի և Հայաստանի բանակցություններին. Ղազախստանի ԱԳՆ

Թբիլիսիում ևս մեկ փոթորկոտ գիշեր է անցել. «Օտարերկրյա գործակալների» մասին օրենքի դեմ ցույցերն ու բախումները չեն դադարում

Չինաստանի նախագահը կմեկնի Ֆրանսիա, Սերբիա և Հունգարիա

Տավուշում Բագրատ սրբազանի բիզնեսի հետքերով. մանրամասներ

Մյասնիկյան պողոտայում 3 մեքենաների բախումից հետո դրանցից մեկը կողաշրջվել է. կա տուժած

Նովգորոդի իրավապահների կողմից հետախուզվողին հայտնաբերել են Բագրատաշենի անցակետում

Նախորդ շաբաթվա ընթացքում վայրի կենդանիների հարձակման 12 դեպք է գրանցվել

100 նոր ծառ՝ Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանում (տեսանյութ)

«Թուրքական ավիաուղիներ»-ը երեք տարի անց կվերսկսի թռիչքները դեպի Աֆղանստան

Երկրաշարժ Թուրքիայի հարավ-արևմուտքում

Մահացել է Սուրեն Բաղդասարյանի թոռը՝ «Փյունիկ» ՖԱ-ի գլխավոր քարտուղարը

Ժերար Դեպարդյեին Փարիզում ձերբակալել են

Անձրև, ամպրոպ, կարկուտ, կցրտի 7-10 աստիճանով. ինչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին

ԱԳ նախարարը Կատարի խորհրդատվական խորհրդի նախագահին է ներկայացրել «Խաղաղության խաչմերուկ» ծրագիրը

Կարմրուկի քանի դեպք է գրանցվել Հայաստանում 2024 թվականին

Ի՞նչ եղավ Վանեցյանի գաղտնալսման գործը․ Անդրանիկ Քոչարյանը՝ դատախազին (տեսանյութ)

Ադրբեջանի պետական ​​հանձնաժողովը Հայաստանին կոչ է արել համագործակցել անհետ կորածների հարցում

Հայաստանի ու Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպման վայրը հայտնի է

Կադիրովն իր 16-ամյա որդուն նշանակել է Պուտինի անվան ռուսական հատուկ նշանակության ուժերի համալսարանի համակարգող

11:30-ի դրությամբ՝ Երևանում փակ փողոցներ չկան

Մայիսի 1-ից դեպի Կենդանաբանական այգի կգործարկվի անվճար երթուղի

«Ծիծեռնակաբերդ»-ում Աննա Հակոբյանի և դստեր դեպքով մեկ անձի մեղադրանք է առաջադրվել

«Արդարացում չի լինելու չաշխատելու համար, այդ մարդիկ ուղղակի կփոխարինվեն». Տիգրան Ավինյան

79 անշարժ գույք, 42 տրանսպորտային միջոց, 39 բաժնետոմս. ինչ է պահանջվում բռնագանձել Գագիկ Ծառուկյանից

«Դո՞ւ ես փրկությունը հայ ազգի, դուք ամենամեծ վնաս տվողներն եք»․ քաղաքացին՝ ճանապարհը փակած Գեղամ Մանուկյանին

«Շատ նախաձեռնություններ ունենք, որ պտտվում, պտտվում են ու տեղ չեն հասնում». Ավինյան

Դատախազությունը պահանջում է Գագիկ Խաչատրյանից բռնագանձել շուրջ 200 միավոր անշարժ գույք, մոտ 23 միլիարդ դրամ

25 միավոր անշարժ գույք, 4 միլիոն դոլարի ավանդ արժեթուղթ. դատախազը ներկայացրել է՝ ինչ են պահանջում բռնագանձել Քոչարյանից

Արմավիր-Գյումրի ավտոճանապարհը բացվել է

Նոյեմբերյանում խուլիգանական արարքների կատարման համար մեղադրվող 4 անձից 3-ը կալանավորվել է (տեսանյութ)

Մայրաքաղաքում փակ ճանապարհներ չկան․ ոստիկանություն

Հայտնի է՝ որտեղ կկառուցվի Ալբերտ Ազարյանի անվան մանկապատանեկան մարզադպրոցը և ինչ ժամկետում

Սուրենյանը հայտնել է առաջիկայում սպասվող եղանակային կտրուկ փոփոխության մասին

«Երևանի ավտոբուս» ՓԲԸ-ն տնօրենի նոր պաշտոնակատար ունի

2 արծաթե, 5 բրոնզե մեդալ. բռնցքամարտի Հայաստանի հավաքականը վերադառնում է Եվրոպայի առաջնությունից