Ազգային ժողովում քննարկվել են կրթության ոլորտի արդիական թեմաները

Հետևելով Հանրակրթության պետական չափորոշչի և «Հայոց լեզու և գրականություն», «Հայոց պատմություն» և «Հայ եկեղեցու պատմություն» առարկաների ծրագրերի, դրանց բովանդակության ու հեղինակների ընտրության շուրջ ծավալվող հանրային տարակարծիք տրամադրություններին՝ ՀՀ ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության և սպորտի հարցերի մշտական հանձնաժողովը, հանձնաժողովի անդամ Սոֆիա Հովսեփյանի նախաձեռնությամբ, հուլիսի 31-ին կազմակերպել է աշխատանքային հանդիպում։

Քննարկմանը մասնակցել են ԱԺ պատգամավորներ, ԿԳՄՍ փոխնախարար Ժաննա Անդրեասյանը, «Մայրենի», «Հայոց լեզու» և «Գրականություն» առարկաների ծրագրերը մշակող աշխատանքային խմբի անդամները և փորձագետներ։

Այս մասին տեղեկացրել է պատգամավոր, ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության և սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Մխիթար Հայրապետյանը:

Հանդիպման ընթացքում քննարկվել են գործող չափորոշչի և առարկայական ծրագրերի փոփոխության անհրաժեշտության պատճառներն ու մշակվող տարբերակում տրված լուծումների, դրանց չափելիության հարցը, պարտադիր և լրացուցիչ ուսումնառվող նյութերի, գրականության, հեղինակների և ստեղծագործությունների ցանկի ընտրության մոտեցումները, դրանց նպատակահարմարության որոշարկման սկզբունքները, ազգային գրական ժառանգության, հայ դասականների ընդգրկվածության ու «հայ գրականություն» եզրույթի կիրառության շուրջ հիմնավորումները, վերջնարդյունքների վրա կառուցված և գիտելիքը կիրառելու կարողությունները զարգացնող կրթության համակարգի ներդման հետ կապված մարտահրավերները, փորձարկման ընթացակարգերը:

Անդրադարձ է կատարվել նաև ուսումնառության նյութերի, դասագրքերի, ինչպես նաև մանկավարժական անձնակազմի և ուսուցիչների վերապատրաստման ծրագրերին և գործընթացներին, դրանց ռիսկերը նվազեցնելու միջոցներին, նախադպրոցական կրթության բաղադրիչը՝ որպես հանրակրթության անբաժանելի մաս ծրագրի սկզբնական մակարդակում ընդգրկելու վերաբերյալ հարցերին, միջնակարգ կրթության երրորդ մակարդակում (ավագ դպրոցում) մասնագիտական ոլորտների վերաբերալ թեմաներ ընդգրկելու մեխանիզմներին, ինչպես նաև տվյալ ծրագրի խելամիտ համադրելիությանը քոլեջում և ուսումնարանում իրականացվող մասնագիտական մոդուլային ծրագրերի հետ և այլն։

Քննարկման արդյունքում ձեռք է բերվել պայմանավորվածություն վերջնական լրամշակման փուլում ևս անդրադառնալ ձևակերպված լուծումներին։ Անդրադառնալով հանդիպմանը՝ հանձնաժողովի նախագահ Մխիթար Հայրապետյանը հույս է հայտնել, որ համատեղ ուժերով հնարավոր կլինի հասնել հզոր ազգային դպրոցի ու միջազգային կրթական տարածքում մրցունակ երիտասարդության կայացմանը։

Տպել
4446 դիտում

Բեռլինի պաշտպանական-արդյունաբերական ընկերության գործարանում երեկ բռնկված բռնկված հրդեհը մարել չի հաջողվում

Նիկոլ Փաշինյանը յասամաններ է նվիրել Աննա Հակոբյանին․ վարչապետը տեսանյութ է հրապարակել

Ծանրորդ Սամվել Գասպարյանը վիրահատվել է

ՀԱՄԱՍ-ի պատվիրակությունը մեկնել է Կահիրե, նպատակը Գազայի հատվածում հրադադարի բանակցությունները վերսկսելն է

Մենք չենք ճանաչում ինքներս մեզ բառիս բուն և փոխաբերական իմաստով, պետք է դուրս գալ աքսիոմատիկ տրամաբանությունից․ Փաշինյան

Գազայում լայնամասշտաբ սով է․ ՄԱԿ-ի Պարենի համաշխարհային ծրագրի ղեկավարը հայտարարություն է արել

Սրբազան կրակը դուրս բերելուց առաջ Երուսաղեմում ուժեղացվել են անվտանգային միջոցառումները․ ովքեր կարող են մտնել տաճար

Անձրևային եղանակը կպահպանվի․ հնարավոր է նաև կարկուտ տեղա

Ես խոսել եմ Շառլ Միշելի հետ․ ինչ է ասել Կոբախիձեն ԵԽ նախագահին «օտարերկրյա գործակալների մասին» օրենքի վերաբերյալ

Վրաերթի ենթարկված հետիոտնը մի քանի մետր շպրտվել, բախվել է կայանված «Մազդա»-ին․ վիրավորը հիվանդանոցի ճանապարհին մահացել է

Ինչպես Բալյանը ստեղծեց Գյումրու հիմնը, և ինչ նամակ էր գրել Շիրազը Ռուբեն Մաթևոսյանին․ «Սիրեմ Գը» այգին նոր անուն ունի

Լոնդոնը պետք է հարմարվի «նոր իրականությանը»․ շոգ օրերի թիվը կտրուկ աճում է

Նման ամպրոպ Երևանում դեռ չէի տեսել․ Սուրենյանը նոր տեսանյութ է հրապարակել

Ֆուատ Օքթայը ԱՄՆ կոնգրեսականների հետ Հայաստանի և Ադրբեջանի հարաբերությունների կարգավորմանը վերաբերող հարցեր է քննարկել

Գետափնյա գյուղի մոտակա կամրջով երթևեկությունը շարունակում է փակ մնալ

Ֆրանսիացի բժիշկների հետ քննարկվել են համագործակցության հնարավորությունները

Հիմնանորոգվում է Նորակերտ-Փոքր Մասրիկ ճանապարհի մի հատվածը (տեսանյութ)

Բրազիլիայի հարավում ջրհեղեղի զոհերի թիվը հասել է 39-ի, 68 մարդ անհետ կորած է համարվում (տեսանյութ)

«Մայրիկ Ֆուդ»-ի տոմատի մածուկի արտադրությունը կասեցվել է

Դոլարն ու եվրոն թանկացել են․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան մայիսի 4-ին

Գյումրու տներից մեկում բռնկված հրդեհը մարելուց հետո 3 և 5 տարեկան երեխաների դիեր են հայտնաբերվել

ԱՄՆ-ն Հայաստանի կողքին է` իր ինքնիշխանության պաշտպանության ճանապարհին․ Մարկ Քեմերոնը ողջունել է սահմանազատման գործընթացը

Անձրևից հետո Երևանի փողոցները հեղեղվել են ջրով (տեսանյութ)

Անցած գիշերվա Երևանի հեղեղաբեր ամպրոպը․ Գագիկ Սուրենյանը լուսանկար է հրապարակել

Ջրալցումներ, փլուզումներ, ջրում արգելափակված մեքենաներ․ տեղատարափ անձրևի հետևանքները Երևանի վարչական շրջաններում

Փլուզվել է Ողջաբերդ գետի հենապատը․ Նոր Արեշում տներ ու փողոցներ են հեղեղվել (լուսանկարներ)

Տներից մեկի բակում քաղաքացին ընկել է փոսն ու մահացել

Ադրբեջանի ԶՈՒ-ն Տավուշի դիրքերի ուղղությամբ կրակ չի բացել․ ՊՆ-ն հերքել է շրջանառվող տեղեկությունները

Լուրերը, թե ադրբեջանական կողմից Տավուշի հատվածում կրակոցներ են հնչել, կեղծ են

«Հզոր ամպրոպային ամպ»․ Գագիկ Սուրենյանը լուսանկարներ է հրապարակել

Ամիօ բանկը թողարկում է պարտատոմսեր

ՌԴ-ն նույն խաղն է անում Հայաստանում, ինչ՝ ԼՂ-ում, սահմանազատմանը դեմ ուժերը հովանավորվում են 1 կենտրոնից․ Արամ Սարգսյան

Վիճաբանություն, ծեծկռտուք, կրակոց՝ Ամերիկյան համալսարանի մոտ․ հայտնաբերվել են արնանման հետքեր, կրակված գնդակ, կա վիրավոր

Հայտնի է Երևանում մեկնարկած ֆուտզալի Չեմպիոնների լիգայի եզրափակչի առաջին մասնակիցը

Թուրքիան մտադիր չէ ռուսական S-400-ները փոխանցել Ուկրաինային

Տավուշում ակցիա իրականացնողները չունեն աջակցություն, նրանց գործողությունները կդադարեն. Էդգար Առաքելյան

Գնել Սանոսյանը ծանոթացել է Մեծամոր-ՀԱԷԿ հանրապետական նշանակության ավտոճանապարհի հիմնանորոգման աշխատանքներին

Երևան-Արմավիր ճանապարհին բախվել են «Վազ 2106»-ն ու «ԿԻԱ»-ն․ տուժածները հոսպիտալացվել են

Քելբաջարում վթարի հետևանքով մեկ զինծառայող է մահացել․ կան տուժածներ

Բեռլինում այրվում է պաշտպանական-արդյունաբերական ընկերության գործարանը. ծխի թունավոր ամպ է տարածվում (տեսանյութ)